Ազատագրական պայքարի 30-ամյա մեր փորձառության մեջ <<Չորրորդ իշխանության>> նմանօրինակ քայլը նորություն չէ. այն, նախ եւ առաջ, պայմանավորված է Հայաստանում եւ Հայաստանի նկատմամբ տարածաշրջանում առաջիկայում ընթացող աշխարհաքաղաքական եւ ներպետական, հանրության համար դեռեւս լիովին չբացահայտված խմորումներով, նպատակ հետապնդելով կանխավ անվանարկել հայրենասիրական ուժերից մեկին, ըստ իրենց ենթադրությունների` առաջիկայում նրա հնարավոր գործունեությունը կանխարգելելու տրամաբանությամբ:
Ուստի` զգաստության ենք հրավիրում <<Չորրորդ իշխանության>> պատասխանատուներին, որ ազգային գերագույն նպատակների և այդ ուղղությամբ զոհաբերվող ազատամարտիկների նկատմամբ չգտնվեն անսկզբունք եւ անհարգալից:
<<Ուխտ Արարատ>>, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի /ASALA/ ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների միությունը կոչ է ուղղում հայ լրագրությանը, որ աչալրջությամբ եւ զգոնությամբ վերաբերվի նորագույն ազատագրական պայքարի ռահվիրա կազմակերպության` ՀԱՀԳ Բանակի կերտած ավանդի նկատմամբ:
<<Ուխտ Արարատի>>,
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի /ASALA/
ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների միություն