Հայ արիները կնշեն ավանդական Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը… Շնորհավո՛ր տոնդ հայուհի՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր… www.hayary.org-ը եւ «Լուսանցք» շաբաթաթերթը՝ հայ ազգայնականության եւ ազգային հավատի դիրքերից…

Հայ արիները կնշեն ավանդական Զատիկը՝ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը

Ըստ Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի հաղորդագրության, այս տարի ապրիլի 5-ին է նախատեսված ավանդական Զատիկի տոնը:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի տարածքում (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) կնշեն Զատիկը, որ նշվում է նաեւ որպես Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոն:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կկատարեն ծիսական արարողություն եւ կփառաբանեն Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը:

Մայր Անահիտը նաեւ բերքատվության եւ ամենայն բերրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիականներն ու ազգայնականները Աստվածամորը կդիմեն՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու մեծ ակնկալությամբ:

Հայ արիականներն ու ազգայնականները ծիսական արարողությունից եւ կրակի վրայով, երազանքներ պահած, թռչելուց հետո, գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կկազմակերպեն, որը կավարտվի ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի: Վասն ազգի բարգավաճման եւ ծաղկունքի:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են նաեւ Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:   

Այս տոնն ասորիների համար Նոր տարվա տոն է, շնորհավորանքները նաեւ ամանորյա են: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաեւ բնության վերածնունդը:

Շնորհավո՛ր տոնդ հայուհի՝ հայ մայր, կին, քույր եւ դուստր   

Հայ արիների մաղթանքում մասնավորապես ասված է, որ շնորհավորում են հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ պետականորեն ընդունված՝ մայրության ու գեղեցկության մեկամսյակի առիթով: Հայուհին պե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեր հայրենիքի հաստատուն հենասյունը:

«Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է մեծն Նժդեհը, եւ հայ մայրն ի՛ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՛ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում են ազգի շառավիղը:

«Եվ թող հայ կինը նախեւառաջ վերագտնի իրեն որպես կի՛ն՝ իգական ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով: Քանզի միայն լիարժեք սիրված ու կյանքում կայացած կին տեսակն է սխրանք գործում հանուն անձնական եւ ընդհանրական նպատակների:

Թո՛ղ Հայ Աստվածները լինեն պահապանն ու ապավենը հայոց իգական շառավիղի…

Հայ կանանց մաղթում ենք՝ Աստվածամայր Անահիտի օրհնությամբ արժանանալ մայրանալու եւ պտղաբերումի զգացումին, Նանե Աստվածուհու օրհնությամբ զգալ տիեզերահաս ողջախոհության կատարելությունը, Աստղիկ Աստվածուհու օրհնությամբ հասնել մեծ սիրո եւ այդ սիրո ջերմությունը վայելելու քնքշանքին»…

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 11 (357), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։