Նավասարդի տոնն է – Իրականում Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ վերանվաճեց այն…

Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հայ արիներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Նավասարդի ավանդական տոնը: Այս օրը հավիտյանս փառաբանվում է Դյուցազուն Հայկի՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի համար: Մեր փառահեղ Նախնի Հայկը, ինչպես Հայոց էպոսի Սասնա Դավիթը, Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների կամոք վերադառնում է Հայոց Երկիր, որ ազատագրի այն՝ հայ սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից… Այդ օրը Հայկը հաղթեց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային բերեց ազատ կյանք: Նահապետը հայ ազգի հիմնադիրը չէ, ինչպես շարունակում են պնդել հայի տարիքը նվազեցնելու միտում ունեցողները: Հայ ազգը Արարչի արարած 7 բնածին ազգերից մեկն է՝ հենց առաջինն արարված, եւ Հայոց փառահեղ նախնին հայ ազգի այն ներկայացուցիչներից է, ով Աստվածամարդ էություններից մեկն է, որ այդ ժամանակահատվածում կատարեց իր եւ հայ տեսակի առաքելությունը… Եվ Հայկը կատարեց իր երկնային առաջադրանքը, որ երկրային առաքելությունն էր իր՝ վերակագնվեց Հայի Իշխանությունը Հայոց Հավիտենական Հայրենիքում՝ Հայքում՝ Հայկի (հայերի) նախապապերի երկրում: 

Սակայն այս պատմական փաստը (արտաքին ու ներքին) պատմա-ստագիտությամբ շարունակում են աղավաղել: Նախ փորձեցին Հայոց պատմությունն սկսել հուդա-քրիստոնեության ներխուժման պահից իբր հայն այդպես միայն ազգ դարձավ, որ հազիվ 2 հազար տարեկան է: Բայց չհաջողելով սուտը, փորձում են մեր պատմությունն ու ինքնությունը սահմանափակել 4-5 հազար տարվա մեջ՝ մոռացության մատնելով բյուր հազարամյակների հասնող մեր արաչական անցյալը: Անգամ Աստվածազարմ Հայկին Աստված հռչակելով՝ փորձել են մեր Աստվածներին մարդեղեն դարձնել՝ իբր հիմնավորելով Հայ Աստվածների ոչ Արարչածին ու Հավերժական լինելը… Սա թշնամական (ներքին ու արտաքին) դավադրություն է: Կրկին հիշեցնենք, որ պատմահայր Մովսես Խորենացին է անգամ արձանագրել (ում աշխատությունների հիմնարար մասը նույնպես ոչնչացվել է հուդա-քրիստոնեական գրաքննությամբ), որ Հայք վերադառնալով՝ Հայկը հանդիպում է Հսկաների Ցեղի ցիրուցան ներկայացուցիչների, որ Հայքի բնիկներն էին եւ նրանց հնարավոր չէր եղել ստրկացնել… Իրականում՝ Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ հանդիպեց հսկա մարդկանց բազում խմբերի, որ մեկուսացել էին հայոց լեռներում, որտեղ ապրում էին ինքնապաշտպանվելով: Մեր փառահեղ Նահապետն անգամ զարմացել է այդքան հսկաների առկայությունից, բայց քաջ գործերով՝ կարողացել է իր շուրջը համախմբել նրանց, ինչպես դա արե հայրենիք վերադարձած Սասնա Դավիթը…

Հաղթելով Բելին՝ Հայկը զարկ տվեց վերազարթոնքին, հայության վերելքի մի նորդարաշրջան բացեց ու հետագա սերունդները դա գնահատելով փառաբանեցին Հայկյան հաղթանակը, իսկ Նավասարդը երկար ժամանակ (մարտին նշվող Հայոց Ամանորից հետո) նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Վերածննդի ու Կյանքի օր… Օգոստոսը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել: Իսկ այսօր մերթ ընդ մերթ կազմակերպվող Նավասարդյան խաղերը զուրկ են Նավասարդի բուն էությունից: Օգոստոսի 11-ին Երեւանում, Հայկ Նահապետի արձանի մոտ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն է կազմակերպվել, որտեղ փառաբանվել են Հայ Աստվածներն ու մեր հզոր նախնին՝ Հայկը: Տոնն ավարտվել է գինեձոներով համեմված ավանդական ուտեստների համտեսմամբ՝ ՀԱՄ կենտրոնում:

Միաժամանակ ՀԱՄ անդամները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի մասնակցությամբ եղել են սահմանային հատվածներում՝իրենց հավատարմությունն հավաստել ազգին ու հայրենիքին: Հայ արիականներն ու ազգայնականները նաեւ երդման արարողություններ են կազմակերպել՝այցելելով Գարեգին Նժդեհի մասունքների վերաթաղված 3 սրբավայրեր,Սասունցի Դավթի, Տորք Անգեղի եւ այլ հուշարձանների մոտ:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն  

Երեւան – Արցախի եւ Նախիջեւանի սահմանային հատվածներ

 

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։