Հայկական խոհանոց – Բազուկի ճավ՝ թթվասերով… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք (տեղադրե՛ք ձեր գովազդը) եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Բազուկի ճավ՝ թթվասերով

Բաղադրությունը - Բազուկի ճավ – 4 կապ, ձու – 4 հատ, թթվասեր – 2 ճաշի գդալ, կարագ – 50 գ, ձիթայուղ – 50 գ. սոխ – 1 գլուխ, ալյուր – 1 ճաշի գդալ, աղ, սպիտակ, պղպեղ:

կանաչեղենից՝ համեմ – 1 կապ, սամիթ – 1 կապ:

Պատրաստման եղանակը – Բազուկի ճավը նախ լվանալ աղաջրով, ապա՝ հոսող ջրի տակ, 3-4 մասի կտրատել, խաշել թույլ աղաջրով, քամել:

Բուսայուղով սոխառած անել եւ այն լցնել քամած ճավի վրա: Համեմել աղով եւ սպիտակ պղպեղով: Առանձին ամանի մեջ հարել ձուն, ավելացնել թթվասերը եւ այլուրը: Աղով համեմել եւ լցնել սոխառածով ճավի վրա: Խառնել, վրան դնել կարագը եւ ճավը մտցնել ջեռոցը: Թողնել այնքան, որ երեսը կարմրի:

Ջեռոցից հանել, վրան լցնել մանր կտրտած կանաչիները եւ մատուցել:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Կատալոնացի ֆուտբոլիստը հիշեցրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի մասին

Հանրահայտ «Բարսելոնա»-ի բրազիլացի պաշտպանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ձեռքին պահելով այդ մասին հիշատակող պաստառ: Սա մեծ արձագանք է ստացել ինչպես մարզիկների, այնպես էլ մարզասերների շրջանում:

Դանի Ալվեսի այս քայլից նեղսրտել են թուրք երկրպագունեը, որից հետո ֆուտբոլիստը ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության տարելիցի օրը տարածված լուսանկարի կապակցությամբ, սակայն չի հրաժարվել այն կոչից, որը հղել է թուրքական իշխանություններին՝ ճանաչելու ցեղասպանությունը: Դանի Ալվեսի ներողության մեջ նաեւ զարմանք կա՝ «Չէի կարող պատկերացնել, որ այդ լուսանկարը կարող է ինչ-որ մեկին վիրավորել: Միշտ խաղաղության ու հանգստության կողմնակից եմ: Չէի ցանկանում ցավ պատճառել մարդկանց, ովքեր նույնպես գնահատում են խաղաղությունը»,- գրել է նա թվիթերյան իր էջում՝ արձագանքելով այն թուրք երկրպագուներին, ովքեր իբր անհանգստացել են, թե Հայոց ցեղասպանության արծարծումը վտանգում է խաղաղությունը:…

Ոսկե մեդալը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ապրիլի 24-26-ը կայացած «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 75 կգ քաշային կարգում, որում հանդես են եկել Հայաստանի 3 ներկայացուցիչներ:  

Հայ ըմբշամարտիկը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ՝ հաղթանակը նվիրելով Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին: Ընդ որում՝ նա պարգեւատրության արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով:

Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչեց Հայաստանինը

Ապրիլի կեսերին Սերբիայի Նովի-սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային հենց առաջին օրը մեր մարզիկներն արժանացան մեդալների: Պատանիներից Դանիել Գաբրիելյանը (60կգ) եւ երիտասարդներից Արման Նիազյանը (48կգ) արժանացան բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը (62 կգ) եւ Միշա Նազարյանը (82կգ) հասան եզրափակիչ, սակայն գրավեցին 2-րդ տեղն ու արժանացան արծաթե պարգեւների:

Պարգեւատրման արարողության ընթացքում մի զավեշտալի դեպք արձանագրվեց: Երիտասարդների 62 կգ քաշային կարգում ի պատիվ հաղթող Քամրան Ասքարովի, Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչեց Հայաստանի պետական օրհներգը: Ադրբեջանցին գլուխն այս ու այն կողմ էր պտտում, որ հասկացնի դա, սակայն ստիպված, մյուս մրցանակակիրների հետւ կանգնել էր պատվանդանին՝ մինչեւ թյուրիմացության շտկվելը:

Նոել Գեւորն ու Կարո Մուրադը հաղթանակներ տարան

Գերմանիայում ապրիլի 25-ին անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հաղթանակներ են տարել գերմանահայ բռնցքամարտիկներ Նոել Գեւորը եւ Կարո Մուրադը: 24-ամյա Գեւորը 8 ռաունդանոց մենամարտի 5-րդ ռաունդոմ նոկաուտի է ենթարկել ալժիրցի Մոհամեդ Ազավին: Իսկ Մուրադը պարտության է մատնել գերմանացի Բենժամին Սիմոնին՝ 12 ռաունդանոց մենամարտում 31-ամյա Կարո Մուրադի մրցակիցը դիմացել է 7-ին:

Հայաստանի հավաքականը՝ բրոնզե մեդալակիր

Ծաղկաձորում ավարտվեց տղամարդկանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Վերջին՝ 9-րդ փուլում տանտերերը հանդիպեցին եգիպտացիների հետ ու հաղթեցին 2,5:1,5 հաշվով: Մրցաշարում մեր հավաքականը իր հաշվին գրանցեց 5 հաղթանակ, 3 պարտություն, 1 ոչ-ոքի, վաստակեց 11 միավոր եւ գրավեց 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Ցավոք, սկզբնական խաղերում մեր շախմատիստները պարտվեցին Իսրայելին ու Կուբային եւ կորցրեցին չեմպիոն դառնալու հեռանկարը: Արշակ Պետրոսյանն իր ղեկավարած հավաքականում ընդգրկել էր Լեւոն Արոնյանին, Գաբրիել Սարգսյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին եւ Հրանտ Մելքումյանին: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանի (15 միավոր), փոխչեմպիոնինը՝ Ուկրաինայի հավաքականը (12 միավոր):

Ծաղկաձորյան մրցաշարին զուգահեռ Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվեց կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի թիմը Արթուր Չիբուխչյանի ղեկավարությամբ հանդես եկավ հետեւյալ կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Սուսաննա Գաբոյան: Նրանք վաստակեցին 7 միավոր ու զբաղեցրին մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Առաջին եռյակը դասավորվեց հետեւյալ հաջորդականությամբ՝ Վրաստան (17 միավոր), Ռուսաստան (15), Չինաստան (11):

Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ մասնակցել էր ապրիլի 18- 29-ը անցկացվող Շախմատի աշխարհի թիմային հոբելյանական՝ 10-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, որին բացի Հայաստանի հավաքականից, մասնակցում էին աշխարհի ամենահզոր, լավագույն 10-նյակի մեջ մտնող մյուս հավաքականների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կուբայի եւ Եգիպտոսի ուժեղագույն շախմատիստները:

Հավաքականները մասնակցության իրավունքը նվաճել են որպես համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներ եւ իրենց աշխարհամասերի չեմպիոններ: Աշխարհի թիմային առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մասնակցող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի բարձրագույն տիտղոս, ինչը եզակի է ընդհանրապես շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկրներից է, որին 2-րդ անգամ էր պատիվ վիճակվում կազմակերպելու աշխարհի շախմատի թիմային առաջնություն: Մեր երկիրը նման խոշորագույն իրադարձություն հյուրընկալել է 2001թ. Երեւանում:

Ռուբեն Հայրապետյանը վերընտրվեց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական համաժողովում միակ թեկնածուն՝ Ռուբեն Հայրապետյանը, վերընտրվեց կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Վերընտրվեցին նաեւ գործկոմի բոլոր անդամները՝ Սամվել Ալեքսանյանը, Սուքիաս Ավետիսյանը, Թովմաս Գրիգորյանը, Վիկտոր Դալլաքյանը, Հրայր Թովմասյանը, Լեւոն Հասրաթյանը, Կարեն Հարությունյանը, Էդուարդ Ղազարյանը, Կառլոս Ղազարյանը, Աշոտ Մանուկյանը, Արման Սահակյանը, Տարոն Մարգարյանը, Արմեն Մինասյանը, Էդուարդ Մարգարյանը, Բագրատ Նավոյանը, Արտակ Մնացականյանը:

Հավաքականի նոր մարզիչը հայ մասնագետ է լինելու

ՀՖՖ ընտրական համաժողովի ավարտից հետո կազմակերպության նախագահ Ռուբեն Հայրապետյանն ընդգծել է, որ այսուհետ առաջնահերթ ուշադրության կենտրոնում կպահի մանկապատանեկան ֆուտբոլի եւ ամբողջ հանրապետության տարածքում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման խնդիրները:

Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեմային՝ նա նշել է, որ մեր թիմը հայտնվել է ծանր կացության մեջ: Այդուհանդերձ, արձանագրված արդյունքների մեջ միայն մարզչին չէ, որ մեղադրում է ՀՖՖ նախագահը: Նա ընդունում է, որ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելով Բեռնար Շալլանդին, սխալ է գործել, սակայն վատ արդյունքների մեջ մեղադրում է նաեւ որոշ ֆուտբոլիստների, ովքեր կարծես նմանվում են այն տարիների ֆուտբոլիստներին, ովքեր զբոսաշրջիկի կարգավիճակով էին ժամանում Հայաստան: Վերընտրված նախագահը խոստացավ, որ արագ կկարգավորի հավաքականում կարգապահության խնդիրը եւ նույնիսկ կհեռացնի այն ֆուտբոլիստներին, անկախ անուններից ու հեղինակությունից, ովքեր նման վերաբերմունք կդրսեւորեն հայաստանյան ընտրանու հանդեպ:

ՀՖՖ նախագահը վստահ է, որ հավաքականը պետք է գլխավորի հայ մասնագետը, միայն նա կարող է գիտակցել, թե հավաքականը հանուն ինչի պետք է խաղա: Խոստացավ նաեւ, որ մոտ ապագայում կհրապարակի նոր գլխավոր մարզչի անունը:

Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Բորուսիա»-ից

Հայաստանի ուժեղագույն ֆուտբոլիստ, հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա ամռանը կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից»: Այդ մասին հաստատակամորեն նշել է գերմանական Kicker հանդեսը: Տեղեկանում ենք նաեւ, որ Հենրիխը Գերմանւայի առաջնության 29-րդ փուլի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:

Երբ ակումբը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտից հետո հրաժարական է տալու, հայտնի է դարձել, որ 27-ամյա ֆուտբոլիստը նույնպես հեռանալու է ակումբից: Լրատվամիջոցի ունեցած տվյալներով, Հենրիխ Մխիթարյանը հավանաբար կտեղափոխվի իտալական Թուրինի «Յուվենթուս»: Դորտմունդի «Բորուսիա»-ն հայազգի ֆուտբոլիստի դիմաց ցանկանում է ստանալ 21 մլն եվրո փոխհատուցում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 15 (361), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։