Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Զեյթունով եւ քունջութով հաց
Բաղադրությունը – Թթխմոր – 50 գ, ալյուր – 1 կգ, ջուր – 750 գ, սոխ – 1 գլուխ, կտավատի կամ զեյթունի բուսայուղ, ձիթապտուղ, քունջութ, սխտոր, աղ, շաքարավազ:
Պատրաստման եղանակը – Խմորը հունցել, երեսը փակել եւ թողնել հասունանա՝ 3,5 ժամ: Հետո նորից հունցել, թողնել 30 րոպե: Թավայի մեջ լցնել կտավատի կամ զեյթունի բուսայուղ, խմորը դնել վրան եւ բացել տակդիրով մեկ՝ հացի տեսք տալով: Զուգահեռ պատրաստել սոխառած՝ ավելացնելով սխտորը եւ ձիթապտուղը՝ ըստ ճաշակի: Սա լցնել խմորի վրա, սրա վրա էլ լցնել քունջութի ու կտավատի սերմը՝ դարձյալ ըստ ճաշակի եւ դնել ջեռոցը: Եփել 25 րոպե՝ 3000-ի տակ:
Կայացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» մրցանակաբաշխությանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Հայկյան» մրցանակաբաշխությանը: Ամենամյա այս միջոցառման նպատակն է՝ խրախուսել բոլոր այն երիտասարդական կազմակերպությունների, որոշակի հաջողությունների հասած երիտասարդ քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների ձեռքբերումները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ եւ տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի բովանդակությամբ։ «Հայկյան» մրցանակների արժանացած 2014թ. երիտասարդական լավագույն կառույցների ու ծրագրերի մրցանակաբաշխությունը կատարվել է հետեւյալ անվանակարգերում՝ լավագույն միջբուհական ծրագիր, լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր, լավագույն երիտասարդական գիտական նվաճում, լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին, լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին, ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ, ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ, լավագույն երիտասարդական հ/կ Երեւանում, լավագույն երիտասարդական ՀԿ մարզում:
Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաեւ հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է նախագահ Սերժ Սարգսյանը: Հատուկ մրցանակներ են շնորհվել «Արմքոմեդի»-ին՝ որպես լավագույն երիտասարդական հաղորդաշար, Ջիվան Ավետիսյանին` որպես արցախյան ազատամարտի մասին պատմող «Թեւևանիկ» ֆիլմի ռեժիսոր, Արամ MP3-ին` որպես համաշխարհային բեմում լավագույնս հանդես եկած արտիստ, Ռուսհամագործակցության դաշնային գործակալության հայաստանյան գրասենյակին՝ որպես երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց, Հասմիկ Երեմյանին՝ որպես սահմանապահ համայնքի դպրոցի ուսուցիչ (հայոց լեզու եւ գրականություն) եւ Նորայր Քամալյանին՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած մեծ խիզախության և նվիրումի համար:
Այս տարի «Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, արժանացել են նաեւ արժեքավոր նվերների։ ՀՀ նախագահը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, եւս մեկ անգամ ողջունել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունը եւ հետագա նորանոր հաջողություններ մաղթել երիտասարդներին:
Եվրոպական խաղերին ընդառաջ՝ նաե՛ւ շների սպանդ Բաքվում
Օրերս մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային հայտնի կառույցներ դիմել են եվրոպական երկրներին՝ բոյկոտելու Բաքվում նախատեսված Եվրոպական 1-ին խաղերը: Վերջերս՝ Amnesty-ն մի նոր կոչ է արել բոյկոտել Բաքվի եվրոպական խաղերը, իսկ EurasiaNet.org-ը արձագանքելով գրել է, որ Եվրոպական խաղերը միջազգային հանրության ուշադրությունը պետք է հրավիրեն Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրների վրա: Միջազգային մամուլն արդեն արձագանքում է, The Guardian-ը մասնավորապես նշել է, որ «Ադրբեջանում եւս կոչ են անում հրաժարվել Եվրոպական խաղերից, իսկ ազգայնամոլները սպառնում են հայկական հավաքականին»:
Իրավապաշտպան կազմակերպությունները մատնանշել են, թե ինչքան լրագրողներ եւ իրավապաշտպաններ են բանտարկված այդ երկրում, թե ինչպես է խոսքի ազատությունը սահմանափակված: Իրավապաշտպան կազմակերպությունները նշել են նաեւ, որ այս խաղերի կազմակերպումը եւս մեկ փորձ է Ադրբեջանը միջազգային ասպարեզում դրական ներկայացնելու համար, ինչը պետք է կասեցվի:
Այս աղմուկը դեռ նոր է ծավալվում եւ ահա, մարդկանց իրավունքների ոտնահարմանը ավելացավ կենդանիների իրավունքների, անգամ կյանքի հարցը՝ ասենք շների:
«Այս ամռանն անցկացվելիք Եվրոպական խաղերին ընդառաջ Բաքուն թափառական շներից մաքրելու համար Ադրբեջանի իշխանություններն իսկական «հիտլերյան ցեղասպանական միջոցառումներ» են իրագործում: Բաքվում թափառական շներին զանգվածաբար հավաքելու, հրապարակավ գազանաբար սպանելու եւ այրելու դիակիզարաններ են ստեղծվել»,- հաղորդում է ադրբեջանական Virtualaz.org կայքը: Կայքը հայտնում է, որ չնայած այն բանին, որ կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ է հատկացնում Բաքվում թափառող կենդանիների դեմ քիչ թե շատ քաղաքակիրթ պայքարի համար, սակայն, նման կենդանիների թիվը գնալով աճում է, աճում է նաեւ կատաղած կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակումների թիվը:
«Օրը ցերեկով զենքը ձեռքին շրջում են քաղաքում ու պատահած վայրում մարդկանց ներկայությամբ կրակում շների վրա: Նրանք դրան առարկող քաղաքացիներին անգամ սպառնում են ու կոչ անում չմիջամտել»,- ահազանգել է կայքը՝ հիշեցնելով, թե Ադրբեջանը Կենդանիների իրավունքների պաշտպանության եվրոպական համաձայնագրին միացել է 2007թ. մայիսին: «Կենդանական աշխարհի պաշտպանության դաշինք» հ/կ ղեկավար Մանսուրա Ռասուլզադեն հայտնել է, որ չնայած ըստ այդ համաձայնագրի՝ թափառական կենդանիների դեմ պայքարի աշխատանքը պետք է հանձնարարվեր Պետական անասնաբուժական ծառայությանը, սակայն, այն կցվել է Բաքվի քաղաքապետարանին, որն էլ այդ աշխատանքն իրագործում է՝ ինչպես ցանկանում է:
Ադրբեջանցի փորձագետը կարծում է, որ 79 հազար շուն սպանող երկրում չպետք է թույլատրվի միջազգային միջոցառումներ անցկացնել: «Քանի որ դա նշանակում է՝ երկիրը կարանտինի տակ է, համաճարակի վտանգ կա»,- զգուշացնում է փորձագետը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի շրջանակներում Բաքվում հազարավոր թափառական շներ են ոչնչացվել, ինչը գրավել էր նաեւ միջազգային մամուլի ուշադրությունը: «Մոտենում են Եվրոպական օլիմպիական խաղերը: Իսկ դա նշանակում է, որ «շնային կոռուպցիան» ավելի շատ կլցնի ոմանց գրպանները»,- գրում է վերոնշյալ ադրբեջանական կայքը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 7 (353), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



