Հայկական խոհանոց – Սպանախով ապուր… Ավանցիները շնորհավորեցին Երեւանի քաղաքապետի ծննդյան օրը… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք» – հայ ազգայնականության տեսակետները…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Սպանախով ապուր 

Բաղադրությունը - Հորթի խաշած միս – 300 գ, սպանախ  – 2 կապ, համեմ – 1 կապ, սոխ  – 2 գլուխ, աղ, պղպեղ, ալյուր:

Պատրաստման եղանակը – 1 սուրճի գավաթ ջրով, աղով եւ ալյուրով պինդ խմոր պատրաստել: 1 կապ սպանախը սոխառածով պատրաստել, աղով եւ պղպեղով համեմել:

Խմորը բացել փոքրիկ մանթիների տեսքով, սպանախը դնել մեջը, փակել:

Առանձին ջուր եռացնել: Սոխառած անել, լցնել ջրի մեջ:  Մանթիներն էլ գցել նույն  ջրի մեջ, հենց եռա, հորթի խաշած ու փոքրիկ խորանարդիկներով կտրտած մսերն էլ գցել մեջը:

Վերջում ավելացնել 1 կապ կտրտած սպանախն ու 1 կապ համեմը:

Ավանցիների սրտից՝ ավանցուն – Տարոն Մարգարյանի ծննդյան օրն է այսօր

«Երբ Դուք մեր համայնքի ղեկավարն էիք, ամբողջ Երեւանը նախանձում էր մեզ: Ու մենք ամեն ինչ անում էինք, որ էլի նախանձի առիթ տանք: Այդ տարիներին մենք ունեինք այն, ինչ ամբողջ մայրաքաղաքը չուներ՝ այգիներ՝ արդեն խնամված մրգատու ծառերով, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներով՝ ճոճանակներով, արջուկե տնակներով ու փոքրիկների համար փափուկ ավազե հատակներով հանդերձ, բոլորիս համար նախատեսված մարզասարքերով, նստարաններով, փոքրիկ շատրվաններով: Նույնիսկ ավտոտնակները, որ քաղաքին գորշություն էին տալիս, մեզ մոտ ուրիշ էին՝ կենդանիներով նկարազարդ պատերով, որ ուրախացնում էր հատկապես փոքրիկներին:

Այսօր այս ամենն արդեն կամաց-կամաց ամբողջ մայրաքաղաքն է ունենում, այն օրից, երբ Ձեզ «խլեցին» մեզանից՝ «տալով» քաղաքին…

Բայց մենք Ձեզ չենք մոռանում եւ այսօր, երբ Դուք դառնում եք 37 տարեկան, շնորհավորում ենք  Ձեզ՝ ցանկանալով մայրաքաղաքային խնդիրները լուծելու անկոտրում կամք՝ ի շահ երեւանցների: Ու թող մի օր կրկին զգանք մեր ամբողջ Երեւանի համն ու հոտը, հարազատության ջերմությունը:

Կներեք, մոռացանք ընտանեկան երջանկություն մաղթել, գուցե որովհետեւ մայրաքաղաքը մեր մեծ տունն է ու այդ մեծի բարօրրությունից է կախված մեր սեփական՝ փոքր տան ուրախությունը»:

Մի խումբ ավանցիներ

Հ.Գ. – Երկու հոգի, երբ խմբագրություն բերեցին այս շնորհավորանքը ու խնդրեցին տպագրել, մերժեցինք՝ այն պատճառաբանությամբ, որ շնորհավորանքներ, շնորհակալություններ չենք հրապարակում, քանզի փորձը ցույց է տվել, որ տպագրությունից հետո հեղեղ է սկսվում. ով ում ինչ շնորհակալական խոսք ունի, բերում է խմբագրություն:

Ավանցիները գնացին եւ աշխատանքային օրվա վերջում վերադարձան չորսով: Նրանցից մեկը թե՝ «Ըհը, տեսեք»: Տեսա՝ «մի խումբ ավանցիներ» ստորագրության կողքին ավելացել էր 87 ստորագրություն՝ անուն-ազգանուն-հայրանունով, բնակության հասցեով: «Պետք լինի, անձնագրի տվյալներն էլ կբերենք»,- ասացին դժգոհ՝ միաժամանակ նշելով, թե՝ «որ մի վատ բան գրած լինեինք, միանգամից վազելով տպել էիք»:

Որպեսզի մեզ չմեղադրեն «վատի վրա վազելու մեջ»՝ ավանցիներին բացառություն ենք անում:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 13 (359), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։