Սերժ Սարգսյանը հանդիպել է ամերիկացի համանախագահին
ԱՄՆ մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Այս մասին ամերիկացի դիվանգետը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Ես ուրախ էի ողջունել Հայաստանի նախագահին իմ հայրենի քաղաք Վաշինգտոնում: Մենք այս երեկո կարողացանք խոսել ԼՂ խաղաղության մասին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ը աշխատանքային այցով եղավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հանրապետության նախագահը հանդիպումներ ունեցավ Սենատում:
Նախագահը այցելեց Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, եղավ նաեւ ԱՄՆ կոնգրեսի գրադարանում՝ ծանոթացավ գրադարանի հայկական ցուցանմուշներին:
Այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հյուրընկալվեց «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում ունեցավ թերթի խմբագրական խորհրդի հետ:
Վաշինգտոնում հանդիպումներ եղան նաեւ հայկական կազմակերպությունների ղեկավարների ու ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Սեփ. լրատվություն
Թանգարանը ցուցադրում է հայ մշակույթի նմուշները՝ ռուսների կողմից դրանք փրկելուց 1 դար անց
Անցյալ շաբաթ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երեւանյան միջոցառումներից վերադառնալու ճանապարհին, այցելեցի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հայ մշակույթի նմուշների աննախադեպ ցուցահանդեսի բացման արարողությանը, որոնք ռուս ազգագրագետները Ցեղասպանության ժամանակ փրկել էին Արեւմտյան Հայաստանից:
Ահա այդ բացառիկ ցուցահանդեսի անհավատալի նախապատմությունը. 1916թ. ռուսական ռազմական արշավների ժամանակ, երբ Արեւմտյան Հայաստանը ժամանակավորապես ազատագրվեց Օսմանյան կայսրությունից, Սանկտ Պետերբուրգի Ազգագրության ռուսական թանգարանը թույլտվություն խնդրեց Նիկոլայ 2-րդ ցարից Վանի շրջան գիտական արշավախումբ ուղարկելու համար, որպեսզի հավաքեն հայ մշակույթի գործերը՝ փրկելով վերահաս կորստից: Ցարը անհապաղ տվեց իր համաձայնությունը՝ մակագրելով իր ձեռագրով. «Հաստատել: Պետք է շտապել»:
Ազգագրագետների մի փոքր խումբ՝ Ալեքսանդր Միլլերի գլխավորությամբ, 1916թ. հունիսի 10-ին, երկարատեւ ու վտանգավոր ճանապարհորդությունից հետո հասավ Վան: 2 շաբաթվա ընթացքում նրանք տեղի բնակիչներից գնեցին ընդհանուր թվով 513 առարկա՝ 396 հայկական, 110 ասորական, 5 քրդական և 2 թուրքական: Արվեստի գործերի թվում էին հայկական ազգային տարազներ, ոսկերչական զարդեր եւ գորգեր՝ Վան, Ալուր, Բիթլիս, Մոկս, Մուշ, Շատախ քաղաքներից եւ շրջակա գյուղերից: Իրենց այցելության ընթացքում գիտնականները 60 լուսանկար էին արել՝ բնապատկերների, պատմական հուշարձանների, կառույցների եւ որոշ բնակիչների: Այս բոլոր նյութերը տեղափոխվել էին Սանկտ Պետերբուրգ ռուսական զինվորականների պաշտպանության ներքո:
Քրտնաջանորեն հավաքված այս մշակութային արժեքները, զարմանալիորեն, հարյուր տարի մնացել էին ռուսական թանգարանի նկուղում եւ երբեք չէին ցուցադրվել… Թվում է, թե բոլորը մոռացել էին դրանց գոյության մասին մինչեւ 2 տարի առաջ, երբ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը իմացավ այս արվեստի գործերի մասին եւ տեղեկացրեց Հայաստանի իշխանություններին, տեղի հայ համայնքի ղեկավարներին եւ Հայ ոսկերիչների միությանը:
Շնորհիվ Հայ ոսկերիչների հիմնադրամի եւ Ռուսաստանի ազգագրության թանգարանի համատեղ հսկայական ջանքերի՝ այդ ցուցանմուշները, որոնք մեկ դար շարունակ պահվում էին թանգարանի պահոցներում, անցյալ շաբաթ վերջապես ցուցադրվեցին Սանկտ Պետերբուրգում: Հայ ոսկերիչների հիմնադրամը եւ ռուսական թանգարանը լույս ընծայեցին «Արեւմտյան Հայաստանի մշակութային գանձերը» խորագրով տպավորիչ պատկերագիրք, որը ներկայացնում էր 1916թ. Վանի շրջանից հավաքված արվեստի գործերը՝ մինչեւ Վանի վերագրավումն ու ցեղասպանական ոչնչացումը օսմանյան թուրքական զորքերի կողմից:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 27-ին, Ռուսաստանի ազգագրության թանգարանում: Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Օլգա Կազանսկայան, Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը, Հայ ոսկերիչների հիմնադրամի նախագահ Պիեռ Աքելյանը, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանը եւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը:
Զարմանալի չէր, որ երբ հայտնի դարձավ, որ Ազգագրության ռուսական թանգարանում գտնվում են արվեստի արժեքավոր գործեր Վանի շրջանից, Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի հյուպատոսը կապվեց թանգարանի հետ՝ պնդելով, որ այդ իրերը հանդիսանում են Թուրքիայի Հանրապետության սեփականությունը և պահանջեց վերադարձնել դրանք: Թանգարանի տնօրինությունը մերժեց թուրքական դիմումը, քանի որ այդ առարկաները գնվել էին դրանց տերերից 1916թ.-ին:
Որքան էլ տարօրինակ է, սակայն թուրք դիվանագետները հանդգնում են պահանջել հայ արվեստի գործերը՝ դրանց տերերին սպանելուց, նրանց տներն այրելուց եւ ունեցվածքը թալանելուց հետո… Մնում է միայն հուսալ, որ Թուրքիայի կառավարությունը անմիտ գտնվելով առաջ կգնա եւ հայց կներկայացնի ռուսական թանգարանի դեմ ՝ փորձելով պահանջել այս ցուցանմուշները: Նման դատը հավելյալ կհրապարակայնացնի թուրքական պատասխանատվությունը՝ Հայոց ցեղասպանության, հայկական մշակութային օջախների թալանի եւ հայերի նախնիների հայրենիքը բռնազավթելու համար…
100 տարի անց մեկ այլ արշավախումբը պետք է ուղարկել թուրքական թանգարաններ եւ գրադարաններ՝ Ցեղասպանության ժամանակ թալանված հայ մշակույթի գործերը, ձեռագրերը եւ այլ թանկարժեք իրեր հայտնաբերելու և վերականգնելու համար: Հայցեր պետք է ներկայացվեն թուրքական բոլոր կառույցների դեմ, որտեղ պահվում են նման հայկական արժեքներ: Եթե տեղական թուրքական դատարանները մերժեն պահանջը, ապա հայերը պետք է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հայկական մշակութային ժառանգության այս վաղակորույս և թանկագին բեկորները վերականգնելու համար: Նման իրավական ջանքերը փոխհատուցում պահանջելու եւս մեկ միջոց կհանդիսանան 1 դար առաջ ցեղասպանության ժամանակաշրջանում հայ ժողովրդի կրած վիթխարի կորուստների համար…
Պետք է Ռուսաստանի թանգարանի ուշագրավ ցուցահանդեսի շրջագայությունը կազմակերպել աշխարհի բոլոր հայկական համայնքներում. Աթենք, Բեյրութ, Բեռլին, Բոստոն, Բուենոս Այրես, Լոնդոն, Լոս Անջելես, Մոնրեալ, Մոսկվա, Նյու Յորք, Փարիզ, Թեհրան, Տորոնտո, Սան Ֆրանցիսկո, Սան Պաուլո, Սիդնեյ, ինչպես նաեւ Երեւան ու բազմաթիվ այլ քաղաքներ: Աշխարհը թո ՛ղ տեսնի այս փոքր հավաքածուն, որը մաս է կազմում հսկայական մշակութային արժեքավոր ժառանգության, որ հայ ժողովուրդը կորցրեց Հայոց ցեղասպանության ժամանակ 1,5 միլիոն մարդկային զոհերի հետ միասին:
Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր (թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի)
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 16 (362), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



