Հայ ժողովրդի հանդեպ թուրքական պետության՝ օսմանյան, երիտթուրքական, քեմալական, 1893թ. եւ դրանից էլ վաղ, մինչեւ 1923թ. եւ դրանից էլ հետո ծրագրված կատարել է հայերի զանգվածային կոտորածներ, անասելի բռնություններ, դավանափոխություններ: Այս ամենի հետեւանքով Արեւմտյան Հայաստանում եւ թուրքական իշխանությունների տիրապետության տակ գտնվող այլ տարածքներում 1,5 մլն-ից շատ ավելի հայերի կոտորած է եղել: Տասնյակ հազարավոր երեխաների, կանանց մահվան սպառնալիքով թրքացրել են: Արեւմտյան Հայաստանի եւ Թուրքիային ենթակա տարածքների 4 մլն հայերից տեղում մնացել է ընդամենը 200 հազար հայ:
Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի թոհ ու բոհից՝ թուրքերը հարմար պահ գտան բնիկ ժողովրդին բնավեր անելու: Թուրքական իշխանություննեը հաշվեհարդար տեսան նաեւ Արեւելյան Հայաստանի (այս թեմայի շուրջ հեղինակի հրապարարակումը տպագրել ենք,- խմբ.) եւ Անդրկովկասի հայ բնակչության հանդեպ: Այս տարածքներում էլ զանգվածային կոտորածների, բռնությունների, տեղահանությունների հետեւանքով կոտորվեց 1 մլն հայ:
Այսօր Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցն է: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առիթով ասել էր, թե՝ Մեծ եղեռնը եւ՛ հավաքական եւ՛ անհատական ողբերգություն է: Սա շատ ճիշտ եւ տեղին բնութագրում է: Քանզի իրողությունն այդպես է: Բայց իրողություն չէ մեր զոհերի այսօրվա հայտարարված թիվը՝ 1,5 միլիոնը: 100-րդ տարելիցով ոչինչ չի վերջանում: Դեռ նոր-նոր է սկսվում. նկատի ունեմ եւ մեր պահանջատիրության հարցը, մանավանդ երբ համահայկական հռչակագիրն արդեն արեց նախաքայլը այդ ուղղությամբ, եւ մեր դատը եւ շատ ուրիշ այլ հարցեր: Եվ այսօրվանից մենք պիտի սկսենք մեր քայլերը՝ ուղղված մեր մեծ իղձի իրականացմանը: Ու որպեսզի ճիշտ հիմքը գցենք մեր մեծ նպատակի ու գործի, նախ պիտի ստույգ փաստերով ներկայացնենք, թե որտեղ, երբ եւ քանի հայ է բնաջնջվել:
1990թ. ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղղված ուղերձում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը հայտարարեց, որ Արեւմտյան Հայաստանում թուրքական իշխանությունների կողմից 1915-1923թթ. 2 մլն հայ է ցեղասպանվել:
Կոստանդնուպոլսի հայոց թեմի պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանն իր «Հայոց եկեղեցի» աշխատությունում հայոց կոտորածների թիվը տալիս է ըստ եկեղեցական թեմերի: Ինչ խոսք, սա ճշմարտության ամենամոտավոր հավանականն է: Նա բերում է Թուրքիայի ենթակայության տարբեր տարածքներում հայ բնակչության թիվը մինչեւ եղեռնը, ապա՝ եղեռնից հետո:
Այսպես. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն. բնակվել է 318.200 հայ, Ախթամարում՝ 95.500, Երուսաղեմի հայ բնակչության թիվը եղել է 7.500, Կոստանդնուպոլսում՝ 1.967.550: Ասենք, որ այդ հաշվարկները Օրմանյանը կատարել է 1910թ. տվյալներով: Բայց 1910-15թթ. հայերն ունեցել են բնական աճ: Բացի այդ՝ Թուրքիայում նոր սահմանադրության ընդունումը, որը իբր պետք է հայերի սոցիալական, քաղաքական վիճակը բարելավեր, արտերկրում գտնվող շատ հայերի վերադարձրեց հայրենի օջախներ, ընտանիքներ: Ահա այս հաշվարկներով Օրմանյանը գրում է, որ 1915թ. Թուրքիայում հայ բնակչության թիվը եղել է ոչ պակաս 2 մլն 458 հազար մարդուց: Քահանա Տեր Սիմոնյանցը իր մի հոդվածում՝ «Որքան է Եղեռնի զոհերուն հավանական թիվը», գրում է, որ Օրմանյանի նշված թվաքանակից պետք է հանել 200 հազար թվաքանակն այն հայերու, ովքեր կարողացել են այս կամ այլ կերպ խուսափել բռնի արտագաղթից եւ մնալ իրենց բնօրրանում: Թուրքիայում 1915թ. բնակվող 2 մլն 458 հազար հայ բնակչության թվաքանակից պետք է դուրս գա նաեւ Կովկաս հասած, թուրքերի յաթաղանից մազապուրծ 250 հազ հայերի թիվը, նաեւ 200 հազար այն հայեր թիվը, ովքեր փրկվեցին կոտորածներից՝ հասնելով որոշ արաբական երկրներ: Այսպիսով, 2 մլն 458 հազարից պետք է դուրս գա 650 հազարը: Բայց եթե հավելենք նաեւ չկոտորվածներին ու փախած, բայց ամայի ճամփեքին բռնություններից, սովից, ցրտից եւ տարափոխիկ հիվանդություններից մահացածներին, ապա ցեղասպանության հետեւանքով մահացածների թիվը 2 միլիոնից էլ է անցնում:
Այս թիվն է հաստատում նաեւ թուրք հասարակական, քաղաքական գործիչ, գրող Ռաքըֆ Զարաքօղլուն իր «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում. վերապրողների վկայությունները» գրքում: Զարաքօղլուն գրում է, թե ինչ կլիներ, եթե թուրքերը կոտորած ու տեղահան արած չլինեին հայերին: «Այսօր,- գրում է նա,-տարածքում 8-10 մլն հայ բնակչություն պիտի ունենայինք»: Ապա նա ավելացնում է. «Ցեղասպանությունը միայն ապրող բնակչության բնաջնջումը չէ, այլ նաեւ ապագա սերունդների, արվեստի վերացումն է»…
Թուրքերը չբավարարվեցին, այդ անասունները շարունակեցին կոտորածը: 1918-20թթ. թուրքական զորքերը ներխուժեցին Արեւելյան Հայաստանի տարածք եւ կրկին դաժանությամբ ու վայրագությամբ կոտորեցին 1 մլն հայերի: (Թուրքիան հայերի իսպառ ոչնչացման ծրագիրը հիմա էլ ունի, եւ դա բացահայտ էլ ասվում է ու չի թաքցվում): Ինչու չենք միջազգային ատյաններում բարձրաձայնում, որ 1915-23թթ. թուրքական իշխանությունների՝ հայերի դեմ կազմակերպած ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան 3 միլիոն հայեր:
Ինչու չենք բարձրաձայնում, թե ինչքան կլիներ հայերի թիվը այսօր, եթե ցեղասպանություն չլիներ:
Հայտնի է, որ սերնդափոխությունը կատարվում է 30 տարին մեկ (երբ բնակչության աճի հաշվարկ է կատարվում): Բնակչությունն աճում է երկրաչափական աճով: Պարզ թվաբանական հաշվարկ անենք: Եթե 1915թ. 3 մլն հայեր չցեղասպանվեին, ապա 30 տարի անց՝ 1945թ. այդ թիվը կլիներ 6 մլն (3 X 2), 1975թ.՝ 12 մլն, 2005թ.՝ 24 մլն, 2015թ. կավելանար եւս 8 մլն: Եթե այդ կոտորածները չլինեին, ապա միայն 3 մլն հայերը ամենանվազ հաշվարկներով կկազմեին 32 մլն…
Այսօր, 100-րդ տարելիցի օրը մեր զոհերի հոգիները մեզ կարեւոր դաս են հիշեցնում՝ 1. պատմությունը կրկնվում է այն ժողովուրդների հանդեպ, որոնց հիշողությունը կարճ է, 2. թուրքը մնում է թուրք, 3. պետք չէ հուսալ օտարի օգնությունը, որովհետեւ պատերազմի դեպքում ոչ մի «բարեկամական» պայմանագրեր չեն գործելու:
Թուրքերից զգուշանալ եւ պատրաստ լինել պետք է միշտ, քանի դեռ դրանց չենք վտարել մեր բնատուր հայրենիքից դեպի իրենց տափաստանները:
Սերգեյ Ավագյան
«Լուսանցք» թիվ 14 (360), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



