Հայկական խոհանոց – Հորթի մսով եւ նռան օշարակով աղցան… Սոֆիայում կայացավ «Գրան Պրի 2015» միջազգային մրցույթը… Հայտնի է «Միսս Մոլորակ» մրցույթի հաղթողը…2016թ. Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի գերմանահայ Իվետան… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – («Հայկական խոհանոց» խորագիրը վարում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Հորթի մսով եւ նռան օշարակով աղցան

Բաղադրությունը - Հորթի միս՝ խաշած – 200 գ, սեւ սալոր – 200 գ, ընկույզ – 200 գ, նռան օշարակ – 50 գ, թթվասեր – 50 գ, մաղադանոս – 1 կապ, աղ , սպիտակ, պղպեղ:

Պատրաստման եղանակը – Միսը, սալորը, ընկույզը, մաղադանոսը կտրտել, խառնել, ավելացնել օշարակը, թթվասերը, աղը, պղպեղը:

Հազարի տերեւները կտրտել, լցնել ափսեն, վրան լցնել աղցանը: Վերջում զարդարել նռան հատիկներով:

Սոֆիայում կայացավ «Գրան Պրի 2015» միջազգային մրցույթը

«Գրան Պրի» մրցանակին է արժանացել Հայաստանը ներկայացնող երգչուհի Լեոնորան: Սեպտեմբերի 13-17-ին կայացած մրցույթում 18-ից բարձր տարիքային խմբի «Դասական վոկալ» անվանակարգում եռագույնի ներքո հանդես է եկել ծնունդով գյումրեցի, լիրիկ սոպրանո Լեոնորան: Այս նախագծին մասնակցելու առաջարկը երգչուհին ստացել էր «Կատարողական արվեստի աշխարհի ասոցիացիա»-ի կողմից, իսկ Սոֆիա մեկնելու ծախսերը հոգացել է հովանավորը՝ ֆրանսահայ Լուսինե Հակոբյանը:

«Մրցույթը բավական թեժ էր մինչեւ վերջին րոպեն, լավագույն երգիչներ են մասնակցել 10 երկրներից, բայց Լեոնորային հաջողվել է «Դասական վոկալ» անվանակարգում գրավել 1-ին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել է բացարձակ հաղթող»,- տեղեկացրել է Լեոնորայի ամուսինը՝ Վիգեն Թանաշեանը, ով նաեւ երգչուհու պրոդյուսերն է:

Որպես մրցույթին մասնակցելու պարտադիր պայման` յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայանար երկու կատարմամբ, որոնցից մեկը պետք է լիներ երգչի հայրենի երկրի կոմպոզիտորի ստեղծագործություն, մյուսը՝ օտար: Հայ երգչուհին ներկայացրեց Կոմիտասի «Կռունկ» եւ Լուիջի Արդիտի “Il Bacio” (Համբյուր) ստեղծագործությունները: «Քվեարկությունը փակ էր, բայց առաջին իսկ ելույթից հետո՝ խոսքը Կոմիտասի մասին է, բոլորը մոտենում ու շնորհավորում էին` ասելով, որ շատ են հավանել ինչպես ստեղծագործությունը, այնպես էլ կատարումը»,- նշել է Վիգեն Թանաշեանը՝ շնորհակալություն հայտնելով ինչպես «Կատարողական արվեստի աշխարհի ասոցիացիա»-ին, այնպես էլ «Գրան Պրի 2015» (SOFIA GRAND PRIX-2015) միջազգային մրցույթի կազմկոմիտեին: «Ամեն ինչ հրաշալի էր: Գյումրի մենք վերադառնում ենք բաձառիկ տպավորություններով ու մեծ հաղթանակով»,- հավելել է երգչուհու պրոդյուսերը:  SOFIA GRAND PRIX-2015 մրցույթը բավական հայտնի է ոչ միայն Բուլղարիայում, այլ նաեւ շատ երկրներում: Միայն այս տարի մրցույթի մասնակցության հայտեր են ներկայացվել Իտալիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Սերբիայից, Ռումինիայից եւ Հայաստանից: Մրցույթն անցկացվում է «Sprint production»-ի եւ «Artvoices» Sofia երաժշտական գործակալության նախաձեռնությամբ՝ Սոֆիայի քաղաքապետարանի եւ Բուլղարիայի ազգային հեռուստատեսության հովանավորությամբ: Մրցույթն անցկացվում է ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ արվեսատգետների շրջանում: Լեոնորայի իրական անունն Արեւիկ է, նա սովորել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնում: Այս ընթացքում Լեոնորան տարբեր երկրներում ու բեմերում է հանդես եկել, ունեցել է մենահամերգներ, սակայն հայրենի քաղաքում երգչուհուն հիշում են «Անուշ» օպերայի 100-ամյակի առթիվ բեմադրված «Անուշ»-ի գլխավոր հերոսուհու դերերգով: Վերջին տարիներին երգչուհու համերգային ծրագրով, բեմական կեցվածքով ու մնացած բոլոր խնդիրնեով զբաղվում է Լեոնորայի ամուսինը՝ բեյրութահայ պրոդյուսեր Վիգեն Թանաշեանը:

Հայտնի է «Միսս Մոլորակ» մրցույթի հաղթողը

Հայաստանի ներկայացուցիչն արժանացել է «Միսս նրբագեղություն» մրցանակին: Թբիլիսիում կայացած «Միսս Մոլորակ» միջազգային մրցույթի մրցանակակիր է դարձել 18-ամյա վրացի մոդել Տինատին (Տիկո) Բաբլուանին:

Մրցույթին մասնակցել են 26 աղջիկներ աշխարհի տարբեր երկրներից: Վրաստանում «Միսս Մոլորակ» մրցույթի եզրափակիչ փուլն առաջին անգամ էր անց կացվում: Մասնակիցները մրցել են ազգային հագուստներով, լողազգեստներով եւ տաղանդների մրցույթում: Հաղթողին ընտրել են միջազգային ժյուրիի անդամները, որի կազմում ընդգրկված են եղել 20 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի մասնակիցը՝ Դայանա Դավթյանը, արժանացել է «Միսս նրբագեղություն» մրցանակին:

«ՓոխՄիսս Մոլորակ» տիտղոսին է արժանացել Շվեդիայի ներկայացուցիչը:Ռուսները հաղթել են միանգամից 4 անվանակարգերում՝ «Միսս հմայք», «Միսս թոփ մոդել», «Միսս սպորտ» եւ «Միսս տաղանդ»: Լատվիան դարձել է «Միսս մամուլ» մրցանակակիր, Ղրիմի ներկայացուցիչը՝ «Միսս անհատականություն», իսկ հոլանդուհին՝ «Միսս ժպիտ»:

2016թ.-ին Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը

Հաջորդ տարվա Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու է գերմանաբնակ երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով հայաստանյան հանդիսատեսին հայտնի դարձավ «Հայ Սուպերսթար» նախագծից։ Ըստ BlogNews-ի աղբյուրների՝ Իվետայի թեկնածությունն արդեն հաստատվել է Հ1-ում, ու շուտով կհայտարարվի այդ մասին։

Մեր կողմից ավելացնենք, որ Իվետայի գնալը շատ լավ որոշում է, որովհետեւ նրա արտաքին եւ ձայնային տվյալները չեն զիջում իրար։ Իվետան նաեւ փորձ ունի միջազգային բեմերում երգելու, ինչն այս հարցում մեծ պլյուս է։ Հաջողություն մաղթենք Իվետային ու հուսանք, որ մյուս տարի մեծ հաջողություն ենք գրանցելու։

Ծնվել է 1986թ. հոկտեմբերի 14-ին, Երեւանում։ 1992թ. տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ստացել է միջնակարգ եւ բարձրագույն կրթություն։ 1998-2006թթ. անգլերեն լեզու եւ նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում։ 2009թ. վերադարձել է Երեւան ու ընդունվել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին։ 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» նախագծին եւ զբաղեցրել 5-րդ տեղը։ Նույն թվականին Մոսկվայի «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ 2011թ. նկարահանել է 2 տեսահոլովակ։ Գրում է անգլերեն ու գերմաներեն լեզուներով երգեր, աշխատում է գերմանացի պրոդյուսերների հետ։ Զուգահեռ ներկայանում է հաուս-էլեկտրո ոճի մեջ, որի շրջանակներում համագործակցել է դիջեյներ Սերժոյի եւ Լազարոյի հետ։ 2011թ. Գերմանիայում մասնակցել է «Համբուրգի ձայն» երաժշտական մրցույթին ու զբաղեցրել 3-րդ տեղը։

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99               «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74               «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 31 (377), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։