Հայկական խոհանոց – Կաթնաշոռով կարկանդակ… Աշխարհի մարզական հեւքից – Արցախցի մարզիկը՝ աշխարհի չեմպիոն… Հանուն եռագույնը Ադրբեջանում բարձրացնելու՞, թե՞ Բաքվի տոնը ամբողջացնելու… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Կաթնաշոռով կարկանդակ

Բաղադրությունը - Ձու – 5 հատ, կաթնաշոռ – 1 տուփ, կարագ – 100գ, թթվասեր – 1 ճաշի գդալ, շաքարավազ – 1.5 բաժակ, սոդա – 0.5 թեյի գդալ, կիտրոնի հյութ – 2 ճաշի գդալ, ալյուր – այնքան, որ ստացվի փափուկ, խմոր:

Պատրաստման եղանակը – Այս ամենը խառնել իրար, թողնել 2 ժամ հանգստանա: Նորից 1 տուփ կաթնաշոռ, 0.5 բաժակ շաքարավազ եւ 1 ձվի սպիտակուց խառնել, խյուս սարքել:

Խմորը բաժանել 2 մասի, երկարավուն բացել, կաթնաշոռի խյուսն էլ բաժանել 2 մասի եւ քսել խմորներին: Գլանաձեւ փաթաթել եւ կլորավուն կտրատել: Հակառակ կողմով դնել թավայի մեջ: Թխել 1800-ի տակ, 20 րոպե: Անու՛շ լինի:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Արցախցի մարզիկը՝ աշխարհի չեմպիոն

Թայլանդի մայրաքաղաք Բանգքոքում անցկացվող «Աշխարհի Մուայ Թայ» առաջնությանը ԼՂՀ Մարտարվեստների Ասոցացիայի սան, Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մանկապատանեական մարզադպրոցի (տնօրեն՝ Էմիս Հովհաննիսյան) Մուայ Թայ խմբի մարզիկ Դավիթ Հայրապետյանը (մարզիչ՝ Գարեգին Աղաբալյան) դարձել է աշխարհի չեմպիոն: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ մարտարվեստների ասոցացիայի փոխնախագահ Դանիել Մկրտչյանը՝ նշելով, որ 5 ամիսների ընթացքում այս հաղթանակը Գարեգին Աղաբալյանի սաների երկրորդ մեծ հաջողությունն Է։ «Դավիթ Հայրապետյանը հանդես է եկել նաեւ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացված «Եվրոպայի K-1» առաջնությունում, մինչեւ 68 կգ քաշային կարգում նա եզրափակիչ փուլում նոկաուտի է ենթարկել Բելառուսի ներկայացուցչին եւ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը»,- հավելել է ԼՂՀ մարտարվեստների ասոցիացիայի փոխնախագահը։

Հիշեցնենք, որ ԼՂՀ մարտարվեստների ասոցացիայի հավաքականը՝ գլխավորությամբ  Գարեգին Աղաբալյանի, «Հայաստանի Պրոֆեսիոնալ Մուայ Թայ» (Թայլանդական Բռնցքամարտ) ֆեդերացիայի կազմում (գլխավորությամբ ֆեդերացիայի նախագահ՝ Արամ Աբրհամյանի) ընթացիկ տարվա մարտի 7-18 մասնակցեցին Թայլանդի մայրաքաղաք Բանգքոքում կայացող «Աշխարհի Մուայ Թայ» առաջնությանը, 2 մարզիկներով՝ Դավիթ Հայրապետյան (ԼՂՀ) եւ Արմեն Գրիգորյան (ՀՀ)։

Հանուն եռագույնը Ադրբեջանում բարձրացնելու՞

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Ռոման Ամոյանը պատրաստ է հունիսին Բաքվում կայանալիք եվրոպական առաջին ամառային խաղերին: «Ազատություն» ռադիոկայանի Facebook-յան ասուլիսին մարզիկը, պատասխանելով օգտատերերի հարցերին, նշեց, որ իհարկե մարզիկների համար դժվար կլինի հանդես գալ Բաքվում, սակայն հանուն Հայաստանի եռագույնը ծածանելու արժե մեկնել: «Ես 2007թ. Բաքվում մրցաշարի մասնակցել եմ, գիտեմ դրա ծանրությունը, թե ինչքան դժվար է: Բայց եթե մեր Օլիմպիական կոմիտեն որոշել է, որ պետք է մասնակցենք, ուրեմն պետք է մասնակցենք: Ինքս ուզում եմ մասնակցել, կարծում եմ, որ անվտանգության հարցերը լուծված են, եւ որոշումը միայն ՀԱՕԿ-ի նախագահինը չէ»,- ասել է Ռոման Ամոյանը եւ ընդգծել, որ չի կարելի մտածել, թե մեկնող մարզիկները խիզախ են, չմեկնողները՝ ոչ: Բայց բոլորին խորհուրդ է տալիս մի քիչ ավելի թեթեւ նայել հարցին:  

Իսկ հարցին «թեթեւ նայելը» վախենալ կամ չվախենալը չէ, հարգելի մարզիկ, այլ բնույթ ունի այս հարցին «ծանր նայելը»... «Իհարկե, ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, նաեւ մրցավարական մոտեցումներում, որ մենք չհաղթենք, նույնիսկ «յան» վերջավորությամբ ազգանուն ունեցող, բայց այլ երկիր ներկայացնող մարզիկների համար, բայց Միջազգային օլիմպիական կոմիտեն խոստացել է, որ ամեն ինչ կանի՝ արդար մրցակցություն ապահովելու համար»,- ասել է մարզիկը: Իսկ հարցին, թե ինչ կտա մասնակցությունը եւ չմասնակցությունը խաղերին, նա պատասխանել է. «Եթե չմասնակցենք, կարծում եմ, լարվածություն կառաջանա ՄՕԿ-ի հետ, իսկ գնալ-մասնակցելը հնարավորություն կտա բարձրացնել եռագույնը, անկախ արդյունքից»:

Այս թեման շարունակել է նաեւ ԽՍՀՄ տարիների Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը. «Մենք պետք է անպայման մասնակցենք, որպեսզի ցույց տանք, որ ոչնչից չենք վախենում եւ պատրաստ ենք պայքարելու հաղթանակի համար: Բոլոր մարզիկները, ովքեր տրամադրված են, պետք է գնան եւ մասնակցեն խաղերին: Ինքս միանշանակ կտայի իմ համաձայնությունը»:

2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը նշել է, որ իր համար չկա տարբերություն, թե որտեղ են տեղի ունենում մրցումները, կարեւորը հաղթանակն է եւ որ այդ երկրում հնչի ՀՀ հիմնը. «Մեծ սիրով կբարձրացնեի մեր դրոշը ցանկացած երկրում, բայց ծանրամարտ մարզաձեւը հանել են այդ խաղերից, մարզիկի համար պետք է նշանակություն չունենա, թե նա որ երկրում է մասնակցում մրցման: Եթե նա ուժեղ է եւ վստահ իր ուժերին, ինչ կապ ունի՝ դա Բաքվում է, թե Տրինիդադում: Նրա հետեւում մի ամբողջ ազգ է շնչում: Դե իհարկե, կրկնակի հաճելի կլինի, որ մեր հիմնը հնչի հենց Բաքվում»: Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գեւորգ Դավթյանը այլ կարծիքի է, որ եթե մարզիկները Բաքու են մեկնելու հոգեպես ճնշված, ավելի լավ կլիներ չմասնակցել այդ խաղերին. «Եթե մարզիկը մրցումներից առաջ չպետք է կարողանա տրամադրվել, մտածի ուրիշ բաների մասին եւ մեդալներ չկարողանա նվաճել, ուղղակի մրցումներին մասնակցել եւ հետ գալ, իմ կարծիքով, անիմաստ է Բաքու գնալը»: Հավելենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը եւս որոշեց, որ կմեկնի Բաքո, բայց գլխավոր մարզիչն ավելի վաղ հրաժարվել էր, ուստի Դավիթ Թորոսյանի փոխարեն բռնցքամարտի հավաքականը Բաքվում կներկայացնի Կարեն Աղամալյանը:

Հայաստանը կամբողջացնի՞ Բաքվի տոնը

Օրերս ադրբեջանցի «պաշտոնական մարդասպան» Ռամիլ Սաֆարովը իր երկրում կատարեց զինվորական շքերթի հերոսի դերը Գյանջայում՝ ջահը բռնած անցնելով ռազմական շքերթի դիմացով:

Մի՞թե սա խորհուրդ ուներ այս օրերին՝ նաեւ՛ մեզ համար: Հատկապես, երբ Հայաստանում մի որոշում կայացվեց: Ըստ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՝ ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպայի 1-ին օլիմպիադային պիտի մասնակցի նաեւ Հայաստանը: Ինչպես հայտնի է՝ ջահը նաեւ օլիմպիական խորհրդանիշ է, ինչը բոլորովին անհամապատասխան է մարդասպանությունը եւ հայատյացությունը հովանավորող երկրին… Իսկ օլիմպիադաները համերաշխության միջոցառումներ են: Եվ ահա մարդասպանությունը պետական մակարդակով հովանավորող Ադրբեջանն ընդունելու է օլիմպիական տոնը: Եթե այն իրականանա, ապա ադրբեջանական քաղաքականությունն այլեւս պետք է ընկալել որպես եվրաարժեքային համակարգին համապատասխանող տարր…

Այս դեպքում՝ ամենեւին բացառված չէ, որ հենց հայասպան Սաֆարովը ջահով կվառի օլիմպիական կրակը: Իսկ սա կնշանակի, որ օլիմպիական ջահը լինելու է հայատյացության ջահի տրամաբանական շարունակությունը:

Ի վերջո, Իլհամ Ալիեւն Ադրբեջանի միլիոնները ինչու՞ է ծախսում Բաքուն Եվրոպայի 1-ին օլիմպիադայի մայրաքաղաք դարձնելով, հենց այն բանի համար, որ փոխհատուցի այն ամենը, ինչ անում են սաֆարովները հայատյացության ջահերով՝ որպեսզի վաղն ավելի ուժգին պայքարի ինչպես իր երկրում շատացող այլախոհների, այնպես էլ Հայաստան-Արցախի բնակչության ու զինվորների դեմ:

Հետաքրքիր է, եթե Սաֆարովը վառի օլիմպիական կրակը, ՀԱՕԿ-ի պատասխանատուները եւ այն հայ մարզիկները, ովքեր համենայնդեպս կգնան Բաքու, այս դեպքում կդադարեցնե՞ն իրենց մասնակցությունը, թե՞…

Իսկ առհասարակ Բաքուն արժանի չէ լինել այդպիսի տոնի մայրաքաղաք: Այդ առումով պայքարում են եվրոպական իրավապաշտպան կազմակերպությունները: Եվ փոխանակ նրանց աջակցելուն միտված լինեն մեր քայլերը, բոլորովին այլ ուղղությամբ են դրանք ընթանում: Դժվա՞ր է հասկանալ, որ նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին չէր կարելի զուտ մարզական «խոհափիլիսոփայական» մտքեր արտահայտել: Խնդիրը բերել եւ ընդամենը մարզաձեւային վարկանիշների հասցնելը պետական քաղաքական անլրջություն է: Այո՛, պետական, եթե ՀԱՕԿ-ի որոշումը մնա վերջնական ու բացառապես մարզական:

Վերջապես, ե՞րբ են մեր երկրում ընդհանրապես մարզիկները հասկանալու, որ սպորտը միայն սպորտ չէ: Կարծես վերջերս նրանք էլ են սկսել շատախոսել մեր մշակույթի ոլորտի գործիչների օրինակով:

Մինչդեռ պարզ տրամաբանությունն է հուշում, որ Բաքվում ձեր հաղթանակների դեմն արդեն փակված է: Հուսամ, չեք կասկածում, որ   նավթադոլարային քաղաքականությունն այստեղ էլ հաստատուն տեղ ունի:

Հայաստանի հավաքականը 79-րդն է աշխարհում

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 5 հորիզոնականով  այժմ զբաղեցնում է 79-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը: Մեր ընտրանու առաջիկա մրցակիցը‘ Ալբանիայի ազգային թիմը, գտնվում է 61-րդ հորիզոնականում:

Ներկայացնենք ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակին, մեր առաջիկա եվրոպական մրցակիցներին եւ մեր հարեւանների ցուցանիշները. 1. Գերմանիա‘ 1770 միավոր: 2. Արգենտինա՝ 1577: 3. Կոլումբիա՝ 1499: 4. Բելգիա‘ 1471: 5. Հոլանդիա‘ 1415: 6. Բրազիլիա‘ 1348: 7. Պորտուգալիա‘ 1191: 8. Ֆրանսիա‘ 1180: 9. Ուրուգվայ‘ 1164: 10. Իտալիա‘ 1146: …28. Դանիա‘ 863: 31. Ուկրաինա‘ 838: 33. Ռուսաստան‘ 788: 40. Սերբիա‘ 709: 61. Ալբանիա‘ 557: 79. Հայաստան‘ 437: 126. Վրաստան‘ 225: 139. Ադրբեջան‘ 198:

Երիտասարդականը եւս պատրաստվում է

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը Լատվիայի ընտրանու հետ խաղին նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել 23 ֆուտբոլիստ: Հրավիրված ֆուտբոլիստներից միայն 3-ն են հանդես գալիս արտասահմանյան ակումբներում: Նրանք են կիսապաշտպաններ Դավիթ Գիզգիզյանը («Կալիթեա», Հունաստան), Արտյոմ Սիմոնյանը («Ցյուրիխ», Շվեյցարիա) եւ հարձակվող Արթուր Միրանյանը («Վարդար», Մակեդոնիա):

Մեր երիտասարդական հավաքականը մարտի 23-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստան-Լատվիա ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, ժամը 16:00-ին:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 9 (355), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։