Ներքին թուրքերի համաթուրանական վայրահաչոցները

Այս թուրքաբնույթ արարածը երեւի հույսը դրել է ՀԱՀԳԲ նախկին քաղբանտարկյալների եւ ազատամարտիկների մարդկային ու բարոյական բարձր նկարագրի վրա ու գուցե ակնկալելով, որ ՀԵՐՈՍ հայորդիները որեւէ կերպ չեն անրադառնա իր նման ոչնչության հերհյուրանքներին, <<մեծ համարձակությամբ>> զազրախոսում է ՀԱՀԳԲ-ի եւ գաղտնի բանակի հրամանատարներից մեկի` Հակոբ Հակոբյանի մասին: Այս փաստը մտահոգիչ պիտի լինի ոչ միայն ՀԱՀԳԲ ազատամարտիկների, այլեւ բոլոր ազգային հայորդիների համար:

Այս <<թերթուկը>> փորձում է զարգացնել դեռ ժամանակին Թուրքիայի որդեգրած մարտավարությունը` այն է` ՀԱՀԳԲ-ի ազատամարտիկներին ներկայացնել որպես հանցագործ, արնախում ու արկածախնդիր երիտասարդներ, այսպիսով փորձելով մոռացության մատնել Հայ Դատն ու հանուն դրա նահատակված տասնյակ հայորդիների վրիժառության հիշատակը:
<<4րդ իշխանությունը>> նպատակայնորեն Հայաստանում իրականացնում է թուրքական դիվանագիտության մարտավարությունը: Մենք գիտենք ում փողերով է տպագրվում այս թերթուկը եւ, թե իրենց <<4-րդ իշխանություն>> կոչելով, այս ծախու գրչակներն ում իշխանությունն են հասկանում, իհարկե` Թուրքիայի կամ ի դեմս թուրքանպաստ Արեւմուտքի հատվածի, որն այս դեպքում նույնն է:
Սա ազգային-պետական դավադրություն է, երբ երկրի ներսում իրականցվում ու քարոզվում է ակնհայտ թշնամու պետական քաղաքականությունը, երբ բացահայտորեն վարկաբեկվում են այն հերոսները, ովքեր առ այսօր պատմության թատերաբեմում են պահել Հայ Դատի ու Ցեղասպանության խնդիրները, ում օրինակով դաստիարակվում է այսօրվա ու վաղվա սերունդը: Սա տականքի նպատակաուղղված քայլ է ոչ միայն ՀԱՀԳԲ-ի, այլև ազգի բոլոր կամավորականների ու նվիրյալների դեմ, Հայաստանի ու Հայության ապագայի դեմ:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
23.01.2007թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։