Մեր շնորհավորանքը՝ հայ արիների առաջնորդին

Հայ արիների առաջնորդը 52 տարեկան է – 52-ամյա հոբելյանին 50-ամյակին արդեն մաղթել ենք իր երկրային կյանքի դարաշրջանային ամփոփում եւ կսպասենք այդ օրվան…

http://www.hayary.org/wph/?p=33 (համառոտ կենսագրական) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Հայ Արիական Միաբանությունն իր հայաստանյան ու սփյուռքյան կառույցներով http://www.hayary.org/wph/?p=4587#more-4587 տարածքային եւ տարաբնույթ մասնաճյուղերով շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ հունվարի 15-ին՝ ծննդյան 52-ամյակի առթիվ: Շնորհավորանքին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդը:

Հայ արիականներն ու համախմբված ազգայնականները Արմեն Ավետիսյանին մաղթում են առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական կյանքում եւ ազգային գործունեությունում, որոնք ինչպես միշտ անբաժանելի են միմյանցից: ՀԱՄ առաջնորդի խոսքերով՝ «Տանդ դուռը բացելով՝ պիտի մտնես Ազգիդ Տուն, եւ այդ դուռը միայն ժամանակավոր երեւույթ է անձնական ու ազգային տների միջեւ… Մինչեւ Արիական Հայաստանի վերակերտումը…»:

Արմեն Ավետիսյանն ազգային-ազգայնական գործիչ է՝ ազգամետ ու հայրենակենտրոն սկզբունքներով, Արցախյան պատերազմի եւ Հայաստանի սահմանների պաշտպանության մասնակից ու հավերժ զիվորագրյալ է, հայ արիադավան գաղափարախոսական ու հոգեւոր բանակների առաջամարտիկ: Ուստի՝ 52-ամյա հոբելյարին կամենում ենք մարմնական, մտավոր ու հոգեւոր առավել զորություն եւ իմաստություն, անկոտրում կամք եւ տիեզերահաս ներուժ, էլ ավելի նպատակասլացություն եւ ողջախոհություն, հայության հաղթարշավին նպաստելու առավելագույն կարողություններ:

Թո՛ղ Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը լինեն պահապան ՀԱՄ առաջնորդին, նրա ընտանիքին ու նպատակներին, ով զուգահեռաբար գործում է եւ՛ Երկրում եւ՛ Երկնքում՝ Հայ Աստվածների ու Փառահեղ Նախնյաց Հոգիների հետ միասին….

15.01.2015թ. – Քաղաքամայր Երեւան

Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։