եվրաարժեք է նաեւ կոռուպցիան – Բացառվում են եվրոպական արդարության մասին բոլոր պատկերացումները… Ամենակաշառատուն եւ ամենակաշառակերը իրավունք չունի արժեքներ պարտադրելու…

ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը հանդիպեց ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: ԵԱՀԿ գործող նախագահը Սերբիայի արտաքին գործերի նախարարն է նաեւ, ով վստահաբար լավ է պատկերացնում Արցախի խնդիրը, քանի որ Սերբիան նույնպես տարածքներ կորցրած պետություն է, իսկ Կոսովոն, որ շատ սերբերի համար նույնն է՝ ինչ Արցախը հայերիս համար, բռնի ուժով խլվեց Սերբիայից ու Արեւմուտքի ջանքերով հռչակվեց անկախ պետություն…

Սա ոչ միայն ջլատեց Սերբիան, այլեւ նպաստեց այսպես կոչված քրիստոնեական Եվրոպայի ջլատմանը: Մինչ Հարավսլավիայի մասնատումը, Եվրոպայի շուրջ 50 երկրների շարքում միայն Ալբանիան էր մահմեդական: Իսկ Արեւմուտքի հակասերբական (այստեղ նաեւ հակասլավոնական-հակառուսական քաղաքականություն կար, ինչպես հիմա Ուկրաինայի պարագայում) քայլերի գնալով Եվրոպայում մահմեդական երկրների թիվը հասցրեց 3-ին՝ Ալբանիա, Բոսնիա եւ Հերցոգովինա ու Կոսովո: Այստեղ մի այլ վտանգ էլ կա, նշյալ երկրներում իսլամական բնակչության շրջանում քիչ չեն Եվրոպա թափանցած թուրքերը, ինչը դեռ եվրոպական երկրների գլխին պատուհաս կդառնա: Եվ ոչ միայն եվրոպական: Առանց այն էլ Ֆրանսիան եւ Գերմանիան լուրջ խնդիրներ ունեն թուրքական բնակչության գերաճի հետ կապված: Այդ խնդիրները հասունանում են նաեւ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Բելգիայում, Հոլանդիայում եւ այլուր: Նաեւ իսլամադավան արաբներն են ավելանում Եվրոպայում, ինչը վերոնշյալ կրոնական վտանգը նաեւ ծայրահեղության է տանում: Իզուր չէ, որ Մերձավոր Արեւելքում ԻԼԻՊ-ի զինվորների շարքերում (նաեւ ահաբեկչական այլ միավորումներում) հազարավոր մահմեդական եվրոպացիներ կան, որ վաղը դեռ վերադառնալու են իրենց եվրոպական բնակավայրերը…

Մի՞ թե այս ամենը դեռ չի մտահոգում եվրոպացիներին: Թերեւս մտահոգում է, բայց եվրոպական երկրների իշխանությունները դեռ համոզված են, որ կարող են զսպել ծայրահեղականներին, եթե դրա կարիքը լինի: Բայց մերձավորարեւելյան վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանք այս եւ մյուս անգամներում նույնպես սխալվելու են: Իրաքի եւ Սիրիայի վրա ռազմա-քաղաքական ճնշումները եւ իրենց ընդդիմադիր հռչակած ծայրահեղ իսլամականներին աջակցելը հանգեցրեց այն բանին, որ «Իսլամական պետություն» հռչակվեց հենց Մերձավոր Արեւելքի սրտում եւ այն հետզհետե ծավալվելու քայլեր է անում ոչ միայն տարածաշրջանում: ԻԼԻՊ-ի առաջնորդները փորձում են թափանցել նաեւ Կովկաս, Իրան, եվրոպական երկրներ ու Ռուսաստան եւ դրա համար պատրաստ են համագործակցել բոլոր ծայրահեղական ու ահաբեկչական խմբավորումների հետ: Այս ամենը հաշվի առնելով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց տարածքները տրամադրում են «Իսլամական պետության» ծավալումների համար՝ չմոռանալով իսլամականության հետ միասին զարկ տալ նաեւ համաթուրանականության ծավալմանը՝ մինչեւ չինական Ույղուրստան:  

Այսինքն՝ սա ոչ միայն եվրոպական վտանգ է, այլեւ ասիական, հետագայում նաեւ համաշխարհային: Եվ քանի որ Անկարան աջակցում է իսլամական ծայրահեղականներին, ապա նրա պահանջով այդ ուժերը վարում են նաեւ հակահայկական քաղաքականություն: Իհարկե, դա հաճախ կոծկում են հակաքրիստոնեական շղարշով, բայց հստակ հակահայ ուղղվածություն կա Մերձավոր Արեւելքի հայության նկատմամբ, հատկապես սիրիահայության, որ հզոր համայնք էր տարածաշրջանում:

Սա վտանգավոր է նաեւ այնքանով, որ իսլամականները կարող են համաթուրքական պահանջներին տեղ տալ, որպեսզի ավելի մեծ ճակատ ստեղծեն: Այս դեպքում Հայաստանը ոչ միայն համաթուրքական ճակատի դեմ կդառնա առաջին պարիսպը, այլեւ՝ համաիսլամական, քանի որ դեպի Հյուսիսային Կովկաս արշավի ժամանակ կրկին Հայաստանն է կանգնած՝ որպես քրիստոնեական պետություն…

Իզուր չէ, որ հայկական զինուժը մշտապես զորավարժանքների մեջ է: Ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարածքում պարբերաբար զորավարժություններ են կազմակերպվում: Հայկական զինված ուժերի պատրաստության ծրագրի համաձայն՝ մայիսի 30-ից մեկնարկել են բանակային զորամիավորումների եւ ուժեղացման միջոցների հետ անցկացվող բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները: Ներգրավված են նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Կարծում ենք, պետք է ուժեղացնել նաեւ քարոզչությունը զլմ-ներով, որպեսզի բնակչությունը առավել իրազեկված լինի միջազգային զարգացումներից եւ հնարավոր սպասումներից: Սա նույնքան կարեւոր է, քանի որ կկասեցնի ներքին խուճապային տրամադրությունները որեւէ անցանկալի իրավիճակի դեպքում:

Իսկ խուճապը կանխելը արդեն հաղթանակի հասնելու գործուն նախապայման է:

Պաշտոնական Երեւանը պիտի շարունակի իր փոխլրացնող արտաքին քաղաքականությունը Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ, նաեւ պիտի շարունակի ԵՄ եւ ԵՏՄ հարաբերություններում բացահայտել համաթուրքական ու համաիսլամական վտանգները: Այսօր Բաքվի բանանային ու խավիարային քաղաքականությանը Եվրոպայում (ԵԽԽՎ պատգամավորները մշտապես կաշառվում են, իհարկե «նվերի» տեսքով) ավելացել է թուրքականը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Մեծ Բրիտանիայի նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը Թուրքիայի քաղաքացիություն է ստացել։

Սա չլսված լկտիություն է:

Լկտիություն՝ ասված անգլիացու համար, քանզի թյուրքական տարրը ի ծնե նենգ ու լկտի է:

Թուրքիայի ԱԳ նախարար Մելվութ Չավուշօղլուն ծախու անգլիացուն (Անգլիան առհասարակ հակահայ ու թուրքամետ երկիր է) Թուրքիայի նույնականացման քարտ է հանձնել Լոնդոնում՝ Թուրքիայի դեսպանատանը կայացած արարողության ժամանակ։ Սա այն եվրաչինովնիկն է, ում ընտրեցին Բաքվի կողմից «աշխատավարձ» ստացած ԵԽԽՎ եվրապատգամավորները, որպեսզի Արցախի հարցով հակահայ հանձնաժողով ստեղծվի, «մոռանալով» որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մենաշնորհն է դա: Սա այլեւս բացառում է եվրոպական արդարության մասին բոլոր պատկերացումները: Եվրոպան ամենակաշառատու եւ ամենակաշառակեր աշխարհամասն է ու ոչ մի բարոյական իրավունք չունի եվրաարժեքներ պարտադրելու աշխարհին: Ծախուն, անբարոյականը եւ ինքնությունից զուրկ այս տարածքի բնակչությունը դարձել է չարիք եւ՛ եվրոպացիների եւ՛ մոլորակի բնակչության գլխին:

Ստոր անգլիացի եվրաչինովնիկը իր շնորհակալական խոսքն ասել է թուրքերենով եւ նշել, որ շատ ուրախ է, որ դարձել է Թուրքիայի քաղաքացի ու անհամբեր սպասում է թրքուհի կնոջ հետ Թուրքիայում ժամանակ անցկացնելուն։ Նա ամուսնացել է թուրք Ֆերդի Ալպի հետ 2011թ.։ Հարսանեկան արարողությանը մասնակցել է նաեւ այդ ժամանակ ԵԽԽՎ նախագահ Մելվութ Չավուշօղլուն։  Այս ստահակը ԵԽԽՎ-ում Անգլիայի պատվիրակության անդամ է 2007թ.-ից, որտեղ միշտ աշխատել է Ադրբեջանի օգտին։ Եվ պատահական չէր նաեւ նրա շահագրգռվածությունը՝ 2014թ. հոկտեմբերին ԵԽԽՎ-ում «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի պատրաստմանը, այնուհետ զեկուցող դառնալու գործում։ Ադրբեջանցի լոբբիստը մի կերպ դարձավ զեկուցող 35 կողմ, 32 դեմ եւ 3 անվավեր ձայներով։ Այս ամենից արդեն իսկ կարելի է պատկերացնել, թե Լեռնային Ղարաբաղի մասին ինչպիսի զեկույց է նախապատրաստում Ռոբերտ Ուոլթերը, ով արդեն իսկ փաստահավաք այցով եղել է Ադրբեջանում։ Նա նաեւ դիմել էր հայկական կողմին՝ փաստահավաք այցով լինել նաեւ Հայաստանում եւ Արցախում։ Արցախում միանշանակ հրաժարվել են նման եվրաթուրքալամուկին տեղ տալ:

Ռոբերտ Ուոլթերի ծառայությունները Թուրքիայի համար նոր են սկսվում, իսկ Ադրբեջանի համար բազմաթիվ են, որի հետեւանքով էլ նա ընդգրկված է «Եվրոպական կայունության նախաձեռնության» կողմից հրապարակված «Խավիարային դիվանագիտություն. ինչպես է Ադրբեջանը լռեցնում Եվրոպայի խորհրդին» հայտնի զեկույցում։ Նա «Ադրբեջանի պահպանողական բարեկամներ» խմբի անդամ է եւ ակտիվորեն պրոպագանդում է Մեծ Բրիտանիայի ու Ադրբեջանի միջեւ առեւտրային կապերը։ Այս եվրոպացի «մարդու ազատությունների ջատագովը» ԵԽԽՎ-ում տապալեց Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը, ղեկավարում էր նաեւ ԵԽԽՎ պատվիրակությունը՝ 2013թ. Ադրբեջանի նախագահական ընտրություններում, որոնք գնահատվեցին «ազատ, անկախ եւ թափանցիկ», ի տարբերություն ԵԱՀԿ/ԺՀՄ-ի բացասական գնահատականի…

Վերջերս հայտնի դարձավ, որ անգլիական, իսպանական կամ հունական «ազատատենչներից» հետ չեն մնում նաեւ ամերիկացիները: «Վաշինգտոն փոստ» թերթն իր «Կոնգրեսի 10 անդամների ուղեւորությունը գաղտնի ֆինանսավորվել է օտար պետության կողմից» խորագրով ծավալուն հոդվածում բացահայտեց 2013թ. Բաքվի համաժողովին մասնակցած 10 օրենսդիրների եւ նրանց աշխատակազմի 32 անդամների ամբողջովին վճարված ուղեւորության սկանդալային մանրամասները: Համաժողովին որպես հրավիրյալ բանախոսներ մասնակցել էին նաեւ ԱՄՆ նախագահի 3 բարձրաստիճան խորհրդականները՝ Ռոբերտ Գիբսը, Ջիմ Մեսինան եւ Դեյվիդ Փլաֆը: Բաքվում միջազգային նավթային հավաքի կազմակերպիչը՝ Ադրբեջանի «SOCAR» պետական նավթային ընկերությունը, ըստ «Վաշինգտոն փոստի» ձեռք բերած Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի գաղտնի զեկույցի, ամերիկյան երկու ոչ առեւտրային կազմակերպությունների միջոցով փոխանցել է 750 հազար դոլար ուղեւորության «ֆինանսավորման աղբյուրը թաքցնելու համար»: Եվս 750 հազար դոլար նվիրաբերել են «Բրիթիշ փեթրոլիում», «ՔոնոկոՖիլիպս» եւ «ՔեյԲիԷր» ընկերությունները՝ ավիատոմսերի, հյուրանոցային ծախսերի ու նվերների համար:

Թերթը նաեւ հաղորդում է, որ «մինչեւ 2013թ. մայիսի 28-29-ի համաժողովը, «SOCAR»-ը եւ մի քանի խոշոր էներգետիկ ընկերություններ (ներառյալ Իրանի ազգային նավթային ընկերությունը) փորձել էին ազատվել Իրանի նկատմամբ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցներից՝ Կասպից ծովի 28 մլրդ. դոլար արժողությամբ գազատարի համար»: Համաժողովից 1 ամիս առաջ, «SOCAR»-ը Հյուսթոնում հիմնադրել էր «Ադրբեջանի բարեկամների ասամբլեա» ոչ առեւտրային կազմակերպությունը՝ նրա հաշվին փոխանցելով 750 հազար դոլար: Իսկ այս ծրագրում ներգրավված երկրորդ ոչ առեւտրային կազմակերպությունը «Թուրք ամերիկացիների եւ եվրասիացիների խորհուրդն» էր, որը եւս հիմնադրվել էր Հյուսթոնում: Այս կազմակերպությունները, Քեմալ Օքսյուզի գլխավորությամբ, գրանցված էին Հյուսթոնի միեւնույն հասցեում: Կոնգրեսը մի շարք օրինագծեր հաստատեց, որոնցով պատժեց Իրանին՝ միեւնույն ժամանակ արտոնություններ սահմանելով «SOCAR»-ի նախագծի համար: Այնուհետեւ, Բարաք Օբամայի ստորագրելուց հետո դրանք օրենքի ուժ ստացան:

Բաքու մեկնած 10 կոնգրեսականներն էին Ջիմ Բրայդենշտայնը (Օկլահոմա), Իվետ Քլարկը (Նյու Յորք), Դենի Դեւիսը (Իլինոյիս), Միշել Գրիշամը (Նյու Մեքսիկո), Ռուբեն Հինոջոզան (Տեխաս), Լեոնարդ Լանսը (Նյու Ջերսի), Շելա Ջեկսոն Լին (Տեխաս), Գրեգորի Միքսը (Նյու Յորք), Թեդ Փոյը (Տեխաս) եւ Սթիվ Ստոքմանը (Տեխաս): Էթիկայի հանձնաժողովի հետաքննողները բացահայտեցին, որ այս օրենսդիրները, իրենց ամուսինների ու հարսնացուների ընկերակցությամբ, ստացել էին մի շարք նվերներ, ներառյալ «բյուրեղապակյա թեյի սպասքներ, մետաքսե շարֆեր, փիրուզե ականջօղեր, ոսկենախշ ափսեներ եւ ադրբեջանական գորգեր…. Բոլոր օրենսդիրները ստացել են առնվազն 1, իսկ ոմանք՝ 2 գորգ, որոնցից մեկը փոքր չափսերով՝ նախատեսված աղոթքի համար, իսկ մյուսը՝ մեծ: Գորգեր ստացան նաեւ աշխատակազմի շատ անդամներ»:

Իրենց անօրինական կամ ոչ պատշաճ գործողություններն արդարացնելու նպատակով այս օրենսդիրներից ոմանք ծիծաղելի հայտարարություններ արեցին Կոնգրեսի հանձնաժողովի հետաքննողներին, իբր կարծել են, թե ստացած հուշանվերները նվազագույն արժեք ունեն եւ համապատասխանում են «Ներկայացուցիչների պալատի Նվերների մասին կանոններին»:

Խիստ մտահոգիչ պիտի լինի նաեւ մեր եվրաուշագնացների համար, ովքեր հակառուսականությունից արբեցած մյուս վտանգները չեն նկատում այլեւս: Այո, ռուսական կողմի վտանգների, անգամ դավաճանական քայլերի մասին արդեն բարձրաձայնել ենք, իսկ հիմա հերթը  եվրա-ամերիկյան պատգամավորների ու կոնգրեսականները՝ իրենց քվեները ադրբեջանական եւ թուրքական կոռումպացված կառույցներին ծախելու մասին է եւ սա պակաս վտանգավոր չէ, որքան ռուսական հակահայ որոշակի դրսեւորումները:

Արամ Ավետյան եւ Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 20 (366), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։