Հայկական խոհանոց – Քամած մածունով աղցան… Պարբերական անքնությունը՝ վտանգավոր երեւույթ… Այվազովսկու «9-րդ ալիքը»՝ 10-նյակում… 100 մետրանոց Եռագույնը կծածանվի Արարատի գագաթին… «Ոսկե ծիրան»-ի կարճամետրաժները… Հայաստանը՝ իտալական փառատոնում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

Քամած մածունով աղցան

ԲաղադրությունըՄածուն – 0.5 կգ, սեւ չամիչ – 100 գ, նանա – 1 կապ, վարունգ – 1 հատ:

Պատրաստման եղանակը Մածունը լավ հարել՝ մինչեւ միասեռ զանգված դառնալը: Կտրտած նանան ու վարունգը միասին խառնել, ավելացնել սեւ չամիչը: Այս ամենը ավելացնել մածունին:

Աղցանը մատուցելուց առաջ ափսեն զարդարել նանայի մի քանի տերեւներով: Անու՛շ արեք եւ թարմացեք:

Պարբերական անքնությունը՝ վտանգավոր երեւույթ

Արիզոնայի համալսարանի գիտնականները հետազոտել են անքուն գիշերների հետեւանքները: Նրանք պարզել են, որ պարբերական անքնությունը, որը տեւել է 6 ու ավելի տարի, մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը 58%-ով: Բացի այդ, դա բերում է այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են քաղցկեղը, դիաբետը, ճարպակալումը, դեպրեսիան, տկարամտությունը, սրտի հիվանդությունները: Այս մասին գրում է Մեդդեյլի.ռու-ն:

Գիտնականներն ընդգծում են, որ քնի հենց երկարատեւ խանգարումն է մեծացնում մահվան վտանգը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր տառապում են այս հիվանդությամբ, առավել հաճախ մահացել են սիրտանոթային ու շնչառական հիվանդությունների հետեւանքով:

Այվազովսկու «9-րդ ալիք»-ն ընդգրկվել է 10 լավագույն կտավների ցանկում

Հանրահայտ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «9-րդ ալիք» (1850թ.) ստեղծագործությունն ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն կտավների ցանկում, որոնք պատկերում են ծովի ալիքների անհավանական գեղեցկությունըՑանկը կազմել է միջազգային հեղինակավոր The Creative Business բլոգը, որը նվիրված է արվեստին` հիմնականում լուսանկարչությանն ու գեղանկարչությանը: Ցանկը կազմել է գերմանացի հայտնի արվեստաբան, նկարչուհի Անդրեա Բեքլենդը, ում բազմաթիվ աշխատանքներ ընդգրկված են  Գերմանիայի պետական, Հաագայի, Փարիզի, Լոնդոնի եւ Վաշինգտոնի մասնավոր հավաքածուներում: Տասնյակում ընդգրկված են Աբրահամ Ուիլարեթսի «Փոթորկոտ ծովը» (1629թ), Հոկուսայի «Կանագավայի հսկա ալիքը» (1829-1832թթ), Ուիլիամ Թըրների «Սառցե փոթորիկ» (1842թ.), Կլոդ Մոնեի «Էտրետատի փոթորկոտ ծովը» (1883թ.) եւ այլ աշխատանքներ:

The Creative Business բլոգը ստեղծել են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործունեություն ծավալող մի խումբ լուսանկարիչներ, նկարիչներ եւ արվեստաբաններ: Բլոգի նպատակն է սոցիալական մեդիայի միջոցով աշխարհին ներկայացնել ընթացիկ ցուցահանդեսների, աշխարհի ամենահայտնի թանգարաններում եւ պատկերասրահներում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Միաժամանակ, բլոգի համահիմնադիրներն արվեստը ներկայացնում են բիզնեսի տեսանկյունից եւ տարատեսակ թեմատիկ տասնյակների, վերլուծական հոդվածների միջոցով փորձում ապացուցել, որ արվեստի գործեր գնելը լավագույն ներդրումն է:

100 մետրանոց Եռագույնը կծածանվի Արարատի գագաթին

Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներում եւ գյուղերում, Եվրոպայի եւ Ռուսաստանի բազմաթիվ բնակավայրերում ծածանված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված 100 մետր երկարություն ունեցող Հայոց Եռագույնը շատ շուտով կլինի նաեւ Արարատի գագաթին: Այս մասին հայտնում են «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամից:  

Դրոշը կծածանվի հայկական Քոչարիի երաժշտության ներքո: Միաժամանակ՝ Արարատի գագաթին շուրջպար կբռնի Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ Արարատի բարձունքում գտնվող «Կարին» պարախումբը: Տվյալ պահին ուխտայցով Արեւմտյան Հայաստան մեկնած հայորդիների խումբը կհաղթահարի Արարատ լեռան 5165 մետրանոց բարձունքը: Մեծ Եղեռնի հիշատակին նվիրված 100 մետրանոց Եռագույնի հեղինակն է «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գեւորգյանը:

Նրա պատրաստած 15 մետրանոց եռագույնը 2014թ. ամռանը բարձրացել է Արարատի գագաթ: Իսկ Մեծ Եղեռնի խորհուրդը կրող 100 մետրանոց Եռագույնը նախատեսվում էր Արարատ բարձրացնել 2015թ. ապրիլի 24-ի նախօրեին, սակայն այդ ժամանակաշրջանում առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով նախաձեռնությունն իրականացնել չի հաջողվել:

Ոսկե ծիրանի կարճամետրաժները՝ Կարապի լճի բացօթյա էկրանին

«Երեւանյան ամառ 2015»-ը Կարապի լճի բացօթյա էկրանի շուրջ էր հրավիրել լավ կինոյի սիրահարներին՝ դիտելու «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացված խաղարկային ու վավերագրական կարճամետրաժ ֆիլմերից 4-ը։ Ցուցադրված ֆիլմերը նկարահանել են հայ կինոռեժիսորներ՝ Հայաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից։

Կինոսերներին է ներկայացվել «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի՝ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին արժանացած «Ճանապարհ» ֆիլմը (ռեժիսոր՝ Գագիկ Մադոյան, Հայաստան), ինչպես նաեւ «Օտարը» (ռեժիսոր՝ Տաթեւ Հակոբյան, Հայաստան), «Սանդվիչ կղզու մարդը» (ռեժիսոր՝ Լեւոն Մինասյան, Ֆրանսիա), «Ինչպես գիրանալ առողջ եղանակով» (ռեժիսոր՝ Գեւորգ Ասլանյան, Բուլղարիա) ֆիլմերը։

Հայաստանը` Իտալիայի «Օրչինուս Օրկա» փառատոնի պատվավոր հյուր

Իտալիայի Մեսինա քաղաքում (Սիցիլիա) հուլիսի 26-ից օգոստոսի 2-ը տեղի ունեցող ամենամյա «Օրչինուս Օրկա» 13-րդ փառատոնի այս տարվա պատվավոր հյուրը Հայաստանն է: Փառատոնի շրջանակում կայացան Հայաստանին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայկական մշակույթին ու պատմությանը, Լեռնային Ղարաբաղին նվիրված միջոցառումներ:

Հուլիսի 26-ին Լիպարի կղզու հռոմեական հայտնի Սան Կալոջերնո պատմական տարածքում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ժամանակակից արվեստի նկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Վան Լեոյի, Մարիո Սիլլանի Ջերակյանի, Շարիս Կարապետյանի, Կլաուդիո Գոբբիի եւ Ագնեսե Պուրգատորիոյի աշխատանքները: Ցուցահանդեսի բացումը կատարեց հայտնի արվեստաբան, Տուրինի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր եւ լրագրող Մարտինա Կորնյատին, ով այս տարի մասնակցել էր Երևանում գումարված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:

Փառատոնի պաշտոնական բացումը կայացավ հուլիսի 28-ին. այն նախագահում էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, «Օրչինուս Օրկա» փառատոնի նախագահ Գաետանո Ջունտան եւ Մարտինա Կորնյատին:

Դեսպան Ղազարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Փառատոնի կազմակերպիչներին՝ հայ ժողովրդի հետ համերաշխության եւ բարեկամության համար, խոսեց Սիցիլիայի հետ հայ ժողովրդի պատմական կապերի, միջանադարյան Սիցիլիայի տնտեսության եւ մշակույթի զարգացման գործում հայերի ունեցած դերի մասին: Նա կարևորեց Հայաստանի եւ Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ գործընկերության զարգացումն ու ամրապնդումը: Դեսպանն անդրադարձավ նաեւ Հայոց ցեղասպանությանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Նոր ցեղասպանությունների կանխարգելման նպատակով նա անհրաժեշտ համարեց կրթական ծրագրերի եւ զանգվածային իրազեկվածության ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Սարգիս Ղազարյանն ընդգծեց, որ նման միջոցառումների անցկացումը նպաստում է ցեղասպանությունների մասին իրազեկվածության տարածմանը և դրանով իսկ՝ կանխարգելմանը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսելիս դեսպանը կարևորեց հակամարտության մասին անկողմանակալ տեղեկատվության տարածումը՝ որպես Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումը կանխարգելող միջոց:

Պաշտոնական բացումից հետո կայացավ իտալահայ գրող Վազգեն Բերբերյանի «Անտարբեր երկնքի տակ» վեպի շնորհանդեսը: Շնորհանդեսին հաջորդեց համերգ, որի ժամանակ իտալացի երաժիշտների կատարմամբ հնչեցին նաև հայկական ժողովրդական ստեղծագործություններ:

Նույն օրը ցուցադրվեցին Տոնինո Գուերայի մասին և այս տարի Մարտինա Կորնյատիի ու Մատեո Բեռնարդինիի «Հայաստան-2015» Հայաստանում նկարահանված ֆիլմերը: «Հայաստան-2015» ֆիլմը բաղկացած է 2 մասից. առաջին մասը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղին:

Հուլիսի 29-ին ցուցադրվեց Արմին Վեգների մասին փաստագրական ֆիլմ, որտեղ լայն անդրադարձ կար Հայոց ցեղասպանության մասին նրա վկայություններին:

Հուլիսի 30-ին «Ա, ինչպես Հայաստան» խորագրի ներքո կայացան Ֆրանչեսկո Դելլա Նոչեի, ֆրանսահայ լուսանկարիչ Անտոնի Ագուջյանի մասին տեսանյութի ցուցադրությունը և Մարտինա Կորնյատիի եւ Ուգո Վոլիի «Չավարտված ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը:

Դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույց տվեց «Gazzetta del Sud» օրաթերթին: Կայացած միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին իտալական լրատվամիջոցների կողմից:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 28 (374), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.