Արարատյան (Հայկական) աշխարհի տեսլականը – ՀՀ-ն կարո՛ղ է Արարատ լեռը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել

Հայության մի զգալի հատված տարակուսած է՝ թուրքերը հերթական սրբապիղծ քայլն են նախատեսել՝ թուրքական անվանացանկում գրանցել Արարատ լեռը՝ որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք:…

«Դեռ գոյատեւելով բռնազավթված հայկական տարածքների վրա, դեռ պահպանելով Թուրքիա կոչված արհեստածին (ուրեմնեւ՝ ապագա չունեցող) պետությունը, դեռ նորօսմանական եւ նորհամաթուրքական ծրագրեր երազելով, դեռ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին անպատիժ մնալով… այս մարդանման կիսավայրենի քոչվորները ՅՈւՆԵՍԿՕ-ում արդեն գրանցել են մի շարք հայկական ազգային արժեքներ՝ ոչ նյութական կամ մշակութային կամ այլ: Սա վաղուց պետք է անհանգստացներ ոչ միայն մեր պետությանը, այլեւ՝ համայն հայությանը: Բայց այդ արժեքների համար պայքարող մշակույթի նախարարություն ունենք մի այնպիսի նախարարով, որ թուրքերը ոչ միայն Մասիսները, Արարատը, այլեւ Հայաստանը կգրանցեն իրենց անունով… Եթե սրանց նմանները Գառնո եւ Զվարթնոց տաճարներն են խորտկարանների փորձում վերածել, ապա ողբամ զքես՝ ով հայ ժողովուրդ…»,- «Լուսանցք»-ի հետ զրույցում ասաց Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Հայ արիների ղեկավարի խոսքերով, այս հարցը մեր հերթական տանուլ տված հարցն է, որովհետեւ մեր անմշակույթ նախարարությունը չի հասկանում, որ մշակույթն է ամենամեծ քաղաքականությունը. «Այս տարիների ընթացքում որեւէ միջազգային բողոք կամ դատ չի նախաձեռնել ՀՀ անմշակույթ նախարարությունը: Իսկ պատմական փաստեր (այդ թվում՝ միջազգային պատմությամբ հավաստվող), մասնագետներ ու հնէաբաններ, արվեստի եւ այլ գործիչներ ինչքան ասես կան, որ կապացուցեն, թե գինին չի կարող արարել քոչվորը, որը նույնիսկ հազար տարվա պատմություն չունի: Քոչվորը խաղողի այգիներ չէր կարող տնկել, որպեսզի գինի արարեր: Քոչվորը թոնիր չէր սարքի երբեք, որպեսզի լավաշ արարեր: Նույն կամ նման մեկ այլ քոչվորը չէր կարող տոլմա փաթաթել իր չունեցած այգու չունեցած խաղողի թփով եւ այլն: Քոչվորը շա՛տ բաներ չէր կարող անել, ինչն ապացուցելը մեկից մեկ է: Ամենակարեւորը՝ քոչվորը հայրենիք ունենալ չի կարող»:

Ինչեւէ, ի՞նչ պետք է անել: Պատասխանը, ըստ մեր զրուցակցի, հստակ է. «Հզորանալ՝ ռազմական, քաղաքական եւ տնտեսական առումներով, ձեւավորել իրապես ազգային պետություն՝ հայաշունչ օրենքներով եւ, ի վերջո, այս եւ այլ մարդանման քոչվորներին ոչնչացնել, դուրս շպրտել մեր բնօրրանից հիմնովին: Եթե նրանք ի դեմս հայի՝ մարդու ցեղասպանությանը գնացին, մենք երկոտանի անասուններին սպանդի ենթարկելով էլ ավելի քիչ պատասխանատվություն ենք ստանձնում Տիեզերքի առաջ: Իսկ իրականում պետք է ուղղենք մեր հիմնարար սխալը. Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ կա Հայկական լեռնաշխարհ կամ Արարատյան աշխարհ, որը հայերիս հայրենիքն է, եւ մենք ենք միակ բնիկներն ու տերը: Բայց «Հայկական լեռնաշխարհ» եզրույթը չգիտես ինչու դուրս ենք թողել գործածումից ներքաղաքական եւ արտաքին քաղաքական մակարդակներում: Եվ սա այն պարագայում, երբ բացարձակ ճշմարտություն է, որ հայը ո՛չ կովկասցի է, ո՛չ էլ մերձավորարեւելքցի կա՛մ ասիացի, հայը Հայկական լեռնաշխարհի բնատերն ու իրավատերն է: Մեծ ու Փոքր Մասիսներին հայի աշխարհի անունն են տվել՝ Արարատ, փոքրացնելով մեր ինչպես ազգային, այնպես էլ աշխարհաքաղաքական ընկալումները: Եթե նույն ՅՈւՆԵՍԿՕ-ում մեր պետությունը ներկայանա այս եւ նման այլ պատճառաբանություններով, ապա հարցի ծավալը այլ չափերի կհասնի, արժեքը՝ եւս: Եթե ներկայիս միջազգային կոչված օրենքներով Մասիսներն անգամ կարող է այսօրվա Թուրքիա կոչվածը գրանցել իր հաշվին, ապա Արարատյան աշխարհը չի կարող, այն հայի հավիտենական հայրենիքն է:

Ի՞նչ է կատարվում «Արարատ լեռան» գրանցման շուրջ: Միջազգային սին օրենքների համաձայն՝ Թուրքիան կարող է «Արարատ լեռը» գրանցել որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք: «Համաձայն ՅՈւՆԵՍԿՕ-ի կանոնադրության՝ ո՛չ թե Հայաստանը, այլ՝ Թուրքիան կարող է Արարատ լեռը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել»,- ասել է ՀՀ ՅՈւՆՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը՝ անդրադառնալով մի շարք գործիչների եւ մտահոգ մարդկանց հակառակ պնդումներին: Իհարկե, շատ հեշտ է պատասխանել այլերի գրառումներին համապատասխան, ասել, որ գրանցման համար 2 չափանիշ կա. «Նախ՝ Արարատը ոչ նյութական չէ եւ կարող է գրանցվել ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես այլ բնական հուշաձաններ՝ լեռներ, ջրվեժներ եւն, հետո համաձայն այդ կանոնադրության՝ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել իր տարածքում գտնվող հուշարձանների, գործող մշակութային արժեքների գրանցման հայտ… Այսինքն՝ Արարատը կարող է գրանցել Թուրքիան, եւ սա խնդիր է» (Վ. կաժոյանի խոսքերի մեջբերումը բառացի է,-խմբ.):

Լավ, եթե միջազգային ինչ-ինչ օրենսդրությամբ «սա խնդիր է», ապա ինչու՞ որեւէ փորձ չի՛ արվում այդ միջազգային իրավունքի վրա ազդելու: Նման ազդեցությամբ կարելի է ոչ միայն տվյալ իրավունքի թերությունը ապացուցել, այլեւ կարելի է սեփական պատմությունը միջազգայնացնել, անգամ դատական խնդրի առարկա դարձնել, առավել եւս Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին եւ Հայոց պահանջատիրության առումով, ինչը նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագիր»-ը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարելիս:

Բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ են կարծում, որ ոչ թե Թուրքիան, այլ Հայաստանը պետք է Արարատ լեռը (ինչպես ՀԱՄ առաջնորդը նշեց՝ Մասիսները, նաեւ Արարատյան աշխարհը) ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնի:

Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը եւս խոսել է այս մասին, որ ՀՀ ՅՈւՆՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը 2 կոպիտ սխալ է թույլ տվել. «1. Ոչ թե Թուրքիայի Հանրապետությունը, այլ Հայաստանը կարող է Արարատ լեռը՝ որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել, որովհետեւ փաստացի Արարատը գտնվում է այն տարածքում, որը փաստացի օկուպացված է Թուրքիայի Հանրապետության կողմից: Ըստ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի իրականացրած Իրավարար վճռի՝ Արարատը Հայաստանի սահմաններում է, հետեւաբար 1920թ. նոյեմբերի 22-ից, այսինքն այն պահից, երբ վավերացվեց Իրավարար վճիռը, փաստացի այդ տարածքը օկուպացված է: 2. Իսկ քանի որ՝ «…համաձայն (ՅՈւՆԵՍԿՕ-ի) այդ կանոնադրության՝ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել իր տարածքում գտնվող հուշարձանների, իր տարածքում գործող մշակութային արժեքների գրանցման հայտ»,- ինչպես ներկայացնում Վահրամ Կաժոյանը, ապա կրկին ոչ թե Թուրքիայի Հանրապետությունը, այլ Հայաստանը կարող է Արարատ լեռը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել, որովհետեւ փաստացի, ըստ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի՝ Արարատը գտնվում է Հայաստանի տարածքում: Հետեւաբար ճիշտ ձեւակերպումն այն է, որ ոչ թե Թուրքիայի Հանրապետությունը, այլ Հայաստանը կարող է Արարատ լեռը՝ որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական կամ մշակութային արժեք գրանցելու հայտ ներկայացնել»:

Շատերի կարծիքով, ՅՈւՆԵՍԿՕ-ն էլ, այլ միջազգային կառույցների նման, որքան էլ քաղաքականացված լինի, միեւնույնն է, չի կարող շրջանցել այս եւ այլ փաստերն ու իրավական-քաղաքական նորմերը: Պարզապես մեր իրավունքներին պետք է տեղյակ լինել, որպեսզի դրանք լավագույնս պաշտպանված լինեն թշնամիներից: Այդ թվում՝ այսպես կոչված միջազգային հանրության բազմակի ստանդարտներից:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 4 (350), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։