Պատասխանի իրավունքով

Արդեն քանիերորդ անգամ մեր զլմ-ները փորձում են վեր հանել համասեռականների եւ դրանց հետ կապված հայտնի ցուցակի թեման, սակայն, չգիտես ինչու դա արվում է որոշակի պահերի. նախ՝ երբ ՀԱՄ-ը կամ նրա առաջնորդն է կտրուկ հարցեր բարձրացնում կամ՝ երբ քաղաքական լուրջ իրադարձությունների նախաշեմին ենք գտնվում:
Արդեն քանիերորդ անգամ ենք ասում՝ ի գիտություն «Փակագիծ» թերթին ու զլմ-ներին՝ ՀԱՄ առաջնորդը երբեք այդ թեման չի արծարծել որեւէ մեկի պատվերով ու չի էլ պատրաստվում դա անել ինչ-ինչ ուժերի քաղաքական նպատակների համար: ՀԱՄ-ը սա համարում է մտահոգիչ հարց եւ այն բարձրաձայնել է միմիայն հասարակության մեջ այլասերումների դեմն առնելու նպատակով: Մեր հնչեցրած հարցը քննարկվեց ամենատարբեր մակարդակներում, եւ հայ հանրությունը ցուցադրաբար մերժեց համասեռականներին քաջալերելու օտար եւ մեր, այսպես կոչված, ամենաթողություններ քարոզողների ջանքերը՝ չնայած ՀՀ ԱԺ-ն եվրաճնշման ներքո մեր ավանդական օրենքներն աղավաղեց…
Հիմա էլ «Փակագիծ»-ն է ակնարկում, թե տեղեկատվություն ունի, որ համասեռականների ցուցակը կրկին վեր է հանվելու՝ «եւ արդյոք ցուցակը հրապարակելու է նույն Արմեն Ավետիսյանը, թե այս անգամ դերակատարը լինելու է այլ մարդ…»: Չցանկանալով անդրադառնալ մեր զլմ-ների մե~ծ «դերակատարումներին»՝ կրկնենք, որ նման դերեր մենք չենք ստանձնել ու չենք էլ պատրաստվում երբեւէ: Դերակատար այլ տեղ փնտրեք…
Իսկ այն, որ Արմեն Ավետիսյանը «Հայաստանի գեյ պաշտոնյաների ցուցակը… խոստացավ հրապարակել… սակայն չարեց այդ, հայտնվեց բանտում ու մոռացավ դրա մասին», իրականությանը չի համապատասխանում: Միայն մի բան է այստեղ իրականություն, որ ՀԱՄ առաջնորդը հայտնվեց բանտում… այն էլ՝ այլ մեղադրանքով: Սա հանրահայտ է: Իսկ ցուցակներն ուղարկվել են այսօրվա իշխանավորներին, ու մամուլում էլ մի քանի անուններ են արծարծվել… ու ի՞նչ է փոխվել: Ոչի’նչ: Իսկ Արմեն Ավետիսյանը չի լռել ու մոռացել, նա այս հարցի մասին խոսել է՝ համակարգված պայքար տանելով ու մի քանի զլմ-ների պատվերներին պատասխանելով:
ՀԱՄ – ը վաղուց է հայտարարել, որ այլեւս աննպատակահարմար է համարում այս իշխանությունների օրոք նման խնդիր հնչեցնելը, եւ համասեռականների (նաեւ՝ աղանդավորականների, մասոնների) ցուցակներին կանդրադառնա այն ժամանակ, երբ ներքին ներուժ կունենա դրանց դեմն իրապես առնելու համար, այլ ոչ թե «շոուներ»-ի ու «սեւ PR-ներ»-ի մասնակցելու նպատակով:


Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
07.11.2007թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։