Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ ում… Ավետիս՝ բոլոր արիական ազգերին – Շնորհավոր Ամանորը՝ բնական տարեփոխությունը եւ գարնան տոնը… Արեւի խավարումը տիեզերակա՛ն երեւույթ է… Երկնաքար է անցել Երկիր մոլորակի կողքով…

Հայոց Ամանորի Վահագնականչը՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան-ներ ում

Մարտի 21-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Հայոց Ամանորի օրը խմբերի բաժանված ծիսական արարողություն կատարեցին Արեւմտյան Հայաստանի Մշո գավառի Աստղկա բերդի տարածքում եւ Արեւելյան Հայաստանի Գեղամա լեռնաշղթայի Աստղոնք լեռան վրա: Յուրաքանչյուր վայրում ծեսն արեցին երեքական քրմեր: Այգաբացին Աստղկա բերդից տիեզերահաղորդ սրբազան ծեսը Աստղիկ Աստվածուհու սիրո ուժով ուղղորդվվեց դեպի Աստղոնք լեռը, որտեղ հայ արիները Վահագնականչով շարունակեցին հաղորդակցվել Տիեզերաազդակ Ծեսին՝ այն վերածելով Գարնանային տոնի՝ Ամանորի:

Աստղկա բերդից Աստղոնք լեռ. զուգահեռ սբազան ծեսը Աստղիկ Աստվածուհու սերը նոր ուժով կտա Վահագն Աստծուն՝ ի զորություն Ռազմի Աստծո եւ ի զորակցություն Հայոց աշխարհի, հատկապես՝ Հայ ռազմիկների: Ծեսն ամբողջ ընթացքում ուղղորդվեց վիշապազարդ գավերից գինըմպումով՝ ի նշան Վահագնի կողմից վիշապի հերթական սանձահարման, հնազանդեցման: Զուգահեռ նույն աստիճանի թեքումով բարձրացվեցին թրերը՝ ի անխախտ պաշտպանություն Հայոց երկրի:

Հայ արի քրմերը ծեսով Ռազմի Աստծո զորությունը հղեցին ներկայիս Հայաստանի սահմաններում հայկական դիրքերը անառիկ պահող զինվորին՝ Վահագն Աստծուց խնդրելով զինվորի համար մտքի ու բազկի համադրելի զորությունը: Հատուկ ծես արվեց նաեւ մարտական գործողություններում նահատակված եւ մասնակից հայորդիների համար:

Այսպես Հայարիական Ամանորը տոնեցին յուրահատուկ ծեսով եւ հայրենատիրության ու ազգահավաքի կանչով: Աստղոնքի գագաթին (3470 մ) զարդարվեց  (ծառզարդար) լեռ բարձրացրած տոնական ծառը՝ տոնածառը եւ փառաբանվեցին Տիեզերքի Արարիչն ու Հայ Աստվածները: Հենց այդ օրը (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո՝ հայ արիների ծիսական աջակցությամբ Հայկական լեռնաշխարհում իր իրավունքները հաստատեց Գարունը՝ Նոր Տարին՝ Բնության Նոր Կյանքը…

Հուր Վահագնը (դրական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է Տիեզերքում, իսկ Երկրի վրա՝ հայ արիների զորության եւ ուժի հովանավորը: Գարուն է բերում Վահագնը աշխարհին՝ շարունակելով Տիեզերական Գարնան արձագանքները Հայ Տեսակի առաքելության վերաիմաստավորման ճանապարհին:  

Եվ Արարատյան աշխարհում նոր տարեգրություն է սկսվում ու գարնան 1-ին օրը՝ Արեգ ամսվա Արեգ օրը՝ հայ արիականները նշեցին Վահագնի Երկրային Վերածնունդը (այլաբանական), որպես նոր տիեզերապարբերության՝ նոր տարվա սկիզբ՝ Ամանոր:

Ավետիս՝ բոլոր արիական ազգերին – Շնորհավոր գարնան տոնը եւ բնական տարեփոխությունը

Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է համայն հայությանը՝ Հայոց Ամանորի եւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի Երկրային Վերածննդի առթիվ: Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլը – Հավերժական Պարբերաշրջանի Ավետիսն արդեն եղել է (Հայ Աստվածներն արդեն Հայք-Հայաստանում են)… Տիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ Հալոցքը… Եվ սա ավետիս է բոլոր արիական ազգերին, առավել եւս Արիական Տեսակի Նախահայրենիքի՝ Հայք-Հայաստանի Բնիկների՝ Հայերիս համար…

Գարունն արդեն հալեցնում է նաեւ մարդկանց «սառած ուղեղները» ամենուր… Աշխարհում կատարվելու են շատ նոր բաներ, լինելու են բնախոսական լուրջ փոփոխություններ, որոնք անդրադառնալու են համաշխարհային գործընթացների վրա… իսկ դրանք նախաձեռնողներն անգամ չեն կռահելու, թե ինչու հիմա եւ ինչի համար են դրանք արվում…

Արհեստածին-խառնագենների մոտ արթնանալու է նախնական գենը, որ ունեն բնածին ազգերից փոխանցված: Եվ նախնական բնածին ազգերը Տիեզերակարգի համաձայն եւ Առաքելության արահետով վերադառնալու են ի շրջանս յուր… Տիեզերքի դեմ ոչ մի խաղ չկա, ոչ մի երկրային խարդավանք կամ դրամանենգություն չեն կարող կասեցնել արարչական պտույտը… Իսկ հակառակվողները կմնան թափանիվի տակ…

Սակայն պիտի բնախոսական, բանական ու բնազդական զգայարաններով ընկալել, որ մարդ-երրորդությունը (մարմին-միտք-հոգի) իր նախնական-արարչածին լինելու գիտակցումը, Աստվածների զարմը կրելու մտածողությունը, ազգային ու մարդկային որակների եւ առաքինությունների, նաեւ առաքելության ընկալումը գիտակցելո՛վ լիովին կարթնացնի Տիեզերագենը (ազգային ծինը) ձմռան խորը նիրհից, որ բերել էր տիեզերական ձմեռային փուլը…

Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնությունը-Եռակապը ուղղահայաց կապ է՝ ուղղակի-անմիջական կապ, տեսանելի ու ընկալելի միայն Եռամիասնությանը, եւ Հայ Արիական Միաբանության անունից մաղթում ենք, որ Տիեզերական Գարնան եւ Երկրային Գարնան տարեփոխությունները օգնեն հայությանը վերաընկալելու այդ արարչատուր շնորհները, ինչը կբերի եւ՛ ազգային եւ՛ անհատական երջանկության ու հաջողության, միասնության եւ համերաշխության:

Թո՛ղ անխափան ընթանա Հայոց Հողահավաքի ու Ազգահավաքի ծրագիրը……

Թո՛ղ գալ տարին Հայոց Ամանորը Սասնո լեռներում տոնենք…

Փա՛ռք Արարչին ու Հայ Աստվածներին, փա՛ռք Հայքին ու Հային…

Շնորհավորում ենք նաեւ Արիական բոլոր ազգերին՝ Բնական տարեփոխության՝ Ամանորի կապակցությամբ:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

21.03.2015թ. Երեւան

Արեւի խավարումը տիեզերակա՛ն երեւույթ է

«Ուժեղ ամպամածության պատճառով հնարավոր չեղավ նկատել արեւի խավարումը Հայաստանում»,- հայտնեց Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը:

Արեւի խավարումը շատ մարդկանց մոտ մանավանդ նախկինում առաջացրել է խուճապ, եւ հատկապես հին ժամանակներում դա որոշակի օգտագործվել է քրմերի կողմից (իհարկե ոչ բոլոր)՝ մարդկանց վախի, անորոշության մթնոլորտում պահելու համար, ինչը նաեւ այսօրվա կրոնավորներից շատերն են կիրառում: Մեզ հայտնի արեւի առաջին խավարում տեղի է ունեցել դեռեւս մ.թ.ա. 585թ. մայիսի 28-ին, երբ ճակատամարտ էր տեղի ունենում լիդիացիների եւ մարերի միջեւ, որը ընդհատվել է հենց արեւի խավարման հետեւանքով, ինչից հետո էլ այդ ժողովուրդների միջեւ պատերազմը առհասարակ դադարել է:

Խավարման ժամանակ Լուսինը հայտնվում է արեգակի ու երկրի միջեւ, եւ լույսի մեկ քառորդը ծածկվում է: Բայց դա առողջական խնդիրների չի հանգեցնում, ինչպես ընդունված է կարծել, կամ որեւէ վտանգավոր հետեւանքներ չի ունենում, դա զուտ հոգեբանական խնդիր է.- ասել է Արեգ Միքայելյանը: Աստղագետի տեղեկացմամբ՝ կա արեւի մասնակի ու լրիվ խավարում:

Այս անգամ մեզ մոտ արեւի մասնակի խավարում էր, այն կարող է տեւել մոտ 4 ժամ, իսկ լրիվ խավարումը ավելի երկարատեւ է լինում, շատ հազվագյուտ երեւույթ է, միջինը հաշվարկած է 400 տարին մեկ անգամ:

Արեւի ամբողջական խավարում լինելու է 22-րդ դարում, բայց դա արտառոց կամ սարսափելի բան չէ, այլ զուտ տիեզերական երեւույթ է: Հաջորդ անգամ արեւի մասնակի խավարում լինելու է այս տարվա սեպտեմբերի 13-ին:

Երկիր մոլորակի կողքով հսկայական երկնաքար է անցել

NASA-ի աստղագետները հայտարարել են, որ այսօր Երկրի կողքով հսկայական 2014-YB35 անունով երկնաքար է անցել: Այն մասնագետները հայտնաբերել էին դեռեւս նախորդ տարի: Գիտնականները նկատել են, որ երկնաքարը Երկիր մոլորակի կողքով է անցնելու՝ 4,5 մլն հեռավորության վրա: Աստղագետների համար այդպիսի հեռավորությունը բավականին մոտ է համարվում:

Մասնագետների խոսքով, բարեբախտաբար հսկայական երկնաքարը Երկիր մոլորակի համար վտանգ չի ներկայացնում: Սակայն այն վտանգ է ներկայացնում իր չափերի հաշվին: Մասնագետները գտնում են, որ ապագայում այդ մարմինը կարող է բախվել Երկիր մոլորակին, ինչի հետեւանքով մեր մոլորակի վրա կյանքը արմատապես կփոխվի, գրել է Ren-tv-ն վկայակոչելով NASA-ի պաշտոնական կայքը:

«Լուսանցք» թիվ 10 (356), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։