Թուրքիայի ներկայացուցչությունը Հայաստանում – Եվ Հիտլերն ասաց. «Ոչ ոք այժմ չի հիշում հայերի ոչնչացման մասին»… Մեր երկրում իրականացվում է ծրագիր, որը կոչել են «թուրքը, որ փրկեց ինձ», ինչը միայն թուրքը կարող էր մոգոնել…

Հայաստանում օտարերկրյա դեսպանատները հաճախ են վերածվում մեր թշնամիների ներկայացուցչությունների: Դրանք առավելապես Արեւմուտքի այն պահապաններն են, որոնք բոլոր հակասություններից ու հակամարտություններից միայն սեփական շահը ստանալու խնդիր են լուծում՝ թքած ունենալով հայության զգացմունքների, էլ չասենք՝ շահերի վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դեսպանատունը մի քանի փորձեր արեց Հայաստանում ադրբեջանական (հետո՝ երեւի թուրքական) կինոնկարների փառատոն կազմակերպելու: Գտնվեցին ինչ-որ վանյաններ ու այլ ազգադավներ, որոնք փորձեցին իրականացնել ամերիկյան ծրագրերը, ինչը հայության լուրջ դիմադրությանը հանդիպեց… Հետո Գերմանիայի դեսպանատունը փորձեց ինչ-որ սերբական համասեռականություն քարոզող տեսաժապավեն ցուցադրել Հայաստանում, ինչը եւս դիմակայության հանդիպեց… Նման՝ գուցե մի քիչ այլ բնույթի փորձեր, նաեւ Ֆրանսիայի, Իտալիայի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատները փորձեցին, մինչ այդ, բազմազանության քայլերթ անվան տակ  նախաձեռնեցին համասեռականների շքերթ անցկացնել Երեւանում, ինչը ոչ միայն դիմադրության հանդիպեց, այլեւ հակադիր շքերթի առճակատմամբ կասեցվեց… Այդ բախտին արժանացան արեւմտյան «գենդերային» խաղերը Հայաստանում, երբ օրենքների պարտադրման փորձեր եղան վերստին՝ ինչը բնական երկսեռ հայությանը պետք է տաներ դեպի միասեռականություն կամ բազմասեռություն կամ անսեռություն եւ էլի նման անհեթեթությունների հասցներ… Անգամ ոչ միայն սեռը, այլեւ՝ ազգությունը փոխելու իրավունքը գրանցելու նախագծեր են պտտվում դեռեւս…

Սա Արեւմուտքի դեմքն է: Իրական դեմքը՝ առանց խաբկանքի, որը կարողանում են թաքցնել՝ հաճախ մարդու իրավունքների կամ ազատությունների անվան տակ՝ օգտվելով տվյալ երկրի անբարո, ապազգային, աղանդավոր եւ այլ փոքրամասնական դավադիրների ծառայություններից:

Սակայն Արեւմուտքը դեռ հանգիստ չի մնալու, քանզի իր ծրագրերը մնում են նույնը՝ թուլացնել, անբարոյականացնել, հոգեխեղել եւ աղճատել մյուս երկրների մշակութային եւ ավանդական արժեքներն ու ազգերի ինքնությունները:

Օրերս տեղեկատվություն եղավ համացանցում, որ Անգլիայի Միացյալ Թագավորության օժանդակությամբ Հայաստանում իրականացվում է ծրագիր, որը կոչել են «թուրքը, որ փրկեց ինձ», ինչը միայն թուրքը կարող էր մոգոնել…

Նույն տեղեկատվությունում ասված էր, որ այս ծրագրի կազմակերպիչներն ու ֆինանսավորողները մի երկրից են, որը Հայոց ցեղասպանությունը ցայսօր չի ճանաչել ու դատապարտել: Նշվում է, որ Անգլիայի արքայական պալատն է ֆինանսավորել այս ծրագիրը, երեւի այդ երկրի արքայազնին ոգեւորելու համար, ով արդեն Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերն ընդունել է՝ այցելել ապրիլի 24-ին Անկարա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի հոբելյանին, որն ընդամենը մի դրվագ է «Դարդանելի գործողություն» ասվածից, երբ Անտանտի ուժերը մտադիր էին գրավել Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոնստանդնուպոլիսը:

«Լուսանցք»-ը մի քանի անգամ արդեն նշել է, որ Մեծ Բրիտանիան կամ Անգլիան այն երկիրն է, որ երբեւէ հայանպաստ դիրքորոշում չի ունեցել: Սա լուրջ մտածելու թեմա է: Մեծ Բրիտանիան ցայսօր Միացյալ Նահանգների «հաստ աղին» է Եվրոպայում եւ միշտ կարողանում է պղտորել եվրոպական միասնության փորձերը (հատկապես՝ երբ Եվրոպայի հաշտեցումը Ռուսաստանի հետ մոտ է լինում), երբ Եվրոպան փորձում է առավել անկախ հանդես գալ ԱՄՆ-ից… Եթե  Մեծ Բրիտանիան որոշել է նաեւ Թուրքիայի «հաստ աղին» լինել Հայաստանում, ապա պետք է լրջորեն պայքարել սպասվող գարշահոտությունը կանխելու համար: Անգամ Կովկասը մաս-մաս անելու ժամանակ է Անգլիան եղել թուրքանպաստ եւ թուրքամետ. Լոնդոնը զբաղվել է Ադրբեջանի գործերով, Գերմանիան՝ Վրաստանի, իսկ Հայաստանը եղել է Ֆրանսիայի ազդեցության ոլորտում: Դե, ԱՄՆ-ն ու Ռուսաստանն էլ, ըստ իրենց կշռի, միանգամից եռյակի վրա են աշխատել:

Դառնալով «թուրքը, որ փրկեց ինձ» խաղին՝ նշենք, որ, ըստ համացանցի տեղեկատվության, Լոնդոնը ֆինանսավորել է հայաստանյան կամակատար մի հասարակական կազմակերպության, որն էլ կատարում է պատվերը: Այդ ծրագիրի մասին հայտարությունից մեջբերում կա նաեւ. ««Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ն հավաքագրում է պատմություններ, որը հրապարակելու է թուրքերեն, անգլերեն ու հայերեն լեզուներով՝ «100 տարի – իրական պատմություններ» վերնագրով, «թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում հավաքագրում է պատմություններ՝ ներկայացվող իրական մարդկանց կողմից, ում նախնիները վերապրել են Ցեղասպանությունը եւ փրկվել թուրք հարեւանի, ընկերոջ, թե իրադարձությանն ականատես մեկի կողմից…»: Իսկ արձագանքները հիմնականում բացասական էին, նաեւ նշված էր, որ հրապարակված հայերեն տարբերակում չկա «Ցեղասպանություն» բառը (եթե հետո չեն ավելացրել), որը կա բուն անգլերեն բնագրում: Սա դիտարկվել է խորամանկ քայլ, որ կարդացողները Անգլիայի մասին այլ պատկերացում կազմեն… եւ հարթվի ծրագրի իրականացման ճանապարհը Հայաստանում:

Մեկ այլ լուր էլ կար, «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ն 2009թ., դաձյալ «արքայական ֆինանասավորումով» Հայաստանում հրատարակել է Հայոց ցեղասպանությունը ժխտող, հարցականի տակ առնող գիրք, «Արդո՞ք եղել է հայկական ցեղասպանություն»: Գրքի հեղինակն է Անգլիայի թագուհու խորհրդական Ջեֆրի Ռոբերթսոնը: Եզրակացություն բաժնում (էջ 63), հեղինակը բացեիբաց գրել է. «…Ճշմարտությունն այն է, որ 1915-ի դեպքերի համապատասխանող կամ անկողմնակալ գնահատական չի եղել ոչ այն ժամանակ, ոչ էլ դրանից հետո, այն տեսակետից, որ կարողանար կանխատեսել ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ԱՐԴԻ ՍԱՀՄԱՆՈւՄԸ…»:

Այս բացարձակ սուտը հրապարակած եւ թուրքական ժխտողականությունը քարոզող գիրքը հրապարակողներն ու ֆինանսավորողներն այնքան կույր են, որ անգամ չեն տեսել Հայոց ցեղասպանության անժխտելիությունը եւ նախադեպ լինելը՝ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում: 1944թ., երբ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրը, նա հիմք ընդունեց 1915թ. հայերի ոչնչացումը, որպես հիմնարար օրինակ. «…Նկատի ունեմ, 30 տարի առաջ թուրքերի կողմից իրականացված գազանությունները հայերի նկատմամբ: Սակայն ոմանք կասեն, որ այդպես չեն մտածել: Ահա սա է մեր ժամանակների ողբերգությունը: Մենք չափազանց շուտ ենք մոռանում: Երեկ զոհերը «միայն» հայերն էին, այսօր «միայն» հրեաներն են, բայց նաեւ լեհերն ու այլ եվրոպական ժողովուրդներ: Իսկ ո՞վ կլինի վաղը…»:

Իսկ թուրքի, քրդի, թե մեկ այլի կողմից որոշակի հայ ընտանիքների փախուստին աջակցելը դեռ ոչինչ չի նշանակում (դեռ պետք է ճշտել՝ հատուկենտ օգնող թուրքերը թու՞րք էին, ծպտյալ այլազգի՞, թե՞ դա արել են որոշակի շահից ելնելով…): Ինչեւէ, դա չի կարող փոխհատուցել միլիոնավոր զոհերի կորուստը եւ հայերի հայրենիքի մեծ մասի զավթումը թուրքերի կողմից: Երբ Անգլիան իր հետ կապ չունեցող Հարավային Ամերիկայում Արգենտինայի հետ պատերազմեց Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիները՝ իր զավթած տարածքների մի չնչին կղզիախումբը արյան գնով պահելու համար, Լոնդոնում հայտարարում էին, թե ոչ մի տարածք չեն զիջի: Սա ա՛յն դեպքում, երբ այդ եւ այլ բազմաթիվ տարածքներ աշխարհի տարբեր ծայրերում իրենցը չեն: Իսկ երբ Հայաստանի զգալի մասը ցեղասպանությունից հետո մնաց որպես Թուրքիա ու Ադրբեջան (Վրաստանն էլ շտապեց զավթել Ջավախքը), Լոնդոնում լավ չեն «հասկացել» մինչեւ այսօր: Իսկ Հայաստանը կղզիախումբ չէ, եւ իր բնական սահմաններով գերազանցում է Մեծ Բրիտանիայի տարածքին, ինչը չտեսնել հնարավոր չէ:

Իսկ ինչ մնում է «թուրքը, որ փրկեց ինձ» խեղկատակությանը, ապա զուգահեռ պետք է  իրականացվեր մեկ այլ՝ ավելի ճշմարիտ ծրագիր, «թուրքը, որ այսօր էլ է սպանում հային»: Ամենավառ օրինակն այն է, որ Թուրքիայում հայերին անգամ ազգային փոքրամասնություն չեն համարում՝ վախենալով ազգ եզրն օգտագործելուց (ազգը նաեւ հայրենիք է ունենում), եւ համարում են կրոնական փոքրամասնություն, որ հերթական մեկն է քրիստոնեական փոքրամասնությունների մեջ: Բացի այս, վերջին տարիներին ականատես եղանք այնպիսի սպանությունների, որոնք կատարվեցին հենց ազգային հողի վրա: Հրանտ Դինքի սպանությունը ամենահնչեղն էր, զուտ որպես հայի՝ սպանություններ եղան նաեւ թուրքական բանակում, Ստամբուլի հայկական մի թաղամասում եւ այլն…

Բայց սա անգլիական ծրագիր չի դառնա: Իսկ մեր պետությունը կարո՞ղ է դարձնել: Մեր երկրում պիտի խստորեն վերաբերվեն ընդհանրապես բոլոր այն դեսպանատների գործունեությանը, որոնք հակահայ կամ հայավնաս քարոզչություն են ծավալում, այն էլ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին: Էլ չասենք՝ ինչ վերաբերմունքի պիտի արժանանան այն հայաստանյան կազմակերպությունները, անհատները, որոնք դրամաշնորհի անվան տակ դրամաշորթություն են անում՝ հակահայ գործունեություն ծավալելով:

Հիշեցնենք բոլորին, որ օրերս մի սպանություն եղավ Թուրքիայում. թուրքի հետ ամուսնացած հայուհու եղբայրը սպանել է քրոջը (ոչ մի դրամաշնորհ թուրքի հանդեպ գենետիկ զզվանքը չի փոխի): Լուրը սա էր. «Ստամբուլի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցում հավաքվել էին բազմաթիվ հայեր, որպեսզի հրաժեշտ տան հայուհի Սոնա Օգմենին, ով ամուսնացել է թուրքի հետ ու սպանվել իր եղբոր ձեռքով: Հրաժեշտի արարողությունից հետո աղջկա դին թաղվել է Ստամբուլի Զեյիտնբուրնու հայկական գերեզմանոցում: Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, եկեղեցու տարածքում ոստիկանությունն անվտանգության խիստ միջոցառումներ է ձեռնարկել: Քրոջը սպանած Գենայ Օգմենի փաստաբան Ադնան Մերջան հերքել է լուրերը, որ սպանությունը տեղի է ունեցել կրոնական հողի վրա» (հասկանալի է, որ փաստաբանը սա ասել է հայի ընտանիքը հաշվեհարդարից փրկելու համար)…

Այսօր, ինչպես եւ միշտ, առավել եւս երբ թուրք նացիստ Էրդողանն է Թուրքիայի նախագահը, կրկին վտանգավոր է հայ լինելը: Այնպես որ, «Լուսանցք»-ը մեկ անգամ եւս զգուշացնում է, որ ծպտյալ հայերի բացահայտման գործընթացը պետք է կասեցնել առժամանակ, նրանց քրիստոնեացման փորձերը կհանգեցնեն նոր ջարդերի: Սա պետականորեն պետք է կասեցնել, որպեսզի առաքելական եկեղեցին դադարեցնի իր «կրոնադարձական» այս պահին վտանգավոր նկրտումները:

Այսպես կոչված առաջադեմ մարդկությունը դեռ սին հույսեր է տածում, թե Թուրքիայի նորընտիր նախագահը արդիականացման մի այնպիսի փուլի է հասել, որ համարձակություն ունի առերեսվելու սեփական պատմության հետ: Սա հերթական խաղ է: Էրդողանը ձեռնոց է նետել Աթաթուրքի ստվերին եւ չի բացառվում, որ «Թուրքիայի Հանրապետություն» ասվածը շուտով անցնի պատմության գիրկը, քանի որ նորօրյա թուրք հիտլերները առավելապես առաջնորդվում են նորօսմանյան կամ պանթուրքական ծրագրերով ու նպատակներով: Էրդողանը հրաժարվել է հանրապետական շրջանի նախագահական նստավայրից ու պետական արարողակարգում ներմուծել ենիչերիների արտահագուստով պահակախմբի կիրառություն (սա սկիզբն է Աթաթյուրքի հիմնած ավանդույթներից հրաժարվելու):

Սա թուրքական ֆյուրերի ինքնահաստատման փորձն է, եւ Արեւմուտքը կրկին սխալվում է նմանին ճանապարհ տալով: Հիշողությունից կաղերին հիշեցնե՛նք, թե ինչու են հայերը ցանկանում, որ 1915թ. ցեղասպանությունը ճանաչվի նաեւ մարդկության դեմ ոճիր: Նախքան Լեհասատան մտնելը Ադոլֆ Հիտլերը իր գեներալներին կոչ արեց ոչ մի գթասրտություն չցուցաբերել մարդկանց նկատմամբ՝ հայտարարելով, որ «ոչ ոք այժմ չի հիշում հայերի ոչնչացման մասին»…

Հասկանալի է, թե ինչու հրեաները չեն համարձակվում ճանաչել հայերի ցեղասպանությունը, քանզի երիտթուրքերի պարագլուխները ծպտյալ հրեաներ էին՝ Սալոնիկից Ստամբուլ եկած (հենց Աթաթուրքի գլխավորությամբ)՝ սիոնիստական ծրագրերը իրագործելու համար:

Պարզապես դա այլ հարթության մեջ է ներկայացվում, թե Հոլոքոսթը միակն է, եւ չի կարող համեմատության մեջ լինել: Բայց արդյո՞ք աշխարհը, կամ նույն հրեաները պաշտպանված են նոր հիտլերներից...

Իսկ Մեծ Բրիտանիայի ղեկավարներին, թագավորական տան ներկայացուցիչներին հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը դատապարտեց «տխրահռչակ համընդհանուր կոտորածը եւ հայերի տարհանումը», իսկ այժմ Լոնդոնը իր նախարարներին թույլ է տալիս չերչիլյան «համընդհանուր կոտորածը եւ հայերի տարհանումը» մի պարզ «ողբերգություն» անվանել, ինչն էլ երբեմն «երկկողմանի» են ներկայացնում…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 3 (349), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։