Հայկական խոհանոց – դդումը՝ կաթով, մեղրով եւ դդումը՝ սպիտակ թանձրուկով… Դպրոցականների օլիմպիական տարվա մեկնարկը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

*- Դդումը՝ կաթով, մեղրով…

Բաղադրությունը - Դդում – 1 կգ, յուղ-  2 ճաշի գդալ, կաթ – 1 բաժակ, ալյուր – 0.5 բաժակ, մեղր – 3 ճաշի գդալ, աղ -1 պտղունց, ընկույզ – 100 գ, չամիչ – 100 գ:

Պատրաստման եղանակը - Դդումը մաքրել, կտրտել, խաշել: Ալյուրը բովել, ավելացնել յուղը, կաթով բացել, որպեսզի դառնա խյուս: Խաշած դդումը լցնել խյուսի մեջ, ավելացնել ընկույզը, չամիչը եւ երեսին լցնել մեղր:

*- Դդումը՝ սպիտակ թանձրուկով…

Բաղադրությունը - Դդում – 1 կգ, յուղ – 200 գ, ալյուր – 100 գ, կաթ – 1 լ, մեղր, աղ:

Պատրաստման եղանակը - Դդումը լվանալ, կեղեւազրկել, միջուկից մաքրել, կտրատել 10-15 սմ քառակուսիների չափով, շոգեխաշել: Հալած յուղը տաքացնել, ավելացնել ալյուրը, բովել այնքան, որ դառնա ոսկեգույն:

Ավելացնել եռացրած կաթը այնքան, որ դառնա թթվասերի նման զանգված: Հարիչով հարել, դնել դանդաղ կրակին, հենց սկսի բլթբլթալ, կրակի վրայից վերցնել: Հետո եփած դդումը լցնել արդեն պատրաստի այս թանձրուկի մեջ, ավելացնել մի քիչ մեղր, աղ եւ նորից դնել մարմանդ կրակին՝ 8-10 րոպե:

Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: Անու՛շ լինի

Օլիմպիական տարվա մեկնարկը

Ղազախստանի Ալմաթի քաղաքում հունվարի 11-17-ը տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Մեր երկիրը ներկայացնող 12 դպրոցակնները նվաճել են 10 մեդալ՝ այդ թվում 1 ոսկի, 7 արծաթ եւ 2 բրոնզ: Սա Ալմաթիում տեղի ունեցած 11-րդ օլիմպիադան էր, որին մասնակցեցին 15 երկրների 59 թիմեր՝ շուրջ 400 մասնակիցներով:

Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը (ֆիզիկա), արծաթե մեդալ են ստացել նույն դպրոցի աշակերտներ Գրիգոր Քերոբյանը (մաթեմատիկա), Հակոբ Թամազյանը (մաթեմատիկա), Նարեկ Խանդանյանը (մաթեմատիկա), Աշոտ Մովսիսյանը (ֆիզիկա), Արա Մամբրեյանը (ֆիզիկա), Մուշեղ Շահինյանը (ինֆորմատիկա) եւ Քվանտ վարժարանի աշակերտ Ալբերտ Գեւորգյանը (մաթեմատիկա): Բրոնզե մեդալի են արժանացել հիշյալ ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Հրանտ Թոփչյանը (ֆիզիկա) եւ Կարեն Մկրտումյանը (ինֆորմատիկա): Օլիմպիական մրցաշարում դպրոցի թիմը գրավել է 3-րդ տեղը եւ ստացել 2-րդ կարգի մրցանակ:

Հայկական թիմը ղեկավարում էր դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, խմբակի ղեկավար Բիլոր Կուրղինյանը: Միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում Հայաստանի նախկինում ցուցաբերած լավագույն արդյունքն եղել է 2013թ., երբ մեր դպրոցականները գրավել են 8-րդ տեղը՝ 6 մեդալով (3 արծաթ, 3 բրոնզ):

ՀՀԿ ԵԿ անդամը՝ DEMYC-ի փոխնախագահ

Իսրայելում հունվարի 15-18-ն ընթացող DEMYC-ի (The Democrat Youth Community of Europe) 25-րդ համաժողովում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամ Լիլիթ Բեգլարյանն ընտրվել է DEMYC-ի փոխնախագահ։

DEMYC-ը՝ «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպությունը, միավորում է 60 երկրների կուսակցությունների երիտասարդական թեւերը, եւ Հայաստանից այս կառույցում փոխնախագահ ունենալը մեծ ձեռքբերում է համարվում։ Փոխնախագահների պաշտոնի համար պայքարում էին բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ։ Ընդ որում, ՀՀԿ պատվիրակն ընտրվել է ձայների մեծ առավելությամբ։ Ադրբեջանն ընդամենը DEMYC-ի ասոցացված անդամ է։

Ընտրություններին նախորդել է ՀՀԿ ԵԿ բավականին լուրջ, դժվարին աշխատանքը եվրոպական քաղաքական այս կառույցում։ DEMYC-ում փոխնախագահի պաշտոնը, ըստ հանրապետական երիտասարդների, անկասկած, ծառայելու է միջազգային հարթակում ՀՀ պետական շահերի ամրապնդմանն ու առաջմղմանը։

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 1 (347), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։