Կենսաբանական զենք չէ, բայց կենսական վտանգ է – Մարդկանց էլ գույքագրեցին՝ որպես սեփականություն – Դրանք թաքնվում են «անհատի իրավունքներ»-ի, անհատական «սոցքարտեր»-ի ու «բիոքարտեր»-ի ներդրմամբ, «գենդերային հավասարություն եւ իրավունք», «սեռային ու սեռական հավասարություն», «անսեռություն», «ընտրովի սեռ (մեր տվյալներով մինչեւ 7 սեռ են հնարել», «ընտրովի ազգություն» կամ այլ հակամարդկային, ապազգային ու անբարո «անմեղ» ձեւակերպումներով…

Շարունակում են օրենքներ պարտադրել երկրներին, որոնք անբարոյականացման ու ապազգայնացման են տանում մարդկանց՝ ոչնչացնելով ազգային առանձնահատկությունները: Հատկապես երեխաների պղծման ու ապազգայնացման «իրավունքներ» են ի հայտ գալիս, որ իսպառ կործանեն ազգերի ապագան: Դրանք թաքնվում են «անհատի իրավունքներ»-ի, անհատական «սոցքարտեր»-ի ու «բիոքարտեր»-ի ներդրմամբ, նաեւ «գենդերային հավասարություն եւ իրավունք», «սեռային ու սեռական հավասարություն», «անսեռություն», «ընտրովի սեռ (մեր տվյալներով մինչեւ 7 սեռ են հնարել (1-2 բնականն են՝ տղամարդ ու կին)», «ընտրովի ազգություն» կամ այլ հակամարդկային, ապազգային ու անբարո «անմեղ» ձեւակերպումներով:

Գրեթե ավարտվեց մարդկանց համարակալման գործընթացը, տվյալների հավաքագրումն ու պահեստավորումը մի կենտրոնում, հավաքեցին մարդկության բոլոր հնարավոր տվյալները՝ կյանքի ու գործունեության, ունեցվածքի ու նախասիրությունների, առողջության եւ սեռական հակումների, անգամ քաղաքական հայացքների, վերահսկելիության եւ այլնի մասին… Եվ սա մոտեցրեց, առավել հավանական դարձրեց այն վտանգը, ինչի մասին ասում էինք մենք եւ բազմաթիվ կազմակերպություններ, որ մոտենում է ամբողջ մարդկության չիպավորման վերջնակետը, ինչի տեղադրումը (որը ռադիոալիքային վերահսկողութան տակ կլինի, քանզի չիպը այդպիսի սարք է) մարդկանց մարմնի մեջ՝ հնարավորություն կտա վեահսկելի դարձնել բոլորին, իմանալով յուրաքանչյուրի տեղն ու կատարած քայլերը: Էլեկտրոնային փաստաթղթերի եւ փողերի ներդրմամբ էլ մարդիկ կզրկվեն աննկատ տեղաշարժվելու եւ առձեռն փող ունենալու՝ աննկատ ծախսելու հնարավորությունից եւս Բոլորը եւ ամենուր վերահսկելի կդառնան, ու «աշխարհի գաղտնի կառավարության» հայտնի «ոսկե միլիարդի» հետեւորդների որսը կսկսվի… շուրջ 7,5 միլիարդ մարդկությունից ողջ կթողնեն ամենաշատը 1,5-ին (նաեւ «բնական» աղետներ եւ ահաբեկչություններ առաջացնելով)՝ որպես ամբողջ աշխարհում սպասարկող եւ հստակ աշխատանքի բաժանում ստացած անձնակազմ՝ «աշխարհի գաղտնի կառավարության» շուրջ 300 ընտանիքի (հայտնի է «300-ի կոմիտե» անվամբ) համար (տեսակետները եւ տվյալները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հոդվածներից են հիմնականում): Մարդը հետզհետե կդադարի կենսաբանական էակ լինել իր մարմնում տեղադրված չիպի միջոցով, ինչը, նշվեց, ալիքային հեռակառավարման է ենթարկվումեւ դեռ հետո կիմացվի, որ նաեւ ղեկավարվում է, հրահանգավորվում

Եվ մարդկանց հավաքագրված տվյալներն էլ կծառայեն այդ կառավարմանը, անցանկալի մեծամասնության ոչնչացմանը եւ «ռոբոտացված» մասի պահպանմանն ու շահագործմանը: Նշեցինք, որ արդեն կան յուրաքանչյուրի գրեթե բոլոր անձնական տվյալները, անգամ կենսակերպի ու մտածողության, ընթանում է աչքի ծիածանափայլ թաղանթի եւ մատնահետքերի տվյալների հավաքման գործը, որ կենսաչափական տվյալների օրենքներով են «հիմնավորում», ինչն էլ ամենամեծ վտանգն է, քանզի գենետիկ տեղեկությունների ոլորտ է մտնում… Եվ չիպը կդառնա ալիքային կառավարման այն միջոցը, որով կազդեն մարդու եւ՛ գիտակցության եւ՛ ենթագիտակցության վրա:  

Այս ամենն արվում է առանց միջոցների մեջ խտրականություն դնելու: Ասել եւ ասում ենք՝ սա «աշխարհի գաղտնի կառավարության» ծրագիրն է, որ ձգտում է միադեմ մարդկության եւ մեկ պետության ստեղծմանը: Տարիներ շարունակ սա բացահայտողներին փորձել ու փորձելու են ցնորամիտ ներկայացնել՝ շովինիստ-ռասիստ-ֆաշիստ կամ այլ ծայրահեղական անվանումներով պիտակավորելով: Հին ու փորձված ձեւ է եւ անտեղյակ զանգվածի վրա դեռ ազդեցություն է գործում: Ուստի՝ ամեն անգամ հիշեցնում ենք այն, ինչի մասին արտահայտվեց ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ալեն Դալեսը 1945թ. ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում, ինչը «աշխարհի գաղտնի կառավարության» հերթական քայլերն էին՝ նոր աշխարհակարգի ճանապարհին…, Դա այժմ էլ կիրառվում է՝ ցանկացած երկիր, ազգ կամ հանրույթ քարուքանդ անելու ժամանակ: Սրա ականատեսն ենք նաեւ մենք,: Այս թվականը մի առիիթով հիշեցրեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ շեշտելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հնչեցրած մեղադրանքը Մոսկվային՝ 1945թ.-ից հետո ձեւավորված եվրոպական քաղաքականության հիմքերը քանդելու մեջԻսկ 1945-ին ԱՄՆ-ի ԿՀՎ-ի այդ ժամանակի տնօրենն ասել է. «…Քաոս սփռելով՝ մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով, կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից ու արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման, ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք ու բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս ու անկարգություն կստեղծենք: Աննկատ, բայց ակտիվ ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան՝ ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…»:

Մենք ամեն օր բախվում են այս ամենի հետ

* * *

2015թ. փետրվարիին Երեւանում ՄԱԿ-ի հանդիպումների դահլիճում տեղի ունեցավ Գենդերային թեմատիկ խմբի հերթական հանդիպումը: Քննարկվեցին այս թեմաները՝ «Համընդհանուր պարբերական վերանայման՝ գենդերային հարցերին վերաբերվող առաջարկությունները» եւ «Պեկին+20 Վերանայման նախապատրաստական աշխատանքները» (ներկայացրեց ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների բաժնի պետ` Կ. Սուջյանը), նաեւ «Հայաստանի գենդերային քաղաքականության առաջնայնությունները եւ ծրագրերը» (ներկայացրեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ Ա. Թանաշյանը): ԳԹԽ անդամներն էլ ներկայացրին այս ուղղությամբ վերջին զարգացումներն ու այլ հարցեր:

Հիշեցնենք, որ գենդեր բազմանշանակ օտար բառը փոխարինվեց օրենքում, սակայն վտանգը մնաց: Այս բառն օտար է ո՛չ միայն որպես տերմին, այլեւ՝ որպես հոգե-բարոյական գործիք՝ մարդկանց հոգեխեղելու եւ բարոյազրկելու առումով:

Կրկին «Լուսանցք»-ին են դիմել Հայ Արիական Միաբանության, «Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի միավորման», Հայ Ազգայնականների Համախմբման, «Ընդդեմ մարդկանց համարակալման միավորման», «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման միավորման», «Նոյն Արարատյան» հոգեւոր-մշակութային հ/կ-ի եւ «Համահայկական ծնողական կոմիտեի» ներկայացուցիչները:

Տարիներ շարունակ մարդկանց «համարակալման», «չիպավորման» եւ «գենդերային» վտանգների դեմ պայքարող այս կազմակերպությունները բաց նամակներ են հղում ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին ու խորհրդարանական խումբ-խմբակցություններին, դիմել են ՍԴ նախագահին ու ՄԻՊ-ին, սակայն վտանգները հիմնականում մնում են, թեեւ բողոքները որոշակիորեն արդյունք տալիս են:

Կենսաչափական վտանգների, էլեկտրոնային փաստաթղթերի ներդնողը Հայաստանում ոստիկանական համակարգն է, որին էլ պարբերաբար ուղղվում են իշխանության օղակներին հղված նամակներն ու դիմումները, որտեղից էլ միեւնույն ու միապաղաղ պատասխաններ են տրվում տարբեր պաշտոնյաների կողմից: Եթե մարդկանց համարակալման գործընթացը եւ սոցքարտերի համակարգը ներդրվեց սոցապնախարարության կողմից (ՀՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ դաշինքի ժամանակ), ապա այսօր մեր խրոխտ ոստիկաններն են հանձն առել կենսաչափական տվյալների հավաքումը (ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ դաշինքի ժամանակ), այդ թվում՝ մարդկանց մատնահետքերն ու աչքի ծիածանափայլ թաղանթի տվյալները հանձնելը միջազգային գազանին...

Երբ կառավարությունը հավանության տվեց «Կանաց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին, մարդկանց ընդվզման ուժը կորցրած ճանաչել տվեց «գենդեր» բառը, որը հանվեց նախագծից: Այդ բառը մի քանի անվան տակ էր հանդես գալիս՝ սեռ, սեռային եւ սեռական, որտեղ էլ միջազգային թակարդն էր դրված...

Այս բառախաղի ավարտը շատ ծանր տարան Հայաստանի գրանտակեր եվրավազվզիկները եւս, քանզի նրանց մատուցած ծառայությունը անբավարար գնահատվեց… Չնայած նրանց համար սեռայինն ու սեռականը նույնն են մնացել իրականում: Սրանք արագ ընդունեցին նոր եվրապատվերներ եւ լծվեցին ազգամերժ տարբեր գործերի: Բայց այս «իրավապաշտպաններին» երբեք չես տեսնի մարդու բնական ու իրական իրավունքների պաշտպանների շարքերում: Այդ թվում՝ մարդկանց այլասերման, անձնական ու կենսաչափական տվյալներն անօրեն հավաքելու դեմ պայքարում:

Իսկ պայքարողները «գենդերային» ներխուժումը կանխելու համար նշում են, որ իրականում այդ օրենքը պետք է հետ կանչել առհասարակ՝ վերջ տալ եվրաբառախաղերին ու գաղտնի ծրագրերին կուլ գնալուն… Չպետք է ունենանք նման օրենք՝ փոփոխություններով հանդերձ, քանի դեռ եվրախեղկատակները չեն դադարեցրել անբարո հարձակումները՝ հենվելով նաեւ այլ բառախաղերի վրա… Նման «փոխզիջումներով» նրանք միշտ հասնում են իրենց նպատակին, որոշակի դադարներից հետո: Չմոռանանք, որ բացի գենդերային այս տխրահռչակ օրենքից, հերթի է դրված «Խտրականության դեմ» օրենքի ընդունումը, իսկ այդ օրենքում եւս քողարկված «անցնում» են սոցիալական սեռի ու գենդերի մասին բառակույտեր ու բառախաղեր:

Ինչ մնում է կենսաչափական ոլորտին, ապա կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը ԱԺ Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել… Բայց հիշեցնենք, որ վերջերս համացանցում պարզաբանվեց, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը չի կարող պաշտպանել մարդկանց տվյալները, քանզի մարդկանց անունները գրելիս կարողացել են ստանալ նրանց տվյալները: Ի վերջո «էլեկտրոնային աշխարհը» բոլորին է բացահայտելու… Այսինքն՝ գործն արել-վերջացրել են ու հիմա մարդիկ համացանցի գերին են՝ բաց են ու մատչելի: Իհարկե, խոսքը միլիարդավոր «մանր ձկների» մասին է, «խոշոր շնաձկները» հասանելի են միայն գաղտնի եւ մութ ուժերին…

Տեխնոլոգիական արագընթաց զարգացումները, գլոբալիզացիան եւ դրան հետեւած փոփոխությունները անհատական տվյալների պաշտպանության առումով նոր մարտահրավերներ են առաջ բերել, որին համահունչ փորձում են անհրաժեշտ բարեփոխումներ կատարել: Բայց «մոռանում» են, որ՝ 1. ում պետք է, արդեն ունի բոլոր «գաղտնի» տվյալները, հենց նրա պատվերն են կատարել «անկախ» երկրներում… 2. Եվ եթե համացանցային հակերների համար հնարավոր է բացել Պենտագոնի կայքը, ապապաշտպանության եւ գաղտնիության բարձր մակարդակի ապահովումը խիստ կասկածելի է:

Անձնական տվյալներ մշակելու հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Անձնական տվյալների մասին» ՀՀ 2002թ. հոկտեմբերի 8-ի օրենքով: Չնայած օրենքը սահմանում է որոշակի իրավական կարգավորման մեխանիզմ, այն լիովին չի համապատասխանում ժամանակակից Եվրոպական չափանիշներին (նշվում է կառավարության հիմնավորման մեջ): Կառավարությունն առաջարկում է ընդունել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, որի հիմնական մոտեցումն այն է, որ անձնական տվյալներն ընդհանրապես չպիտի ենթարկվեն մշակման, բացառությամբ որոշ պայմանների բավարարելու դեպքում:

«Լուսանցք»-ին դիմած կազմակերպությունները այս մասին բազմիցս են խոսել, վերջերս կրկին կենսաչափական փաստաթղթղթերի ներդրման դեմ էին գրել, այդ թվում՝ խորհրդարանական ուժերին: Նշել են, որ անգամ միջազգային զլմ-ներում հրապարակումներ եղան, որոնք ԵՄ հետ ազատ առեւտրի գոտի (ԱԱԳ) ստեղծելու դեմ փաստարկներ էին պարունակում, որտեղ ցույց են տրված ԱԱԳ-ի վտանգները, ինչպես այժմ դա արվում է ԵՏՄ դեպքում (նյութում քննարկվող շատ հարցերի «Լուսանցք»-ը վերապահումով է մոտենում, այնուամենայնիվ տեսակետ է, որ կյանքի կոչվելու իրավունք ունի – խմբ.):

ԵՄ հետ ԱԱԳ ստեղծելու դեմ փաստարկներից, որոնք նշված են մեր թերթին ուղղված նամակում, բերվում է այն, որ ԱԱԳ ներմուծումը նշանակում է պետության պաշտպանողական սահմանների վերացում: Այդ բոլոր հայտնի փաստերը թաքցվում են բնակչությունից: Մասնավորապես, թաքցվում է այն, որ որոշ ԱԱԳ-ներ մտնող երկիրը լայն բացում է իր շուկաների դռները տնտեսապես ավելի հզոր երկրի արտասահմանյան բիզնեսմենների առջեւ, որոնք ավելի լավ են կազմակերպված, մեծ կապիտալ ունեն, ավելի փորձառու են եւ անմիջապես սկսում են հաջողությամբ ճնշել մրցակիցներին:

Հետաքրքիր է, որ ԵՏՄ անդամ երկրներին սպառնացող տնտեսական ու քաղաքական վտանգների մասին ահազանգողները եվրոպական ուղղության առջեւ հանկարծ պապանձվում են

Այո, այն վտանգը, որ երրորդ երկրներից ներկրումը, նաեւ արտահանումը դժվարացրել է մեր տնտեսական ու սոցիալական վիճակը՝ փաստ է, բայց միայն ռուսական կողմը չի հարձակվել… Իհարկե, արեւմուտքցիները փորձոմ են թեթեւացնել Հայաստանի հետ շփման կարգը, բայց դա անում են քաղաքական նկատառումներով… Որովհետեւ վերեւում ու ստորեւ արված պարզաբանումները այլ բան են ապացուցում…

Տարբեր երկրների իրավապաշտպանները նախազգուշացնում էին իրենց կառավարություններին եվրասիական կամ եվրոպական միություններ մտնելու բացասական հետեւանքների մասին, սակայն նրանց չէին լսում: ԵՏՄ-ի մաքսային տարածք կամ ԵՄ-ի ԱԱԳ մտնելու կողմնակիցները պնդում են, թե այս կամ այն դեպքում էլ ավելի հարմար է առեւտուր անելը: Պետական գործիչներին եւ գործարարներին թվում է, որ մտնելով այս կամ այն գոտի՝ անմիջապես կլցնեն շուկաներն իրենց արտադրանքով: Եթե մասնավոր 1-2 դեպք էլ լինի, ապա նոր մտնող երկրի բիզնեսմենների մեծամասնությունը կպարտվի, կուլ կգնա:

Անհրաժեշտ է նշել, որ ամեն ինչ շատ ավելի վատ է, քան ասում են, որովհետեւ աշխարհի տնտեսությունը ղեկավարում է հենց համաշխարհային անդրկուլիսը՝ գաղտնի ուժերի միջոցով: Նրանց գործարարներն աջակցում են մեկը մյուսին, ինչի հետեւանքով նրանց եւ ընդհանուրի հզորությունն աճում է (հենց դա է օգնում պահել իշխանությունն ամենուր), եւ որեւէ երկրի մուտքը այս կամ այն գոտի, կնշանակի պարզապես ենթարկվել այդ գոտու խաղի կանոններին:

Իսկ իրենց տարածքներում կայացած գործարարները հզոր դիմադրություն ցույց կտան նոր մտնող երկրներին: Այսպիսով, ընդհանուր առմամբ կոտնահարվի «նոր աշխարհներ հայտնաբերած» գործարարների շահերը, քանի որ պետության պաշտպանողական սահմանները կհանվեն: Թերեւս հաջողակ գործարարների մի փոքր մասը կարողանա մրցակցել ԵՏՄ կամ ԵՄ կայացած ու հզոր փողատերերի հետ: Նրանցից ոմանք էլ դարձել են կամ ԵՏՄ, կամ էլ՝ ԵՄ մտնելու լոբիստներ:

Սակայն, իրականում Հայաստանը պետք է շարունակի երկկողմանի քաղաքականությունը, որը պետք է իրականացնի երկուստեք համադրումներով՝ օգտագործելով երկու կողմերի հակադրությունները:

Վեբ-խցիկների առկայության գաղտնիքի իրականությունն էլ այն է, որ այդպես հոգեբանորեն նախապատրաստում են բնակչությանը ԱԱԳ-ին կամ մաքսային տարածքին: Այն փաստի գիտակցումը, որ համացանցի միջոցով քեզ հետեւում են, բացի անհարմարություններից, նաեւ ստեղծում է պատրանք, թե արդեն ԵՄ-ում կամ ԵՏՄ-ում ենք: Սա ակնհայտ հոգեբանական նենգություն է:

Իհարկե, ազատ առեւտուրը եւ տնտեսությունը, բարքերն ու բարոյականությունը, իրավունքն ու պարտականությունը լավ բան են, սակայն, եթե ընթանում են բնականոն հունով եւ զարգացմամբ: Իսկ այս դեպքում բոլոր ազատությունները տանում են սանձարձակության, թե կենցաղային, թե տնտեսության ազատականացման, որ վայրի շուկայի է վերածվել, թե ժողովրդավարության, որ ամբոխավարություն է դարձել:

Ակնհայտ է նաեւ, որ հետագայում ԵՄ-ում, իսկ ԵՏՄ-ում արդեն, մահմեդականներն ավելի շատ կլինեն ու այդ ժամանակ նրանց քաղաքական պահանջները մեծ կշիռ կունենան… Չնայած արդեն իսկ դա զգում ենք՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից մեր նկատմամբ տարվող՝ ինչպես ԵՄ-ում, այնպես էլ ԵՏՄ-ում:

Նրանց քանակը հասնում է միլիոնների: Նշանակում է, որ ապագայում հնարավոր են շատ մեծ բախումներ: Լինելով ԵՄ կամ ԵՏՄ մի մասը՝ տվյալ երկիրը պիտի հաշվի առնի այն անխուսափելի փաստը, որ ամեն ինչ կտարածվի նաեւ իր վրա:

Գոյություն ունի կարծիք, թե ազատ առեւտուրը կարող է հանգեցնել երկրի ներսում արտադրանքի էժանացմանը: Իրականում դա այդպես պիտի լիներ, բայց, հաշվի չի առնվում, որ մեր շուկա ներխուժող գործարարները միջազգային օրենքների կիրառմամբ ու պարտադրմամբ կհաղթեն մերոնց, ինչպես դա եղավ մերձբալթյան երկրներում:

Գաղտնի ուժերի կողմից բիոմետրիկ-կենսաչափական համակարգերի, անձնական տվյալների հավաքման, մարմնի մեջ չիպեր դնելու եւ իրական (առձեռն) դրամի վերացման օգնությամբ յուրաքանչյուր մարդ խիստ համապարփակ վերահսկողության տակ է հայտնվելու, ինչը հանգեցնելու է մոլորակային մեկ պետության ստեղծմանը (մեկ ազգ – մեկ պետություն կոչված), որը համաշխարհային անդրկուլիսի ընդհանուր ծրագրի մի մասն է: Այսպես ոչ միայն երկրների իշխանությունները հեշտությամբ կպատժեն այլախոհներին, այլեւ գաղտնի ուժերը կստանան կանաչ լույս՝ համաշխարհային մահակն աշխատեցնելու համար: Իզուր չէ ԱՄՆ-ի կողմից համաշխարհային ոստիկանի դերի ստանձնման փորձարկումը:

Մեզ հասցեագրված նամակում նաեւ անհանգստություն կար հայտնված, որ մատնահետքեր եւ այլ «բիոմետրիկ պարամետրեր» հանձնելու պարագայում «կամավոր» պարտադրանքը դառնում է արտաքին աշխարհից թելադրվող օրենքների «կամավոր»-պարտադիր տարր: Սա ոչ միայն Հայաստանի Սահմանադրության խախտում է, այլեւ ոտնահարում է անմեղության կանխավարկածը, երբ հնարավոր է դարձնում, որ ձեռնոցներով հանցագործը ազնիվ մարդու մատնահետքերը դիտավորյալ թողնի հանցագործության վայրում։ Սա կարող է անել ինչպես պետությունն իր այլախոհի նկատմամբ, այպես էլ «աշխարհի գաղտնի կառավարությունը»՝ յուրաքանչյուիս հանդեպ:

Սա ոչ այնքան պետական ահաբեկչություն է, որքան մութ ու գաղտնի ուժերի կողմից կիրառվող, որոնք ահաբեկում են նաեւ այդ պետություններին: Սա Մարդու իրավունքների դեկլարացիայի ոտնահարում է նաեւ՝ մատնահետքեր, թե աչքի ծիածանափայլ թաղանթ կամ ԴՆԹ պահանջելը հակասահմանադրական է նաեւ այն պատճառով, որ դրանք ըստ գիտական տվյալների, պարունակում են հոգեբանական ու ֆիզիոլոգիական տեղեկություններ, որը նույնպես մարդու սահմանադրական իրավունքների, նրա անձնական, ընտանեկան, բժշկական եւ այլ գաղտնիքի խախտում է: Իր հերթին էլ սա վտանգում է նաեւ ազգի ու պետության պաշտպանությունը եւ անվտանգությունը: Այն անխուսափելիորեն օգտագործվելու է մեր երկրի քաղաքացիների դեմ։ Նաեւ մեր թշնամիների կողմից, եթե այդպես հարմար գտնեն արդեն նշված ուժերը:

Վերոնշյալ կազմակերպությունների նամակում նշված է, որ ելնելով համացանցի բնույթից, ծրագրավորողների կարծիքով, սկզբունքորեն անհնար է երաշխավորել տվյալների անվտանգությունը, այսինքն՝ գողությունն անխուսափելի է: Ակնհայտ է, որ ամերիկյան լրտեսական ծառայությունը եւ Պենտագոնը շատ անգամ ավելի լավ են պաշտպանված, սակայն Պենտագոնի կայքը արդեն կոտրել են, նման դեպքեր եղան նաեւ Կրեմլում…

Ինչպես ապացուցեցին Սնոուդենը կամ Ասանժը, հնարավոր է զանգվածային գողությունը հենց լրտեսական ծառայության ներսից, եւ բացի դրանից պետությունը կարող է պատժել այլախոհներին՝ գողանալով փողերը նրանց հաշվից, կամ գրելով պարտք կամ… Սնոուդենն ապացուցել է նաեւ, որ բոլոր էլեկտրոնային հաղորդագրությունները գաղտնի կարդացվում են եւ վերլուծվում են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից (վստահ ենք՝ ռուսական կողմը հետ չի մնում): Ստիպելով բոլորին մտնել էլեկտրոնային հասարակության հատված, մեր կառավարությունը իր քաղաքացիներին դնում է մեծ վտանգի տակ:

Եվ վերջապես, ցանկացած բռնապետական պետություն կարող է ինչ-ինչ մութ նպատակների համար ոչ պաշտոնական ձեւով օգտագործել անձնական տվյալները, հեշտությամբ շրջանցել իր անվտանգության համակարգերը: Եվ անձը չի կարող դրա մասին իմանալ: Ուրեմն՝ մեզ պատասխանող նույնականացման քարտերի լոբբիստների պնդումները, որ էլեկտրոնային համակարգերը իբր լավ են պաշտպանված, որեւէ գիտական հիմք չունեն: Կան բազմաթիվ փաստեր, որ լինում են անձնական տվյալների բազմաթիվ զանգվածային գողություններ:

Նման դեպքեր արդեն եղել են եւ անգամ համացանցում է աղմուկ բարձրացել, թե ինչպես կարելի է մարդու անունն ու որոշ տվյալները գրելով՝ տեղեկանալ նրա անձնական ընդհանուր տվյալներին:

Նույնականացման քարտերի լոբիստները չեն կարողացել պատասխանել նաեւ այն հարցին, թե ինչպես կբացատրեն այն ստրկական վիճակը, որն առաջանալու է չիպը մարդու մարմնում տեղադրելուց հետո: Երբ մարդն անձնական ոչինչ առձեռն չի ունենալու, միայն քարտային եւ էլէկտրոնային համակարգերից է օգտվելու, որոնք մի պահի կարող են նաեւ չաշխատել, կորչել կամ ոչնչանալ…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 9 (355), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։