Արագածն ու Արարատը՝ տիեզերազդակ լեռներ – Որ պահին հայն արթնացավ արհեստական թմրածությունից՝ կդադարի թույլի ու տկարի բարդույթից սնվելը, կգոչի Մհերին դուրս գալ ժայռից՝ իր զարթնած հուգուց…

- Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվել էր հայոց վայելչակազմ արքային՝ Արային: Հայերի արքան որքան գեղեցիկ էր արտաքինով, նույնքան էլ առաքինի էր եւ օժտված էր բարոյական մաքրությամբ: Նա գերադասեց չդավաճանել իր կնոջը՝ Նուարդին, եւ մերժեց Շամիրամի սերը:

Արայից մերժված Շամիրամը որոշեց ուժով տիրանալ Արային ու պատերազմ սկսեց նրա դեմ: Հրամայելով իր զինվորներին՝ ողջ-առողջ գերի վերցնեն Արային: Կռվի ժամանակ Շամիրամի սիրեկաններից մեկը որոշում է սպանել Արային, որին իր հակառակորդն էր համարում: Երբ հայոց արքան ընկավ Շամիրամի դեմ մղած մարտում, հայերն իրար անցան: Բանն այն է, որ արքայի՝ սոսու փայտից պատրաստված ու ադամանդներով, սուտակով ու շափյուղայով զարդարված գահը հարկավոր էր թշնամու աչքից հեռու պահել: Թե որտեղ պիտի պահեին, չգիտեին: Մտմտացին, խորհեցին ու որոշեցին գահը տանել հեռու՝ Մասիսի դիմաց գտնվող քառագագաթ լեռան բարձունքները: Իմանալով այդ մասին՝ Շամիրամի զորականները, կորցրած քուն ու դադար, ոտնատակ տվին լեռան խոտերով ու ծաղիկներով պատված լանջերը, սակայն գահը գտնել չկարողացան:

Ժամանակներ անցան, բայց հայերը չմոռացան ոչ Արային, ոչ ել նրա գահը: Նայելով լեռանը՝ մրմնջում էին՝ Արայի գահ, Արայի գահ, Արագահ: Այստեղից էլ առաջացավ լեռան Արագած անունը:

- Սուրբ լեռան համար օգտագործվում է նաեւ Արարատ անունը, որը Հայաստան երկրին տրվող հնագույն անուններից է: Արարատ (Արար-ատ) անունն իր իմաստով ու բացատրությամբ հասնում է արարչագործության ժամանակներ եւ «արարելու, ստեղծելու տեղ, վայր» իմաստն ունի: Արարատ անունը տարածվել է աշխարհում մինչեւ Բիբլիա- Աստվածաշնչի ի հայտ գալը: Իսկ ըստ Հին Կտակարանի, Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը կանգ է առել Արարատի լեռներին: Աստվածաշնչի եբրայերեն բնագիրը Հայաստանի համար օգտագործում է Արարատի թագավորություն (Ուրարտու) անունը, իսկ Նոյյան տապանի սարը կոչվում է Արարատի լեռներ (լեռ): 

Ավելի ուշ՝ վաղ միջնադարում Աստվածաշնչի քրիստոնյա մեկնիչները Արարատի երկրում (լեռներում) գտնվող Նոյյան տապանի սարը նույնացրին հայերի կողմից Մասիս կոչվող լեռան հետ եւ Արարատ-Մասիսը Արարատ երկրի անվամբ համարվեց Նոյյան տապանի լեռ:

Այսպիսով՝ Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնում գտնվող սրբազան լեռան Մասիս անունը հայերի կողմից լեռանը տրված թերեւս հնագույն անունն է եւ Մայր-Սնուցող (Մա-Սիս) իմաստն ունի, իսկ Արարատ անունը տրվել է ավելի ուշ՝ իբրեւ Արարատ-Ուրարտու-Արատտա երկրի կենտրոնում գտնվող լեռ, որտեղ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ հանգրվանել ու փրկվել են Նոյի սերունդները:

Եվ Արարատ-Մասիս(ներ) լեռան շուրջ ջրհեղեղից հետո սկիզբ դրվեց մարդկային նոր քաղաքակրթության:

* * *

Ըստ հայ արիական մեկնության՝ Նոյի սերունդները փրկվել են Արարատ աշխարհի բնիկների՝ հայերի կողմից եւ հետո՝ հենց հայկական քաղաքակրթությունն են տարածել աշխարհով մեկ…

Բայց, ինչպես հաճախ է պատահում՝ օձը տաքացնողին է կծում… այդպես եղավ նաեւ Հայկական Լեռնաշխարհում՝ Աստվածների Տանը պատսպարվածների՝ հայերի կողմից փրկվածների դեպքում…

Հայի տանը բնակված եւ հայի սերմից սերված …բելերը… հետագայում դարձան հայկական ամեն բանի ոչնչացնողը…

Տիտանները դարձան Հսկաների Ցեղի անենաոխերիմ թշնամիները՝ օգտվելով մեր ծինը (սերմը, գենը) կիսով չափ կրելու ուժից…

Ցավոք, այսօր էլ ենք աշխարհով մեկ սփռում մեր սերմը (ծինը-գենը) եւ ըստ բնական կարգի՝ թույլին հզոր գեն ներարկելով՝ նրան ենք հզորացնում, իսկ մեր մեջ թույլի սերմը ներարկելով՝ մենք ենք տկարանում եւ սա չգիտակցելն է, որ դադարել ենք զորանալ մեր բնատուր ուժից…

Երբ հայ արիները խոսում են արյան եւ ծինաբանական (գենետիկ) մաքրությունից, շատերը դա ծայրահեղություն են որակում: Այդպես են որակում նաեւ որոշ հայեր, քանզի օտարն է ներրկել այդ մտածողությունը՝  քարանձավային կոչելով այն: Օտարը հազարամյակներ շարունակ սնվում է մեր տիեզերագեն զորություններից, իսկ մենք ապրում են անահավատության եւ տկարամտության բարդույթների մեջ… Մեզ զրկում են մեր բնատուր կարողություններից, որովհետեւ կարողանում են հեռու պահել Հայոց Տիեզերահաս Հավատից ու Աստվածներից… Մեր էությունից եւ ինքնության ճանաչումից… Մեր միասնական հայրենիքը վերականգնելու եւ բնօրրան-հայրենի հողի աստվածային ծնորհներից սնվելու հնարավորությունից… Մեր լեզվամտածողությունից ու մշակույթից, մեր ՀԱՎԻՏԵՆԱՐԺԵՔ գիտակցությունից…

Որ պահին հայն արթնացավ արհեստական թմրածությունից՝ կդադարի թույլի ու տկարի բարդույթից սնվելը, կգոչի Մհերին դուրս գալ ժայռից՝ իր զարթնած հուգուց, եւ հայը որպես եռահամակարգ արարչածին էակ՝ կառաջնորդի հաղթական եռամիասնականությամբ՝ մարմնի, հոգու եւ մտքի բնազգացական, բնախոսական ու բնաշունչ քայլերով… Արահետով՝ Արարչի Հետքով…

«Լուսանցք» թիվ 15 (361), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։