Թյուրքական ազնիվ խոսքը յաթաղանի ծայրին է – Եվրամիության ու Եվրասիամիության ջատագովները սա պիտի հաշվի առնեն… Հայաստանը պիտի նպաստի երկբեւեռ աշխարհի առաջացմանը… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Եվրասիականությունը դարձել է մի ռազմա-քաղաքական ուղղություն, որը Մոսկվային օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Ռուսաստանը երկբեւեռ աշխարհի կերտման ճանապարհին այլեւս ետդարձի կամուրջներ չունի եւ ամեն գնով պետք է ավարտին հասցնի այս նախագիծը:

Իհարկե, Հայաստանը պիտի նպաստի երկբեւեռ աշխարհի առաջացմանը, սակայն այդ ճանապարհին պիտի հստակ շարունակի արտաքին փոխլրացնող քաղաքական գիծը: Միաժամանակ, պետք է ուշադիր լինել Մոսկվայի քայլերի նկատմամբ, որովհետեւ ամեն գնով նպատակին հասնելու ճանապարհին կարող են անտեսվել հայկական շահերը: Իսկ նման պատմական փորձ մենք ունենք եւ այն կրկնելու կարիք չկա, հատկապես՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին: Մոսկվայի երկակի խաղերը չեն կարող բավարարել մեզ, ինչպեսեւ՝ Արեւմուտքի, եւ Անկարայի ու Բաքվի հետ քաղաքական ֆլիրտներն անգամ պետք է դիտարկել որպես հայավնաս երեւույթներ:

Պետք է նշել, որ պաշտոնական Երեւանը ցայսօր արտաքին փոխլրացնող քաղաքականությունում հասցնում է հետեւել ու համադրել միջազգային գործընթացները: Ի տարբերություն ներքին քաղաքական ոլորտի, որտեղ, ցավոք, բացթողումներ կան, անգամ ակնհայտ, արտաքին հարցերում մեր իշխանությունները կարողանում են հայանպաստ գիծն առաջ տանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի հետ:

Բայց միշտ պետք է հիշել, որ միջազգային ասպարեզում կայուն եւ մնայուն գործելու համար պետք է կայացնել ու կայունացնել նաեւ պետության ներքին կյանքը: Անհրաժեշտ է խիստ ազգային ներքին կյանք ձեւավորել՝ միջազգային արտաքին ոլորտի հետ համադրություններին զուգահեռ նաեւ նպատակային հակադրությունների գնալու համար, ինչը, ըստ իրավիճակի, երբեմն խիստ կարեւոր է դառնում:

Պետք է կրկնեմ հայ արիների այն հայտարարությունը, որտեղ նշված է. որ ԱՊՀ-ն վաղուց է սկսել առավել հաճախ աշխատել հօգուտ ոչ ԱՊՀ-ական Ադրբեջանի ու Թուրքիայի, քան ԱՊՀ գործուն անդամ եւ ՀԱՊԿ ռազմական գործընկեր Հայաստանի: Սա, իհարկե, միայն Մոսկվայի մեղքով չէ, բայց առավելապես ռուսական մեղքի բաժին կա այս հարցում: Եթե Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանի թշնամի Ադրբեջանին, որը ամեն րոպե պատրաստ է պատերազմը վերսկսել, ապա Բելառուսն ու Ղազախստանը արդեն ոչ մի խնդիր չունեն Բաքվին զենք վաճառելու հարցում, ինչն էլ անում են… Իսկ Ռուսաստան-Ղազախստան-Բելառուս եռյակը ԵՏՄ առանցքն է, Եվրասիականության հիմքը, որը փորձում են հակակշիռ դարձնել Եվրամիությանը: Երեւանը իր քաղաքական գծին հավատարիմ անդամագրվեց ԵՏՄ-ին, ինչը փորձում է անել նաեւ ԵՄ-ի հետ: Բայց պետք է զգուշությունը կրկնապատկել, քանզի 2 կողմերում էլ կան երկրներ, որ Հայաստանին փորձում են մղել խորթ զավակի կարգավիճակի:  

ԵՄ տարածքում Անկարան ու Բաքուն ծախու եվրապատգամավորների որոշ քանակության հետ երբեմն հաջողեցնում են համաթրքական խաղերով նեղել Հայաստանին, նաեւ Արցախի հարցով, բայց այստեղ հայկական կողմը ունի հակադրվելու եվրակողմնակիցների ու հիմնականում հաջողեցնում է դա կազմակերպել: Իսկ ահա ԱՊՀ-ում, այսօր նաեւ ԵՏՄ-ում, համաթրքականությունը դառնում է առօրյա, ինչն արդեն վտանգավոր է: Եթե հիշենք ամիսներ առաջ Աստանայում Ղազախստանի նախագահի ընթերցանությունը, որը կազմակերպել էր ոչ ԱՊՀ-ական Ադրբեջանի նախագահի հղած հակահայկական նամակի առումով, ապա դա միայն անվնաս միջադեպ կարելի է դիտարկել: Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ 6 երկրներից 3-ը՝ Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ղրղզստանը համաթուրքական դաշինքի անդամ են, որտեղ ընդգրկված են Թուրքիան, Ադրբեջանն ու Ուզբեկստանը, ապա հասկանալի է, որ Ադրբեջանի նախագահի նշյալ նամակը միայն հետեւանք է… Հիշեցնենք նաեւ, որ համաթրքական ժողովներից մեկում, որը կայացել էր մեկ այլ բռնազավթված հայկական տարածքում՝ Նախիջեւանում, «1 ազգ՝ 6 պետություն» կարգախոսով առաջնորդվող դաշինքը որոշում էր ընդունել պարտադրել Հայաստանին Արցախը «հետ տալ» Ադրբեջանին: Այսինքն՝ ՀԱՊԿ մեր ռազմական գործընկերների մեծ մասը մեզ ահաբեկել է… հիմա պիտի հավատա՞նք Մոսկվային, որ ՀԱՊԿ-ն մեզ կպաշտպանի ՆԱՏՕ-ական Թուրքիայի եւ 5 այլ թրքական երկրների հարձակումից: Իսկ համաթուրքական դաշինքը ոչ միայն «Արցախի վերադարձի», այլեւ՝ «Հայաստանի Զանգեզուր տարածքի վերադարձի» հարցն է դրել… Սրան էլ եթե գումարենք ռուսական ու բելառուսական զենքերի վաճառքի հարցը Ադրբեջանին, ապա թվում է Հայաստանը պարզապես բարեկամական կոչված թշնամական մի միության մեջ է հայտնվել:

Այստեղ է, որ ճշմարիտ է մի անգամ էլ ասելը, թե Արեւմուտք-Ռուսաստան, ԵՄ-ԵՏՄ, ՆԱՏՕ-ՀԱՊԿ ու բոլոր նման հարաբերություններում պիտի շարունակել եզրեր գտնել երկու կողմերի հետ: Որ պահին Հայաստանը առաջացավ մեկ եզրով՝ տանուլ կտա:

Վերջերս, ԵՏՄ կազմավորումից հետո, այս կառույցն ավելի շատ հարցեր է առաջ բերել մեզ համար, քան մեր եղած հարցերին է պատասխաններ տվել: Օրերս հայաստանյան զլմ-ների համար կազմակերպված օնլայն մամուլի ասուլիսին մասնակցում էր նաեւղազախ հայտնի քաղաքագետ Այդոս Սարիմը: Նա հաստատեց այն մտահոգությունները, ինչը մենք նշել ենք սույն հոդվածում: Բավականին անկաշկանդ ու համարձակ էր նա իր գնահատականներում ու կանխատեսումներում՝ այնքան, որ ի տես դրեց ԵՏՄ անդամ երկրների՝ միմյանց նկատմամբ ունեցած իրական վերաբերմունքն ու կարծիքը: Այս ղազախը հաստատեց այն միտքը, որը հայտնել էր Ղազախստանի նախագահը, թե համաթուրքական դաշինքը իրենց համար ամենակարեւորն է բոլոր այլ դաշինքներից: Նա եւս չթաքցրեց, որ պանթյուրքիստ է ու իր պատասխաններից մեկում նշեց, որ «համոզված է, որ հայերը եղբայրներ չունեն, հետեւաբար չեն կարող հասկանալ ղազախական ոգին…» (իսկ հայերը արդյո՞ք կարող են հասկանալ մի գենախեղ (մուտանդ) զանգվածի «ոգի», որ թյուրքական կենդանական բնազդով է միայն շարժվում…): Եվ ապա լկտիաբար հայտարարել է. «Մի՛ նեղացեք, բայց ղազախների ինչի՞ն է պետք Հայաստանը»։ Կարճ ու հստակ, իրենք թյուրքական լամուկներ են՝ իրենց տերերի կատարածուները, ինչու՞ պիտի հայերի ռազմավարական գործընկերը լինեն, եթե անգամ ստորագրել են դրա համար: Ինչ է, մոռացե՞լ ենք, որ թուրքի խոսքը յաթաղանի ծայրին է…

Եվ այս թյուրք-ղազախը արդեն բացահայտ, ի լուր աշխարհի հայտարարել է, որ արցախյան հակամարտության թեժացման պարագայում, երբ բանը հասնի մարտական գործողություններին, ղազախները կամավոր սկզբունքով կանդամագրվեն ադրբեջանական բանակին ու իրենց պարտքը կկատարեն իրենց եղբայրների առջեւ՝ կկռվեն հայերի դեմ: Մոսկվայում չեն լսու՞մ սա, իհարկե լսում են, ոչ խուլ են, ոչ էլ համր ու կույր…

Բայց սա դեռ բավարար չէր երեւի, ու Մոսկվան սկսեց Ադրբեջանին գրեթե բացահայտ մղել արցախյան հակամարտությունը տեղ-տեղ թեժացնելու գործին: Եվ մեր նախագահ Սերժ Սարգսյանը պիտի հայտարարեր, որ հայ զինվորի համար հասկանալի եւ ընդունելի չէ, որ իր դեմ կռվող եւ իրեն վնասող ադրբեջանցի զինվորը գործածում է Ռուսաստանի զենքը… Մոսկվան չի հասկանու՞մ, որ այսպես կարող է լիովին դուրս մնալ Կովկասից, թե՞ էլի համոզված է, որ կռիվ-կռիվ խաղալով կապահովի իր տեղը տարածաշրջանում: Դեռ հարց է, թե որ մտածելակերպը ապագա կունենա, բայց որ ռուսական կողմը իր միակ ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին կկորցնի, հաստատ է: Իհարկե, պետք է աշխատել եւ շտկել իրավիճակը, ինչում համոզված ենք՝ կօժանդակի նաեւ Արեւմուտքը, որը արդեն քաղաքական պայմանագրի նոր ձեւ է առաջարկում, որն անհատական մոտեցում է ցուցաբերելու երկրներին: Իսկ առայժմ եթե-ները պիտի բացառել:

Իսկ Ռուսաստանի նախագահը օրերս իր երկրի ԿԲ-ին եւ նախարարներին հանձնարարել էր ուսումնասիրել ԵՏՄ-ում միասնական դրամական միավորի սահմանման հնարավորությունները: Աստանայում տեղի ունեցած ԵՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպման ժամանակ նա նորից անդրադարձել էր ընդհանուր արժութային միության ստեղծման մասին իր հնչեցրած գաղափարին: Արդեն տարօրինակ էլ չէ, որ այդ հավաքին Հայաստանը հրավիրված չէր: Որոշ մասնագետներ պնդում են, թե Ռուսաստանում կան չինովնիկներ, որ դեռ չգիտեն էլ, թե Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, եւ դա է պատճառը: Եթե անգամ դա է … ապա ովքե՞ր են կառավարում Ռուսաստանը, նրանց ենք վստահելու՞ մեր սահմաններն ու անվտանգությունը:

Ի գիտություն հավելենք, որ այդ հանդիպումը ղազախների Նո(ւ)րսուլթան նախագահն էր կազմակերպել: Այսինքն՝ ցայսօր Եվրասիականությունը բացառապես Ասիականություն (դրա տխուր իմաստով) է մնացել…

Իսկ Երեւանը ծրագիր ունի (ու պիտի շարունակի)՝ Թբիլիսիի հետ ԵՄ-ն ու ԵՏՄ-ն համադրելու եւ տարածաշրջանում փոխլրացնող քաղաքականությունը «կիսելու» առումով… Հատկապես, որ ԵՏՄ շուկա դուրս գալու համար Վրաստանը եզրեր է փնտրելու հենց Հայաստանի հետ: Իրանն էլ (նաեւ որոշ արաբական երկրներ) Հայաստան-Վրաստան կապով ԵՄ դուրս գալու խնդիր ունի:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 10 (356), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։