Իրան-Հայաստան երկաթուղի. ռուսական կողմը տեսակետ է փոխում – Սա զրոյի է հավասարեցնելու թյուրքական այն ջանքերը, որոնք մշտապես Հայաստանը շրջափակելուն եւ մեկուսացնելուն են ուղղվում…

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղային մայրուղու կառուցման նպատակահարմարությանն առնչվող հարցին՝ ասել է. «Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու նախագիծը ոչ մի արդյունավետություն չունի: Դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ՝ դեպի հարեւան տան պատ»:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հակադարձել է Յակունինին՝ իրանա-հայկական երկաթուղին կառուցվելու է:

Յակունինի ասածը տարօրինակ էր, որովհետեւ դեռ մեկ տարի առաջ նա բոլորովին այլ բան էր ասում, այն է՝ «Իրան-Հայաստան երկաթգծի հարցը բավական արդիական է: Ամենայն հավանականությամբ, մենք հիմա պետք է կենտրոնանանք դեպի Հայաստան Աբխազիայի եւ Վրաստանի տարածքով շարժում բացելու հարցի վրա»:

Ուրեմն՝ ի՞նչ փոխվեց, որ Յակունինը խոսեց ԻԻՀ-ՀՀ երկաթուղու աննպատակահարմարության մասին: Մանավանդ, որ ԵՏՄ կազմ ՀՀ մուտքի համապատկերում իրանա-հայկական երկաթուղու ծրագիրը անպայման պետք է հետաքրքրեր Ռուսաստանին՝ Իրան-ԵՏՄ կապի հեռանկարից ելնելով:

Ուշագրավ է, որ սա ասում է մի երկրի ներկայացուցիչ, որը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում՝ առանց տնտեսական նպատակահարմարությունը հաշվի առնելու, եթե գերակա է քաղաքական ու աշխարհաքաղաքական շահը: Ի դեպ, ժամանակին գնահատվել էր այդ երկաթուղու տնտեսական նպատակահարմարությունը եւ համարվել էր, որ այո, այն ձեռնտու է կյանքի կոչել:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատկանում է ռուսաստանյան պետական «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը: 2008թ. Երեւանում ՀՀ կառավարության եւ ռուսական այդ ընկերության միջեւ պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ մեր երկրի երկաթուղային ցանցը՝  շարժական եւ անշարժ գույքով, 30 տարով հավատարմագրային  կառավարման է հանձնվել ռուսական կողմին: Ասել կուզի՝ կառավարիչը չէ, որ պետք է գնահատի, թե երկու երկրներին ինչ ծրագրեր է ձեռնտու իրականացնել:  

Եթե նույնիսկ որեւէ ծրագիր տնտեսապես նպատակահարմար չէ, բայց քաղաքականապես անհրաժեշտ է, դա ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի որոշելիք է, այլ ոչ թե մեկ այլ կողմի:

Կա փաստ, հանուն որի արժե գործարկել այս երկաթուղու ծրագիրը:

Այն զրոյի է հավասարեցնելու թյուրքական այն ջանքերը, որոնք մշտապես Հայաստանը շրջափակելուն եւ մեկուսացնելուն են ուղղվում: Երկաթգծի ծրագիրը ՀՀ-ի՝ շրջափակումից դուրս գալու միջոց է, հետեւաբար՝ տնտեսական նշանակությունն ինքնին հասկանալի է:

Յակունինը մի տեսակ փորձել է արդարանա՞լ՝ ասելով, թե իրենք առաջնորդվում են տնտեսական, ոչ թե քաղաքական սկզբունքներից ելնելով: Այդ դեպքում ինչու՞ էր Ռուսաստանը նեղսրտել, երբ Ադրբեջանն ու Թուրքիան գործարկել էին Ռուսաստանը շջանցող «Շահդենիզ 2» գազատարի կառուցման ծրագիրը՝ Եվրոպային ավելի շատ գազ մատակարարելու նպատակով:

Այնպես որ, տարածաշրջանային զարգացումների շարժերի վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկայում Ռոսաստանը կրկին փոխելու է իր դիրքորոշումը, եւ Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը կրկին արդիական է դառնալու նրա համար:

Նկատենք, որ «Մետաքսի ճանապարհի»  հետ կապված շահագրգռություն հայտնելով՝ Չինաստանը հնարավոր է չբացառի հիշյալ ծրագրում ներդրումներ անելը:

Ասացինք, որ Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորումը կա: Ըստ այդմ, այն կանցնի Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերով: Այդ ճանապարհն ամենակարճ ուղով, փաստորեն, կկապի Ասիան Կենտրոնական Եվրոպայի հետ: Նախագծի մեկնարկի մասին հայտարարվել է 2013թ. սկզբին: Իրան-Հայաստան երկաթգծի երկարությունը 300 կմ է, այն բաղկացած կլինի կամուրջներից, 60 թունելներից, կունենա 27 կայան:

Նախագծի արժեքը կազմելու է 3.2 միլիարդ դոլար: Ծրագրի կյանքի կոչման դեպքում տարեկան այդ ճանապարհի բեռնվածությունը կկազմի 15-18 միլիոն տոննա բեռ, եւ այդպիսի ծավալների դեպքում նախագիծը կլինի արդյունավետ նաեւ տնտեսապես:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 21 (367), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Հայ արիների կայքը ներկայացնում է եզակի նյութեր հայ արիականության, հեթանոսության, ազգային պատմության ու գաղափարների, քաղաքականության ու տնտեսության եւ այլնի մասին…

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 21 (367), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.