Գոթական տաճարների գաղտնիքները – Ֆուլկանելլի.- անկախ քարեգործները եղել են քարի հայ վարպետները (մասոնները), որոնք Եվրոպայում եւ այլ երկրներում ունեին իրենց մեկուսի ընկերությունները… «Ար» արմատը եւ «Հայկական» բառը – արքիմիան եւ ալքիմիան…

1926թ. Փարիզյան «Շեմիտ» հրատարակչությունում Ֆուլկանելլի կեղծանվան տակ լույս տեսավ «Գոթական տաճարների գաղտնիքները» գիրքը: Երկու տարի անց հրատարակվեց «Փիլիսոփայական մենաստաններ» երկրորդ գիրքը: Երկու գիրքն էլ Ֆուլկանելլիի աշակերտի՝ Էժեն Կանսելիեի նախաբաններով: Երրորդ գիրքը՝ «Աշխարհիկ փառքի վերջը», համաձայն վարպետի կանխագուշակության, պետք է տպագրվի Աշխարհի կործանումից առաջ:

«Մարդ-հանելուկ», «Առասպելական դեմք», «Անմահ», «Վերջինը, ում հաջողվել է ստանալ», «Փիլիսոփայական քար»՝ այսպիսի եւ այլ շատ մակդիրներով են նկարագրում այս Ադեպտին եւ գրողին, որը գերադասել է թաքցնել իր իրական անունը «Ասացող» կեղծանվան տակ, ինչպես պահանջում էր ավանդույթը:

Շատ մեկնակերպեր են արվել Ֆուլկանելլիի իսկական անունը բացահայտելու համար, բայց ապարդյուն:

Օլեգ Ֆոմինը, Ֆուլկանելլիի «Փիլիսոփայական մենաստաններ» գրքի ներածական հոդվածում գրում է. «Որոշ մարդիկ կարծում էին, որ Ֆուլկանելլին Պիեր Դյուժոլն է, բայց հաշվի չէին առնում, որ նա արդեն ուներ Մագաֆոն կեղծանունը: Ուշադիր կարդալով գիրքը՝ նկատվում է մի մանրամասնություն, որը հնարավոր է պատճառ է դարձել նրան համեմատելու Պիեր Դյուժոլի (Վալուայի) հետ: Ֆուլկանելլին հաճախ մեծ համակրանքով է արտահայտվում Վալուաների հին դինաստիայի մասին, որոնք սերում էին կելտական տիրակալներից: Վարպետի հիացմունքը թույլ է տալիս մտածելու, որ ինքն էլ է եղել Վալուաների տոհմից: Այնուամենայնիվ սա միայն ենթադրություն է». եզրակացնում է նա:

Իսկ մենք մի քանի պատճառներով ենթադրում ենք, որ Ֆուլկանելլիի կելտական ծագումը թույլ է տալիս ենթադրելու նաեւ հայկական հետքը:

Առաջին պատճառն այն է, որ Ֆուլկանելլին նույն հիացմունքով ու սիրով (ինչպես Վալուաների նկատմամբ) խոսում է Ֆրանսիայում կառուցված գոթական տաճարների, հատկապես Փարիզի Աստվածամոր տաճարի մասին:

Նա, տեղյակ լինելով, որ տաճարի կառուցողները եւ տերերը հայերն են եղել, հայ եպիսկոպոսի հետեւյալ տեղեկությունն է մեջբերում. «Մենք ունենք հայ եպիսկոպոս Մարտիրիի (Մարտիրոսի) բնագիրը, որտեղ նա գրում է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի գլխավոր մուտքը փայլում էր, ինչպես դրախտի մուտքը: Այստեղ կային լազուր, ծիրանի, արծաթ, ոսկի: Նույնիսկ հիմա կարելի է նկատել ոսկու նուրբ շերտի հետքերը գլխավոր շքամուտքի քանդակազարդ գագաթի վրա»:

Որ գոթական տաճարներն ունեն հայկական ծագում, վաղուց ապացուցված է: Բացի դրանից, Ֆրանսիայի արվեստագետներից շատերը իրենք են կարծում, որ գոթական տաճարները Ֆրանսիայում ազգային չեն:

Օրինակ, 1800թ. Պետիտ Ռադելը նույնիսկ նախագիծ է ներկայացրել գոթական եկեղեցիների քանդման համար, իսկ 1857թ. Բեուլեն մի ամբողջ դասախոսություն է նվիրել այս հարցին՝ համարելով, որ գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում ազգային չէ եւ ամենեւին էլ կրոնական գաղափարների մարմնավորում չէ:

Մոլյերը զայրույթով է խոսել Փարիզի Աստվածամոր Տաճարի մասին, իսկ Լաբրյուերի ու Ռասինի համար «գոթականը» հոմանիշ է «բարբարոսականի»:  

Երիտասարդ Գյոթեն գոտիկայում տեսնում է գերմանական ոճ եւ բարձրագույն ներդաշնակության մարմնավորում, բայց հետագայում նա տարվեց հունական ոճով եւ Վերածննդի դարաշրջանի ճարտարապետությամբ ու սկսեց ժխտել գոթական արվեստի գեղեցկությունը, ներդաշնակությունը եւ օրինաչափությունը:

Ֆուլկանելլին նշում է, որ գոթական անվանումը ոչ մի  կապ չունի գոթերի (հին գերմանական ցեղի) հետ: «Գոթական» տերմինը առաջինը օգտագործել է Ռաֆայելը:

Երկրորդ պատճառն այն է, որ Ֆուլկանելլին իմանալով հայերեն «ար» արմատի իմաստը, կարծում է, որ գոթական տաճարները ավելի ճիշտ կլինի անվանել «արգոթական», այլ ոչ թե գոթական՝ համարելով գոթական մշակույթը ոգու եւ լույսի մշակույթ:

Հայերենում գոթ/կոթ/կոտ արմատը նշանակում է նաեւ գլուխ, գանգ, իսկ «ար»+«գոթ»=արեւ +գլուխ, այսինքն՝ Արեւի գլուխ (Ոգի):

Արեւը եւ կրակը նկատի ունենալով՝ Ֆուլկանելլին «արգոթական» կամ «հուրհրացող գոթիկա» է անվանում գոթական ճարտարապետությունը: Նա ենթադրում է, որ տաճարների կառուցողները եղել են ազատ քարեգործներ, որոնց նախնիները արգոնավտներն են, եւ որոնց ժարգոնային լեզվով (ծածկալեզվով) անվանում էին տեսնողներ (voyants) կամ Արեւի Որդիներ: Նրանք խոսել են «արգո»-ով (թռչնալեզվով, «ծտի»): Միջնադարում այն անվանում էին կենդանի գիտելիք կամ Աստվածային լեզու:

Ֆուլկանելլիի ասածին կարելի է ավելացնել, որ անկախ քարեգործները եղել են քարի հայ վարպետները (մասոնները), որոնք Եվրոպայում եւ այլ երկրներում ունեին իրենց մեկուսի ընկերությունները:

Հետագայում մասոն բառը յուրացվեց հրեաների կողմից եւ այժմ էլ տարբեր երկրներում գոյություն ունեն հրեական մասոնական ժողովարաններ, որոնց շարքերն են համալրում նաեւ մեր նորաթուխ հայ մասոնները:

Ֆուլկանելլին անդրադառնում է նաեւ Նիկոլաս Ֆլամելի «Ավրաամ Հրեայի Գիրքը» աշխատությանը ու ապացուցում, որ այն նենգափոխում է: Նա գրում է. «Եթե գիրքը հասկանալ բառացիորեն, ապա ստացվում է, որ մեծ վարպետ Ավրաամը՝ գիտնականը, Իսրայելի լուսատուն – հմուտ խաբեբա է, իսկ նրա աշխատությունը՝ կեղծված հնամենիի տակ, արժանահավատ չէ եւ ոչ մի քննադատության չի դիմանում»: Ի դեպ, հույները հնում Մասիս լեռը անվանել են Մասիոն (Masion): Չի բացառվում, որ մասոն բառը առաջացել է Մասիոնից:

Ֆուլկանելլին «Փիլիսոփայական մենաստաններ» գրքում էլ է օգտագործում «ար» արմատը եւ «հայկական» բառը: Օրինակ, նա հետեւյալ մեջբերումն է անում Ավիցեննայից. «…Բախվելով գերեզմանի անոթի մեջ՝ նրանք (Ավիցեննան նրանց անվանում է խորասանյան էգ շուն եւ հայկական որձ շուն (Chienne de Corascehe et Chien d՛Armenie)), դաժանորեն խայթում են միմյանց՝ մոլեգնաբար, չարությամբ, չդադարելով արձակել զարհուրելի թույն…»:

Ֆուլկանելլին առաջինն է ալքիմիկոսներից, ով օգտագործում է արքիմիա հասկացությունը եւ պարզաբանում, թե ինչով է այն տարբերվում ալքիմիայից:

Փարիզի Աստվածամոր տաճարի մասին Վիկտոր Հյուգոն գրել է, որ այն Հերմեսի գիտելիքների համար առավել լիակատար պահեստարան է, որի խորհրդանիշն է համարվում Սեն-Ժակ-լյա-Բուշերի եկեղեցին:

Ֆուլկանելլիից տեղեկանում ենք, որ XIV դ ալքիմիկոսները ամեն շաբաթ՝ Սատուրնի (Երեւակի) օրը հավաքվում էին Փարիզի Աստվածամոր տաճարում՝ երբեմն սուրբ Մարսելի գլխավոր մուտքի մոտ կամ փոքրիկ Կարմիր դռան մոտ, եւ որ այդ սովորությունը պահպանվել է մինչեւ 1539թ.: Ոսկեզօծ կամարի փայլի տակ տարբեր գունավոր քանդակների շրջապատում ամեն մեկը զեկուցում էր իր աշխատանքների արդյունքները, ծրագրում հետագա որոնումների շրջանը ու հենց տեղում ուսումնասիրում եւ պարզաբանում հին սիմվոլիկան:

Եպիսկոպոսի նախագահությամբ այնտեղ էին անցկացնում թաղման արարողությունները ու նաեւ զվարճալի տոնակատարությունները, տեղում քննարկվում էին հացահատիկի եւ ապրանքների գները: Մարդիկ գալիս էին նաեւ մխիթարանքի ու խորհրդի, մեղքերի թողություն խնդրելու համար:

Միջին դարերում պահպանվել էին այլ արարողություններ եւս, որոնք հրապուրիչ էին ամբոխի համար: Դրանցից մեկն է եղել Խենթերի տոնը՝ իր Պապով, բարձրաստիճան պաշտոնյաներով, փայլուն եւ ուրախ միջնադարյան ժողովրդով: Տոնակատարությունները դուրս էին գալիս եկեղեցուց եւ տարածվում ամբողջ քաղաքով մեկ… Այս տոնը համարվել է ուրախ երգիծանք՝ հասցեագրված անգետ հոգեւորականներին, որոնք քայլում էին թաքնված գիտելիքների կողքից:

Ֆուլկանելլին հիացմունքով է գրում. «Օ՜ Խենթերի տոնը, իր Բաքոսի հաղթական սայլով, որը քարշ էին տալիս կենտավրոսը (մարդաձի) եւ կենտավրոսուհին, ինչով նրանց մայրն էր ծնել, մեծ Պապի ուղեկցությամբ՝ իրենց անպարկեշտ դիմակահանդեսով գրավելով տաճարի ներքին բակը: Ջրից հենց նոր դուրս եկած հավերժահարսերն ու ջրահարսերը, Օլիմպոսի աստվածուհիները՝ Յունոնան, Դիանան (Անահիտը), Վեներան (Աստղիկը)՝ բոլորը գնում էին դեպի տաճար, որպեսզի լսեն հեթանոսական ծիսակարգով կատարվող պատարագը:

Երբ 1220թ. հոտը լսում էր պատարագը, հրճվում էր հիացմունքից, մարդկանց շուրթերից դուրս էին թռչում բացականչություններ. «Էվոե» եւ, ինչպես զառանցանքի մեջ, նրանք կրկնում էին. «Սա մե՜ծ Օր է օրերի միջեւ, սա լավագու՜յնն է Տոներից»:

Փարիզյան տաճարը, ինչպես մայրաքաղաքի մյուս տաճարները, գտնվում էին երանելի կույս՝ Մարիամի (դեւա Մարիա)  կամ Կույս Աստվածամոր պաշտպանության ներքո: Ֆրանսիայում այդ եկեղեցիների ժողովրդական անվանումն է՝ Նոտր-Դամ (Notre-Dame): Փարիզի Աստվածամոր տաճարի գլխավոր մուտքը կոչվում է Արդարադատության մուտք: Սյունի վրա, որը բաժանում է մուտքը 2 մասի, առկա է միջնադարյան գիտելիքների այլաբանական պատկերների մի ամբողջական շարք:

Ալքիմիան պատկերված է կնոջ տեսքով, որի գլուխը հասնում է երկնքին: Նա նստած է գահին եւ  ձախ ձեռքում պահում է գայիսոն (միապետի խորհրդանիշ), իսկ աջ ձեռքում պահում է 2 գիրք՝ փակ (էզոտերիզմ) եւ բաց (էկզոտերիզմ): Իննը աստիճաններով սանդուղքը սեղմված է ծնկների մեջտեղում եւ հենված է կնոջ կրծքի վրա, ինչը համբերության խորհրդանիշն է (scala philosophorum), որով պիտի օժտված լինի ալքիմիկոսը 9-ը հաջորդական Հերմեսյան գործողությունների ժամանակ:

Փարիզի Աստվածամոր տաճարը պահպանել է նաեւ իր ալքիմիկոսին: Հյուսիսային աշտարակի կենտրոնում կարելի է տեսնել ծերունու մեծաշուք արձանը՝ սա է Նոտր-Դամի ալքիմիկոսը: Նրա գլխին փռյուգիական սրածայր թասակ (գլխարկ) է դրված (ադեպտին բնորոշ հատկանիշ), գիտնականը թեթեւ թիկնոցի մեջ է փաթաթված եւ մի ձեռքով հենվել է ճաղաշարքի վրա, իսկ մյուսով՝ իր թավ մորուքն է շփում: Նա դիտում է. սուր, լարված հայացք, նրա ամբողջ կեցվածքը արտահայտում է ծայրահեղ լարվածություն: Նրա ուսերը կորացել են, իսկ գլուխը ու կուրծքը առաջ է ընկած: Այդ քարե ձեռքը կենդանանում է: Ի՞նչ է, սա պատրա՞նք է: Ասում են՝ տեսել են ինչպես է այն շարժվում:

Միհրի (Միթրա) պաշտամունքում փռյուգիական գլխարկը եղել է Ադեպտներին բնորոշ նշան եւ կոչվել է liberia:

Ֆուլկանելլին գրում է. «Ինչպես մարդու սրտում կան գաղտնի անկյուններ, այնպես էլ տաճարում կան թաքնված զետեղարաններ, որոնք տեղավորված են գետնի տակ եւ միասին կազմում են կրիպտե (նվիրական տեղ, գաղտնարան): Ժամանակին այս ստորգետնյա սենյակներում կանգնած են եղել Իսիդայի (Աստղիկի) արձանները, որոնց, Գալիլեա քրիստոնեության գալուց հետո սկսեցին անվանել Սեւ Կույսեր: Ժողովուրդը այժմ էլ հատուկ հարգանք է ցուցաբերում նրանց նկատմամբ:

Իսիդայի սրբապատկերները ոչ մի քրիստոնեական իմաստ չեն պարունակում, որը էկզոտերիկ նրանց են վերագրում:

Իսիդան մինչեւ բեղմնավորումը, գրում է Բիգարին, մինչքրիստոնեական արձանների տեսքով, աստղագիտական թեոգոնիայում կրում էր Virgo paritura (կույսը, որը պետք է ծննդաբերի), որին արեւի շողերը շուտով կկենդանացնեն: Նա նաեւ մայրն է բոլոր աստվածների, ինչպես վկայում է Քարը:

Էզոտերիկ սիմվոլիզմում Սեւ Կույսերը հանդես են գալիս որպես առաջնային հող (մատերիա), որն ալքիմիկոսը օգտագործում է իր մեծ աշխատանքում որպես հիմք՝ դա չմշակված հումք է իր առաջնային հանքային վիճակում, որը ստացվում է մետաղական երակներից եւ որը թաքնված է ապառաժի զանգվածում:

Ըստ Նոտր-Դամ դյու Պյուիի՝ Սեւ Կույսը իրենից ներկայացնում է եռանկյունի, հագուստի ձեւով, որը կիպ նստած է, վզի շուրջը առանց որեւէ ծալվածքի, լայնանում է ներքեւի մասում: Այդ հագուստը նկարազարդված է խաղողի վազերով, ցորենի խուրձով (գինու եւ հացի խորհրդանիշներով), իսկ որովայնի բարձրության վրա կույսը պահում է մանկիկին, որի գլխին թագ է դրված, ինչպես եւ իր մոր գլխին: Իսիդայի պաշտամունքը եղել է շատ գաղտնի: Նրա տաճարը մտնել թույլատրվում էր միայն հաղորդակիցներին, իսկ ծիսակատարությունների գաղտնիքը հրապարակողին մահապատիժ էր սպասում: Դանիել Գոթյեի «Հավերժական քարտեզներ» հոդվածում հիշատակվում է այն ենթադրությունը, որ Ֆրանսիայի հողի վրա գտնվող տաճարները՝ նվիրված կույս Մարիամին, կրկնորդում են Կույս համաստեղության աստղերի դասավորումը:

Երկար ժամանակ Հասկ (Spica) աստղը եղել է կողմնորոշման կարեւոր կետ: Լոկյերը նշում է մի քանի եգիպտական տաճարներ, որոնք կողմնորոշված են դեպի այդ աստղը: Հասկը համապատասխանում է Ռեյմսի տաճարին (a Virginis): Փարիզի տաճարին (g Virginis) համապատասխանում է Արամի-Աթասա (Arami-Atasa) աստղը, որտեղ Արամի անունը ծածկագրված է՝ ֆրանսերեն «r» տառի փոխարեն գրված է հունարեն ռո տառը: Ըստ երեւույթի, սա արվել է՝ ելնելով անվտանգությունից՝ Արամ անունը կնպաստեր տաճարի քանդմանը օտարների կողմից:

Մեր կարծիքով Արամի-Աթասա նշանակում է Արամի Անահիտ կամ Աստղիկ թասը:

Կույսը թասն է, որի մեջ է բոլոր իրերի իմաստը: Գաղտնիքը թասում է թաքնված:

Ֆուլկանելլին ափսոսանքով գրում է. «Միջնադարում՝ գաղափար, Վերածննդի Դարաշրջանում՝ մոդա: Մի կողմից՝ հանճար, մյուս կողմից՝ տաղանդ:

Միջնադարյան վարպետները կարողանում էին կենդանացնել կոշտ կրաքարը, իսկ Ռենեսանսի նկարիչները նույնիսկ մարմարը թողեցին սառը եւ անտարբեր»:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկյան եւ ֆրանսիական հատուկ ծառայությունները փնտրում էին Ֆուլկանելլիին, բայց ապարդյուն:

Խոնարհ ողջույն մեծ վարպետին՝ իր թողած ժառանգության համար:

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 9 (355), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։