Կքանդվի՞ հայ-հրեական «գորդյան» հանգույցը… Ինչը չի կարելի ասել արտաքին աշխարհին, պիտի արծարծել ներքին շրջանակներում… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Երբ հայն զգում է իր ինքնությունը՝ հասկանում է իր արարման էությունը եւ տեսնում է իր տիեզերական առաքելության սկիզբն ու վերջը: Սա նաեւ երկրային ճանապարհ ունի անցնելու եւ մարդկության տիեզերահաս հատվածը հասկանում է այս տիեզերախորհուրդ իրողության անկասելիությունը… Ով չի հասկանում՝ «աշխարհի վերջ»-ը նրա(նց) համար է գալիս, ա՛յս աշխարհի վերջն է գալիս՝ ա՛յլ աշխարհի վերականգնման համար…

Սա հասկացողը պիտի զգացած լինի նաեւ, որ եղել է Տիեզերական Գարնան Ավետիսն այս մասին:

Այս ամենը հասու է բնածին ազգերին եւ արհեստածին ազգերի այն հատվածին, որի ներկայացուցիչները ունեն բնածինների (որոնցից սերվել են ի սկզբանե) գոնե կես-գեն հիշողությունը…

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Այսօր ամենախճճված հարաբերությունների պարզաբանման մի փուլ է նախանշվում. հայ-հրեական հարաբերությունների, որը վաղուց չի կարելի բարեկամական համարել, անգամ երկկողմանի լուրջ հարաբերությունների մասին խոսելն է ավելորդ: Խնդիրը նոր չէ, այն դարերի զայրույթ ունի իր մեջ:

Խոսքը միայն հզոր ու միասնական Հայաստանի թագավորների եւ ժամանակի հրեական իշխանությունների բախումների ու արյունահեղությունների մասին չէ: Դրանք հիմնականում եղել են պատերազմներ՝ աշխարհի ուժեղագույնը լինելու ճանապարհին, մեծ ու հզոր բանակների բախումներ են եղել, բայց ո՛չ ժողովուրդների սպանդների: Իհարկե, եղել են որոշակի ջարդեր բնակչության նկատմամբ կիրառված, բայց դա ծրագրված ու բացահայտ ոչնչացում չի՛ եղել… Այդպես եղել է ինչպես հայերի ու հրեաների, այնպես էլ հայերի եւ հույների, պարսիկների, եգիպտացիների, հնդիկների, բաբելոնցիների, ասորիների, հռոմեացիների կամ բյուզանդացիների, մոնղոլ-թաթարական կամ չինական արշավանքների առաջնորդների, հետո էլ վրացա-կովկասյան կամ արաբական, անգամ տափաստանածին թյուրքական ներխուժողների եւ այլոց միջեւ…

Սակայն, այն ինչ եղավ 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի առաջին կեսին՝ անհամեմատելի է որեւէ լուրջ մարտական գործողության կամ տեւական պատերազմի հետեւանքների հետ: Դա պետք է ներկայացնել որպես հայոց անցյալի «սեւ 30-ամյակ», որը կարող է «համեմատվել» միայն 301-ի հայկական բացահայտ սպանդի հետ… որ շարունակվեց հարյուրամյակներ…  Այս ամենի մասին շատ է խոսվել: Երկու ահասարսուռ ոճիրների հետեւում էլ հրեական տարր կա թաքնված եւ սպառիչ ու ամոքիչ պատասխաններ պիտի տրվեն դեռ: Գուցե նաեւ հրապարակավ:

Մի պահ թողնելով պատմական անցյալը եւ պատասխանատվության խնդիրը՝ անցնենք մեր օրերին:

Մարտի 5-ին Իսրայելի ներկայիս մայրաքաղաք Երուսաղեմ էր գնացել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ երկրի նախագահական նստավայրում նրան ընդունել է նախագահ Ռեուվեն Ռիվլինը։ Իսրայելի նախագահը կարեւորելով հայ նախարարի այցելությունը՝ վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Պետք է նշել, որ այս ամենն ամենեւին վատ չէ, համենայնդեպս սկիզբ է մի նոր էջի, ավելի ճիշտ՝ փորձ է, որը դեռ անհայտությամբ է պարուրված: Մեր նախարարն ընդգծել է, որ հայ ու հրեա ժողովուրդները շաղկապված են հազարամյակների բարեկամության ավանդույթներով, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։ Այո, եղել են նաեւ բարեկամական ժամանակներ, եւ արտաքին աշխարհի համար նման հայտարարությունները կարեւոր են, սակայն առավելապես արարողակարգային են, թերեւս անհրաժեշտ՝ պատմության նոր էջի համար, ինչը չի կարելի ասել ներքին շրջանակներում արծարծելու առումով:

Ինչեւէ, կարեւորվել է քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչը նրանց համոզմամբ հնարավորություն կընձեռի ընդլայնել համագործակցությունը նաեւ այլ բանագավառներում։ Հանդիպմանը քննարկվել է հայ եւ հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։ Այս վերջինը շատ լուրջ խնդիր է: Լուրջ է ոչ միայն համաշխարհային կանխարգելումների առումով, այլեւ՝ երկկողմանի հարաբերությունների հստակեցման համար:

Էլ ավելի շուտ՝ փետրվարի 21-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունեց հայտնի իսրայելցի գիտնական, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնին: Այդ հանդիպմանն արծարծվել են հայ ժողովրդի պատմությանը, ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Հասկանալի է, որ հատկապես քննարկվել է Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող թեման: Յաիր Աուրոնն ունի հետազոտություններ, որ գիտակրթական ու բարոյական տեսանկյուններից որոշակի ներդրում ունեն Մեծ եղեռնի ուսումնասիրության ու միջազգային ճանաչման գործում: Ընտրվել էր մի գիտնական, ով կարող է իր աշխատանքը, այնտեղ առկա որոշակի դրական ներդրումը ունենալ նաեւ հայ ու հրեա ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում:

Միշտ ասել եմ ու նորից կրկնեմ (չնայած ոմանց համար մնում է անհասկանալի), հայ ժողովրդի հետ խոսել՝ չի նշանակում խոսել հայ ազգի հետ: Ազգն է գենը-ծինը, անցյալը-ներկան-ապագան, որ կրում է ինչպես երեք ժամանակների դրական, այնպես էլ բացասական հիշողությունը՝ ցավը… Իզուր չի ասվում՝ «Ժողովրդի հիշողությունը կարճ է»: Այդպես էլ կա, բայց միայն ժողովրդի առումով՝ ժողովված այն զանգվածների, որոնց համար էլ ստեղծվել է հայտնի տեսությունը, թե «Կեցությունն է որոշում գիտակցությունը»… Սրանց համար էլ ստեղծվել է այն «էվոլյուցիան»՝ թե մարդը կապիկից է առաջացել…

Ժողովրդական դիվանագիտությունը չի կարող ստեղծել իրական բարեկամական հարաբերություններ, միայն ազգային դիվանագիտությունն է ունակ հաշտեցնելու պատմական անցյալը ներկայի հետ, որից էլ կծնվեն ապագայի վստահելի հարաբերությունները:

Դառնալով հայ-հրեական հարաբերությունների նոր փուլին, նշեմ նաեւ առկա հետեւողականությունը: Մարտի 9-ին, արդեն Երեւանում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է մեր երկրում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին եւ Իսրայելի ԱԳ նախարարության Եվրոպայի եւ Ասիայի երկրների բաժնի ղեկավար Օդեթ Ժոզեֆին: Այստեղ եւս արտաքին աշխարհի համար արարողակարգային հայտարարություններ են արվել, թե Հայաստանը կարեւորում է բարեկամ երկրների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ: Բայց իրապես կարեւոր է հայկական Ազգային Ժողովի եւ իսրայելական Կնեսետի միջեւ առկա հարաբերությունների զարգացումը, որը թույլ կտա խոսել երկու ժողովուրդներին կապող ընդհանրություններից եւ հիմնախնդիրներից:

Իսրայելի Կնեսետի նորընտիր պատգամավորները՝ որպես ցեղասպանություն ապրած ժողովրդի ներկայացուցիչներ, մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի՝ Երեւանում կայացած հիշատակի ու ոգեկոչման արարողություններին: Հայկական կողմը կարեւորել եւ 100-րդ տարելիցին ընդառաջ առավելեւս կաեւորում է բարեկամ երկրների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված. ասել է հայ պատգամավորը՝ հասկացնելով, որ Կնեսետում քանիցս մերժվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Իհարկե, խոսել են նաեւ տարածաշրջանային խնդիրներից եւ Հայաստանում հրեական համայնքից ու էլի բաներից, բայց սրանք դեռ երկրորդական խնդիրներ են, քանի դեռ պատմական կնճիռները հարթված չեն:

Դառնալով վերեւում ընդհատած պատմական անցյալի դեպքերին, նշեմ, որ առանց 301թ.՝ Հայոց հոգեւոր ու մշակութային ցեղասպանության պարզաբանման (որը հանգեցրեց մարդկային մեծաթիվ զոհերի ու պետականության կորստի), ինչպեսեւ 1895-1925թթ Հայոց Մեծ Եղեռնի դրդապատճառների բացահայտման՝ չի կարելի բարեկամական կապեր սկսելու մասին խոսել ազգային հաշտության տեսանկյունից: Ժողովրդական հաշտություն կարող է հաստատվել, որը երկար կյանք չի ունենա:

Ինչպես 301-ի հուդա-քրիստոնեական (հռոմեական եւ հունական ռազմա-քաղաքական աջակցությամբ), այնպես էլ «սեւ 30-ամյակի» սիոնա-մասոնա-թուրք-բոլշեւիկյան (ռուս-եվրոպա-ամերիկյան ռազմա-քաղաքական աջակցությամբ) սպանդների հետեւում միեւնույն ստվերն է կանգնած…

Պարզաբանումը մի կետից է սկսվելու եւ նույն կետում էլ կավարտվի շրջանաձեւ:

Եթե իհարկե բարեկամանալու ցանկությունը իրական եւ իրատեսական է… Հայկական կողմը պիտի նաեւ հետեւի, որ այս ամենը չծավալվի թուրք-իսրայելական եւ ադրբեջանա-իսրայելական ճգնաժամի հետեւում, իսկ ԱՄՆ-ի հրեական լոբբիի ծառայությունները պետք է արձանագրեն իրական քայլեր, ոչ թե բարոյական հայտարարություններով ավարտվեն:

Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ Հայոց պահանջատիրության պաշտպանության հարցերը կարող են դառնալ հայ-հրեական հարաբերությունների նոր էջի հակազդման կամ հաշտեցման եզր: Բայց սա միայն սկիզբը կլինի… Իսկ այդ ընթացքում պիտի ընկալումը փոխվի Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի եզակիության առումով…

Առավել եւս, որ 2-րդ աշխարհամարտի տարիներին հրեաներին ողջակիզել են Եվրոպայում, որի համար փոխհատուցել են եւ դեռ փոխհատուցում են, իսկ հայերին ցեղասպանել են իրենց բնօրրան-հայրենիքում՝ նաեւ հայրենազրկելով… եւ մեր խնդիրը հայրենիքի մեծ մասի վերադարձի առաջնային պահանջն ունի…

Իսկ եթե սկսվող հարաբերություններում առկա է նոր խաղ, ինչպես վերը նշեցի, այլեւս տիեզերական պատժի կարժանանա այն, եւ բոլոր այլ ու բոլորի կողմից այդօրինակ խաղերը կպատժվեն, անգամ անկախ մեր կամքից: Շուտով սա կզգան հատկապես Թուրքիայում եւ Ադրբեջանում, նաեւ թշնամական ու դավադիր այլ երկրներում:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 8 (354), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։