Մայիսի 28-ը՝ գալիքի հաղթության հնարավորություն – Հայ արիները արիադավան ծես եւ արարողություն կատարեցին…

Այսօր՝ մայիսի 28-ին, ճիշտ արեւածագի պահին, Սարդարապատի մերձակայքում, որտեղից շատ լավ երեւում է Արարատ լեռան բնակերտ բազալտե արծիվը, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) հոգեւոր հանձնախմբի քրմական դասը ռազմականչի ծես արեց՝ ի փառս Սարդարապատի հաղթանակի:

Մի հաղթանակի, որ Հայաստան աշխարհի մի փոքրիկ հատվածին իր գալիքի հաղթանակները նախաշնելու հնարավորություն տվեց

Մի հաղթանակի, որին կարողացանք հասնել 1915թ. ֆիզիկապես, տնտեսապես ու մշակութապես բզկտվելուց հետո: Ու թեեւ Հայաստանի 1-ին Հանրապետությունը շուրջ 2 տարվա գոյություն ունեցավ, բայց թույլ տվեց շունչ քաշել ցեղասպանության արհավիրքից եւ Արեւմտյան Հայաստանի կորստից հետոԵվ հենց սարդարապատյան հաղթանակը նպաստեց, որ մենք ԽՍՀՄ-ում հանրապետություն ունեցանք, ոչ թե եղանք ինչ-որ արհեստածին հանրապետությանը կից տարածք, ինչպես մեր մյուս տարածքները (Արցախ, Նախիջեւան, Ջավախք եւ այլն): 1918թ. մայիսի 26-28-ին 1-ին Հանրապետությունը ծնվեց ու ամրացավ հայ նվիրյալների կամքով, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի փառահեղ հերոսամարտերով: Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ  Հանրապետության ստեղծման մասին: 1-ին Հանրապետության 2 տարվա գոյությունն, այնուամենայնիվ, համախմբեց հային եւ հայի միտքն ու բազուկը, ինչը չկոտրվեց անգամ այն ժամանակ, երբ 1920թ. նոյեմբերին մասոնա-բոլշեւիկյան համաշխարհային հեղափոխությունը հասավ նաեւ Հայաստան Չնայած արյունահեղությունից խուսափելու համար իշխանությունը հանձնվեց բոլշեւիկյան կառավարությանը, բայց 1915թ. Հայոց ցեղասպանության վերքերը բաց մնացին մինչեւ 1923թ.՝ քանզի նոր ջարդերով էր ընթանում ԽՍՀՄ «եղբայրական մեծ ընտանիքի» կազմավորումը: Արեւմտյան Հայաստանը բռնազավթած թուրքին փոխարինել էր Արեւելյան Հայաստանի մի մասը զավթելուն լծված «սովետական» ադրբեջանցին…  

Խորհրդային Հայաստանն ավելի փոքր տարածք կունենար, եթե հայ ռազմավար, ազգային գաղափարախոս ու իմաստասեր Գարեգին Նժդեհի աննկուն պայքարի շնորհիվ (նա միաժամանակ պայքարեց 3 ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ բոլշեւիկների դեմ) Զանգեզուրը չմնար արդեն բոլշեւիկյան դարձած Հայաստանի կազմում:

Սարդարապատյան հաղթանակն էր, որ Արցախյան պատերազմի տարիներին հաղթելու հավատը եղավ ու դեռ շատ ազատամարտերի ներշնչանք է լինելու: Ծեսի ժամանակ քրմերը վայրի մասուրի անուշաբույր յուղով օծեցին թուրը եւ գինով լի գավերը փոխանցեցին ՀԱՄ անդամներին, ՀԱՄ ազատամարտիկներին ու թիկունքի կազմակերպման մասնակիցներին՝ ի նշան Հայոց ուխտի դեմ  երբեք չմեղանչելու սրբազան երդումի:

Ծեսից հետո ամբողջ խումբն այցելեց Եռաբլուր, որտեղ ծես արվեց՝ նվիրված Հայոց հողահավաքին ու ազգահավաքին, նահատակված ու անմահացած բոլոր հայորդիներին:

Ծեսն ավարտվեց Վահագնի արձանի մոտ: Հայոց Ռազմի աստծուց քրմերը ուժ խնդրեցին՝ խոստանալով Հայի հոգում մշտավառ պահել հաղթության կամքը՝ ի փառս հայի գենի մաքրության ու պահպանման:

Հայ Արիական Միաբանություն

ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդ

28.05.2015թ. – Երեւան-Սարդարապատ-Եռաբլուր

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։