Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է համայն հայությանը՝ Հայոց Ամանորի եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի Երկրային Վերածննդի առթիվ

Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլը – Հավերժական Պարբերաշրջանի Ավետիսն արդեն եղել է… Տիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ Հալոցքը… Եվ սա ավետիս է բոլոր արիական ազգերին, առավել եւս Արիական Տեսակի Նախահայրենիքի՝ ՀայքՀայաստանի Բնիկների՝ Հայերիս համար

http://www.hayary.org/wph/?p=4712#more-4712 Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ-ում…

Գարունն արդեն հալեցնում է նաեւ մարդկանց «սառած ուղեղները» ամենուր… Աշխարհում կատարվելու են շատ նոր բաներ, լինելու են բնախոսական լուրջ փոփոխություններ, որոնք անդրադառնալու են համաշխարհային գործընթացների վրա… իսկ դրանք նախաձեռնողներն անգամ չեն կռահելու, թե ինչու հիմա եւ ինչի համար են դրանք արվում…  

Արհեստածին-խառնագենների մոտ արթնանալու է նախնական գենը, որ ունեն բնածին ազգերից փոխանցված: Եվ նախնական բնածին ազգերը Տիեզերակարգի համաձայն եւ Առաքելության արահետով վերադառնալու են ի շրջանս յուր… Տիեզերքի դեմ ոչ մի խաղ չկա, ոչ մի երկրային խարդավանք կամ դրամանենգություն չեն կարող կասեցնել արարչական պտույտը Իսկ հակառակվողները կմնան թափանիվի տակ

Սակայն պիտի բնախոսական, բանական ու բնազդական զգայարաններով ընկալել, որ մարդ-երրորդությունը (մարմին-միտք-հոգի) իր նախնական-արարչածին լինելու գիտակցումը, Աստվածների զարմը կրելու մտածողությունը, ազգային ու մարդկային որակների եւ առաքինությունների, նաեւ առաքելության ընկալումը գիտակցելո՛վ լիովին կարթնացնի Տիեզերագենը (ազգային ծինը) ձմռան խորը նիրհից, որ բերել էր տիեզերական ձմեռային փուլը…

ԱրարիչԱստվածՄարդ ԵռամիասնությունըԵռակապը ուղղահայաց կապ է՝ ուղղակիանմիջական կապ, տեսանելի ու ընկալելի միայն Եռամիասնությանը, եւ Հայ Արիական Միաբանության անունից մաղթում եմ, որ Տիեզերական Գարնան եւ Երկրային Գարնան տարեփոխությունները օգնեն հայությանը վերաընկալելու այդ արարչատուր շնորհները, ինչը կբերի եւ՛ ազգային եւ՛ անհատական երջանկության ու հաջողության, միասնության եւ համերաշխության:

Թո՛ղ անխափան ընթանա Հայոց Հողահավաքի ու Ազգահավաքի ծրագիրը

Թո՛ղ գալ տարին Հայոց Ամանորը Սասնո լեռներում տոնենք

Փա՛ռք Արարչին ու Հայ Աստվածներին, փա՛ռք Հայքին ու Հային

Շնորհավորում ենք նաեւ Արիական բոլոր ազգերին՝ Բնական տարեփոխության՝ Ամանորի կապակցությամբ:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանութան առաջնորդ

21.03.2015թ – Երեւան

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.