Այս դաժան ոճրագործությունը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Գյումրիում 2015թ. հունվարի 12-ին Մյասնիկյան 188 հասցեում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը իրեն ամրակցված զենքով սպանել էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին: Սպանդից հետո Հայաստանում եւ, մասնավորապես, Գյումրիում հասարակական հուզումներ սկսեցին եւ դարձան համահայկական բողոքի ալիք: Մարդկանց վրդովեցնում էր այն հանգամանքը, որ ռուս զինծառայողը իր կատարած հրեշավոր հանցագործության համար պետք է դատապարտվեր ոչ թե Հայաստանում, այլ Ռուսատսանում եւ այդ երկրի իշխանությունների կողմից: Հանրության մեծ արձագանքից հետո խնդրին անդրադարձավ նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Դեպքից 5 ամիս է անցել, սակայն չգիտես ինչու պատկան մարմինները խորը լռություն են պահպանում: Հանրային նման հնչեղություն ստացած այս գործը մտել է փակուղի եւ հանրության համար տեղեկատվությունն անհասանելի է, ինչը մահոգիչ է արդեն:
Հասկանալի է, որ ռուսաստանյան իշխանությունների նպատակն է լռությամբ մոռացության մատնել դեպքը, որ ռուս լամուկը հնարավորինս կորի Հայաստանի լրատվական դաշտից: Այսօր որեւէ մեկին հայտնի չէ, թե որտեղ է գտնվում Վալերի Պերմյակովը եւ ինչ է եղել նրա հետ: Արդյո՞ք նա շարունակում է մնալ Գյումրու ռուսական ռազմաբազայում, թե՞ Ռուսաստանի իշխանությունները նրան տարհանել են Հայաստանից:
Սրանք հարցեր են, որոնց նկատմամբ հանրային, անգամ պետական ուշադրությունը չպետք է նվազի, իսկ մեր դատախազությունը պետք է մնա հետեւողական ու պարտավորված լինի հայությանը հասցնել անհրաժեշտ տեղեկատվությունը:
Իսկ Ավետիսյանների հարազատները մտադիր են նրանց տունը վերածել տուն-թանգարանի
Գյումրիում բնակվող Ավետիսյանների 7 անձից բաղկացած ընտանիքի դաժան սպանդից անցել է արդեն 5 ամիս: Այս ընթացքում Ավետիսյանների ընտանիքի հարազատները մտադրություն ունեն այն տունը, որտեղ տեղի է ունեցել ընտանիքի սպանդը, վերածել տուն-թանգարանի: Եվ այս առաջարկով նրանք դիմել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնել է, որ նման առաջարկով Ավետիսյանների ընտանիքի հարազատները դիմել են Շիրակի մարզպետին, իսկ քաղաքապետարանին նման առաջարկ չի արվել: Ամեն դեպքում ինչ պահանջներ ունենում են, քաղաքապետն անմիջապես օժանդակում է:
Ինչ մնում է տուն-թանգարանի մասին որոշմանը, ըստ Սամվել Բալասանյանի, այն հավանաբար հանրային քննարկման պիտի դրվի, լուրջ պետք է մտածել, որովհետեւ այնտեղ սպանել են մի ամբողջ ընտանիքի՝ 7 մարդու: Բնակարանը որեւէ մեկին պետք չէ, եւ ոչ ոք չի գնելու այն:
Իհարկե, Ավետիսյանների ընտանիքի հարազատներն ինչ-որ խորհրդանշական բան ցանկանում են անել, բայց մնացյալը կքննարկվի: Ամեն դեպքում բոլորն են գիտակցում, թե ինչպիսի ծանր իրավիճակում են գտնվում ընտանիքի հարազատները: Ամեն ինչ արվելու է, որպեսզի իրենց սրտով լինի:
Կարեն Բալյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 23 (369), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



