Հայկական խոհանոց – Բամիայով բրինձ… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը-www.hayary.org տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Բամիայով բրինձ

Բաղադրությունը - Բրինձ – 1 բաժակ, բուսայուղ – 60 գ, բամիա – 0.5 կգþ

համեմունքներից՝ քուրքումա, աղ, սպիտակ պղպեղ, կարմիր տաքդեղ:

Պատրաստման եղանակը - Բրնձի վրա լցնել աղ, եռացրած ջուր եւ թողնել 30 րոպե: Լավ լվանալ այնուհետ եւ 3 բաժակ ջրով խաշել: Դրանից հետո տաքդեղը կտրատել, 10 գ բուսայուղով տապակել, դնել մի կողմ: Բամիան լվանալ, յուրաքանչյուրը կլորավուն կտրատել մի քանի մասի, 50 գ բուսայուղով տապակել:

Հետո ավելացնել քուրքուման, այնպես, որ լցվի բուսայուղի վրա եւ լուծվի: Խառնել: Ափսեի մեջ լցնել բրինձը, կլորավուն տեղ բացել մեջտեղում եւ լցնել բամիան: Ըստ նախընտրության՝ կարելի է բրնձի փոխարեն խոշոր բլղուր օգտագործել:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Պարտություն, որ գրեթե անհաղթահարելի է «Փյունիկ»-ի համար

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս խոշոր՝ 5:0 հաշվով պարտվեց Նորվեգիայի չեմպիոն «Մոլդե»-ին:  Ցավալի է, որ հայկական ակումբը չկարողացավ լուրջ դիմադրել, եւ երեւանյան խաղում գրեթե անհնարին կլինի շտկել վիճակը: Հիշեցնենք, որ Երեւանի «Փյունիկ»-ը գերազանց հաղթահարեց 1-ին փուլի արգելքը՝ պայքարից դուրս թողնելով Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե»-ին, երկու խաղերում էլ հաղթելով միեւնույն՝ 2:1 հաշվով:

Հայաստանի 4 ակումբներից 3-ը հաջողությամբ հաղթահարեցին չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը եւ միայն Երեւանի «Ուլիս»-ը դուրս մնաց պայքարից: Իսկ այս թիմը ուներ բոլոր հնարավորությունները 2-րդ փուլ դուրս գալու համար: Սակայն սեփական դաշտում 1:3 հաշվով խայտառակ պարտություն կրեց Մալթան ներկայացնող «Բիրկիրկարա» թիմից եւ դուրս մնաց հետագա պայքարից: Սա այն դեպքում, երբ մրցակցի դաշտում մեր թիմը ոչ-ոքի էր խաղացել՝ 0:0:

Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակ»-ը Բոսնիայում չնայած պարտվեց Սարաեւոյի «Զրինսկի»-ին՝ 1:2 (Գյումրիում՝  2:0), սակայն ի հաշիվ մրցակցի դաշտում խփած գոլի մտավ 2-րդ փուլ, որտեղ ուժերը կչափի Շվեդիայի ԱԻԿ-ի հետ: Երեւանի «Ալաշկերտ»-ը նույն՝ 1:2 հաշվով Շոտլանդիայում զիջեց տեղի «Սենտ Ջոնստոնին» (Երեւանում՝ 1:0), բայց դարձյալ արտագնա գոլի շնորհիվ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր, ընդ որում սա մեր թիմի առաջին փորձն էր: Ալաշկերտցիների մրցակիցը կլինի Ղազախստանի հնագույն ակումբը՝ Ալմա-Աթիի «Կայրաթ»-ը, որին շատերը կհիշեն ԽՍՀՄ առաջնությունից, որտեղ այս թիմը խաղում էր Երեւանի «Արարատ»-ի հետ:

Պետք է նշել, որ, այնուամենայնիվ, մեր ակումբային ֆուտբոլը նոր նվաճման հասավ: Հայաստանն առաջին անգամ 3 մասնակից ունի եվրոգավաթների 2-րդ փուլում:  

«Շիրակ»-ը 8 հոգով պարտվեց ԱԻԿ-ին

Գյումրիի «Շիրակ»-ը նույնպես անհաջող սկսեց ելույթները Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում: Մեր առաջնության բրոնզե մեդալակիրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հանդիպեց տեղի ԱԻԿ-ի հետ: Շիրակցիները ջանք ու եռանդ չխնայեցին դրական արդյունքի հասնելու համար, սակայն, այնուամենայնիվ, զգացնել տվեց մրցակցի բարձր կարգը, որը յուրաքանչյուր խաղակեսում 1-ական գոլ խփեց եւ վստահ հաղթանակ տարավ՝ 2:0: Հաշիվն ավելի խոշոր կլիներ, եթե մեր թիմի դարպասապահ Վսեւոլոդ Երմակովը ետ չմղեր իր դարպասին նշանակված 11մ հարվածը: «Շիրակ»-ը խաղն ավարտեց 8 հոգով, քանի որ 2-րդ խաղակեսում հանդիպման գլխավոր մրցավարը դաշտի հեռացրեց մեր 3 ֆուտբոլիստների: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հունիսի 23-ին, Գյումրիում:

«Ալաշկերտ»-ը ձախողեց եվրասիական քննությունը

Երեւանի «Ալաշկերտ»-ը խոշոր հաշվով պարտություն կրեց Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում: Մեր թիմը Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում մրցեց տեղի «Կայրաթ»-ի հետ: Մեր թիմը շատ անվստահ սկսեց խաղը եւ արդեն 14-րդ րոպեին դաշտի տերերը 11մ հարվածով բացեցին հաշիվը, իսկ խաղն ավարտվեց՝ 0:3  հաշվով:

Այդպիսով, Հայաստանի թիմերը եվրոգավաթների որակավորման 2-րդ փուլում անցկացրած 3 խաղերում պարտություն կրեցին, ընդ որում մեր ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան գոլ խփել, իսկ մրցակիցները 10 անգամ գրավեցին մերոնց դարպասը:

«Ուլիս»-ի 10 ֆուտբոլիստ տեղափոխվեց Արմավիր 

Եվրոպայի լիգայում պարտություն կրելուց հետո Երեւանի «Ուլիս»-ի ղեկավարությունն արմատական փոփոխություններ է կատարել թիմի կազմում: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի 10 ֆուտբոլիստներ՝ Իրակլի Չեժիան, Իրակլի Գեփերիձեն, Լեւան Ջարկավան, Իվան Մամախանովը, Զամիր Ջանաշիան, Ռադե Դուգալիչը, Կոնստանտին Մորոզովը, Արտակ Ալեքսանյանը, Դավիթ Խուրցիձեն եւ Նիկա Պիլիեւը, երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը եւ տեղափոխվել Ռուսաստանի 1-ին խմբում հանդես եկող Արմավիրի «Տորպեդո»:

«Բիրկիրկարա»-ի հետ խաղից հետո «Ուլիս»-ից հեռացել են նաեւ կարճաժամկետ պայմանագիր ստորագրած Ժոել Չիբամբան ու Իգոր Պադերինը: Ակումբի ղեկավարությունը ներկայումս լուրջ աշխատանք է տանում՝ թիմը նոր խաղացողներով համալրելու համար: Դա նշանակում է, որ գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին եւ նրա օգնականներին 2-րդ տարին անընդմեջ սպասվում է նոր թիմ ստեղծելու դժվարին գործընթաց:

Մարտունին՝ աշխարհի շախմատային հայտնի քաղաքներից մեկը

Մարտունիում մեկնարկել է «Սեւանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարը, որն անցկացվում է Հայաստանի շախմատի ակադեմիայի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համագործակցությամբ 2005թ.-ից: Մրցաշարը տարեցտարի ավելանում է նորանոր անուններով, այս տարի մասնակցում են նոր երկրներ եւս՝ Միացյալ Նահանգներ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իսպանիա: Այս մրցաշարն արդեն աշխարհում մեծ հեղինակություն է վայելում, լուսաբանելու համար դիմել են նաեւ շատ հայտնի միջազգային կայքեր, որոնք ուղիղ միացումներ են անում մրցաշարից:

Նշենք, որ մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 9200 դոլար: Այս տարվա մրցաշարին մասնակցում են 10 ուժեղային միջազգային գրոսմայստերներ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը նշել է, որ իրականում մեզ համար մեծ պատիվ է, որ այստեղ են գալիս շախմատի խոշորագույն ներկայացուցիչներ եւ Մարտունին արդեն աշխարհում համարվում է շախմատային հայտնի քաղաքներից մեկը, ինչը պետք է փորձենք պահպանել:

Հայ շախմատիստը գրավեց 1-ին տեղը

Շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը հաջող հանդես եկավ իսպանական Բարբերա դել Վալյեսում անցկացվող միջազգային մրցաշարում: Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, միանձնյա գրավեց 1-ին տեղը եւ արժանացավ գլխավոր մրցանակին: Նա կարողացավ կես միավորով առաջ անցավ իսպանացի գրոսմայստեր Մարկ Նարսիսոյից:

Մրցաշարին մասնակցած մեր մյուս 2 շախմատիստները՝ միջազգային վարպետներ Տիգրան Կ. Հարությունյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը, վաստակեցին համապատասխանաբար 6,5 եւ 6 միավոր եւ մրցաշարն ավարտեցին 5-րդ եւ 8-րդ տեղերում:

Հովիկ Հայրապետյանը 2-րդն էր Բաթումիում

Վրաստանում ավարտվեց շախմատի Բաթումիի գավաթի խաղարկությունը: Գլխավոր մրցաշարում Հայաստանի 15 պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը:

Նա ընդամենը կես միավորով ետ մնաց մրցաշարի հաղթող, ուկրաինացի Ալեքսանդր Բորտնյուկից: Ի դեպ, վերջինս ավարտական տուրում հաղթեց մեր շախմատիստ, միջազգային վարպետ Արման Միքայելյանին, ով մինչ այդ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:

Խաղարկությանը մասնակցած մեր միակ շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, իր անվան դիմաց գրանցեց 3 միավոր եւ զբաղեցրեց 41-րդ տեղը:

Արթուր Աբրահամը կպայքարի իր WBO չեմպիոնական գոտու համար

Նախօրեին Գերմանիայի Հալլե քաղաքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ եւ մրցակից Ռոբերտ Շտիգլիցն իր մարզչի հետ մամլո ասուլիսի ձեւաչափով հանդիպել են: Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում, հուլիսի 18-ին: Բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:

Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում; Սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 00:20-ի հատվածում:

Արսեն Պետրոսյան

Հ.Գ. – Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվեց հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիատասարդական առաջնությունը՝ «Սկրատչ» մրցաձեւում (40 կմ խմբակային մրցավազք): Հայաստանցի 2 հեծանվորդներն էլ՝ Եդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլը ու դուրս եկել եզրափակիչ: Այս փուլում փայլուն հաջողության հասավ 18-ամյա Էդգար Ստեփանյանը. հայ հեծանվորդը գերազանցեց բոլորին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հայյկական հեծանվային մարզաձեւի պատմության ընթացքում սա առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում: Ի պատիվ Էդգար Ստեփանյանի Աթենիք հեծանվահրապարակում հնչեց Հայաստանի հիմնն ու բարձացավ մեր երկրի դրոշը: Պավել Ստեփանյանը զբաղեցրեց 10-րդ տեղը:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝       54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝   32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 26 (372), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։