Հայկական խոհանոց – Բանջարեղենով ապուր… Աշխարհի մարզական հեւքից… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Բանջարեղենով ապուր

Բաղադրությունը – Դդում – 200 գ, ծաղկակաղամբ – 200 գ, դդմիկ – 100 գ, գունավոր տաքդեղ – 100 գ, սոխ – 100 գ, համեմ – 0.5 կապ, սամիթ – 0.5 կապ, կիտրոն – 1 հատ, յուղ – 1 ճաշի գդալ կամ՝ զեյթունի բուսայուղ – 50 գ, սխտոր – 2 պճեղ, փոշի կարմիր պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը - Սոխը լուսնաձեւ կտրատել եւ յուղով կամ բուսայուղով տապակել, ավելացնել կարմիր փոշի պղպեղը, սխտորը: Վրան լցնել 2 լիտրի չափ ջուր: Հենց եռա, ավելացնել կտրտած բանջարեղենները:

10 րոպե անց հավելել կիտրոնահյութը, կտրտած սամիթն ու համեմը:

Աղը՝ ըստ ճաշակի: Բանջարեղենային այս ապուրը եւ արագ է պատրաստվում, եւ շատ սննդարար է ու դյուրամարս: Բարի ախորժակ:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Լեւոն Արոնյանը 3-րդ ոչ-ոքին արեց

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Բադեն-Բադենի միջազգային մրցաշարի 4-րդ փուլում ոչ-ոքի խաղաց Էտիեն Բակրոյի հետ: Սեւերով հանդես եկող մեր գրոսմասյտերը բավական զգուշավոր մարտավարություն ընտրեց եւ ավելի շատ երկրորդ համարով հանդես եկավ: Ֆրանսիացի շախմատիստը նույնպես ռիսկի չդիմեց եւ նույնպես սպասողական տակտիկա ընտրեց: Ի վերջո, կողմերը կրկնեցին քայլերը եւ 30-ից հետո համաձայնեցին կիսել միավորը:

Լեւոն Արոնյանը 3-րդ անգամ ոչ-ոքի խաղաց, վաստակեց 1,5 միավոր եւ հավասարվեց Մագնուս Կառլսենին ու Վիշվանաթան Անանդին, որոնք այս պահին իրար հետ պայքարում են հաղթնակի համար:  Հաջորդ, 5-րդ փուլում, մեր շախմատիստը կհանդիպի հենց հնդիկ գրոսմայստերի հետ:

Հ.Գ. – Վիշվանաթան Անանդը չդիմացավ Լեւոն Արոնյանի գրոհներին

Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Բադեն-Բադենի շախմատի միջազգային մրցաշարում: 5-րդ փուլրում մեր գրոսմայստերը սպիտակներով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եւ միջնախաղում բավական գեղեցիկ կոմբինացիա կազմակերպեց, որի արդյունքում զինվոր շահեց: Հնդիկ գրոմայստերը փորձեց հակախաղ գտնել, բայց՝ ապարդյուն, քանի որ մեր շախմատիստը ճիշտ փոխանակումներով ստացավ նաեւ դիրքային առավելություն: Աշխարհի նախկին չեմպիոնը սպիտակների 34-րդ քայլից հետո կանգնեցրեց ժամացույցը եւ անձնատուր եղավ: Այս հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ բավական բարելավեց մրցաշարային գործերը: Այժմ մեր շախմատիստը 1 միավորով է ետ մնում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից, որն այսօր հեշտությամբ հաղթեց Գերմանիան ներկայացնող վրացի շախմատիստ Դավիթ Բարամիձեին:

Վաղը նախատեսած 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսի հետ, որը 2 միավոր ունի եւ այժմ փորձում է փրկել ֆրանսիացի Էտիեն Բակրոյի հետ խաղը:

Լիլիթ Մկրտչյանը 69-րդն է Ջիբրալթարում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Ջիբրալթարում ավարտված միջազգային խոշոր մրցաշարում զբաղեցրել է 69-րդ տեղը: Մեր շախմատիստուհին 10-րդ փուլում ոչ-ոքի խաղալով կանադացի գրոսմայստեր Կեւին Սպրագետի հետ՝ վաստակեց 6 միավոր եւ ընդամենը 3 հորիզոնականով բարելավեց իր նախորդ արդյունքը: Լիլիթ Մկրտչյանը չկարողացավ մտնել կանանց ուժեղագույն հնգյակ եւ արժանանալ դրամական պարգեւի:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցույց տվեց աշխարհի գործող չեմպիոն, չինուհի Հոու Յիֆանը, որը 7 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Նա կստանա 15 հազար ֆունտ պարգեւավճար:

Ջիբրալթարի այս տարվա մրցաշարի հաղթող ճանաչվեց ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան, որը 10 հնարավորից վաստակեց 8,5 միավոր:

Սամվել Տեր-Սահակյանը դեռեւս միավոր չի կորցրել

Հայաստանի 27 շախմատիստ-շախմատիստուհի այս օրերին մասնակցում են Մոսկվայում անցկացվող Moscow Open-2015 շախմատային փառատոնին:

Ա խմբում հանդես եկող մեր 10 ներկայացուցիչներից համեմատաբար հաջող է մեկնարկել գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, որը 3 փուլից հետո վաստակել է 2,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 19-րդ տեղը:

Բ խմբում, որտեղ հանդես են գալիս կանայք, Հայաստանից մասնակցելու հայտ են ներկայացրել մեր հավաքականի անդամ Լիլիթ Գալոյանը եւ հանրապետության այս տարվա չեմպիոն Սուսաննա Գաբոյանը: Վերջինս 3 խաղերից 2-ում հաղթանակ է տարել եւ 2 միավորով գտնվում է 26-րդ հորիզոնականում: Լիլիթ Գալոյանն առայժմ վաստակել է 1,5 միավոր:

Մեր պատվիրակներից բոլորից հաջող հանդես է գալիս Սամվել Տեր-Սահակյանը, որը մասնակցում է ուսանող շախմատիստների մրցաշարին: 3 փուլից հետո մեր գրոսմայստերը վաստակել է 3 միավոր եւ վստահ գլխավորում է աղյուսակը: Նրան հաջորդող 6 շախմատիստներն արդեն ետ են մնում 1-1,5 միավորով:

Moscow Open-2015 շախմատային փառատոնը կավարտվի փետրվարի 8-ին:

Սերգեյ Միքայելյանը գրավեց 21-րդ տեղը

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող դահուկավազքի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում իր առաջին մրցավազքն անցկացրեց Հայաստանի դահուկավազքի առաջատար Սերգեյ Միքայելյանը:

15 կմ (ազատ ոճ) մրցավազքում 22-ամյա աշոցքցի դահուկորդը 37:48.6 րոպե արդյունքով 56 մասնակիցների մեջ գրավեց 21-րդ տեղը: Նա 1:53.3 րոպեով հետ է մնացել մրցավազքի հաղթող, գերմանացի Ֆլորիան Նոտցից:

Սերգեյ Միքայելյանի հաջորդ մեկնարկը նախատեսված է փետրվարի 7-ին: Այդ օրը նա ուժերը կփորձարկի 30 կմ սկիաթլոնում (15 կմ դասական ոճ եւ 15 կմ ազատ ոճ):

Ստուգատես` Գաբրիել Ղազարյանի ներկայությամբ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ներկա է գտնվել Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ուսումնամարզական հավաք անցկացնող ազատ ոճի ըմբիշների ստուգողական գոտեմարտերին: Այդ գոտեմարտերում իրենց լավագույն կողմերով դրսեւորած ըմբիշները շուտով մեկնելու են Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ փետրվարի 9-14-ը կմասնակցեն միջազգային մրցաշարի:

Հավելենք, որ մեր ազատ ոճի ըմբիշները փետրվարի 21-ից մինչեւ մարտի 5-ը Բելառուսի օլիմպիական մարզահամալիրում կմասնակցեն համատեղ ուսումնամարզական հավաքի, որից հետո կմասնակցեն մարտի 7-ին այդ երկրում մեկնարկող միջազգային մրցաշարին:

Ֆուտբոլի ընկերական հանդիպումներ Երեւանում

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն այս տարի կանցկացնի ընկերական հանդիպումներ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, օգոստոսի 11-ին եւ 13-ին Երեւանում մեր ֆուտբոլիստները կհյուրընկալեն Սլովակիայի, իսկ սեպտեմբերի 16-ին եւ 18-ին` Մոլդովայի այդ տարիքային հավաքականներին:

Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են

Շվեյցարական Նիոնում գտնվող ՈՒԵՖԱ-ի նստավայրում տեղի ունեցավ 2017թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը նախապես ընդգրկվել էր 3-րդ զամբյուղում: Վիճակահանության արդյունքներով՝ մեր թիմը հայտնվեց ընտրական 5-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի եւ Լյուքսեմբուրգի երիտասարդական հավաքականները:

Նշենք, որ ընտրական փուլի մասնակից 52 թիմերը վիճակահանությամբ բաժանվեցին 9 խմբերի, որոնց հաղթողները միանգամից կմտնեն եզրափակիչ մրցաշար, իսկ մնացած 2 ուղեգրերը կվիճարկեն խմբերում 2-րդ տեղ զբաղեցրած լավագույն 4 թիմերը: 2017թ Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կանցկացվի Լեհաստանում, 12 հավաքականների մասնակցությամբ:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 3 (349), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։