Հայ արիները եւ ազգայնականները՝ Տիեզերքի Արարչին ընդառաջ – ՀԱՄ Գերագույն Խորհուրդը նաեւ քաղաքական որոշումներ կայացրեց…

Այսօր՝ փետրվարի 13-ին, Աբովյանի Էլար-Դարանի պատմական տարածքում, հինավուրց բնակավայրի ակունքներում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական  արարողություն: Ծիսական մասն անցկացրեցին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմեր՝ Արմոգը, Արամը եւ Արեգը: Ծիսական արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները մի քանի փոքրիկ կրակներ վառեցին՝ յուրաքանչյուրի արարողության ժամանակ գինեձոներ հղելով Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին: Այնուհետեւ բոլոր կրակները միացնելով իրար՝ հայ-արիներն ու ազգայնականները պար բռնեցին կրակի շուրջ, երգեցին, պարեցին ու փառաբանեցին Արարչին՝ ինչպես Տիեզերքը, այնպես էլ Հայ Տեսակը (Աստվածխներ, Մարդւկ, Հոգե-ոգեղեն էակներ) Արարելու համար… Փա՜ռք Տրնդեզին:

Տրնդեզ անելը եւ ծիսական կրակներ վառելը՝ Երկնքի Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրային Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում: Սա է պատճառը, որ հայ արի մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը՝ Տիեզերքի Տրիոջն ընդառաջ գնալը նաեւ որպես Տրնդեզ են նշում (կրակի դեզերն այրելով՝ դեպի ԱրԷգԱկ-ը գնում…):

Փառաբանվում է Տիեզերքի ՄԻԱԿ Տերը՝ ԱՐԱՐՈՂԸ, Ում արարած մարդիկ Արէգակի խորհուրդ ծիսական կրակներով վեր հանելով՝ իրենց սերն ու երախտագիտությունն են հայտնում Ամենաստեղծիին՝ Երկրային արնան (Կյանքի) Վերածննդի սպասումով…

Յուրաքանչյուր տոն նորոգումի խորհուրդ ունի եւ վերածնում-վերանորոգում-վերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնածին ազգերի համար ծիսական տոները կյանքի անբաժան մաս են կազմում: Տիեզերահաս օրվա խորհուրդը կյանքի կոչելով՝ հայ արիականներն ու ազգայնականները շարունակեցին իրենց տոնական օրը խնջույքի սեղանի շուրջ:

* * *

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը այսօր, Էլար-Դարանիի Տրնդեզի ծիսական արարողությունից հետո, ներքաղաքական հարցերի օրակարգով արտահերթ նիստ անցկացրեց ՀԱՄ Աբովյանի գրասենյակում: Մասնակցեցին նաեւ համախմբված հայ ազգայնականների խորհրդի անդամները: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հանդես եկավ ներքաղաքաղան իրավիճակի մասին զեկույցով, որից հետո քննարկվեցին օրակարգի հարցերը:

  1. Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը վերահաստատեցին կառույցների պատրաստակամությունը՝ հայոց բանակի հետ միասնաբար պաշտպանել Հայաստանի սահմանները թշնամական ցանկացած ոտնձգությունից: Հայաստանի սահմաններ ասելով՝ նկատի է առնվում նաեւ Արցախի տարածքը, քանի որ ՀԱՄ-ը դեռ տարիներ առաջ, որպես համահայկական կառույց, ճանաչել է ՀՀ-ԼՂՀ վերամիավորման պետական որոշումները:
  2. Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը վերահաստատեցին կառույցների պատրաստակամությունը՝ հայկական զինուժի կողմից հնարավոր պատժիչ գործողություններին մասնակցելու, թշնամու տարածքում, որ բռնազավփված հայկական հողերն են, նաեւ դիրքավորվելու առումով:
  3. Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը վերահաստատեցին կառույցների պատրաստակամությունը՝ շարունակել շփումները թուրքահայ հատվածի ներկայացուցիչների եւ քրդական ու այլազգի ուրիշ շրջանակների հետ:
  4. Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը վերահաստատեցին կառույցների պատրաստակամությունը՝ շարունակել շփումները Մերձավոր Արեւելքի եզդիական եւ ասորական շրջանակների հետ:
  5. Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը վերահաստատեցին կառույցների պատրաստակամությունը՝ սփյուռքահայ հատվածի հետ գաղափարա-քաղաքական (հատկապես՝ համահայկական ազգայնական) կապերն ամրապնդելու եւ տարբեր երկրներում հայանպաստ քայլեր նախաձեռնելու ուղղությամբ, նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նախատեսվող ծրագրերի շրջանակներում:
  6. Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը վերահաստատեցին կառույցների պատրաստակամությունը՝ ավարտին հասցնել Համաարիական դաշինքի ձեւավորմանն ուղղված միջազգային հանդիպումները, նաեւ համաարիական քաղաքականությունը, որը կասեցնող ուժ կդառնա համաթուրքական (նաեւ համաադրբեջանական), համաիսլամական, համաարաբական, սիոնական կամ նման այլ նկրտումների համար, որոնք միանշանակ շոշափում են նաեւ հայկական շահերը:
  7. Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը վերահաստատեցին կառույցների պատրաստակամությունը՝ համագործակցել երկրի իշխանություններին եւ կառուցողական բնույթով գորխող ընդդիմադիր ուժերի հետ, երկրում քաղաքական անկայութնություն եւ այդպիսով նաեւ օտարների միջամտություն թույլ չտալու նպատակով:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

13.02.2015թ. – Աբովյան, Էլար-Դարանի

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.