Հակաիրականությունը՝ ադրբեջանական կեցակարգ – Հայկական զինուժի ղեկավար Սեյրան Օհանյանը պիտի Զաքիր Հասանովին պատասխանի Նժդեհի ոճով՝ «շատ եկե՛ք ու շուտ եկե՛ք» … բայց հետո վայնասուն մի բարձրացրեք…

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը չի դադարում հատկապես այն ժամանակ, երբ Բաքուն գրանցում է հերթական քաղաքական պարտությունը եվրոպական այս կան այն կառոււյցում: Իսկ Ադրբեջանի պարտությունները հաճախակի են դարձել, եւ դա նկատելի է ինչպես արեւմտյան, այնպես էլ ռուսական ճակատներում:

Հակառակ այս իրողության, Հայաստանը կարողանում է զարգացնել հարաբերությունները ինչպես այդ երկու ուղղությունների, այնպես էլ արեւելյան՝ չինական ուղղության հետ:

Եվ ահա Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ ստեղծման 97-ամյակին նվիրված ուղերձում կրկին հոխորտալու առիթ է գտել: «Հակամարտության լուծման միակ ճանապարհը հանդիսանում է՝ Ադրբեջանի տարածքների օկուպացիայից ազատելու նպատակով՝ Հայաստանի զինված ուժերի վերջնական ու անվերապահ դուրս բերումը մեր տարածքներից»,- ասել է նա եւ ապա նշել, որ իրենք շարունակում են համագործակցել եվրոպական ամենաբարձր մակարդակներում եւ ընթացիկ ժամանակաշրջանում միջազգային տեսչական խմբերը իրենց ԶՈւ-երում՝ «Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի» շրջանակներում անցկացրել են 4 ստուգումներ («գնահատող այցի» շրջանակներում՝ մեկ, «Վիեննայի փաստաթղթի» շրջանակներում՝ 11 եւ «Նշված շրջանի» շրջանակներում 4 ստուգումներ): Դրանից բացի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում կազմակերպվել է 24 դիտարկում:

«Մեր բանակը վերահսկելով ամբողջ շփման գծում իրավիճակը, վերջին տարում ապացուցել է իր լիրավ ռազմական առավելությունը: Հակառակորդին ցուցադրելով մեր հզորությունը, մենք նրանց պարզ կերպով ցույց ենք տվել, որ  հակամարտության լուծման միակ ճանապարհը հանդիսանում է Ադրբեջանի բոլոր տարածքների օկուպացիայից ազատելը…»:  

Թե այդ ինչ եւ ինչպես են ապացուցել հայկական զինուժին իրենց անպարտելի ուժը ադրբեջանական շնագայլերն ու բորենիները, ոչ մեկին հայտնի չէ: Բայց հստակ է, որ հայկական զինուժը միշտ կազմ ու պատրաստ է դիմավորել ադրբեջանական սադրանքներին, դիվերսիոն գործողություններին եւ թշնամին հեռացել է մի քանի անգամ ավելի զոհեր ու վիրավորներ տալով՝ ինչպես Արցախի, այնպես էլ Նախիջեւանի ուղղություններով:

Իսկ թե որ բանակն է տարածաշրջանում կայացածն ու ամենապատրաստվածը, մեկ անգամ չէ, որ փաստել են ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի պատասխանատուները: Դա Հայաստանի բանակն է: Եվ թե Ադրբեջանը ինչպես է «վերջին տարում ապացուցել իր լիրավ ռազմական առավելությունը»… պարզապես ծիծաղելի է լսել: Բայց հասկանալի է, որ ադրբեջանական ոհմակային տրամաբանության համար դա գործող տարբերակ է եւ պետք է ասեն, այն էլ՝ շուտ-շուտ:

Եվ թշնամու ծաղրածու նախարարը չի հանգստանում, շարունակում է «հակառակորդը պետք է հասկանա, որ ուժեղ ենք: Զինված ուժերի անձնակազմի  միակ պարտականությունն է՝ ցանկացած պահին պատրաստ լինել հակառակորդի ջախջախմանը, մենք պատրաստ ենք եւ բոլոր զորատեսակների մարտական պատրաստության ստուգման նպատակով մշտապես անցկացվող մարտական հրաձգության զորավարժությունները, վարժանքները, անձնակազմի պրոֆեսիոնալ մակարդակի եւ մարտական ոգու բարձրացումը հանդիսանում է՝ նրա ապացույցը, որ մոտ է հաղթանակի օրը»…

Գիտեք, երբ թշմանին իսկապես ուժեղ է եւ խելացի, անգամ պատիվ է նրա հետ կռվելը, իսկ հաղթելը՝ առավել եւս: Բայց երբ թշնամին այսօրինակ ծաղրածու է, հույսն էլ իր մեծ եղբոր՝ թուրքի վրա դրած է զազրախոսում, նաեւ նավթադոլարային արբեցումից իրեն կորցրած… ապա անգամ պատասխանելու ցանկություն չի մնում: Մնում է պատասխանել Նժդեհի պես, որ արձագանքելով ռուսական հայտնի հեծելազորի հրամանատար Կուրոչկինի՝ հանձնվելու կոչին, պատասխանել է, լսել եմ նրա մասին, բայց ամեն բան կպարզվի մարտադաշտում. «Պարզապես շուտ եկե՛ք ու շատ եկե՛ք»… Այս խոսքերն այն բանի համար էին ասված, որ Սյունիքի Սպարապետը արդեն 2 ճակատով էր կռվում՝ թուրքերի ու ադրբեջանցիների դեմ (չհաշված ներքին բոլշեւիկյան, նաեւ ներդաշնակցական խառնակչությունները), ուստի շտապում էր արագ հարցերը լուծել Միջին Ասիան ոտնատակ տված հեծելազորի հրամանատարի հետ, ինչը եւ կատարեց գերազանց՝ ռուսական հպարտություն հեծելազորի բեկորները մի կեպ փախան Զանգեզուրից…

Հիմա հայկական զինուժի ղեկավար Սեյրան Օհանյանը պիտի պատասխանի Զաքիր Հասանովին նույն կերպ՝ «շատ եկե՛ք ու շուտ եկե՛ք», միայն հետո վայնասուն մի բարձրացրեք միջազգային, թե հայերը Մինգեչաուրի ջրամբարը պայթեցրել ու փոքրիկ նավակներով գալիս են Բաքու՝ հայկական Բագարան…

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հպարտանալու տեղ ունի, նա իր ժողովրդական հոտին ներկայացրել է, որ ռազմական համագործակցության մասին փաստաթղթեր է ստորագրել 34 երկրների հետ: Ստորագրելու շուրջ բանակցություններ են տարվում նաեւ 26 երկրների հետ: Նշել է, որ պաշտպանության նախարարության գործունեությունը հանդիսանում է Ադրբեջանի միասնական արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասը, որն ուղղված է ազգային շահերի պաշտպանությանը եւ պետական անվտանգության ապահովմանը:

Իսկ ո՞ր մի երկիրը չի ստորագրում ռազմական համագործակցության մասին փաստաթղթեր, դա ինչ մի պարծենալու բան է, բայց ադրբեջանական մտահորիզոնի համար կարեւոր է՝ նրանց թվում է, չէ՛, ավելի շուտ համոզված են, թե այդ 34 երկիրը Ադրբեջանի հետ ուս-ուսի տված կռվելու են Հայաստանի դեմ, իսկ այն 26-ն էլ մի քանի ժամ հետո են հասնելու օգնության…

Եվ սրանք դեռ մեր հողերում ու մեր հաշվին են շարունակում ապրել ու դեռ պատմական արդարությունից խոսե՞լ…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 24 (370), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։