Հայկական խոհանոց – Տանձով թխվածքաբլիթ… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Տանձով թխվածքաբլիթ

Բաղադրությունը – Ձու – 5 հատ, շաքարավազ – 1 բաժակ, ալյուր – 1 բաժակ, փխրեցուցիչ – 1 թեյի գդալ:

միջուկի համար՝ տանձ – 4 հատ, օսլա – 1 ճաշի գդալ, շաքարավազ – 3 ճաշի գդալ:

թթվասերի թանձրուկի համար՝ թթվասեր – 200 գ, մեղր – 1 ճաշի դալ, դարչին – 0.5 թեյի գդալ:

Պատրաստման եղանակը - Ձուն ու շաքարավազը հարել՝ մինչեւ թանձրանա: Ալյուրի մեջ լցնել փխրեցուցիչը, խառնել եւ ավելացնել հարած ձվին ու շաքարավազին: Մաքրած ու կտրտած տանձին ավելացնել շաքարավազն ու օսլան ու շարել ջեռոցի տակդիրի մեջ:

Վրան էլ լցնել հարած զանգվածը, ու տակդիրը դնել ջեռոցը՝ թխվածքաբլիթը եփելով 2000-ի տակ 20 րոպե: Հանելուց հետո կտրատել եւ մատուցել շաքարի փոշիով կամ թթվասերի թանձրուկով:

Ի դեպ, թանձրուկը պատրաստելու համար հարկ է խառնել թթվասերը, մեղրն ու դարչինը՝ նշված չափաբաժիններով: Անու՛շ արեք՝ քաղցրացնելով Ձեր կյանքը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Հաստատվեց մարմնամարզիկ Վահագն Դավթյանի անվան տարրը

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի համապատասխան հանձնախումբը հաստատել ու տարրերի դասակարգման ցանկում գրանցել է հայաստանցի մարմնամարզիկ Վահագն Դավթյանի անունով նոր տարրը:

Անցած տարի Քաթարում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում աշխարհում առաջինը կատարեց կախ վիճակից ուղիղ մարմնով, ուժով առաջ շրջումով խաչ տարրը:

Նախկինում նմանատիպ հաջողություն եւ անվանական գրանցում են ստացել Հրանտ Շահինյանի (նժույգթափ), Ալբերտ Ազարյանի (օղակների վրա), Արթուր Հակոբյանի (հենացատկ) եւ Վահագն Ստեփանյանի (նժույգթափ) անունով տարրերը:  

Մարմնամարզության նոր մրցանակակիրները

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մասնակցել են Երեւանի, Էջմիածնի եւ Գյումրու մարզիկ-մարզուհիները:

Տղամարդկանց բազմամարտում հաղթող է ճանաչվել Արթուր Դավթյանը: 2-րդ տեղը գրավել է Վիգեն Խաչատրյանը, 3-րդ՝ Արմեն Պետրոսյանը:

Կանանց մրցաշարում բազմամարտում հաղթել է Աննա Գրիգորյանը: Մրցանակային մյուս երկու տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Աննա Ղազարյանը եւ Ելենա Հայկազունին:

Ուղեգիր նվաճեց միայն Գաբրիել Սարգսյանը

Երուսաղեմում ավարտվեց շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանի 9 պատվիրակներից հաջող հանդես եկավ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ զբաղեցրեց 18-րդ տեղը: Այդպիսով, նա 2015 թվականի աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց (այդ իրավունքը ստացան 1-23-րդ տեղերը գրաված շախմատիստները):

Սակայն Գաբրիել Սարգսյանը հնարավոր է չմասնակցի այդ մրցաշարին, քանի որ այն կայանալու է Բաքվում:

Մեր շախմատիստները երկար ժամանակ է հաջող չեն հանդես գալիս այս եվրոպական մրցաշարում, վերջին անգամ մրցանակակիր է եղել մեր առաջատարը՝ Լեւոն Արոնյանը, ով 2005թ, նվաճել է բրոնզե մեդալ:

Արցախցի մարզիկը աշխարհի չեմպիոն

Մարտի 7-18 Թայլանդի մայրաքաղաք Բանգքոքում անցկացվող աշխարհի Մուայ Թայ առաջնությանը ԼՂՀ մարտավեստների ասոցիացիայի սան, Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մանկապատանեական մարզադպրոցի (տնօրեն՝ Էմիս Հովհաննեսյան) Մուայ Թայ խմբի մարզիկ Դավիթ Հայրապետյանը (մարզիչ՝ Գարեգին Աղաբալյան) դարձել է աշխարհի չեմպիոն:

ԼՂՀ մարտավեստների ասոցիացիայի փոխնախագահ Դանիել Մկրտչյանը տեղեկացնում է նաեւ, որ հավաքականը՝ ասոցիացիայի փոխնախագահ, ասոցիացիայի գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանի գլխավորությամբ, «Հայաստանի Պրոֆեսիոնալ Մուայ Թայ». (Թայլանդական Բռնցքամարտ) ֆեդերացիայի կազմում (գլխավորությամբ՝ ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրամյանի), մարզիկներ Դավիթ Հայրապետյանի (ԼՂՀ) եւ Արմեն Գրիգորյանի (ՀՀ) հետ մասնակցում են առաջնությանը:

 Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 8 (354), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։