Բլեյանիզմը թեւակոխեց իր վերջին փուլը

Ներքին թուրքը հո պոզով-պոչով չի…

Հայ հանրությունը ծանոթ է բլեյանիզմի թուրք-ադրբեջանապաշտական նկրտումներին, բայց որ այն շատ արագ կանցնի մի նոր՝ բլեյանօղլիիզմի փուլի, երեւի քչերն էին սպասում:

Այո, ՀՀ-ում թուրք-ադրբեջանական համատեղ դեսպանատանը՝ «Մխիթար Սեբաստացի» (խե~ղճ Սեբաստացի) կրթահամալիրում, դեկտեմբերի 17-20-ին կայացավ «Ադրբեջանի օրեր» անվամբ միջոցառումների շարքը: Միջոցառումը, որն իրականացվում էր «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում, նախաձեռնել էին «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն»-ը եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Դե Աշոտ Բլեյանն էլ հին «ադրբեջանագետ» է, էն մութ ու ցուրտ տարիներին Բաքու այցելա~ծ ու հետո Հայաստանում նրանց՝ մեր թշնամիների (ովքեր հայ մորթելը աստվածահաճո գործ էին համարում) գովքն արա~ծ… համ էլ ծագումով վայթե հայ չի, իրան ի~նչ, թե…

Եվ բլեյանիզմի հայրը ՀՀ-ում թուրք-ադրբեջանական համատեղ դեսպանատանը ՀՀ-ում մի այլ օտար դեսպանատան փողերով «լվացք արեց», ներողություն՝ «փողեր լվաց», չէ~ ոնց որ էլի այն չէ, հա՝ «դրամաշնորհային մարդասիրական, երկու ազգերի հաշտեցման միջոցառում» իրականացրեց, իր ուսմունքը գործնականում տեսանելի եւ ակնառու դարձնելու մղումով:


Ի~նչ պատվարժան հյուրեր էին եկել՝ Մինգեչաուրի մարդու իրավունքների կենտրոնի նախագահ Ջիանշա Օմարովը, Ադրբեջանի Հելսինկայան քաղաքացիական ասամբլեայի Աղստաֆա-Ղազախ մասնաճյուղի նախագահ Խամիս Մասիմովը, իրավապաշտպան եւ փաստաբան Սահիբ Բաբաեւը, գրող-հրապարակախոս Սեյմուր Բայջանը, «Համաձայնություն» հ/կ նախագահ Աֆետ Սարիեւը, վերլուծաբան Ռաուֆ Ռաջաբովը: Հիմա մեր ընթերցողները հասկացան, թե ինչու է բլեյանիզմը վերածվել բլեյանօղլիիզմի: Միջազգային չափանիշներին համապատասխան, թշնամուն սիրող (գուցե սիրո բոլոր դրսեւորումներով), սեփական երկրի ու ժողովրդի արժանապատվությունը ոտնահարող, ազատամարտի նահատակների թափած արյունը պղծող ու հայրենիքի գաղափարը մերժող ուսմունքն այլեւս չի սահմանափակվում ՀՀ սահմաններուում…

Բլեյանօղլիիզմի հայ եւ այլազգի հետեւորդները ՀՀ-ում թուրք-ադրբեջանական համատեղ դեսպանատանը «պատսպարվող» երեխաներին (ի դեպ՝ որոնց վերջերս այցելել էի նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը) ներկայացրել էին Ադրբեջանի արդի գրականությունը, մշակույթը, կրթական եւ իրավական ոլորտի առանձնահատկությունները եւ հայ երեխաներին շա~տ հուզող էլի նման հարցեր: Նախօրոք «մարդասիրական» շարադրությունների մրցույթ էր անցկացվել՝ «Բաց նամակ ադրբեջանցի իմ հասակակցին», «Ադրբեջանն իմ պատկերացմամբ», «Հայաստան-Ադրբեջան. Ո՞րն է մեր ապագան» եւ «Ադրբեջան» թեմաներով: Հետ չէին մնացել նաեւ ցուցապաստառների ու նկարների մրցույթի մասնակիցները: Դե բլեյանիզմի հայրն էլ պիտի իր խոսքն ասեր եւ ասաց՝ զեկույց կարդալով «Հանրակրթության դերը հայ-ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում» թեմայով:

Դե ինչ, եթե փոքր ինչ փորձ անենք վերլուծելու բլեյանօղլիիզմի «հաղթարշավի» փաստը, ապա կնկատենք, որ այն համընկել է ՀՀ նախագահական ընտրությունների հետ եւ դարձել է դրա մի բաղադրիչը: Այսինքն՝ թուրք-ադրբեջաբնական քարոզչությունը փորձ է անում «մեղմել» սեփական արնախում-մարդակեր կերպարը եւ հանդես գալ մարդասերի սին կերպարանքով: Իսկ բլեյանիզմը-բլեյանօղլիիզմը դրա լավագույն պարարտ հողն է… Հիմա, եթե Աշոտ Բլեյանին էլի Բաքու հրավիրեին, լավ չէր դիտվի, երեւի նա էլ չգնար (դե ամոթ է չէ~) ու՝ «եթե Մուհամմեդը չի գնում սարի մոտ, սարն է գալիս Մուհամմեդի մոտ»…

Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելուն ուրախությամբ արձագանքեցին թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ները, մենք փորձեցինք, այնուամենայնիվ, չեզոք մնալ, սակայն տեսնում ենք, որ բլեյանիզմն արդեն վեր է ածվել բլեյանօղլիիզմի, ուրեմն շուտով լեւոնիզմը կվերափոխվի լեւսիոնիզմի, իսկ դրա դեմն առնելու համար լուրջ հայիզմ է պետք, առանց «տինտիրիտների»:

Թուրք-ադրբեջանական արտաքին քաղաքական գործելաոճը մնացել է նույնը, նրանք
չեն երեւում, բայց նրանց փոխարեն աշխատում են: Եվ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը սիրով իրականացնում է այդ առաքելությունը: Այս երկիրը այդպես էլ չսիրեց հայերին… Եթե հիշենք, որ այս դեսպանատան նախորդ դեսպանն էլ հրապարակավ մերժեց Հայոց ցեղասպանությունը, ապա բլեյանօղլիիզմ-լեւսիոնիզմ կապը ոչ միայն նախընտրական է: Ուստի «Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկ»-ը պարզապես չէր կարող 15 մլն. ԱՄՆ դոլար չտալ «Հայէկոնոմբանկ»-ին, այս գաղափարական դաշինքին աջակցելու, դաշինքի «գործարարներին ու մտավորականներին» օժանդակելու համար (այն ձեւակերպելով իբր փմձ-ին աջակցություն): Եվրոբանկի ներկայացուցիչ Միշել Վայնշտեյնը պարզապես իրեն չէր հարգի, եթե այս «դարի գործարքը» չիրականացներ:

…Ծանոթ տեսարան է, սահմռկեցուցիչ, երբ ժամանակին երիտթուրք-սիոնիստների հետ համագործակցելով՝ հայերն «ստացան»… ցեղասպանություն: Գուցե սա է պատճառը, որ բլեյանիզմի ուսմունքն ասում է՝

- Հայոց պատմությունը պետք է սովորեցնել վերջին 200 տարվա վաղեմությամբ եւ դրանից պիտի դուրս դրվեն Հայոց ցեղասպանությանն ու ֆիդայական, վրիժառուական պայքարին առնչվող դրվագները:

- Թքա’ծ ունեցիր ազգիդ ու հայրենիքիդ վրա, քանզի քո մերձավորը քո իսկ ամենակատաղի թշնամին է ու ամեն բան տու’ր նրան ու դու’ էլ տրվիր նրան:

- Մոռացի’ր ծագումդ, քանի որ 200 տարուց այն կողմ ամեն բան սին է ու անբլեյանական…

Միթե՞ նույն գետը երկրորդ անգամ կմտնենք: Կարծում ենք՝ ոչ:

Արման Դավթյան


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։