Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի՛ եւ արդա՛ր վրեժի օր – Հողային պահանջատիրությու՛ն եւ ապա՝ բոլո՛ր վնասների փոխհատուցում. հայտարարում են հայ արիականներն ու ազգայնականները…

Այս ապրիլի 24-ը հերթական չէ, յուրահատուկ է, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է լրանում, սակայն յուրահատուկ լինելն ավելի ընդգծվեց, երբ հայության մեկդարյա պայքարը կարողացավ հենց այդ օրը գրանցել սպասված քաղաքական հաղթանակները

Հայոց ցեղասպանությունն ճանաչել եւ դատապարտել են` 1. Ուրուգվայը (1965թ.), 2. Կիպրոսը (1982թ.), 3. Արգենտինան (1993թ.), 4. Ռուսաստանը (1995թ.), 5. Կանադան (1996թ.), 6. Հունաստանը (1996թ.), 7. Լիբանանը (1997թ.), 8. Բելգիան (1998թ.), 9. Իտալիան (2000թ.), 10. Վատիկան (2000թ.), 11. Ֆրանսիան (2001թ.), 12. Շվեյցարիան (2003թ.), 13. Սլովակիան (2004թ.), 14. Հոլանդիան (2004թ.), 15. Լեհաստանը (2005թ.), 16. Գերմանիան (2005թ.), 17. Վենեսուելան (2005թ.), 18. Լիտվիան (2005թ.), 19. Չիլին (2007թ.), 20. Շվեդիան (2010թ.), 21. Բոլիվիան (2014), 22. Ավստրիան (2015), 23. Չեխիան (2015), Բուլղարիան (2015), Լյուքսեմբուրգը (2015), Բրազիլիան (2015):

Այսօր, ճիշտ արեւածագի պահին, Հայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասը Վահագն Աստծո արձանի մոտ ռազմականչի ծես անցկացրեց եւ Հայոց ռազմի ու զորության Աստծուց վրիժառության եւ թշնամուն պատժելու անկոտրում կամք ու զորակցություն հայցեց՝ հանուն միլիոնավոր նահատակների եւ լինելիք հայրենատիրության:

Քուրմ Արմոգը Հայոց Ռազմի Աստծո առաջ վերահաստատեց այն երդումը, որ հայ արիները ամեն ինչ կանեն՝ աջակցելու մեր երկրին, որպեսզի Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը ներառի (ու կներառի՛) նախ մեր հողային պահանջատիրությունը (Արեւմտյան Հայաստանը՝ Թուրքիայից, Արեւելյան Հայաստանը (Նախիջեւանն էլ)՝ Ադրբեջանից, իսկ Ջավախքը՝ Վրաստանից): Ապա՝ հայությունը կստանա բոլո՛ր տեսակի վնասների փոխհատուցումը, որը մարդկային անվերադարձ կորստի հետ տվեց նաեւ նյութական, մշակութային, բարոյական, հոգեբանական ու այլ բնույթի կորուստներ:

Քուրմ Արեգը Հայոց Ռազմի Աստծուն երդվեց, որ իր կյանքն անգամ կներդնի այն գործում, որը կուղղվի  մատաղ սերնդի ճիշտ դաստիարակմանը՝ ի նպաստ  Հայոց սրբազան երկրի ու այդ երկրի հպարտ քաղաքացիների երթին՝ հայրենանվաճմանը:

Քրմեր Արամը, Արմոգն ու Արեգը Վահագն Աստծո արձանին մոտեցրին 6 թաս գինիներ՝ ի նշան չարին՝ Վիշապին սանձահարման, հնազանդեցման եւ Ռազմի Աստծուց խնդրեցին ուժ՝ երկրային չարին՝ թյուրք կոչեցյալ թշնամուն ընդմիշտ հնազանդեցնելու:

Հայ արիականների եւ ազգայնականների ծեսին մասնակցեցին նաեւ Հայ Արիական Միաբանության «Արցախյան պատերազմի մասնակիցների» կառույցի ազատամարտիկները, թիկունքի կամավորականները եւ «Ոգու պահապաններ» ուսանողական ու երիտասարդական միության անդամները, ովքեր Վահագն Աստծո արձանի մոտ ծիսակարգն ավարտած քրմերի հետ այցելեցին Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստան-ների սահմանակից հատված եւ հայոց հողահավաքի ու ազգահավաքի խորհրդապաշտական ծես կատարեցին՝ գինու, կրակի, ցորենի, ջրի  ու սրածայր թրերի զուգորդումով:

Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստան-ների սահմանակից հատվածում ազատամարտիկները երդվեցին, որ միջազգային այս կամ այն կառույցի եւ անգամ թուրք-ադրբեջանական խառնամբոխի արնածոր ներողությունները չե՛ն կարող փակել հայերի ցեղասպանության ու հայրենազրկության էջը, քանզի իրենք  քաջածանոթ են թյուրքական խառնածին տարրի ոհմակային տրամաբանությանը եւ միայն արյամբ հագենալու ծարավին…

Քրմերն ու երեկվա եւ այսօրվա զինվորները՝ ազատամարտիկները ռազմապար բռնեցին հսկայական խարույկի շուրջ՝ ի նշան գալիք հաղթանակներ կռելուն:

Այնուհետեւ քրմերն առանձին խորհրդապաշտական ծես կատարեցին՝ ի նպաստ Հայաստան երկրի զորացման:

Այնուհետ հայ արիների եւ հեթանոս ազգայնականների ընդհանուր խումբն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հետո՝ Եռաբլուր: Եվ այստեղ երդում հնչեց. «Հայկական լեռնաշխարհում չե՛ն կարող հավերժ գոյատեւել արհեստածին եւ այլեւս հակաբնական ու արնախում Թուրքիան ու Ադրբեջանը: Սրանց կործանումը երկնի ու երկրի համատեղ պատժով է կայանալու, ինչը արդեն շատ մոտ է: Հայերի Աստվածազարմ հողում չի՛ կարող գոյատեւել նաեւ մտացածին Քուրդիստան կամ մեկ այլ անվամբ պետություն: Իսկ այդօրինակ արհեստական կազմավորումների ստեղծումը նույն կործանմանն է արժանանալու…

Արդար վրեժն անկասե՛լի է, ինչը արդար(ադատ) պատասխանն է լինելու անմեղ զոհերի հեղված արյան գետերի:

Եվ բոլո՛րն են պատասխան տալու. եւ՛ ցեղասպանները եւ՛ լուռ հետեւողները եւ՛ այսօր էլ մերժողներն ու լռողները…»:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն – 24.04.2015թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։