Հայկական խոհանոց – Սմբուկով կարկանդակ… Հայ ծրագրավորողներն ստեղծում են արհեստական բանականություն… «Եվրատեսիլ-2015». Հայաստանը եզրափակչում է… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք ՀԱՄ պաշտոնական կայք (էջեր՝ հայ արիականների լուսանկարների)… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Սմբուկով կարկանդակ

Բաղադրությունը - Խորոված սմբուկ – 4 հատ, գլուխ սոխ – 1 հատ, կարմիր տաքդեղ – 1 հատ, բուսայուղ – 50 գ,

Խմորի համար՝ կաթ – 1 բաժակ, ձու – 2 հատ, շաքարավազ – 1 ճաշի գդալ, աղ – 0.5 թեյի գդալ, խմորիչ – 0.5 թեյի գդալ, ալյուր – 2 բաժակ:

Պատրաստման եղանակը – Սոխառած անել, ավելացնել կարմիր տաքդեղը, կտրտած սմբուկը եւ դնել մի կողմ:

Պատրաստել ձեռքերին չկպչող խմոր: Խմորին ավելացնել 50 գ բուսայուղ եւ թողնել 30 րոպե հասունանա: Խմորը թավայի մեջ բացել, սմբուկով միջուկը լցնել վրան եւ դնել ջեռոցը ու եփել 20 րոպե 2000-ի տակ:

Ախորժակով վայելեք դյուրամարս ու համեղ այս կարկանդակները:

Հայ ծրագրավորողներն ստեղծում են արհեստական բանականություն

Մի խումբ հայ ծրագրավորողներ աշխատում են արհեստական բանականության մոդելավորման ուղղությամբ։ Թիմի տեսակետն արհեստական բանականության վերաբերյալ չի համընկնում ոչ նեյրոնային ցանցերի կիրառման, ոչ էլ տվյալների հսկայական պահոցի օգտագործման մեթոդների հետ. «Մենք մոդելավորում ենք ոչ թե բուն ուղեղը, այլ ուղեղի պահվածքը։ Եթե տեսնում ենք ուղեղի պահվածքի որոշակի դրսեւորում, մենք դա ծրագրավորում ենք մեր մոդուլի մեջ, որը կոչվում է «Այա»»,- ասել է նախագծի հիմնադիր Խաչատուր Նիկողոսյանը։

Ամբողջ աշխարհում ստեղծվում են հատուկ ծրագրեր ռոբոտներին սպասարկելու համար։ Կարեւոր է թե՛ ռոբոտի կառուցվածքը, եւ թե՛ միջավայրը։ Այսինքն՝ ռոբոտի մարմնի կամ միջավայրի փոփոխության դեպքում փոխվում է ծրագիրը։ Իսկ «Այա»-ի դեպքում դրա կարիքը չի լինելու. ««Այա»-ն, տեղավորվելով ռոբոտի կամ ցանկացած այլ տեսակի սարքի մեջ, ադապտացվելու է մարմնին, իսկ հետո մարմնի միջոցով ճանաչելու է արտաքին աշխարհը։  

Համացանցում արդեն տեղադրված է «ԱրմՄեն» ծրագիրը, որը օգտագործում է իր մեջ «Այա»։ «ԱրմՄեն»-ին կարելի է ծրագրավորել նաեւ հստակ գործողություններ անելու համար, որոնք հիմնականում երեխաներին զվարճացնելու նպատակով են։ «ԱրմՄեն»-ի դեպքում որպես մուտք տրվել է մարդկային ձայնը: «Այա»-ի եւ նրա հետ աշխատող ռոբոտ «ԱրմՄեն»-ի հաջորդ տարբերակները լույս են տեսնելու 2016թ.։ Ըստ նախագծի հիմնադրի՝ այդ տարբերակներն արդեն ի վիճակի կլինեն նաեւ տեսնել ու ճանաչել արտաքին աշխարհը՝ տարատեսակ սարքերի միջոցով:

«Եվրատեսիլ-2015».- Հայաստանը եզրափակչում է

Երգի միջազգային այս մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբն անցավ եզրափակիչ: Կայացավ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ընթացքում ելույթ ունեցավ 16 երկրի ներկայացուցիչ: Եզրափակիչ անցան նաեւ Ալբանիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Սերբիայի, Ռումինիայի, Բելգիայի ներկայացուցիչները:

Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 21-ին, ելույթ են ունենալու 17 երկրների ներկայացուցիչները, որոնց թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի:

Մրցույթի եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 23-ին: Եվ մեծ հնգյակի երկրներն (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն) ու «Եվրատեսիլ 2014» մրցույթում հաղթող երկիր Ավստրիան հանդես են գալու միայն եզրափակչում:

Մրցույթի 60-րդ հոբելյանի առիթով միայն այս տարի մրցույթին մասնակցում է նաեւ Ավստրալիան, որի ներկայացուցիչը նույնպես ելույթ է ունենալու միայն եզրափակչում:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր բարեմաղթանքներն է հղել «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբին: «Հինգ մայրցամաքից հայ երիտասարդներ փորձում են իրենց բախտը «Եվրատեսիլ» մրցույթում: Ես բարեկամաբար ողջունում եմ ձեզ եւ ցանկանում ամենալավը: Ամբողջ սրտով ձեզ հետ եմ: Շառլ Ազնավուր»,- գրել է մեծանուն հայն իր ֆեյսբուքյան էջում:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Լեւոն Արոնյանը՝ Ռուսաստանի չեմպիոն

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը Նովոսիբիրսկի «Սիբիր» թիմի կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն:

Սոչիում ընթացող այդ երկրի շախմատի ակումբային առաջնությունում «Սիբիրը» 12 միավորով գլխավորում է աղյուսակը եւ անկախ վերջին փուլի արդյունքներից, այլեւս անհասանելի է մրցակիցնեևրի համար:

Հայ շախմատիստը մասնակցել է թիմի 5 հանդիպումների, որոնցից 2-ում հաղթանակ է տարել, իսկ երեքն ավարտել է ոչ-ոքի: Հիշեցնենք, որ մինչ այդ Լեւոն Արոնյանը «Բադեն Բադեն» թիմի կազմում դարձել էր նաեւ Գերմանիայի չեմպիոն:

Էլինա Դանիելյանը հաղթեց Ստեփանակերտում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպեցին հայազգի առաջատար շախմատիստուհիները՝ Շուշիի ազատագրման տարեդարձի եւ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ արագ շախմատի կանանց մրցաշարում:

Մասնակցել են Հայաստանի հավաքականի բոլոր անդամները՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Սուսաննա Գաբոյանը: Նրանց հետ մրցեցին ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, ԱՄՆ-ի փոխչեմպիոնուհի Տաթեւ Աբրահամյանը, Ուկրաինան ներկայացնող Եվգենյա Դոլուխանովան, ռուսաստանցի Կարինա Համբարձումովան եւ մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանի հարսնացուն՝ Արիանե Կաոլին, ով շախմատի միջազգային վարպետ է:

Միջազգային մրցաշարում հաղթել է Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը՝ 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր: Կես միավոր ետ է մնացել մեր հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Մեր ընտրանու մյուս անդամ Լիլիթ Գալոյանը եւ ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, վաստակելով 5,5-ական միավոր, բաժանեցին 3-4-րդ տեղերը: Նրանց հաջորդել է գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հարսնացուն՝ Արիանե Կաոլին, ով 4,5 միավոր է վաստակել: Ուշագրավ է, որ մրցաշարային աղյուսակը 1,5 միավորով եզրափակել է Հայաստանի այս տարվա չեմպիոն Սուսաննա Գաբոյանը:

Մեր շախմատիստուհիները կպայքարեն հաղթանակի համար

Աջարիայի մայրաքաղաք Բաթումիի մոտ գտնվող Չակվի փոքր քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Այս տարի մասնակցելու հայտ է ներկայացրել 98 շախմատիստուհի, որոնցից 53-ը գրոսմայստեր են: Հայաստանից հանդես կգան 8 հոգի: Նրանք են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետներ Աննա Հայրապետյանը, Մարիա Գեւորգյանը, առաջին կարգայիններ Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը: Մասնակիցների թվով Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը՝ զիջելով Վրաստանին (28), Ռուսաստանին (17) եւ Ադրբեջանին (13):

Նշենք, որ մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 փուլով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 60 հազար եվրո: Կպարգեւատրվեն 1-20-րդ տեղերը գրավող շախմատիստուհիները: Չեմպիոնը կստանա 11 հազար եվրո պարգեւ:

Հայտ են ներկայացրել 10 երկրների ներկայացուցիչներ

Այս տարի Ջերմուկում նախատեսված շախմատի Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 10 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը կներկայացնեն 36 հոգի: Այնուհետ գալիս են Իրանը՝ 7 մասնակից եւ Ուկրաինան՝ 4: Ընդհանուր առմամբ հայտ են ներկայացրել 57 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից 15-ը գրոսմայստեր են, 10-ը՝ միջազգային վարպետ: Ամենաբարձր վարկանիշ ունեն ուկրաինացիներ Ալեքսանդր Արեշչենկոն եւ Զախար Եվիմենկոն: Մեր շախմատիստներից հաղթողների թվին են դասվում գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Հովիկ Հայրապետյանը: Կանանցից առավել բարձր վարկանիշ ունի հնդկուհի գրոսմայստեր Հարիկա Դրոնավալին:

Հուշամրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 փուլով: Այն կսկսի հունիսի 16-ին եւ կավարտվի նույն ամսվա 24-ին:

Հայաստանը Բաքու կմեկնի առանց աշխարհի չեմպիոնների

Արդեն հայտնել ենք, որ հունիսի 12-ին Բաքվում մեկնարկելիք Եվրոպայի 1-ին խաղերին Հայաստանի պատվիրակները մրցումների ծրագրում ընդգրկված 20 մարզաձեւերից հանդես կգան միայն 6 ձեւերում` սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ եւ թաեքվոնդո:

Այս պահին արդեն հայտնի են 15 մարզիկ-մարզուհիներ, ովքեր, համենայնդեպս, պատրաստվում են Կասպից ծովի ափերին պաշտպանել մեր հանրապետության մարզական պատիվը: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Բաքու կմեկնի հետեւյալ կազմով. Արտյոմ Ալեքսանյան (49 կգ քաշային կարգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ): Ձյուդոյի մրցումներում հայտավորվել են Հովհաննես Դավթյանը (60 կգ), Դավիթ Նիկողոսյանը (73 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (52 կգ): Հրաձգություն մրցաձեւում Հայաստանը կներկայացնեն Նորայր Առաքելյանը` ատրճանակ, Հրաչիկ Բաբայանը` հրացան: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը եվրոպական խաղերին հանդես կգա առաջին աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանի եւ Արթուր Ալեքսանյանի: Բաքվում Հայաստանի պատիվը կպաշտպանեն ըմբիշներ Ռոման Ամոյանը (55 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Առայժմ հայտնի չեն մեր թաեքվոնդոյիստների ու սամբիստների ցանկը:

Ի դեպ, Եվրոպայի առաջին խաղերում Հայաստանը կարող էր հայտ ներկայացնել նաեւ այլ մարզաձեւերում, մասնավորապես` մարմնամարզությունում, սուսերամարտում, աթլետիկայում, կարատեում, լողում, բադմինտոնում եւ այլն, սակայն Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն նախընտրել է միայն 6 մարզաձեւ, որոնք, այսպես ասած, առանցքային սպորտաձեւեր են համարվում հանրապետությունում:

- Խորվաթիայի Զագրեբ քաղաքում՝ Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնության մրցումների 2-րդ օրը՝ մայիսի 16-ին, մեր մարզիկներից Մաքսիմ Մանուկյանը, ով հանդես է գալիս 57 կգ քաշային կարգում զբաղեցրեց 3-դ հորիզոնականը: Հիշեցնենք, որ մեր մարզիկները մինչ այդ նվաճել էին 3 մեդալ՝ Մավրիկ Նասիբյան (74 կգ)՝ բրոնզ, Էռնեստ Հայրապետյան (57կգ/) արծաթ, Տիգրան Կիրակոսյան (52 կգ) ոսկի:

Երեւանի «Փյունիկ»-ը՝ Հայաստանի 2015թ. չեմպիոն

«Փյունիկ»-ը ժամանակից շուտ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի կոչումը, որը նվաճեց 14-րդ անգամ: Ուշագրավ է, որ հաջորդ իսկ խաղը «Փյունիկը» պարտությամբ նշեց իր չեմպիոնությունը, ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոնը այդ տիտղոսում անցկացրած առաջին խաղում պարտություն կրեց: Առաջնության 26-րդ փուլի խաղում փյունիկցիները սեփական դաշտում անսպասելի պարտվեցին նախավերջին տեղում գտնվող Երեւանի «Բանանց»-ին՝ 1:2: Հարկ է նշել, որ հանրապետության չեմպիոնը իր հարկի տակ վերջին անգամ անհաջողության մատնվել էր անցած տարվա օգոստոսին:

Իսկ ահա Երեւանի «Միկա»-ն իր դաշտում խնդիր չունեցավ ետնապահ «Արարատ»-ի հետ խաղում եւ վստահ հաղթանակ տարավ՝ 3:0: Միկացիները ամրապնդվեցին 4-րդ հորիզոնականում եւ Եվրոպայի լիգային ընդառաջ եւս մեկ քայլ կատարեցին:

Առաջնության նախավերջին 27-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-24-ին: Առավել սկզբունքային նշանակություն ունեն «Միկա»-«Ուլիս» եւ «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումները:

Պորտուգալիան Հայաստանի դեմ կպատրաստվի Թբիլիսիում

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հետ խաղին կնախապատրաստվի Վրաստանում, հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան: «Արդեն մարտին պորտուգալացիների տեխնիկական խումբը եղել է Թբիլիսիում, ծանոթացել մարզման եւ հյուրանոցային պայմաններին: Նրանք գոհ են մնացել: Առաջին մարզումը Պորտուգալիայի հավաքականը նախատեսել է հունիսի 8-ին: Պարապմունքները տեղի կունենան Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում: Հունիսի 13-ին պորտուգալացիները կմեկնեն Երեւան»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության Հայաստան-Պորտուգալիա ընտրական խաղը տեղի կունենա հունիսի 13-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի տոմսերն արդեն վաճառվում են:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

Հայ արիականների գործնական, անձնական, թեմատիկ եւ այլ բնույթի լուսանկարներից…

- https://www.facebook.com/pages/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/135442695410?sk=timeline

- https://www.facebook.com/pages/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/135442695410?sk=photos_stream&tab=photos

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan/photos_albums

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan/media_set?set=a.100396766709217.492.100002166810219&type=3  

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan

- http://www.hayary.org/wph/?page_id=2726

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 18 (364), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։