Սա ի՛մ հայրենիքն է, որ նաեւ իմ տու՛նն է ու հանգրվանը – Եվ այստեղ ապրելու իրավունք չունեն թե՛ ներքին թուրքը, թե՛ արտաքին հայը…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այն համոզումը, որ միայն գենապիղծ ու անհայրենիք մարդը կարող է քաղաքական ապաստան խնդրել թշնամի երկրից, անքննելի է ինձ համար: Այսքանն է իմ պատասխանը յուրաքանչյուր դավաճանին ու հայրենադավին ուղղված… Ավելին ասել չարժե: Ավելին պիտի միայն ազգադավին սատկացնելը լինի, որը հնարավորության կամ ըստ կարեւորության խնդիր է:

Հայրենադավությունը կամ ազգադավությունը մի արարք է, որ երբեք չի կարող արդարացում ունենալ, յուրաքանչյուր հայ մարդու համար՝ ինչ-որ դավաճանի հոգեվիճակի տեսանկյունից ինչ-որ մի ձեւով հասկանալի դառնալ… Միջազգային ապազգային տեղեկատվությունն ու քարոզչությունն անգամ դարեր շարունակ պղծելով մեր շատ սրբություններ՝ չկոտրեցին հայի՝ մարդ ու հատկապես հայ մարդ մնալու, ինչպեսեւ բնատուր ամբողջության մեջ իր հայրենիքը վերակերտելու համոզմունքը:

Իշխանություններն ու ընդդիմությունները գալիս-գնում են, պետականությունն իր վարչա-քաղաքական կամ սոցիալ-տնտեսական համակարգով փոխվում է կամ չի փոխվում ու էլի նման բաներ, սակայն միեւնույնն է, այդ ամենը ոչ մի կապ չունեն Հայի ու Հայք-Հայաստանի հավիտենականության ու դրանից բխող հավիտենարժեք իրողությունների հետ…

Նեղանում են կամ ընդվզում իշխանության, ընդդիմության կամ ինչ-որ խմբի դեմ…

Ընդունում են կամ ընդդիմանում պետության կարգին կամ պաշտոնյաների ամենաթողությանն ու անարդարությանը…

Իսկ երբ խառնում են այս ամենը Ազգի ու Հայրենիքի հետ, հայրենալքումն արտագաղթ են կոչում, ինչն այդպես էլ անհասկանալի ու անընկալելի է մնում…  Ինչպե՞ս կարելի է խառնել իշխանությունը պետության-պետականության հետ, իսկ պետությունը՝ հայրենիքի… Ինչպե՞ս կարելի է պաշտոնյաներին խառնել բոլորի, այդ թվում՝ ժողովրդի հետ, իսկ ժողովված զանգվածն էլ՝ ազգի հետ, որն Արարչածին ու Աստվածազարմ մի հետք է երկրի վրաԽառնել, ու այսպես ասած արտագաղթել՝ փնովելով Ազգն ու Հայրենիքը: Սա ամենամեծ սրբապղծությունն է, որ կարող է լինել երբեւէ:

Դե՞մ ես իշխանությանը՝ պայքարի՛ր, արա հնարավորն ու անհնարինը ճշմարտության հաղթանակի համար: Բայց ինչու՞ լքել Բնօրրանը եւ այն թողնել նրանց՝ ում շուռտված հայ ես կոչում: Դե՞մ ես պետական քաղաքականությանը, պայքարի՛ր, նորից թող գործի դրվեն հնարավորն ու անհնարինը… Ինչու՞ լքել մայր հողը՝ օտար ափերում ընդդեմ հայրենիքի հանդես գալով՝ այդ սրբազան գաղափարն ապականելով…

Օտար իշխանությու՞նն է քեզ պաշտպանելու, թե՞ օտարի երկիրն է քո հայրենիքը դառնալու: Եթե այո՛, ապա խոսքը միայն կեցության, եթե չասեմ՝ ընչաքաղցության մասին է: Այս դեպքում ասելիքս նորից կարճ է, ինչպես վերեւում ասված հայրենադավի դեպքում: Իհարկե, տարբերություն կա թշնամական Ադրբեջան կամ Թուրքիա գնացողի ու Եվրոպա-ԱՄՆ կամ Ռուսաստան ու այլուր գնացողի միջեւ: Կա՛, բայց միայն մի հարցում, որ թշնամուն իր վրա ծիծաղելու եւ մեզ վրա հոխորտալու առիթ չի տրվում, եթե ոչ թշնամական երկիրն է «հայրենիք» դառնում…

Ինչեւէ: Ես երբեք չեմ լքի իմ հայրենիքը, որովհետեւ այն ի՛մն է, նախեւառաջ՝ ի՛մը, հետո յուրաքանչյուր հայինը: Եվ երբ գիտեմ որ իմն է, ապա ինչու՞ զիջեմ ինչ-որ մեկին, առավել եւս ներքին թուրքին կամ արտաքին հային… Չեմ լքի իմ տունը, եթե անգամ սոված եմ կամ հալածված, իսկ այդպես եղել է… բայց չեմ լքել իմ Հայրենիքը, որովհետեւ, Ազգիս ու Աստվածներիս Բնօրրանը չէի կարող թողնել իմ նմաններին հալածող տականքին… Ու հիմա հայրենիքում եմ՝ իմ երկրում, ոտքերիս վրա ամուր կանգնած եմ նորից:

Տուն ունեմ, որի դուռը պայմանական մի երեւույթ է՝ բացել-փակելու համար՝ իմ ու բոլորիս մեծ տուն (որ հայրենիքն է) ելումուտ անելու նպատակով: Այդ դուռը ես չէի դնի, ինձ պարտադրել են ազգի տականքները, որ գողի կամ մի այլ վնասատուի, հոգեխեղի կամ սեռամոլագարի տեսքով են երբեմն, որ կամ ներքին թուրք են կամ արտաքին հայ…

Գործ ունեմ, որ գաղափարածին է՝ արմատական, իմ անձնականն ու ազգայինը չի զատում երբեք, անգամ առաջնային ասվածը չկա եւ չի՛ կարող լինել, քանի որ այն գործ է «Ես»-ի ու «Մենք»-ի անբաժան ու նպատակային ճանապարհին…

Հավատ ունեմ, որ տիեզերքում ամբողջացնում է հայկական երկինքն ու երկիրը, որ տիեզերական լույս է բերում իմ տան ու մեր հայրենիքի վրա, իմ եւ ազգիս հոգիներում:

Եվ ես մենակ չեմ: Մենք եւս մենակ չենք: Անցել ենք մի ծանրագույն ու պատվախնդիր ժամանակաշրջան, երբ հարյուրամյակի բեռը մի տասնամյակում կրեցինք: 1988-ի ժողովրդական շարժումն ու հարյուր հազարների ընդվզումը, ներքին ու արտաքին թշնամու դեմ պայքարը, ուժային ու վարչական կառույցների հալածանքները, նոր ցեղասպանության դրսեւորումները, գաղթն ու անօթեւան փախստականները, ավերիչ երկրաշարժը, սովի-ցրտի-մթի տարիները, ազատագրական պայքարն ու պատերազմը ադրբեջանական արնախումների ու նրանց սատարող բոլշեւիկյան զինուժի դեմ, շրջափակումն ու միջազգային ճնշումները, ներքաղաքական անարդարությունն ու ապազգային երեւույթները… ու հաստատ էլի բաներ: Սա թերեւս մի հարյուրամյակի համար էլ է շատ: Բայց մենք դիմացանք, չլքեցինք ու մնացինք ու դեռ շատացանք…

1988-ին մենք կիսաքաղաքականացված ու կիսասոված, կիսավախվխորած ու կիսապաշտպանված դուրս եկանք աշխարհի հզոր չարիքների մեկի՝ խորհրդային բռնապետության դեմ, մեր ինքնապաշտպանական, ապաեւ՝ անկախական պայքարի ճակատով…

1990-ին մենք կիսազինված, կիսահամախմբված, կիսավստահ եւ կրկին կիսասոված մտանք ազգային-ազատագրական պայքարի մեջ, որը վերածվեց իրական պատերազմի ու շատացան թշնամիները…

1994-ին մենք կիսաանկախ, կիսամութ, կիսացուրտ ու կիսաթալանված երկրում, ավելի կիսասոված վիճակում հասանք պատերազմական անդորրի՝ զինադադարի, որպես հաղթանակած կողմ…

1998-ից կիսաիշխանափոխված ու կիսատ-պռատ պետականությամբ ոգեւորված թեւակոխեցինք մեր անկախության ու միջազգային ասպարեզում հայոց հարցերն առաջադրելու մի նոր փուլ…

2008-ից կրկին կիսաիշխանափոխված ու հին ու նոր կիսատ-պռատ սոցիալ-տնտեսական ցուցանիշներով, ներքաղաքական վայրուվերումներով շարունակեցինք մեր անկախության եւ միջազգային ասպարեզում ինքնահաստատվելու քայլերը…

2015-ն է արդեն, եւ էլի ունենք բազում կիսատ-պռատություններ գրեթե բոլոր ոլորտներում… Սակայն եղել ենք, կանք ու կմնանք անդավաճան մեր Ազգին ու Հայրենիքին, մեր անցյալին, ներկային ու ապագային…

Մենք հայ ենք, այն տիեզերագեն տեսակը, որն արարվել է երկնքում եւ երկրում, ունի իր Արարչածին Աստվածներն ու Աստվածակերտ Արարատյան Աշխարհը… Մենք հայ ենք ու Հայաստանն է մեր տունը, մեր ապաստանը, մեր միակ՝ առաջին ու վերջին հանգրվանը՝ անկախ որեւէ բանից,…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 32 (38), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։