ԶամուրՀայի վարքականոնը կամ բունսուդո – Զամուրհայի վարքականոնի փիլիսոփայության հիմքն է հանդիսանում՝ ճշտախոսությունը եւ տրված խոստումի կատարումը…

Այսօր հայ հասարակության մի ստվար խումբ շատ հաճախ հանրորեն հարցադրում է կատարում, ո՞րն է մեր տեսակի ճիշտ կեցվածքը կամ վարքականոնը, հաճախ նաեւ անուղղակիորեն եւ ենթագիտակցաբար նկատի ունենալով ԶամուրՀայի կենսակերպը, փիլիսոփայական մշակույթը եւ գեղագիտությունը: Հիշենք Ռուսա թագավորին, Տիգրան Մեծին, Վասակ Մամիկոնյանին, Սմբատ Բագրատունուն, ովքեր Զամուրհայի Վարքականոնի կրողներն էին:

Մեր տեսակին հատուկ՝ Զամուրհայի փիլիսոփայական մշակույթից մեզ են հասել ընդամենը պատառիկներ, որոնք սկզբունքային են եղել միշտ, մեր տեսակի կենսագործունեությունը ապահովելու համար՝ ինչպես անցյալում, ներկայում, այնպես էլ՝ ապագայում: Զամուրհայի վարքականոնի փիլիսոփայության հիմքն է հանդիսանում՝ ճշտախոսությունը եւ տրված խոստումի կատարումը, գիտենք նաեւ, որ Զամուրհայի փիլիսոփայական մշակույթի մեջ բացակայել է քրիստոնեական ընկալումների խոնարհությունը եւ հունա-հռոմեական աշխարհում ընդունված «ազնիվ խոսքը» կամ պահի տակ սուտ խոստումներ տալու միտումը: Սա է իմացությունների մեր պաշարը Զամուրհայի փիլիսոփայության մասին:

Այս քննախուզության մեջ կներկայացնեմ որոշակի տեղեկատվություն Ճապոնական «Բուսիդո» վարքականոնի մասին, որը հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ է նշանակում լինել Սամուրայ, իսկ ավելի ճիշտ՝ ԶամուրՀայ: ԶամուրՀայի փիլիսոփայության ուսումնասիրությունների անհրաժեշտությունը ինձ նորից տարան Հեռավոր Արեւելք՝ Ճապոնիա, որտեղ ինձ համար բացահայտեցի ճապոնական մշակույթի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Նիտոպէ Ինադզոի հանրահայտ «Բուսիդո. Ճապոնիայի հոգին» տրակտատը, որը մի ամբողջական պատմություն է ԶամուրՀայի փիլիսոփայության մասին:

Մարտիկ Սամուրայի համար «Բուսիդո» վարքականոնի գլխավոր դրույթներից մեկը հանդիսանում է «մոռանալ իր տան մասին, մոռանալ իր ընտանիքի մասին, մոռանալ իր կյանքի մասին եւ հիշել գերագույնին ու հայրենիքը» երդումը:

Նիտոպէ Ինադզոն ընդունում է, որ բուդդայի եւ սինտոյի (արեւապաշտության), ինչպես նաեւ Կոնֆուցիոսի եւ Մէն-զցիի փիլիսոփայությունները թափանցել են Ճապոնիա Չինաստանից եւ բերել իրենց հետ նաեւ «ցզյանցզյուն գեներալ» տերմինը, որը Ճապոնիայում դարձավ «Սյոգուն»: ԶամուրՀայի «Բուսիդո» վարքականոնը իր հիմնական գծերով ճապոնական մշակույթի մեջ սերտաճած է Սյոգունական համակարգին: Մ.թ. 71-73-ին Ճապոնիայում իմպերատոր Կէյկօի ժամանակներում արդեն ճապոնական մշակույթի մեջ չինական «գեներալ» տերմինը հայտնի էր որպես՝ «թայսյոգուն»:

Համաձայն Ճապոնիայում ընդունված տեսակետի, «Բուսիդո» վարքականոնի գլխավոր դոկտրինաները գալիս են ճապոնական Արեւապաշտությունից, որը ընդունված է անվանել Սինտո: 712-20թթ. կայսրուհի Գէմմէի հրամանով կազմվեց Ճապոնական կղզիներում ապրող բոլոր կլանների եւ ցեղերի առասպելների հատընտիրը, որոնք հայտնի են որպես «Կոդզեկի-գրություններ հնագույն գործերի» եւ «Նիհոնգի-Ճապոնիայի պատմությունը»: Այս երկու աշխատանքները Սինտո Արեւապաշտական փիլիսոփայության հիմքը եղան: Սինտո փիլիսփայության ձեւավորման զուգահեռ ճապոնական մշակույթում համակարգվել է նաեւ արեւապաշտական դիցարանը եւ առասպելաբանությունը: Սինտո փիլիսոփայական համակարգի գերագույն էակը դարձավ Արեւի աստվածուհի Ամատէռասուն, ով կայսերական դինաստիայի հիմնադիրն է, իսկ տեղական կամ տարածքային կամ կլանային դիցերը համակարգում զբաղեցրին մեկ աստիճան ցածր տեղ: 

Սինտո փիլիսփայական համակարգը ներկայացնում է բնապաշտությունը՝ համեմված նախնիների պաշտամունքով, նրա մեջ ընդունված է Հոգու եւ Ոգու պաշտամունքը շնչավոր եւ ոչ շնչավոր առարկաների եւ երեւույթների միջոցով: Ընդունված է ասել, որ շատ առարկաներ ունեն իրենց հոգեւոր էությունը, որը կոչվում է քամի:

Սինտո փիլիսոփայության մեջ բարին եւ չարը ունեն իրենց անվանումները ՅԷՍԻ -լավ եւ ԱՍԻ -վատ): Ճապոնացիները բաժանվում էին 2 խմբի «ռյոմին-բարի մարդիկ» եւ «սեմմին- վատ մարդիկ»: Առաջին խմբին էր պատկանում Ճապոնիայի վերնախավը, ազատ համայնավարները-«բյակուտյո», արհեստագործները-«սինաբէ եւ դզակկո»: «Սէմմին-վատ մարդիկ» խմբին էին պատկանում գերեզմանոցի պահակները, հանցագործները եւ նրանց ընտանիքները, ինքնակամ ստրուկ դարձածները եւ մասնավոր հպատակության տակ գտնվող ստրուկները:

Լավի-վատի բաժանման հիմքում դրված չէ հոգեւոր բացարձակ արժեքը, ինչպես քրիստոնեական կրոնական համակարգում, այլ դրված է երեւույթի օգտակարության եւ գործնական կիրառության խնդիրը՝ կյանքում եւ հարաբերություններ ստեղծելու ժամանակ: Թշնամությունը կամ թշնամանքը հակառակորդների միջեւ համարվում է բնական, սակայն այն չի ստեղծում հնարավորություն կողմերից մեկին հանդես գալ որպես՝ լավ, իսկ մյուսին՝ որպես վատ: «Բուսիդո» վարքականոնը ասում է նաեւ «կյանքը հարկավոր է ապրել այնպես, կարծես  դու արդեն մեռած ես», «իսկական քաջությունը այն է, երբ ապրում ես այն ժամանակ, երբ պետք է ապրես եւ մեռնում ես այն ժամանակ, երբ պետք է մեռնես»: Սա այն նվազագույն տեղեկությունն է, որ հնարավոր է ներկայացնել «Բուսիդո» կամ Սամուրայի վարքականոն տրակտատից:

Մեզ համար հոգեհարազատ այս վարքականոնը շատ ուսանելի է, իսկ մշակութային փոխառությունների տեսանկյունից էլ ավելի ուսանելի է «Բուսիդո» տերմինը:

Անդրադառնանք «Բուսիդո» տերմինին, այն կազմված է երեք հերոգլիֆներից, որոնք համեմատորեն ամբողջական ներկայացնում են ճապոնական Սամուրայ մարտիկի կամ մեր ընկալումների ԶամուրՀայի էությունը: «Բուսիդո» տերմինի ներքին պարունակությունը հասկանալու համար կան երկու սկզբնաղբյուր՝ հին չինական «Շու Վեն» բառարանը եւ Ցզին Չուայի գիքը: Հին չինական «Շու Վեն» բառարնում հստակ գրված է «Բու», նշանակում է «ենթարկեցնել զենքը եւ կանգնեցնել նիզակը»: Մեր քննախուզության տեսանկյունից շատ հետաքրքրական է Ցզին Չուայի գիրքը, որտեղ ներկայացված է հետեւյալը. «Բու» հերոգլիֆի սկզբնական իմաստն է «Բուն», որը նշանակում է հիմնականը, էականը: «Բուն» տերմինը արգելում է բռնությունը եւ հնազանդեցնում է զենքը, «կանգնեցնում է նիզակը», այսինքն՝ «իրականացնում է բուն գործառույթը»: Այսպիսով՝ ճապոնական մշակույթի «Բու» չինական մշակույթի «բուն» տերմինները համարժեք են եւ մատնանշում են ռազմական գործողություն եւ կասեցնում է հակառակորդի գործողությունները:

Նոր Հայկազյան Բառարանը հաստատում է իմ եզրահանգումը, չինական մշակույթի մեջ հայտնի «Բուն» տերմինը հայերենում ունի գլուխ, ծայր, նաեւ բանակի միջուկ բուն՝ գունդ իմաստները:

Տերմինի երկրորդ «Սի» հերոգլիֆը ժամանակակից ճապոնական մշակույթում ունի զինվորական «մարտիկ, ռազմիկ եւ տղամարդ» կամ պատվախնդիր մարդ իմաստը: Իսկ ահա Հին Չինաստանում «Սի» հերոգլիֆի համարժեքն է «Սու» հերոգլիֆը, որը նշանակում է «սովորեցնող» եւ կիրառելի էր այն սոցիալական շերտերի նկատմամբ, ովքեր մյուսներից առանձնանում էին իրենց վարպետությամբ եւ հասարակության մեջ զբաղեցնում էին իրենց տեղը համաձայն արդեն ունեցած կրթական ցենզի, սակայն պատրաստ էին դիմել զենքի, երբ դա կդառնար անհրաժեշտ: Նորից անդրադառնանք Նոր Հայկազյան Բառարանին՝ հասկանալու համար, թե ինչ այլ գրելաձեւ կարող է ունենալ «սովորեցնող» տերմինը: Առաջին տերմինը ուսուցիչն է, որի մեջ հստակ տեսանելի է «ուսու» բառը, որը նշանակում է միտք, խելք, իմացություն եւ այլն:

«ԲունՍու» տերմինը – չինական իմաստաբանության մեջ արտահայտում է հետեւյալը միտքը՝ «Էական իմացությունը արգելում է բռնությունը եւ կանգնեցնում է զենքը», իսկ ճապոնական իմաստաբանության մեջ «Բուսի» տերմինը արտահայտում է «էությանը տիրապետող վարպետի ուսուցչի ճանապարհը»: Հին Չինաստանում «Բունսու» տերմինը համարժեք է ճապոնական «բուսի» տերմինին եւ ունեն ընդհանրական «մարդ, ով իր գիտելիքներով, արվեստի, ինչպես նաեւ զենքի միջոցով կարող է պահպանել խաղաղությունը եւ այդ գիտելիքները կարող է փոխանցել» իմաստը՝ զինվորական գործի ուսուցիչ: Այսպիսով՝ ճապոնական մշակույթից մեզ հայտնի «Բուսիդո» հանրահայտ տերմինը, որը փոխառված է հին չիներենի «ԲունՍու» հայտնի ձեւից, բավականին խորքային կապեր ունի հայ լեզվամտածողության հետ՝ համաձայն Նոր Հայկազյան բառարանի:

Երրորդ՝ «դո» հերոգլիֆը նշանակում է  ճանապարհ, որը Արեւելյան բոլոր փիլիսոփայությունների մեջ կենտրոնական է եւ ռազմարվեստի փիլիսոփայության մեջ «դո» կամ ճանապարհ տերմինը կատարում է նույն գործողությունը՝ մատնանշում է ընթացքը, ուղղությունը:

Նկատի ունենաք նաեւ մեկ հանգամանք. ճապոնական մշակույթում «Բուսիդո» վարքականոնը եւ Սամուրայի գաղափարախոսությունը սկսել է ձեւավորվել Արեւապաշտական Սինտո փիլիսոփայությանը զուգահեռ մ.թ. 700 թվականներին: Սա այն ժամանակաշրջանն է մեր մշակույթի համար, երբ կորցնելով Արեւապաշտությունը, մեր տեսակը կորցրեց նաեւ մարդկային մի շատ կարեւոր խմբի մասը՝ մարտարվեստի ուսուցիչների եւ զինվորականների, ովքեր հեռացան Հեռավոր Արեւելք ու հիմնեցին հանրահայտ մարտարվեստի դպրոցներ՝ ՈւՇՈւ անունով, որի ամբողջական տարբերակն է՝ ՈւՍՈւՄ: ԶամուրՀայի պատգամով ապրած ճապոնացին եւ Ճապոնական պետությունը դրսեւորում է բացառիկ կամք, նրան չկոտրեց ատոմային զենքը եւ վերջին երկրաշարժը: Ես ընդունում եմ ազգակերտ գաղափարախոսության ԶամուրՀայ ձեւը, այն առանձնահատուկ է եւ հստակ ներկայացնում է մեր տեսակի էությունը:

Հայոց աշխարհակարգում քրիստոնեության ամրացմանը զուգահեռ, աստիճանաբար ազգային կենսակերպից դուրս մղվեց ԶամուրՀայի վարքականոնը, որը խիստ հոգեհարազատ է յուրաքանչյուր հայի, սակայն արդեն 451թ. Մամիկոնյանների մոտ հստակ տեսանելի է դառնում ԶամուրՀայ Վարքականոնի երկփեղկումը, որտեղ հիմքում արդեն ոչ թե ԶամուրՀայի վարքականոնն էր, այլ կրոնական բաղկացուցիչը: Սակայն պետք է շեշտել, միեւնույն ժամանակ ԶամուրՀայ Մամիկոնյաններ Վարդանի եւ Վասակի համար դեռեւս գործում էր ԶամուրՀայի ենթագիտակցությունը՝ «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահություն»: Քրիստոնեության ընդունմանը զուգահեռ Զամուր Հայի վարքականոնի «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահություն» թեզը հարմարացվեց նոր գաղափարախոսությանը եւ քրիստոնեության մեջ ընդունված է անվանել ինքնազոհություն, որը հայի համար դարձավ ինքնաոչնչացման ծրագիր: Այս ինքնաոչնչացման ծրագիր դոգմատի առաջին կրողը՝ ըստ քրիստոնեական պատմության, հանդիսացավ Վարդան Մամիկոնյանը: Նույն գաղափարախոսության տրամաբանության շրջանակներում քրիստոնեական ինքնազոհության դոգմատին հակառակ ներկայացված է Վասակ Մամիկոնյանը, ում միջոցով փորձ է արվել ներկայացնել քրիստոնեական ընկալումների դավաճանության դոգմատը:

Մեր իրականության մեջ Զամուր Հայի վարքականոնի կրողներին պարտադրվեց այնպիսի մի նոր գաղափարախոսություն, որը այլեւս եզրեր չուներ հազարամյակներ ազգը առաջ տարած ԶամուրՀայի փիլիսոփայության հետ: Այս ամենի հետ մեկտեղ, քրիստոնեական գաղափարախոսության միջոցով մեզ են պարտադրվել նաեւ աշխարհին ներկայանալու հստակ չափանիշներ, դրանցից ամենա կենտրոնականը քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ երկու այտին ապտակ խոնարհաբար ընդունելու դոգմատն էր:

20-րդ դարի սկզբներին Կենտրոնական եվրոպայում փորձ արվեց ԶամուրՀայի կատարյալ գաղափարախոսությունը եւ վարքականոնը ներկայացնել որպես «գլխավոր Արիական ազգի» մենաշնորհ:

ԶամուրՀայի վարքականոնը այդ միջավայրում չէր կարող աշխատել, քանի որ սխալ էին ընկալել Արիական Ազգերի մասին տեսությունը: Այստեղ պետք է ավելացնեմ՝ կա Արմենոիդ մարդաբանական տեսակ եւ այդ տեսակի կողմից ստեղծված վարքականոններ, որոնք հանրությանը ներկայացվում են տարբեր անուններով, այդ վարքականոնների մեջ ամենակատարյալը՝ ԶամուրՀայի Վարքականոնն է:

Արամ Մկրտչյան, Գերմանիա,  06.01.2015թ.

«Լուսանցք» թիվ 6 (352), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։