Պետք է վերհանե՛լ ազգադավների ցուցակը – Հայ արիները տարիներ առաջ հրապարակեցին ծախու պատմաբանների անունները՝ «հայ» եւ օտար… Սրանք չէին խորշել անգամ հային Հայկական լեռնաշխարհի եկվորը դարձնելուց…

Երբ տարիներ առաջ հայ արիները հրապարակեցին ազգադավ պատմաբանների ցուցակը՝ այն հրապարակելով նաեւ «Հայ-Արիներ» պաշտոնաթերթում, մեծ աղմուկ բարձրացավ: Այդ ցուցակում էին հայտնվել ինչպես հայազգի, այնպես էլ օտարազգի պատմաբաններ, ովքեր հակահայ պատմագրությամբ էին զբաղվում տարիներ շարունակ: Աղմուկը եւ՛ Հայաստանում, եւ՛ Սփյուռքում եղավ, քանի որ, ինչպես հայ արիներն էին նշել, «այդ ազգադավ  պատմաանբանները» եւ «ծախու գրչակները» գործում են տարբեր երկրներում, նաեւ հայկական գաղթօջախներում: Եղել են եւ՛ խորհրդային ժամանակներում, եւ՛ այսօրվա Ռուսաստանում կան, առավելապես կենտրոնացել են Միացյալ Նահանգներում՝ այդ երկրի հայագիտությունը վերածելով հայատգիտության, մերթ ընդ մերթ էլ հայտնվում են Եվրոպայում:

Իսկ ազգադավները չէին խորշել անգամ հային Հայկական լեռնաշխարհի եկվորը դարձնելուց…

Հիշում եմ նաեւ, որ որոշ պատմաբաններ, որ ՀՀ ԳԱԱ-ի անդամ էին նաեւ, հանդիպեցին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին, որպեսզի իրենց վրայից հանեն ազգադավի պիտակը, այլ կերպ՝ ցուցակից դուրս գան: Նրանք հակահայ ոչինչ չէին գրել, պարզապես ի պաշտոնե պաշտպանել կամ գովաբանել էին այս կամ այն ազգադավ պատմաբանին՝ հայազգի կամ օտարազգի…

Մենք էլ նույն ոճով շարունակենք եւ ասենք, որ խորհրդային հայրենածախ «պատմա(ան)բաններից» պրծանք, բայց ամերիկյան հայա«(տ)գիտության» ծախուների «ձեռքն ընկանք»: Որոնց տխրահռչակության մասին տարիներ շարունակ խոսում ենք, ու այլեւս զարմանալի չէ, որ հերթը հասել է եվրոպաբնակ ծախուներին: Սրանք իրենց «արեւմտյան արժեքների» սնուցող վճարունակությունը չկորցնելու համար ամեն բանի պատրաստ են…  

Օրինակ՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, ֆրանսաբնակ հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանին ներկայացնելու «վերջնամասը» սխալմունք պիտի համարել: Պետք է նշել մուֆթի Կլոդ Արմեն Մուֆթիզադե: Այսպես զադե-աբար էլ պիտի ընկալեք բոլոր սրա նմաններին… Ըստ այս պատմաբան հորջորջյալի՝ «ազատագրված որոշ տարածքներ պետք է վերադարձնել ազերիներին, քանի որ ԼՂՀ հակամարտության կարգավորման լավագույն ձեւը դա է: Հայկական շահը կլիներ, որ լուծվեր այս ձեւով, եթե նախկին ինքնավար մարզից դուրս որոշ չբնակեցված տարածքներ հայկական կողմը Ադրբեջանին վերադարձնի, դրա փոխարեն Ադրբեջանն ընդունի ԼՂՀ անկախությունը: Չբնակեցված տարածքներ ասելով՝ օրինակ Աղդամը…»:

Այն հարցին, թե հայ հասարակությունը պատրա՞ստ է տարածքներ զիջել, այս «խելոքը» նշել է. «Չգիտեմ, բայց հակառակ դեպքում կբնակեցնեին այդ տարածքները, երկու տարի առաջ գնացի Աղդամ, բոլորովին ամայի էր… Կարեւորը Պարսկաստանի հետ սահմանն է, բայց արեւելյան կողմերը՝ Աղդամի պես, այնքան էլ անհրաժեշտ չեն Հայաստանի, Ղարաբաղի համար»…

Ահա այսպես է հայրենիքի ամեն մի թիզ հողակտորը գնահատում ֆրանսաբնակ այս հայը, երեւի ինքը պատրաստ է գալ բնակվել Աղդամում, որի հայկական անունն Ակնա է, ու արցախցիները չեն թողնում խեղճին…

Ասում է՝ կարելի է փոխադարձ պայմանավորվածություն ունենալ (երեւի թուրք-ադրբեջանական խոսքը սրա նմանների համար եվրաարժեքի պես մի բան է), «կարեւորը Ղարաբաղը որպես պետություն ընդունվի, ինչպես Կոսովոն»:

Իսկ այս պարոնը գիտի՞, թե ինչպես է «ընդունվել Կոսովոն»՝ բռնի զատվելով Սերբիայից, ինչպես Արցախը՝ Հայաստանից: Կասկածում եմ:

Բայց այս պատմաբանը ցանկացել է նաեւ հայասեր երեւալ ու նշել է, թե Ֆրանսիայում ադրբեջանցիները կազմակերպված հակահայկական քարոզչություն են իրականացնում (ինչպիսի՜ դիտողականություն…): Օրինակ է բերել վերջերս հայկական խաչքարերի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նաեւ ադրբեջանցիների կողմից քանդված Ջուղայի խաչքարերի լուսանկարները. «Ոչ մեկ չի կարող հերքել, որովհետեւ նկարված է, …ցուցադրությանը եկան հանեցին նկարները, որովհետեւ տիկին Ալիեւան սերտ կապերի մեջ էր ՅՈւՆԵՍԿՈ-ի տնօրենի հետ»… Իսկ Ալիեւայի ամուսին Ալիեւը ու՞մ հետ է սերտ կապերի մեջ, գիտի՞ այս թունդ հայասերը, որ կարծում է (կամ էլ պատվերով են կարծեցրել), թե Բաքուն մեր հողային զիջումներից հետո կճանաչի Արցախի անկախությունը…

Ըստ նրա, վերջերս էլ Փարիզի մեկ այլ մասնավոր ցուցասրահում ադրբեջանցի մի լուսանկարիչ աշխատանքների ցուցահանդես էր ներկայացրել՝ նկարների ցուցատախտակներում գրություններով, թե ինչպես են հայերը ջարդել ադրբեջանցիներին. «Բողոքեցի, ասացի՝ անընդունելի է, որ Փարիզի քաղաքապետարանը նման բան է թույլ տալիս, բայց իրենք չէին նկատել»: Այս հայի խոսքով՝ ղարաբաղյան հարցի մասին ֆրանսիացիները լավ տեղեկացված չեն, իսկ ադրբեջանական քարոզչությունը այս հարցը իր շահերից է ներկայացնում:

Դե, եթե այդքանը պարզ է այս պարոնին, ապա ինչու՞ հայկական քարոզչությանը նպաստելու փոխարեն ադրբեջանական ջրաղացին է ջուր լցնում…

Ի տարբերություն արցախյան հարցի, Հայոց ցեղասպանության հարցի մասին ֆրանսիացիները տեղեկատվության պակաս չունեն. «Մանավանդ այս տարի շատ խոսվեց, գիտաժողովներ եղան, թերթերը հատուկ բաժիններ ունեցան: Ֆրանսիայում ով որ ցեղասպանության մասին չգիտի՝ նշանակում է ոչինչ չի կարդում ու չի դիտում, աշխարհից կտրված է»,- ասել է մուֆթի Կլոդ Արմեն Մուֆթիզադեն:

Իսկ ինչու՞ նույնը չի մտածում արցախյան խնդրի «ֆրանսիական չիմացության» մասին, չէ՞ որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է՝ միշտ լուսաբանում է այս խնդիրը… Այլեւս անիմաստ է հարցնել…

Երեւի ճիշտ ժամանակն է ազգադավների ցուցակը վերստին վերհանելն ու դրանց անխնա ստորացնելը… Պետք է հետեւել Նժդեհի խորհրդին՝ հարվածել «ազգի տականքին» ամենուր, քանզի ներքին թուրքը ամենավտանգավորն է:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 21 (367), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։