Եվրոպայով անցնող հնագույն թունելների ցանցը հասնում է Հայկական լեռնաշխարհ… Երեւանը՝ լավագույն քաղաքների հնգյակում… 2015թ. կվերանան հարկերը, կհառնեն մեռածները… 2016թ. գերհարուստն ավելի կհարստանա…

Եվրոպայով անցնող հնագույն թունելների ցանցը հասնում է Հայկական լեռնաշխարհ

Հնագետները բացահայտել են քարեդարյա շրջանի հազարավոր ստորգետնյա թունելներ, որոնք անցնում են ամբողջ Եվրոպայի տարածքով՝ Շոտլանդիայից մինչեւ Հայկական լեռնաշխարհ,- գրել է Ancient-origins.net-ը:

Գերմանացի հնագետ Հենրիխ Կուսչը «Հնագույն աշխարհի ստորգետնյա դռան գաղտնիքները» գրքում բացահայտում է, որ հարյուրավոր թունելները փորվել են նեոլիթյան շրջանի բնակավայրերի տակ՝ ամբողջ Եվրոպայի երկայնքով, եւ այն փաստը, որ շատ թունելները 12.000 տարի պահպանվել են, ցույց է տալիս, որ թունելների ցանցի կենտրոնը պետք է որ հսկայական լինի: «Գերմանիայի Բավարիա քաղաքում միայն մենք հայտնաբերել ենք այս թունելների 700 մետրը: Սիրիայում, Ավստրիայում մենք հայտնաբերել ենք 350 մետրը: Ամբողջ Եվրոպայի տարածքով դրանք հազարների են հասնում՝ Շոտլանդիայի հյուսիսից դեպի Միջերկրական»,- ասում է հնագետը:

Թունելները բավականին փոքր են՝ մոտավոր 70 սմ լայնքով, որը միայն 1 մարդու տեղաշարժման համար է նախատեսված: Որոշ տեղերում կան փոքր սենյակներ, նստատեղեր եւ պահուստատեղեր:

Մինչ շատերին թվում է, թե քարե դարում մարդիկ պարզունակ էին, ի հայտ են գալիս այնպիսի գտածոներ այդ շրջանից, որոնք ապացուցում են հակառակը: 12.000 տարվա վաղեմության Պորտասարը, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Ուրֆայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, մարդկության նախնական շրջանի նիստ ու կացի, մշակույթի ու հավատալիքների մասին նոր լույս սփռեց աշխարհում: Եվ ահա այս տարածված թունելների ցանցի բացահայտումը եւս մեկ անգամ ապացուցում է մեր նախնիների զարգացվածության փաստը, եւ որ նրանք ոչ միայն հավաքչությամբ ու որսով էին զբաղվում, այլ կառուցում էին աշտարակներ, թունելներ, աստղագիտական օբյեկտներ, կրոնական համալիրներ:

Թե այս թունելները իրականում ինչի համար են նախատեսված, դեռեւս միանշանակ ասել հնարավոր չէ, սակայն կարծիք կա, որ նրանք կառուցվել են, որպեսզի մարդիկ ազատ եւ ապահով տեղաշարժվեն մի երկրից մյուսը: Իսկ գուցե մարդիկ հենց այս թունելների միջոցո՞վ են Հայկական լեռնաշխարհից՝ մարդկության բնօրրանից տարածվել Եվրոպայում:

Գաղտնիք չէ, որ բրետոնները, բավարացիները, բասկերը, էտրուսկները եւ այլք Եվրոպա են գնացել Հայկական լեռնաշխարհից: Վստահաբար Արեւելք, Հարավ եւ Հյուսիս ուղղություններում եւս կհայտնաբերվեն նման ապացույցներ, քանզի Հայ Տեսակը սփռվել է Երկրի բոլոր կողմերով…

Ինչպես հայ արիներն են ասում՝ Տիեզերական Գարունը արդեն սկսվել է եւ ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր…

Վահագն Նանյան

Երեւանը՝ լավագույն քաղաքների հնգյակում

Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկվել է լավագույն էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով քաղաքների հնգյակում:

Հետազոտությունն արել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի Ռութգերսի համալսարանի հանրային հարաբերությունների եւ վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտը, որը 2003թ. սկսած, 6-րդ տարին անընդմեջ իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ՝ աշխարհի խոշոր քաղաքների էլեկտրոնային կառավարման հնարավորությունների գնահատման նպատակով:

Վերջին հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են աշխարհի 100 երկրների խոշոր քաղաքների քաղաքապետարանների էլեկտրոնային կառավարման համակարգերը՝ ըստ օգտվելու մատչելիության, համակարգերի բովանդակության, առաջարկվող ծառայությունների, տվյալների պահպանման գաղտնիության, ինչպես նաեւ քաղաքացիական եւ սոցիալական ակտիվության չափորոշիչների:

Հետազոտության արդյունքում առաջատարը Սեուլն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Հոնկոնգը եւ Սինգապուրը, 5-րդ տեղում Երեւանն է: Լավագույն տասնյակում ընդգրկված քաղաքների շարքում Երեւանին համապատասխանաբար հաջորդում են Բրատիսլավան, Տորոնտոն, Շանհայը, Դուբայը եւ Պրահան:

Նշենք, որ համանման նախորդ հետազոտության ժամանակ Երեւանի քաղաքապետարանը էլեկտրոնային կառավարման հնարավորություններով զբաղեցրել էր 19-րդ հորիզոնականը:

Գոհար Վանեսյան

2015թ. կվերանան հարկերը, կհառնեն մեռածները

2015-ի կանխատեսումներում նշանավոր ֆրանսիացի պայծառատես Նոստրադամուսը թվարկել է անհավանական իրադարձություններ: Մահափորձերի ու ռազմական հակամարտությունների հետեւանքով 4 երկրների նախագահներ կզոհվեն:

Գերմանիան ու Ֆրանսիան կտուժեն տնտեսական ճգնաժամից: ԱՄՆ-ին սպասում է հումանիտար ճգնաժամ՝ հնարավոր է հզոր երկրաշարժ: Բնական աղետներ կլինեն Իտալիայում, կարթնանա Վեզուվի հրաբուխը:

Նոստրադամուսը կանխատեսել է նաեւ անհնարը՝ աշխարհում կվերանան հարկերը, հարություն կառնեն հանգուցյալները եւ կհայտնագործվի երկարակեցության էլիքսիրը, որի շնոհիվ մարդիկ կարող են 200 տարի ապրել, սակայն նրանք կշարունակեն երիտասարդ մեռնել՝ արեւի ճառագայթման պատճառով: Կվերանա լեզվական արգելքը՝ տարբեր ազգերի մարդիկ կհասկանան ոչ միայն միմյանց, այլեւ կենդանիներին:

2016թ. գերհարուստն ավելի կհարստանա

Աշխարհի բնակչության 1%-ը կազմող ամենաապահովված մարդկանց ընդհանուր ունեցվածքը 2016թ. պատմության մեջ առաջին անգամ կարող է ավելին լինել, քան մնացած 99%-ի հավաքական ունեցվածքը: Հետազոտությունը կատարել է Oxfam բարեգործական կազմակերպությունը:

Զեկույցը հրապարակվել է վերջերս՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի նախօրեին: Ներկայումս 1% ամենահարուստ մարդկանց է պատկանում աշխարհի բարեկեցության 48%-ը, իսկ հաջորդ տարի այս ցուցանիշը կարող է առաջին անգամ գերազանցել 50%-ը: Նշվել է, որ աճող անհավասարությունը զսպում է պայքարը գլոբալ աղքատության դեմ, ընդ որում դա տեղի է ունենում այն փուլում, երբ ավելի քան 1 մլրդ մարդ ապրում է օրական 1,25 դոլարով: Փորձագետները նաեւ ընդգծում են, որ համաշխարհային ունեցվածքը գնալով ավելի շատ է կենտրոնանում «փոքրիկ հարուստ վերնախավի ձեռքում»:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ի մեջ են ամերիկացի ներդրող Ուորրեն Բաֆֆեթը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը եւ հնդիկ գործարար Դիլիպ Շանգվին: Oxfam-ը Դավոսի համաժողովի մասնակիցներին կոչ է արել նոր միջոցառումներ ձեռնարկել անհավասարության խնդիրը լուծելու համար, օրինակ՝ սահմանել աշխատավարձ, որը ցածր չի լինի նվազագույն սպառողական զամբյուղից:

Աշխարհի այս ցավը վաղուց մեզ էլ է պատել, ինչն ավելի ցայտուն ու անպատիժ միջավայրում է ընթանում…

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 2 (348), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։