Շատ տարբեր են մեղադրելը, ճանաչելը եւ դատապարտելը – Հայոց արյունն ու տարածքները շահարկման ենթակա չեն… Հարցազրույց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

- Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը կարծես վճռական փուլ է մտնում շուրջ մեդարյա սպասումից հետո:

– Շուրջ մեկդարյա ձեւակերպումը եւս խոսուն է, բայց պիտի փոխել՝ ավելի քան մեկդարյա ասելով, քանի որ, 1915-ից առաջ սուլթանական Թուրքիան արդեն սկսել էր Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ հայերի ցեղասպանությունը, ինչը շարունակվեց եւ համատարած բնույթ ստացավ երիտթուրքական իշխանազավթումից հետո: 1890-ականներից արդեն իրականացվում էր հայերի ոչնչացման ծրագիրը, որը փափագում էին ոչ միայն թուրքերը:

- Իսկ է՞լ ովքեր:

– Հարցը միայն հայերիս մարմնական-տեսակի բնաջնջմանը չի վերաբերվել, մի քանի հիմքով է իրականացվել հայի ոչնչացման քաղաքականությունը: Թուրքերին եւ թյուրքական մյուս մարդանմաններին, այդ թվում՝ ադրբեջանցի կոչվածներին, իհարկե մեր տարածքներն են հետաքրքրել, որը փորձել են հայաջինջ քաղաքականությամբ իրականացնել: Այս թյուրքական քաղաքականությունը ձեռնտու է եղել ինչպես մեր հարեւաններին՝ վրացիներին ու պարսիկներին, այնպես էլ ժամանակաշրջանի հզոր երկրներին: Առաջին երկուսը ակնկալել են տիրել լրացուցիչ տարածքների՝ միաժամանակ սեփականացնելով արդեն զավթածը, դրանցից ոմանք ոչ բացահայտ աջակցել են թուրքերին, ոմանք էլ լռության են մատնել դաժան իրողությունը… Գերտերություներն էլ դեմ չեն եղել ազատվել մի արմատական ու խելացի ազգի ներկայությունից, որ պատմություն ունի եւ ընդդիմանալու կամք, քանզի բնածին ազգ է, որ գիտի նաեւ իր բնօրրան-հայրենիքի իմաստը… Փոխարենը կմնար թյուրքական շնագայլային մի տեսակ, որը բացի արհեստական՝ անպատմություն ու անհայրենիք լինելուց, նաեւ ոհմակային մեթոդներով կառավարվելու հնարավորություն էր ընձեռում… Իսկ տարածաշրջանին տիրելու համար այս տեսակը ամենահարմարն էր եւ… լռեցին նաեւ աշխարհին բարոյականության ու մարդասիրության դասեր տվող Արեւմուտքն ու Ռուսաստանը եւս: Եվրոպացիներին անհրաժեշտ էր 1-ին աշխարհամարտից հետո Մերձավոր Արեւելքի նավթա-գազային պաշարները կրել իրենց աշխարհամաս, ինչը իրագործելի կլիներ Բաղդադ-Բեռլին երկաթուղու կառուցմամբ… Իսկ այդ երկաթուղին կառուցվեց ավելի քան 3,5 մլն. հայերի արյան գնով: Երբ նշեցի, որ 1915-ից առաջ է սկսել Հայոց Մեծ Եղեռնի ծրագիրը, ապա նույն նպատակներով, նաեւ 1915-ից հետո է շարունակվել ցեղասպանությունը Արեւմտյան Հայաստանում, որն իրականացվել է նաեւ Արեւելյան Հայաստանում: Իզուր չէ, որ այսօր նշվում է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ձեւակերպումը:

- Փաստորեն, Ձեր նշած հիմքերը մեր տարածքների զավթումից բացի, քաղաքական ու տնտեսական շահերն են ոմանց, ինչպես նաեւ տեղաբնիկ հայերից հիմնովին ազատվելու եւ հետագա պահանջատիրական ընդվզումներից խուսափելու հարցե՞րն էին:

– Այդպես էլ կարելի է ասել, ինչին հավելեմ նաեւ ռազմա-քաղաքական այն նշանակությունը, որն ունի այս տարածաշրջանը: Այստեղ խաչվում են Եվրոպա-Ասիա-Աֆրիկա տանող ճանապարհներն ու տնտեսական ուղիները եւ նավթա-գազային ու այլ օգտակար հանածոների շտեմարան լինելուց բացի, տարածաշրջանը նաեւ համաշխարհային մի խաչմերուկ է, որտեղ սկիզբ են առնում աշխարհի բոլոր վերաբաժանումները: Այդպես եղել է նախկինում, այսօր էլ է այդպես, վաղն էլ է լինելու դեռեւս: Հավելեմ մի բան էլ, որ բացի նշյալ հիմքերից, որոնք հենված էին Հայոց ցեղասպանության իրականացման վրա, նաեւ կա համաշխարհային մեկ այլ հիմք-երեւույթ: Դա աշխարհի հնագույնը լինելու եւ այդ «իրավունքով» աշխարհին տիրելու հանգամանքն է: Բազմիցս նշել եմ, աշխարհի հին բնածին ազգերի բնատուր հավատները փոխարինվել են ապազգային կրոններով ու գաղափարներով, սակայն ոչ մի հնագույն երկրում ազգային հավատներն ու մշակույթը, հուշարձաններն ու պատմությունը այնպես չի ոչնչացվել՝ ինչպես հայերինը: Այսօր Հունաստանում, Իրանում, Եգիպտոսում, թե Հնդկաստանում, Չինաստանում կամ Իսրայելում… մնացել են եւ ազգային հավատի գրքերն ու քրմական մատյանները, եւ պատմա-հավատամքային հուշարձաններն ու ծիսական արարողակարգերը եւ այլն, բոլոր այս ազգերի մոտ ցայսօր հիշատակվում են իրենց Աստվածները, միջազգային ասպարեզում օրինակներ են բերվում բոլոր այս երկրներում ապրող ազգերի Աստվածներից, բացի Հայ Աստվածներից: Այս թեման փակ է վաղուց, կարծես չեն էլ եղել Հայ Աստվածներ: Միջազգային մշակութային դրսեւորումներում նույնպես այդպես է, անգամ հին ժամանակների մասին պատմող շարժանկարներում կարելի է հանդիպել հույն, հնդիկ, չինացի, եգիպտացի, պարսիկ կամ հրեա Աստվածների, իսկ հայկականի մասին ոչ մի խոսք: Նույնիսկ արհեստածին, երբեւէ չգոյ աստվածների մասին կան հուշապատումներ… Եթե սրան հավելենք նաեւ այն փաստը, որ Մերձավոր Արեւելքի ու Կովկասի արանքից «մաքրել» են Հայկական լեռնաշխարհ տարածաշրջանը, ապա հասկանալի կդառնա, որ մոլորակի հնագույն ազգա-մարդա-տեսակի՝ հայի մասին որեւէ հուշ անգամ չպիտի թողնվեր… Իսկ հուդա-քրիստոնեական սպանդը 301-ից փորձում է ավարտին հասցնել սույն ցնորամտությունը… Պարզապես հայի ծինաբանական-գենետիկ կորողություններին ծանոթ չեն այս բոլորը, բայց շուտով կհամոզվեն դրանում:

- Այդ ինչպե՞ս:  

– Երբ մի քանի տարի առաջ Հայ Արիական Միաբանությունը հայտարարեց, որ սկսվել է Տիեզերական Գարնան նոր փուլը եւ գալիս են բնածին տեսակների ժամանակները, եւ հայը նույնպես վերագտնելու է իր ինքնությունն ու առաքելությունը, այդպիսով նաեւ՝ ուժն ու կամքը, ուրեմնեւ՝ հայրենիքն ու ազգային էությունը, շատերը դա հերթական ոգե-մտա-ցնծական խոսքեր ընկալեցին: Երբ ասում էինք, որ տեղի են ունենալու համաշխարհային փոփոխություններ ու շատ անսպասելի կամ անհնարին թվացող, մեզ նայում էին իբրեւ հեքիաթասացների: Ասել ենք նաեւ, որ ներկայիս Թուրքիայում կատարվում են բաներ, որ այդ երկրի անվտանգությունը դա չի կարողանում բացատրել երկրային լեզվով… Սա արդեն անհանգստացրել է Անկարային, որն այդպես էլ այդ երեւույթների պարզաբանման հնարը չի գտնում (անորոշության վախից չի էլ բարձրաձայնում)…  Այսօր էլ եմ ասում՝ դեռ լինելու են դեպքեր, որ ոչ միայն զարմացնելու, այլեւ ցնցելու են ներկայիս աշխարհը եւ բերելու են ա՛յս աշխարհի վերջը: Սա է լինելու բոլորի սպասված աշխարհի վերջը»… Անգամ նրանք, ովքեր երբեւէ չեն կատարել հայանպաստ քայլեր, հայ, թե օտարազգի, հանկարծ կատարելու են՝ չգիտակցելով Տիեզերափուլի ազդեցությունը…

- Արդյո՞ք վտանգավոր չէ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին բոլորին մեղադրելը:

– Բոլոր նշվածներին մեղադրելու հիմքերը կան: Վերջինին ավելացնեմ նաեւ այն հայտնի փաստը, որ սուլթանական ու երիտթուրքական Թուրքիայի հետ բանակցելով՝ հրեաները ցանկանում էին Պաղեստինի տարածքում Իսրայել հիմնել, իսկ այդ ժամանակ Պաղեստինը թուրքական, օսմանական տիրապետության տակ էր եւ մեծ փողեր առաջարկվեցին այդ նպատակի համար: Բայց, եթե սուլթան Համիդը մերժեց՝ ասելով արյունով գրավված հողերը չեն վաճառվում, երիտթուրքերը դա իրականացրեցին Հայոց ցեղասպանության իրականացմամբ: Իսկ որ երիտթուրքերի ղեկավարների մեծ մասը ծպտյալ սիոնիստ հրեաներ էին հունական Սալոնիկից եկած, գաղտնիք չէ, հենց Աթաթուրքի գլխավորությամբ… Բայց մեղադրելը այլ բան է, պահանջ ունենալը՝ մեկ այլ:

- Այսի՞նքն:

– Մեր պահանջատիրությունը թուրքերից է, նաեւ ադրբեջանցի հորջորջյալներին նկատի ունեմ, որոնք ներխուժել են մեր հայրենիք ու ցեղասպանելով տիրել են մեր երկրի մեծ մասին: Իրենց քոչվորականությանը վերջը տվել են  մեր Արարչատուր եւ Աստվածների Երկիր-Հայրենիքում: Սա բոլորովին ուրիշ խնդիր է: Ու հենց սա է մեր ցեղասպանության ճանաչման ու դատապարտման իմաստը: Եթե ցեղասպանության ճանաչումը դատապարտմամբ չի ավարտվելու, իսկ դատապարտումն էլ՝ պահանջատիրությամբ, որն է՝ հայրենատիրությամբ, ապա խնդիրը կմնա առկախ… Բարոյական կամ նյութական ու այլ  փոխհատուցումները միայն ածանցյալն են հողային պահանջատիրության: Հաճախ են հրեական Հոլոքոսթի հետ համեմատում Հայոց ցեղասպանությունը եւ միայն ներման ու նյութական փոխհատուցման հարցեր են փորձում շոշափել, բայց հրեաներին ողջակիզեցին Եվրոպայում եւ նրանք հայրենիք չկորցրեցին ու բավարարվեցին փոխհատուցմամբ, որ մինչ այժմ ստանում են Գերմանիայից… Իսկ մենք ցեղասպանվեցինք ու հայրենազրկվեցինք միասնաբար: Ոչ մի նմանություն չկա: Իսկ թուրքերը հաստատ կճանաչեն ցեղասպանությունը, եթե համոզված լինեն, որ միայն ներողություն խնդրելով ու որոշակիորեն նյութապես փոխհատուցելով հարցը կփակվի:

Ինչ մնում է մյուսներին, որոնց մեղադրանքի խոսք պիտի ասվի, պիտի արվի զուգահեռ եւ հենց այդ մյուսների սերունդները պիտի մաքրագործեն իրենց նախնիների ստոր քայլերը: Հայոց Արյունն ու Տարածքները շահարկման ենթակա չեն: Եվ մենք ասել ու ասում ենք՝ վրեժ եւ հայրենատիրություն: Հայը հազարամյակներ շարունակ ապավեն է եղել այլազգերին եւ ինքն էլ ազատ ու հզոր է եղել: Սակայն, ապավինեց դավադիր օտարին ու կոտորվեց անգթաբար: Հետեւանքը եղավ միլիոնավոր զոհերն ու հայրենիքի մեծ մասի կորուստը… Եթե այսօր էլ հայը շարունակի ապավինել այլոց, ապա նորեն կենթարկվի ցեղասպանության (սեւ կամ սպիտակ՝ միեւնույնն է) ու կկորցնի հայրենիքի վերջին բեկորը…

Հայոց ցեղասպանության ծրագրման համար պատասխանատու են սիոնիստ-մասոնական հրեաները եւ նրանց աջակից այլազգիները, կազմակերպման ու իրականացման համար՝ թուրքերը, մասնակցության համար՝ քրդերը (որ ցայսօր երազում են մեր հողերի վրա երբեւէ չգոյ Քրդստան ստեղծել): Հայոց Մեծ Եղեռնը՝ որպես պատմա-քաղաքական շահ գործածել են Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, ուստի՝ այս «քաղաքակիրթ» պետությունները պատասխան ունեն տալու եւ մաքրագործվելու… Թուրքիան եւ թուրքերը (նաեւ՝ Ադրբեջանն ու ադրբեջանցիները) որպես մարդկության չարորակ ուռուցք, պիտի վիրահատման ենթարկվեն…

Առաջարկել ենք աշխարհի գաղտնի կառավարության դեմ ստեղծել համահայկական գաղտնի կազմակերպություն, ինչն ընթացքի մեջ է եւ պետք է կյանքի ուժ ստանա: Այսօր աշխարհի շատ հայեր գիտակցաբար, թե բնազդաբար լծվել են այդ գործին, ինչը կարիք ունի կանոնակարգման: Դրա համար պիտի այլեւս հասկանալ, ընկալել, որ այն ինչ Տիեզերքում է, նույնն է Երկրում: Եթե Տիեզերական Ձմեռը Երկրում տկարացրեց բնածին հային, ապա Տիեզերական Գարունը տալիս է ամեն հնարավորություն՝ Հայոց Առաքելության իրականացման համար: Բոլոր հայերը, անկախ բնակվելու վայրից, քաղաքական հայացքներից ու սոցիալական դիրքից, հավատքից ու կացութաձեւից շուտով կզգան երկնքի ուժն ու ազդակները եւ՝ ո՛չ միայն հայերը…

Մենք վաղուց ենք ասել, որ պիտի կազմվի հայության բարեկամների եւ չարեկամների ցուցակները: Եվ ապրիլի 24-ը կտա դրա հստակ պատասխանը: Եվ մեր երկրի ու ազգի ապագան պիտի կառուցել նաեւ այդ իրողության շուրջ: Սա շատ կարեւոր է, քանզի Հայոց ցեղասպանության խնդիրը ներառում է ինչպես ներկայիս Հայաստանի, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի, Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի եւ մեր այլ տարածքների վերամիավորման խնդիրները:

Հարցազրույցը՝ Նարե Մշեցյանի

«Լուսանցք» թիվ 13 (359), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։