Գառնու ձորի երկայնքով դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհն անասելի վատն է: Պարզվում է, այդ վատ ճանապարհով մեքենադ քշելու համար ստիպված ես ոմն Շմավոն Համբարձումյանի 1000 դրամ վճարել: Ասում ենք՝ կվճարենք, բայց հասկանալի ու տրամաբանական պատասխան տվեք՝ ինչի՞ համար:
50-անց, անհատ ձեռնարկատեր ներկայացող տղամարդը պատասխանում է՝ եթե ուզում եք, մեքենան թողեք հեռու, ոտքով գնացեք, ձեզանից փող չեմ վերցնի. «Եկել եք հանգստանալու չէ, ուտելիքով, բանով, բարի եղեք վճարեք: Ես ապօրինի բան չեմ անում, հեսա ՀԴՄ կտրոն էլ կտամ»,- ներկայացնում է panorama. am-ը (hեղինակ՝ Լալա Տեր-Ղազարյան):
Պարզաբանեմ, որ հանգստի գոտու ցանկապատված տարածքում չենք նստել, եղել ենք գետի ափին մի ծառի տակ, որտեղ ոչ մի տաղավար կամ ծածկ չկար: Ճանապարհի սկզբում էլ որեւէ գրություն կամ ցուցանակ, որ դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհը վճարովի է, չկա:
Օրական այդ ճանապարհով երեւի մի քանի տասնյակ մեքենա է գնում: Թե ովքեր են անհատ ձեռնարկատերն ու նրա թիկունքը, դժվար է ասել, բայց որ զբաղված են հանրային սեփականությունը հանրությանը վաճառելով ու օդից փող կպցնելով, դա փաստ է:
Լավ կլինի պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն փաստին:
«Լուսանցք»-ը այս փաստին եւ շատ այլ փաստերի՝ կապված Գառնո տաճարի, ձորի, կամրջի եւ Քարերի սիմֆոնիայի հետ, մշտապես անդրադարձել է: Պաշտոնական նամակներ են հղվել նաեւ պատկան մարմիններին՝ համապատասխան հոդվածները կցված: Փոքրիշատե հաջողություններ կան արդեն արձանագրված:
«Լուսանցք»-ը Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման հետ միասին հաջողություններ արձանագրեց նաեւ մշակույթի նախարարության եւ այդ մշակութադավ կառույցի ՊՈԱԿ-ների մշակութակեր տնօրենների դեմ պայքարում, երբ նրանք փորձեցին Գառնո տաճարի տարածքում սրճարան կառուցել: Կարծես արգելվեց նաեւ Գառնի, Զվարթնոց եւ այլ տաճարների տարածքներում վերջերս հնչեղ դարձած օտարաշունչ «կորպորատիվ խնջույքների» անցկացումը…
Քարերի սիմֆոնիայի հարցով «Լուսանցք»-ում հանդես եկավ նաեւ թերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանը, ով մինչ այդ, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակեց հոդվածաշար համապատասխան նկարներով, թե ինչպես են կտրատում եւ գողանում հրաշագեղ բնակերտ հուշարձանի քարերը:
Եվ այնպես չէ, որ հայտնի չէ, թե ով կամ ովքեր են կանգնած այդ ավազակության հետեւում, ինչպես գրել է panorama.am-ի հոդվածագիրը: Կատարողների թիկունքի բարձրաստիճան տերերին վաղուց գիտեն, սակայն թե ինչու չեն պատժում՝ այ սա «օդից փող կպցնելուց» ավելի տխուր փաստ է:
Վերջապես ե՞րբ են հանգիստ տալու մեր երկրում, թերեւս տարածաշրջանում միակ հեթանոսական սրբավայրին, ե՞րբ են հասկանալու, որ այստեղ ոչ միայն մարդկային, նաեւ աստվածային անդորր է անհրաժեշտ եւ Գառնին միայն պատմամշակութային արժեք չէ, նաեւ ու առավելապես հոգեւոր սրբավայր է ու ոչ երբեք սեփական գրպանը լցնելու «օբյեկտ»:
Վահագն Նանյան
Հ.Գ. – Արմենուհի Մելքոնյանը տարիներ առաջ տպագրել էր իր իսկ լուսանկարները («Զենիթ»-ով արված), թե ինչպես են Գառնիում քարերը կտրում եւ թե ինչ են պատմում օրավարձով աշխատող բանվորները, ում համար տաճարի քարն ու գոմի քարը նույն բանն են:
Ոստիկանությունից բանավոր ուզել էին ֆոտոժապավենը, որպեսզի տեսնեն կտրողների դեմքերը:
Հոդվածագիրը մերժել էր՝ ասելով, որ ֆոտաժապավենը կտա այն ժամանակ, երբ քրեական գործ կհարուցվի՝ պատվիրատուների՛ն պատժելու համար…
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 23 (369), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



