Ցավակցություններ

Մահացել է Ժիրայր Սէֆիլյանի մայրը

Հայ Արիական Միաբանությունը, «Հանուն Հայրենիքի» հ/կ-ն, «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը, «Ուխտ Արարատի» (ԱՍԱԼԱ) հ/կ-ն, «Արորդիների Ուխտ» հեթանոսական համայնքը, Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբը իրենց ցավակցությունն են հայտնում «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ժիրայր Սէֆիլյանին՝ իր սիրելի մոր՝ Սիմա Թասլաքյանի մահվան կապակցությամբ: Նշյալ կազմակերպությունների անդամները ցավում են, որ հայ ազատամարտիկի մայրը մահացավ որդու ազատությունը տեսնելու սպասումներում:

«Լուսանցք»-ի խմբագրակազմն էլ իր ցավակցությունն է հայտնում Ժիրայր Սէֆիլյանին՝ համբերություն մաղթելով ազատազրկման մեջ գտնվող ազատամարտիկին:


«
Լուսանցք» թիվ 34, 16-22.11.2007թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։