Իրանագե՞տ, թե՞ իրանամետ – Երբ գիտակցաբար են խեղաթյուրում պատմական իրականությունը… Հայերենը, այժմ՝ XXI-րդ դարում, համարվում է ամենահին (չմեռած) հնդեվրոպական լեզու…

(ռուսական տառատեսակի վնասված լիւնելու պատճառով ռուսերեն գրվածները ժամանակավորապես կարդալ այս թողարկման PDF տարբերակում – www.hayary.org-ում՝ «Լուսանցք»-ի էջում)

Պատմական գիտությունների դոկտոր, արեւելագետ-իրանագետ Էդուարդ Խուրշուդյանի «Սասանյան Իրանը եւ Հայաստանը» (Ý. Õóð­øóäÿí «Ñà­ñàíèäñêèé Èðàí è­ Àð­ìåíèÿ» 2003, Àë­ìà­òû) գիրքը զարմանք եւ հիասթափություն է առաջացնում ընդգծված իրանամետությամբ:

Ընթերցելուց հետո տպավորություն է ստեղծվում, ասես այն վերաբերվում է ոչ թե Սասանյան Պարսկաստանի եւ Հայաստանի փոխհարաբերություններին, այլ՝ հայերի կողմից պարսիկներից ու պարթեւներից վերցրած փոխառություններին: Հեղինակը նույնիսկ սեփական ազգանունն է քննարկման առարկա դարձրել, որպեսզի ցույց տա, որ, հնարավոր է, այն առաջացել է նոր պարսկերենից (էջ 127):

Ներկայացնենք մի քանի մեջբերումներ գրքից.

– Սեփական գիր չունենալու պատճառով հայերը օգտվում էին հունական, պարթեւա-արամեական, սիրիական տպատառերից եւ լեզվից:

– Պահլավերեն լեզուն (ïàõ­ëå­âèê) մյուս իրանական լեզուների ոլորտում ամենաշատ ազդեցություն է ունեցել հայերեն բառապաշարի վրա: Եղել է ժամանակ, երբ պահլավերենից փոխառությունների շնորհիվ հայերենը դասում էին իրանական լեզուներին:  - Աքեմենյանների ժամանակ Հայաստան է բերվել զրադաշտական ուսմունքը: Այսպես, զրադաշտական Արամազդի, իրանական Անահիտի եւ Վահագնի հետ պաշտում էին նաեւ Տորք աստծուն, ով ըստ երեւույթին, լուվիական աստված էր: Ականավոր եկեղեցական եւ քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչի քարոզչական եւ կազմակերպչական գործունեության արդյունքում Հայաստանում ընդունվեց քրիստոնեությունը:

– Հիրավի, հայկական մշակույթը իր ամբողջ զանազանությամբ ներընկալել է իրանականի մի հսկայական շերտ եւ, առաջին հերթին, պահլավական ժառանգությունից, եւ կարելի է ասել, հանդիսանում է պահլավական մշակույթի հոգեւոր ժառանգորդը:

Այստեղ է, որ ռուսը կասեր. «Íó è íó!»:

Ի դեպ, իրանագետ պատմաբանը եղել է Հայաստանի Հանրապետության լիազոր եւ արտակարգ դեսպանը Ղազախստանում եւ Ղրղստանում, եւ ինչպես երեւում է գրքից, «հավուր պատշաճի» ներկայացրել է մեր երկիրը:

Խոսելով այն մասին, որ հայերը գիր չեն ունեցել, պատմաբանը հարկ չի համարել անդրադառնալ նաեւ այն փաստին, թե ում պատճառով եւ ինչպես հայ ժողովուրդը մի ամբողջ դար զրկված է եղել իր մայրենի լեզվից եւ գրից: Փոխարենը մեծարում է Գրիգոր Լուսավորիչին (իրականում՝ Ավերիչին), ով քար ու քանդ արեց հազարամյակներով ձեւավորված ու զարգացած հայկական մշակույթը:

Այդ ինչպե՞ս եղավ, որ իրանական լեզուներին իբր դասվող հայերենը, այժմ՝ XXI-րդ դարում, համարվում է ամենահին (չմեռած) հնդեվրոպական լեզու: Հեղինակն անտեսում է վերջին տասնամյակների հայագիտական ուսումնասիրությունները կամ չի կարդացել դրանք:

Արմեն Դավթյանն իր «Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարան» (2014, Երեւան) գրքի առաջաբանում գրում է, թե այսօր, գենետիկայի մեծ թռիչքի դարաշրջանում վերանայվում է շատ բան, այդ թվում եւ հնդեվրոպական լեզուների անջատման ժամանակագրությունը: Ըստ նոր ժամանակագրության, որն արդյունք է գենետիկական եւ լեզվաբանական տվյալների համադրման, հնդեվրոպական ամենահին (մեզանից մոտ 8700 տարի առաջ) լեզուն թոխարերենն է (մոտ 7900 տարի առաջ), ապա հայերենը (7300 տարի առաջ), ապա հունական լեզուները, ավելի ուշ հնդիրանական լեզուները (Nature, 2004):

Հետագայում վերը նշված թվերը վերանայվել են բոլոր լեզուների համար եւ, վերջին տվյալների համաձայն (Nature, 2012), ամենահին (չմեռած) հնդեվրոպական լեզուն հայերենն է:

Բայց այստեղ կա մի շատ հետաքրքիր նորություն: Հայերենն այլեւս չի դիտվում իբրեւ լեզու, որ հունարենի հետ եղել է նույն ճյուղում, այլ դիտվում է թոխարերենի հետ նախնական ընդհանրության մեջ»:

Հին ու նոր պատմաբաններից ու լեզվաբաններից շատերը փոխանակ մտածեին, որտեղից է ծագել Հնդկաստան անվանումը եւ հնդեվրոպական տերմինը, հակառակն են արել. Հայաստանում «հնդկական գաղթօջախներ» են հորինել, որպեսզի Հնդկաստանից փախած եւ Տարոնում ապաստանած եղբայրներ Գիսանեին եւ Դեմետրին սարքեն հնդիկներ՝ չիմանալով՝ ո՛ր Հնդկաստանից են նրանք փախել:

Միայն Մ. Էմինն է, որ համամիտ չի եղել նրանց հետ, բայց չի կարողացել ապացուցել իր տեսակետը փաստերի բացակայության պատճառով, որովհետեւ բոլոր նախաքրիստոնեական ձեռագրերը Հայաստանում ամբողջությամբ ոչնչացվել էին պարթեւ կամ ասորի Գրիգոր Ավերիչի եւ նրան սատարողների կողմից:

Իմիջիայլոց, արեւելագետ Խուրշուդյանը պետք է որ իմանար՝ ժամանակին Պարսկաստանը կոչվել է Հնդկաստան: Երբ մեր լեզվաբանները եւ պատմաբանները կկարողանան ապացուցել աշխարհին, որ Հնդկաստան, Ինդոս, Գանգես եւ շատ այլ անվանումներ Հնդկաստան-Հայաստանից են տարվել թերակղզի Հնդկաստան եւ ավելի հեռու երկրներ, այն ժամանակ աբստրակցիա համարվող հնդեվրոպական լեզուն կդառնա հոմանիշը հայեվրոպականի: Եվ քանի որ նրանցից շատերը դոփում են տեղում, այս հարցի շուրջ ստիպված են խոսել ոչ մասնագետները:

Հնդկաստանի թեմային անդրադարձել ենք «Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը» հոդվածում («Լուսանցք», սեպտ. 5-ից հոկտեմբերի 5-ը, 2014թ.):

Եթե պարսիկները եւ պարթեւները, չունենալով սեփական աստվածներին, ժամանակին պաշտել են մեր աստվածներին՝ Արամազդին (Հայր Արային,- խմբ.), Անահիտին, Միհրին, Վահագնին, Տիրին, դա դեռ չի նշանակում, որ նրանք իրենց աստվածներն են եղել:

Իսկ ինչ վերաբերվում է զրադաշտական ուսմունքի տարածմանը, ապա պատմաբանը ուղղություններն է շփոթել: Այն Հայաստանից է տարածվել դեպի Պարսկաստան եւ թերակղզի Ինդոստան:

Բ. Գ. Մոյշեզոնը «Արմենոիդները – հին ազնվականություն» (Á.Ã. Ìîéøåçîí «Àðìåíîè­äû – àðèñ­òî­ê­ðà­òèÿ äðåâíîñòè», æóðíàë «Íà­ðîä è çåìëÿ», «Èåðóñàëèì» N1-3, 1984-1985) հոդվածում գրում է. «Պարս-զրադաշտականները պատկանում են արմենոիդ տեսակին, որը եղել է իրանա-արիական էթնոսի ակտիվ կորիզը: Արմենոիդները կազմել են Միջագետքի, Անատոլիայի եւ Իրանի բնակչության մեծամասնությունը»:

Ինչպես տեսնում ենք, օտար գիտնականի կարծիքը բոլորովին այլ է, քան մեր պատմաբանինը:

Այժմ անդրադառնանք մեկ այլ հայագետ-իրանագետ գիտնականի՝ Հովիկ Ներսիսյանի եւ նրա «Հայկական լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեսթան» աշխատությանը:

Հ. Ներսիսյանը ծնվել է Իրանում, հաճախել Իրանի զինվորական ակադեմիան, շահել է շրջանավարտների առաջնությունը եւ թագավորի կողմից պարգեւատրվել թրով ու նաեւ «Գիտություն» շքանշանով: Այսպիսի պատվի արժանանալով թագավորի կողմից՝ այնուամենայնիվ, նա չի դարձել իրանամետ, այլ հակառակը՝ սուր քննադատության է ենթարկել Հայոց պատմությունը խեղաթյուրողներին:

Նա համոզված է, որ «Ավեսթայի օգտագործումը, որպես հայ ժողովրդի վաղնջական հոգեւոր մշակույթի պատմության մի համայնագիտարան, նորից համոզում է մեզ այն մասին, որ նոր գաղափարախոսության՝ քրիստոնեության պարտադրումը հայ ազգին զուգակցվել է ազգային, մշակությաին եւ պատմական ձեռքբերումների դիտավորյալ արմատական ոչնչացման մոտեցումով: Ավեսթան մի հսկայական աշխարհագրական եւ տեղանունների բացատրական բառարան է, որի օգնությամբ կարելի է Հայոց հին Աշխարհի տեղադրությունը վերծանել»:

Դրանում մենք համոզվեցինք, երբ այս հիանալի գրքի շնորհիվ կարեւոր տեղեկություններ ստացանք Քարահունջ հուշարձանի վերաբերյալ, որտեղ ասվում է. «Լավագույն եւ առաջին երկիրը, որ ես ահուրահ Մազդաս ստեղծեցի Վանգուհի Դաիթիա (Որոտան)» գետի հովտում, Աի՛րիանա վաեջան է (պհլ. Իրան վեջ):

Արամազդը նախաստեղծ սրբազան կով (տավար) Եվագդաթին հենց այստեղ Վանգուհի Դաիթիա գետի ափին արարեց, որը լուսնյակի նման սպիտակ էր եւ բարձրությունն էր երեսունինը եղեգ, որից հետո միայն արարեց Գայո Մարեթային (մեռնող կյանք=մահկանացուին).- պհլ. Գայոմարդ, պարսկերենում՝ Քեյումարս:

Իսկ Զրադաշտի մասին ասվում է. «Ըստ պահլավական կրոնական գրականության եւ ավեսթայական ասույթների, Զրադաշտը Աի՛րիանա վաեջա-ում, Դարեջա գետի կողքին Վանգուհի Դաիթիա (Որոտան)» գետի ջրով սնվող երկրում է ծնվել:

Այստեղ կարելի է ասել, որ Դարեջա գետը Որոտանի ձախ վտակ՝ Դար գետն է, որի շրջակայքում է գտնվում Քարահունջը: Նշենք նաեւ, որ «դար» բառը գրաբարում նշանակում է զույգ թիվ, 20-ամյա շրջան, հունարենում՝ 40 տարի (Լ.Հովհաննիսյան «Հայ-իրանական նոր ստուգաբանություններ», «Գրաբարի բառանկարագրության եւ բառագիտության հարցեր»):

Գրքից տեղեկանում ենք. «Պահլավական աղբյուրներում հիշատակված ժամանակաշրջանը հիմնավորվել է կրոնական այն ավանդույթի հիման վրա, որ առաջին մահկանացուն՝ Ավեսթայի Գայա Մարեթան 30 տարի ապրեց: Ապա նրա սերմը 40 տարի գետնի մեջ թաքնված մնաց, որից հետո առաջին մարդկային զույգը բույսի կերպարանքով ծլեց եւ այս զույգը 50 տարեկանում Հուշանգին ծնելուց ինսուներեք ու կես տարի ապրեց…»:

Այս տեղեկությունը հաստատում է մեր այն կարծիքը, որ Քարահունջը եղել է մարդկության արարման օրրանը ու այդ 40 տարի գետնի տակ թաքնված սերմից՝ հունդից է առաջացել նաեւ Հնդկաստան անվանումը:

Հնդկաստան-Սյունիքում (տե՛ս «Լուսանցք», «Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը»), Որոտան եւ Դար գետերի հովտում է արարվել առաջին մարդկային զույգը, երբ այն ժամանակներում Պարսկաստան անվանումով պետություն ընդհանրապես գոյություն չի ունեցել:

Նշանակալիցն այն է, որ այստեղ եւս ի հայտ է գալիս 40 թիվը, որ համապատասխանում է Քարահունջի ձվաձեւ շրջանը կազմող քարերի քանակին ու նաեւ Վեներա-Աստղիկի 40-ամյա ցիկլին (շրջանին):

Արժանավայել կերպով ներկայացնելով հայ ժողովրդի անցյալը՝ Հովիկ Ներսիսյանը գրում է. «Հետաքրքիր է, որ հատկապես պարսկական եւ պարսկամետ աղբյուրները, անտեսելով բոլոր սեպագրային պատմական եւ լեզվաբանական տվյալները, ամեն ինչ իրանական ներկայացնելու մոլուցքի հարկադրանքով խեղաթյուրում են իրականությունը»:

Ուրեմն, եկեք պայքարենք այդ մոլուցքի դեմ եւ տեր կանգնենք մեր անցյալի եւ ներկայի արժեքներին:

Գոհար Պալյան

Հ.Գ. – Աշխարհահռչակ գիտնական Պարիս Հերունին առիթով ասել է. «Հայոց պատմությունը փչացնում են հայ պատմաբանները, լեզուն՝ լեզվաբանները» (մեր զրույցից այս մեջբերումը բառացի է, եւ ինձ համար թեւավոր խոսք է դարձել,- Արմենուհի Մելքոնյան):

«Լուսանցք» թիվ 29 (375), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։