Թուրքական սպանդանոցում – Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին կփնտրե՞ն 1 մլն. կորած հրեաներին… Իսրայելի գոյությունը՝ վտանգի տա՞կ – Թել Ավիվը համառում է, որ ճանաչեն Իսրայելի գոյության իրավունքը…

Թուրքական սպանդանոցում

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին կփնտրե՞ն 1 մլն. կորած հրեաներին

Հայ-հրեական հարաբերությունները կարող են առաջընթաց ապահովել միայն այն դեպքում, երբ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ խաթարվեն թուրք-իսրայելական ու ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները: Ադրբեջանը եւ Թուրքիան դեռ խաղում են Իսրայելի հետ, թե իբր Իրանի դեմ առաջին ճակատը կլինեն իրանա-իսրայելական հարաբերությունների սրման դեպքում: Այսօր Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների դադարեցումը կրկին անհանգստացրել է Իսրայելին, եւ Անկարան ու Բաքուն փորձում են Իսրայելին գործընկեր հանդես գալ: Միաժամանակ, հակաիրանական Սաուդյան Արաբիային եւս գործընկերություն են առաջարկում: Բայց միջազգային իրադարձությունները զարգանում են այնպես, որ Մերձավոր Արեւելքում քաղաքական, կրոնական ու տնտեսական  շահերի բախումները թուլացնում են թյուրքական խաղաքարտը:

Դիցուկ՝ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները գրեթե միշտ լավ են եղել, բայց ապագայում ինչպիսին կլինեն, կախված է ոչ միայն միջազգային իրավիճակից, այլեւ՝ հայ-հրեական հարաբերությունների կարգավորումից: Այլապես Արեւմտյան Հայաստանի տարածքում, Թուրքիայի մասնատումից հետո, Արեւմուտքն ու Իսրայելը հաճախ երբեւէ չգոյ Քրդստան են պատկերացնում:

Իսրայել պետության ստեղծման մեջ մեծ դերակատարում են ունեցել Օսմանյան կայսրությունը եւ Թուրքիայի հանրապետությունը: Հատկապե վերջինը, որի իշխանությունը՝ երիտթուրքական կառավարությունը, նաեւ հրեական արմատներ ուներ…

Ժամանակին, երբ Հռոմեական կայսրության լեգիոնները մ.թ. 70թ. գրավեցին Երուսաղեմը, նրանք հրեաներին արտաքսեցին կայսրության տարբեր մարզեր, որոնց մի մասն էլ հասավ մինչեւ Իբերիական թերակղզի (Իսպանիա): Նրանց անվանում էին Սեպարդի, ինչը եբրայերեն նշանակում է՝ հեռացված, արտաքսված:  1492թ. Իսպանիայի թագավոր Ֆերդինանդի եւ թագուհի Իզաբելլայի հրովարտակով Սեպարդի հրեաներն արտաքսվեցին Իսպանիայից: Մի քանի տարի անց, 1497 թ-ին, թագավոր Մանուել Առաջինի հրովարտակով նրանց արտաքսեցին նաեւ Պորտուգալիայից: Հրեական աղբյուրները նշում են, որ 1492թ. Իսպանիայում բնակվում էին շուրջ 750 հազար հրեաներ: Պորտուգալիայում բնակվել են շուրջ 200 հազար հրեաներ: Օսմանյան կայսրությունն ընդառաջ գնաց հրեաների խնդրանքին եւ սուլթան Բայազետ Երկրորդը նրանց մեծ մասին բնակեցրեց Ստամբուլ քաղաքում ու կայսրության արեւմտյան հատվածում: Համաձայն տարբեր պատմական աղբյուրների, Ստամբուլում եւ նրան հարակից արեւմտյան շրջաններում բնակեցվել են 80-120 հազար հրեաներ: 500 տարի շարունակ այդ համայնքը ապրել է Ստամբուլում եւ հարակից տարածքներում: Միակ մասսայական արտագաղթը Թուրքիայից եղել է 1940-50թթ.: Իսրայել եւ Պաղեստին են տեղափոխվել շուրջ 40-50 հազար հրեաներ:

Երբ պատմական վերլուծություն է կատարվում,  ապա ամենապարզ հաշվարկով 500 տարվա ընթացքում 100 հազար բնակիչ ունեցող հրեական համայնքի քանակը 21-րդ դարում պիտի անցներ 1 մլն.-ից: Սակայն ներկայումս պաշտոնապես հայտարարվում է, որ Թուրքիայում բնակվում են շուջ 12 հազար հրեաներ: Իմիջայլոց. վերջերս թուրքական իշխանությունները կոդավորել են նաեւ այդ հրեաներին: Նրանց հետ միասին, կոդավորված-համարակալված են նաեւ հայերն ու հույները: Հայերի եւ հույների դեպքում հստակ է, նրանք ցեղասպանվել են, հայերը նաեւ կորցրել են իրենց հայրենիքի մեծ մասը: Իսկ հրեաների դեպքում հարց է առաջանում, թե ու՞ր են անհետացել Թուրքիայի շուրջ 1 մլն. հրեաները:

Նրանք չեն անհետացել, 500 տարի է ապրում են թուրքական պետական համակարգում, ծառայում՝ բանակում, գործարար աշխարհում, գիտության եւ մշակույթի ու այլ ոլորտներում: Հրեաները (ծպտյալ) եղել եւ մնում են որոշիչ դիրքերում Թուրքիայի բարձրագույն իշխանության մեջ:  Հիմա՝ կամ ներկայիս թուրքական իշխանությունների ոլորաններում նույնպես կան հրեաներ եւ նրանք են խանգարում հայ-հրեական հարաբերությունների զարգացմանը, կամ էլ 1 մլն հրեաները ձուլվել ու ոչնչացվել են, ինչը պետք է մտածելու տեղիք տա Թել Ավիվին:

Հատկապես վերջերս աշխուժացել են հայ-իսրայելական հանդիպումները, նաեւ բարձր մակարդակով, ուստի պետք է լրջորեն մտորել այն խոչընդոտների մասին, որոնք կամա թե ակամա կարող են վնաս հասցնել:

Նարե Մշեցյան

Իսրայելի գոյությունը՝ վտանգի տա՞կ

Իսրայելը պահանջում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերջնական համաձայնագրի ցանկացած տարբերակի մեջ ներառել Իրանի կողմից Իսրայելը ճանաչելու մասին կետ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախարարների հետ ունեցած խորհրդակցությունից հետո հրապարակել է հայտարարություն, որում հերթական անգամ քննադատել է ֆրանսիական Լոզանում մեկ շաբաթ շարունակվող բանակցությունների արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը: «Իսրայելը չի ընդունի այն համաձայնագիրը, որը թույլ կտա մի երկրի միջուկային զենք մշակել, որը խոստանում է մեզ ոչնչացնել,- ասել է Նեթանյահուն եւ հավելել,- բացի այդ, Իսրայելը պահանջում է, որպեսզի Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագրի մեջ ներառվի Իրանի կողմից Իսրայել պետության գոյության իրավունքի հստակ ճանաչում»:

Վերջին շրջանի միջազգային առավել անսպասելի թվացող զարգացումներից էր ԱՄՆ-ի եւ նրանց ռազմավարական դաշնակից Իսրայելի միջեւ աճող լարվածությունը:

ԱՄՆ-ի նախագահը նախկինում էլ փորձել է սահմանափակել Իսրայելի համաշխարհային ցանկությունները, անգամ հայտնել էր, որ եթե Իսրայելը չդադարեցնի պաղեստինցիների նկատմամբ ճնշումները, ապա ՄԱԿ-ը կարող է քննարկել Պաղեստինի ճանաչման իրավունքը: Սա ԱՄՆ-ի նոր քաղաքականության մի մասնիկն է դարձել կարծես, իրեն համաշխարհային ոստիկանի կարգավիճակ տալուց հետո, այս երկիրը հանկարծ ընդհատեց Իրաքում եւ Աֆղանստանում դաժան պատերազմները: Իրաքում նախաձեռնեց ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման գործընթաց: Դիվանագիտական լուրջ քայլեր կատարվեցին՝ վերականգնվեցին հարաբերությունները Իրանի, Կուբայի, վերջերս նաեւ Սիրիայի հետ: Սա կարող է դառնալ նաեւ եվրոպական ռազմա-քաղաքական գիծ…

Այս ամենը ազդում է համաշխարհային կարգի վրա եւ բաց առճակատում է առաջացնում Իսրայելի հետ: Ամիսներ շարունակ հասունացող լարվածությունը աննախադեպ սրության հասավ անցած 2 շաբաթվա ընթացքում եւ անգամ վարչապետ Նեթանյահույի ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած ելույթն ու հետագա հաղթանակը ընտրություններում միայն թեժացրեցին ամերիկյան կողմից հնչող քննադատությունն ու ճնշումը: Դրանք հիմնականում երկու հարցերի շուրջ են՝ Իրանի եւ Պաղեստինի: Երկուսն էլ էական մեծ նշանակություն ունեն ինչպես Իսրայելի, այնպես էլ Հայաստանի ապագայի եւ Արցախի խնդրի համար:

Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի հետեւողական գիծը կարող է փոխել ավանդական դարձած կարծրատիպերը, ինչը բացի իրանական ու պաղեստինյան հարցերից, կարող է ներառել նաեւ հայկական հարցը: Քրդերի նոր դերը մեր տարածաշրջանում դեռ բաց է, սակայն ոչ նախկին հզորությամբ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը եւ պահանջատիրական մոտեցումները կարող են նպաստել Արեւմուտքի նորացող քայլերի ծավալմանը: Ի վերջո, ՄԱԿ-ի նախորդի Ազգերի Լիգայի եւ ԱՄՆ-ի աջակցությունն ու Սեւրի պայմանագրի փոխհատուցում նախանշող տարբերակները կարող են կյանքի կոչվել:

Չնայած այս դեպքում կհանդիպեն Ռուսաստանի ու Թուրքիայի ուժեղ դիմադրությանը, բայց ԱՄՆ-ն կարծես պատրաստ է առճակատման՝ հասկանալով որ բազմաբեւեռ աշխարհում կթուլանան նաեւ իր դիրքերը…

Այստեղ եւս Իսրայելը եւ Հայաստանը կարող են գտնել համագործակցելու եզրեր:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 12 (358), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։