Թուրքիան չի կիսում, վախեցած է… Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի՛ եւ արդա՛ր վրեժի օր… Ներելու համար հոգեկան հատուկ հիվանդություն պիտի ունենամ…

Անկարան կատարում է քայլեր, որից կարելի է ենթադրել, որ թուրքերի համար անսպասելի էր նման քաղաքական պայթյունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Հայկական կողմից դիվանագիտական եւ այլ հսկայական աշխատանք է կատարվել այս ուղղությամբ տարիներ շարունակ, ինչը պետք է արդյունք տար: Իհարկե, փոխվել է նաեւ միջազգային քաղաքական իրավիճակը, եւ դա չէր կարող շուրջ մեկդարյա հանցանքի կողքով անցնել: Այս ամենին, ըստ հայ եւ միջազգային փորձագետների, նպաստեցին նաեւ ամերիկահայ գերաստղ Քիմ Քարդաշյանի ընտանիքի այցը Հայաստան ու Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունը Վատիկանում, որոնք էլ «պայթյունի էֆեկտ ունեցան». այս մասին նշել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Այդ ընթացքում, մի քանի շաբաթ շարունակ «Գուգլ» որոնման համակարգում «Հայաստան» եւ «Հայոց ցեղասպանություն» բառերը փնտրողների քանակն աճել է մի քանի անգամ եւ եղել է ամենափնտրվողը։ Փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ աշխարհում մարդկանց հետաքրքրությունն աճել է հենց Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցից եւ Վատիկանում Հռոմի պապի մատուցած պատարագից ու հայտարարությունից հետո։ «Պետք չէ մոռանալ նաեւ, որ Եվրախորհրդարանն ընդունել է հատուկ բանաձեւ, բրիտանական եւ ամերիկյան մամուլն է սկսել գրել Հայոց ցեղասպանության մասին, հայտնի ռոք խումբ SOAD-ն է սկսել համերգային շրջագայությունը, որի թեման հենց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Այս ամբողջը շատ ուժեղ արձագանք է ստեղծել»,- ասել է փորձագետը:

Բայց շատ կարեւոր է, որ չթուլացվի այս համահայկական ընթացքը, կարողանանք միջազգային հարթակում շարունակել պահել Հայոց ցեղասպանության թեման՝ այն դարձնելով պահանջատիրական հարց եւ փոխհատուցման քաղաքականություն:  

Իսկ Անկարան շարունակում է շփոթված մնալ ու անտրամաբանական սխալներ թույլ տալ: Սրանից եւս պիտի օգտվել: Թուրքիայից սպառնալիքներ եղան Հռոմի պապի եւ այն երկրների նկատմամբ, որոնք դուրս եկան թուրքական ժխտողականության դեմ: Թուրքիայի կրոնական առաջնորդը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից 1915թ. հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակելը անվանել է անբարոյականություն եւ ավելացրել, որ Վատիկանը պետք է առերեսվի իր սեփական պատմության հետ: «Վատիկանը շատ կորուստներ կկրի, եթե մենք վկայություններ տանք անցյալի տառապանքների վերաբերյալ»,- ասել է Կրոնական հարցերի տնօրինության ղեկավար Մեհմեդ Գյորմեզմը, ով մուսուլմանական Թուրքիայի ամենաբարձր կրոնապետն է: «Իմ կարծիքով, Պապի հայտարարությունը անբարոյական է», – ասել է նա՝ յուրովի կրկնելով իր երկրի նախագահի «ահաբեկումը» այն երկրների նկատմամբ, որոնք լռել են այդ տարիներին…

Կոպիտ հայտարարություններ են արել նաեւ Թուրքիայի նախագահը, վարչապետը, ԱԳ նախարարը եւ այլք, ինչը քննադատվել է արեւմտյան երկրների իշխանությունների կողմից, նաեւ սրել է հարաբերություններն Անկարայի հետ: Որոշ երկրներ անգամ հրաժարվեցին պատվիրակություն ուղարկել Անկարա՝ այսպես կոչված Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին մասնակցելու համար, այդ թվում՝ ԱՄՆ-ն:

Սա հասկանալով՝ թուրքերը (անհանգիստ են նաեւ Ադրբեջանում) փորձում են շտկել վիճակը, եւ Վաշինգտոն այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը կիսում է հայերի ցավը, սակայն հրաժարվում է հետեւել Եվրախորհրդարանի կոչին ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նարե Մշեցյան

Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի՛ եւ արդա՛ր վրեժի օր – Հողային պահանջատիրությու՛ն եւ ապա՝ բոլո՛ր վնասների փոխհատուցում. հայտարարում են հայ արիականներն ու ազգայնականները…

Այս ապրիլի 24-ը հերթական չէ, յուրահատուկ է, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է լրանում, սակայն յուրահատուկ լինելն ավելի ընդգծվեց, երբ հայության մեկդարյա պայքարը կարողացավ հենց այդ օրը գրանցել սպասված քաղաքական հաղթանակները…

Միլիոնավոր հայերի եւ մարդկության արդար հատվածի հետ միասին, հայ արիներն ու հեթանոս ազգայնականների համախմբման անդամներն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի (Ցեղասպանության) ավելի քան 3,5 մլն. զոհերի հիշատակի առջեւ:

Նրանք կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետեւ՝ Եռաբլուր:

Այդ նույն ժամանակ հայ արիական քրմերը Վահագն Աստծո արձանի մոտ հիշատակի ու վրեժի ծիսակարգ կանցկացնեն եւ Հայոց ռազմի ու զորության Աստծուց վրիժառության եւ թշնամուն պատժելու անկոտրում կամք ու զորություն կհայցեն՝ հանուն միլիոնավոր նահատակների եւ լինելիք հայրենատիրության: Հայ արիականների եւ ազգայնականների երթին կմասնակցեն Հայ Արիական Միաբանության «Արցախյան պատերազմի մասնակիցների» կառույցի ազատամարտիկները, թիկունքի կամավորականները եւ «Ոգու պահապաններ» ուսանողական ու երիտասարդական միության անդամները, ովքեր Վահագն Աստծո արձանի մոտ ծիսակարգն ավարտած քրմերի հետ կայցելեն Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստան-ների սահմանակից հատված եւ հայոց հողահավաքի ու ազգահավաքի խորհրդապաշտական ծես կկատարեն...

Միջազգային այս կամ այն կառույցի եւ անգամ թուրք-ադրբեջանական խառնամբոխի արնածոր ներողությունները չե՛ն կարող փակել հայերի ցեղասպանության ու հայրենազրկության էջը, քանզի մենք քաջածանոթ ենք թյուրքական խառնածին տարրի ոհմակային տրամաբանությանը եւ միայն արյամբ հագենալու ծարավին…

Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը պե՛տք է ներառի (ու կներառի՛) նախ մեր հողային պահանջատիրությունը (Արեւմտյան Հայաստանը՝ Թուրքիայից, Արեւելյան Հայաստանը (Նախիջեւանն էլ)՝ Ադրբեջանից, իսկ Ջավախքը՝ Վրաստանից): Ապա հայությունը կստանա բոլո՛ր տեսակի վնասների փոխհատուցումը, որը մարդկային անվերադարձ կորստի հետ տվեց նաեւ նյութական, մշակութային, բարոյական, հոգեբանական ու այլ բնույթի կորուստներ:

Հայկական լեռնաշխարհում չե՛ն կարող հավերժ գոյատեւել արհեստածին եւ այլեւս հակաբնական ու արնախում Թուրքիան ու Ադրբեջանը: Սրանց կործանումը երկնի ու երկրի համատեղ պատժով է կայանալու, ինչը արդեն շատ մոտ է: Հայերի Աստվածազարմ հողում չի՛ կարող գոյատեւել նաեւ մտացածին Քուրդիստան կամ մեկ այլ անվամբ պետություն: Իսկ այդօրինակ արհեստական կազմավորումների ստեղծումը նույն կործանմանն է արժանանալու…

Արդար վրեժն անկասե՛լի է, ինչը արդար(ադատ) պատասխանն է լինելու անմեղ զոհերի հեղված արյան գետերի:

Եվ բոլո՛րն են պատասխան տալու. եւ՛ ցեղասպանները եւ՛ լուռ հետեւողները եւ՛ այսօր էլ մերժողներն ու լռողները…

Սեփ. լրատվություն

Չներող պահանջատերն եմ ես

Առիթով ասել ու հիմա էլ կրկնում եմ. պահանջատե՛ր եմ: Բայց այն պահանջատերերից եմ, ով կեղծ մեծահոգություն չի խաղում եւ բացահայտ ասում է, որ իրեն թուրքի ներողությունը պետք չէ: Քոչվորն եկել, տունս է մտել, ընտանիքս բռնաբարել, տանջամահ արել, ինձ էլ վռնդել է, որ գնամ ամայի ճամփեքին մեռնեմ, հիմա եկել ասում է՝ ներողություն:

Ներե՞մ:

Ներելու համար պիտի հետ ստանամ տունս, ինչքս, ընտանիքիս մեռած անդամներիս, թոնրում վառված տատ ու պապիս, տանջամահ արված հարազատներիս, չծնված սերունդիս, այգիս, ծառերս, բերքս, բարիքս, որ պիտի ստեղծվեր մեռած ընտանիքիս ու աճող ընտանիքիս ձեռքերով:

Թուրք անասունը այդ ո՞նց է դուրս գալու իմ ընտանիքին տված ֆիզիկական, տնտեսական, հոգեկան, մտավոր, մշակութային, սոցիալական ցեղասպանությունների տակից, որ ներեմ:

Ներելու համար հոգեկան հատուկ հիվանդություն պիտի ունենամ: Որ կոչվում է գենախեղում, գենապղծում:

Ես առո՛ղջ պահանջատերերից եմ:

Չե՛մ ներում:

«Սպի»… ֆլան, ֆստան… էս կարգի ֆիլմեր էլ չեմ նայում, հենց վերնագրի պատճառով չեմ նայում, որովհետեւ էդտեղ խարդախություն կա, որովհետեւ մեր վերքը դեռ բա՛ց, թա՛ց, արնածո՛ր ու տնքացո՛ղ վերք է, սպի չէ՛: Որովհետեւ իմ հիշողությունը ժողովրդի հիշողության պես կարճ չէ: Իմ հիշողությունը ազգի՛ հիշողություն է, որտեղ դեռ վրեժի են կոչում բոլոր ցեղասպանվածները՝ հոգի առ հոգի, տարածք առ տարածք, բռաչափ հող առ հող: Իմը ազգի՛ ողջախոհ հիշողություն է, որ ինձ հուշում է, թե ողորմելի է գազանի հետ բարոյականությունից խոսելը: Իմը ազգի՛ ռազմի հիշողություն է, որ ինձ ստիպում է բռունցքի մկաններն ամրացնել ու սատկացնել գազանին: Իմը ազգի՛ արդարադատ հիշողություն է, որ գուժում է՝ վա՜յ թույլերին ու պատգամում՝ դարձի երդմամբ:

Ու վերադառնալու՛ եմ, տիրելու՛ եմ ու այնժամ ե՛ս եմ ասելու՝ վա՛յ թույլերին:

Ես չներո՛ղ պահանջատերերից եմ:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 14 (360), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։