Հայոց նախնյաց տոնն է՝ նախնիների հիշատակի օրը… Հայկական խոհանոց – Թել պանրով եւ քունջութի խյուսով աղցան… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայոց նախնյաց տոնն է՝ նախնիների հիշատակի օրը

Սեպտեմբերի 23-ին Հայ արիական տոնացույցով Նախնյաց հիշատակի օրն է:

Արեւածագին հայ արիները նշեցին Նախնյաց ավանդական տոնը: Այս անգամ արիադավան հայերն ու հեթանոս ազգայնականների համախմբումը սրբազան տոնի ծիսական արարողությունն անցկացրեցին Արագածի հարավային գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ: Այս մասին տեղեկացնում են մեզ ՀԱՄ լրատվական կենտրոնից:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ բարձրացան քառագագաթ Արագածի հարավային բարձունքը եւ փառաբանեցին հայոց նախնյաց:

Ի կարգի՝ հայ արիականներն ու ազգայնականները փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ հայոց նախնյաց հոգե-ոգեղեն աշխարհները պահպանելու եւ նախնյաց հետ հոգե-ոգեղեն կապն ամրապնդելու համար:

Հատուկ ծես կատարվեց Հայ Տեսակի Արարման եւ Տիեզերաաշխարհներում՝ վասն հայության հավերժության պայքարելու եւ Արարչակարգը վերականգնելու համար: Քրմերը զոհաբերություն մատուցեցին Հայ Աստվածների, հոգի-ոգիների ու մարդկանց միասնության եւ հանուն Երկնային ու Երկրային Հայրենիքների հզորացման ու վերամիավորման նպատակի համար…

Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն կազմակերպեց Երեւանում՝ Տորք Անգեղի արձանի մոտ: Ի դեմս Տորք Անգեղի եւ Հայկ Նահապետի՝ փառաբանվեցին մեր հսկա նախնիները, ովքեր Աստվածամարդիկ էին եւ խոսում էին Հայ Աստվածների հետ

Արագածի գագաթին կազմակերպված՝ Հայոց երկրային հայրենիքի վերատիրման, ամբողջականացման եւ Հայկական Լեռնաշխարհում վերստին հաստատվելու ծեսին հիշատակվեցին նաեւ սեպտեմբերի 2-ի (Արցախի Հանրապետության) եւ 21-ի (Հայաստանի հանրապետության) անկախության տոները: Աշնանային գիշերահավասարի այդ օրը նշվել է նաեւ մեր ինքնորոշման՝ օտարի տիրապետությունից ազատագրման՝ հայոց պետականության եւ անկախության վերականգնման տոնը, որը հայ արիականներն ու ազգայնականները կրկին նշել են «Հայաստան-Արցախ՝ վերամիավորված երկիր» կարգախոսով, դա ընդունելով որպես Միացյալ Հայաստանի վերակերտման նախահիմք:  «Նախնյաց հիշատակի օրը տոն է՝ տոնախմբություն, քանզի հիշում եւ մեծարում են բոլոր նախնիներին, եւ այն որեւէ կապ չունի հուդա-քրիստոնեական մեռելոցների հետ: Այդ սրբազան օրը մարդ եւ հոգի տիեզերակապը Երկրային Հայրենիքից՝ Հայկական Լեռնաշխարհից ձգվում է դեպի Երկնային հոգեոգեղեն Հայկական Աշխարհները…»,- նշված է ՀԱՄ լրատվական կենտրոնի հայտարարությունում:

Հայկական խոհանոց – («Հայկական խոհանոց» խորագիրը վարում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

Թել պանրով եւ քունջութի խյուսով աղցան

Բաղադրությունը Հազարի տերեւներ – 100 գ, մանր լոլիկ – 150 գ, թել պանիր – 80 գ,

քունջութի խյուսի համար՝ քունջութի սերմեր, աղ, սպիտակ պղպեղ, սպիտակ գինի:

Պատրաստման եղանակը Նախ՝ քունջութի խյուսը պատրաստելու համար հարիչով լավ խառնել սերմերը, աղն ու սպիտակ պղպեղը եւ սպիտակ գինին: Խառնել մինչեւ թանձրանալը:

Այնուհետեւ հազարի տերեւները կտրատել մեծ-մեծ եւ շարել ափսեի մեջ: Վրան շարել երկու կես արած մանր լոլիկները, սրա վրա էլ՝ թել պանիրը: Վերջում աղցանի վրա լցնել քունջութի խյուսը:

Վայեք այս թեթեւ, բայց միեւնույն ժամանակ հագեցնող աղցանը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից

Երեւանի «Փյունիկ»-ը Հայաստանի սուպերգավաթակիր

Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի 2015թ սուպերգավաթի խաղը: Այլ երկրներում այս կարգի հանդիպումները սովորաբար անցկացվում են նոր խաղաշրջանի մեկնարկից առաջ:, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին տարիներին այն կազմակերպում է սեպտեմբերի 24-ին, քանի որ գավաթը կրում է հայկական ֆուտբոլի երախտավոր Հակոբ Տոնոյանի անունը, որը ծնվել է հենց այդ օրը:

Այս տարի Հայաստանի սուպերգավաթը վիճարկել են երեւանյան ակումբները՝ հանրապետության չեմպիոն «Փյունիկ»-ը եւ «Միկա»-ն, որը գավաթի եզրափակիչում պարտվել էր հենց փյունիկցիներին (1:3): Թիմերը միմյանց հետ 5-րդ անգամ վիճարկեցին Սուպերգավաթը: Նախորդ 4 խաղերում 3 անգամ հաղթել է «Փյունիկ»-ը, մեկում` «Միկա»-ն:

Հիշեցնենք, որ 4 օր առաջ թիմերը հանդիպել են Հայաստանի առաջնության շրջանակում եւ «Միկա»-ն սեփական դաշտում հաղթել է 1:0 հաշվով:

Հայաստանի սուպերգավաթի այս տարվա հանդիպումը կրկին չի հետաքրքրել բուքմեյքերներին, որոնք համարյա չեն ընդունում խաղադրույքներ: Պատճառը, հավանաբար, այն է, որ վերջին տարիներին մասնակից թիմերը հանդես են գալիս ոչ հիմնական կազմերով, ինչը դժվարացնում է ճիշտ գնահատել ուժերի հարաբերությունը: Ինչեւէ, խաղն անցավ Հայաստանի չեմպիոնի առավելությամբ եւ ավարտվեց 3:0 հաշվով: «Փյունիկ»-ը 9-րդ անգամ տիրեց պատվավոր մրցանակին:

 Արաս Օզբիլիսի առաջին գոլը նոր մրցաշրջանում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Ռուսաստանի գավաթի խաղարկության «Վոլգա»-«Սպարտակ» խաղում խփեց իր առաջին գոլը նոր մրցաշրջանում: Սպարտակցիներն այդ խաղում պարզապես ջախջախեցին Նիժնի Նովգորոդի թիմին՝ 7:0:

Մեր ֆուտբոլիստը 70-րդ րոպեին խփեց հանդիպման վերջին գոլը, բացի այդ, աչքի ընկավ 2 արդյունավետ փոխանցումով: Հարկ է նշել, որ Արաս Օզբիլիսը վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր 2013թ. դեկտեմբերին, նույն «Վոլգա»-ի հետ առաջնության խաղում (6:1): Նա վնասվածքի պատճառով անցած տարի անցկացրել էր ընդամենը 1 խաղ, իսկ վերականգնվելուց հետո երկար ժամանակ չէր ընդգրկվում Մոսկվայի «Սպարտակ»-ի մեկնարկային կազմում:

 Հենրիխ Մխիթարյանը խաղին լրացուցիչ որակ է հաղորդում

Գերմանիայի առաջնության 6-րդ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն «Հոֆենհայմ»-ի դեմ խաղում ընդհատեց հաղթանակների շարքը եւ խաղն ավարտեց 1:1 հաշվով: Նշված հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը սկսեց պահեստայինների նստարանից, ինչը մեկնաբանել է նաեւ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: Նա ասել է, որ Հենրիխ Մխիթարյանն ու Իլկայ յունդողանը մրցաշրջանի սկզբից մեկնարկային կազմում են եղել բոլոր 11 հանդիպումներում, եւս 2-ւական հանդիպում էլ անցկացրել են ազգային հավաքականների կազմում։ «Նրանց պահեստայինների նստարանին թողեցինք, որ մի փոքր հանգստանան, բայց նրանք մեզ համար շատ կարեւոր են և մեր խաղին լրացուցիչ որակ են հաղորդում»,- ասել է մարզիչը։

Լիլիթ Մկրտչյանը գրավեց 3-րդ տեղը

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց լեհական Վրոցլավ քաղաքում ավարտված միջազգային մրցաշարում։ Վերջին, 9-րդ փուլում, մեր շախմատիստուհին սպիտակներով հանդիպեց իր հիմնական մրցակից Իրինա Բուլմագայի հետ, կարողացավ ոչ-ոքի խաղալ եւ պահպանել կես միավորի առավելությունը։

Այդպիսով, Լիլիթ Մկրտչյանը վաստակեց 5 միավոր եւ եզրափակեց առաջին եռյակը։ Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան, որը 2 միավոր ավելին գրանցեց իր անվան դիմաց։

Մարմնամարզիկները փորձարկեցին բարդացված ծրագրերը

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի «Կալինկա» մարզահամալիրում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Եվգենի Պոդգորնու մրցանակների հոբելյանական՝ 10-րդ խաղարկության հանդիսավոր բացումը, որին մասնակցեցին Ռուսասատանի հավաքականի անդամները, Սիբիրի տարածաշրջանի լավագույն մարմնամարզիկները, ինչպես նաեւ Ադրբեջանի, Գերմանիայի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Հայաստանի մարզիկները:

Մեր թիմը ներկայացել է հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը լազգոյում կայանալիք աշխարհի առաջնությանը պատրաստվող՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան կազմով:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01              «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 32 (378), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:,

This entry was posted in Արվեստ, Հոդվածներ. Bookmark the permalink.