Վճռական բողոք ընդդեմ բռնության

Հայտարարություն

Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունն իր վճռական բողոքն է հայտնում՝ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ղեկավար Նարեկ Գալստյանին դաժանորեն ծեծի ենթարկելու առիթով:
Արդեն ավանդույթ է դարձել, որ «փառապանծ» ոստիկանները եւ ուժային այլ կառույցների ներկայացուցիչները ակտիվ երիտասարդներին փողոցից կամ տներից կալանավորում ու տանում են իրենց կառույցներ՝ «բացատրական աշխատանքների» համար: Վերջերս էլ Նարեկ Գալստյանն այլ երիտասարդների հետ բերման էր ենթարկվել ոստիկանների կողմից՝ թռուցիկներ բաժանելու համար: Եվ ահա, սրան հաջորդում է ծեծը, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած Նարեկ Գալստկանը հայտնվել է հիվանդանոցում:
Դիմում ենք իրավապահ մարմիններին ու պահանջում՝ անհապաղ բացահայտել այս հակաօրինական ու հակազգային արարքը, այլապես, ստիպված ենք մտածել, որ այս ամենի հեղինակը հենց ոստիկաններն են:

Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ»
ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություն
16.11.2007թ.

Այս գրառումը հրապարակվել է Երիտասարդական թև, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։