Ստորև հետահայաց ներկայացնում ենք դեռ այն ժամանակ ՀԱՄ ԳԽ տարածած հայտարարությունը.
2005 թ. հունվարի 24-ին կեղծ և շինծու մեղադրանքով ձերբակալեցին Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին: Մինչ դատավարությունը, Արմեն Ավետիսյանին կալանքից ազատելու նպատակով, Հայաստանից եւ սփյուռքից համապատասխան պաշտոնյաներին հասցեագրված բազմաթիվ դիմում-միջնորդությունները (ՀՀ ԱԺ պատգամավորներ, գիտության և մշակույթի բազմաթիվ անվանի ու տիտղոսակիր գործիչներ, քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ և շարքային քաղաքացիներ) արժանացան մերժողական պատասխանի:
Նախաքննությունն ավարտվեց և գործն ուղարկվեց դատարան:
Ներկայացված մեղադրանքը մարդու իրավունքների ոտնահարման դասական օրինակ է:
Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված կեղծ մեղադրանքից կրկին այն ընդգծված տպավորությունն է ստացվում, որ ՀՀ իշխանության վերին օղակներում ինչ-որ անձինք նպատակաուղղված աշխատում են մեր երկրի միջազգային հեղինակության վարկաբեկման ուղղությամբ: Դրա վառ օրինակներից մեկը 2004 թ. ապրիլի 12-ին ԱՄՆ դեսպանատան դիմաց սեփական քաղաքացիների ծեծուջարդն էր, որի արձագանքներից էր միջազգային (մասնավորապես` եվրոպական) ատյաններում ոչ հայանպաստ տրամադրությունների ավելացումը: 2004 թ. հոկտեմբերին (ԱՄՆ նախագահի ընտրության նախօրեին) ԱՄՆ-ում ընդունվեց «հակասեմականության դեմ» օրենք (“Global Anti-Semitizm Review Act”), որը միջազգային ժանդարմի վերածված այդ պետությանը հնարավորություն կտա «հակասեմականության դեմ» պայքարի քողի ներքո միջամտել այլ երկրների ներքին գործերին:
ԱՄՆ պետդեպարտամենտի 2005 թ. հունվարյան զեկուցագրին հաջորդեց Արմեն Ավետիսյանի ձերբակալությունը՝ օտար ուժերին խամաճիկորեն ծառայող մեր որոշ պաշտոնյաների ձեռքով: Եվ եթե նույն խամաճիկներին հաջողվի կեղծ ու շինծու մեղադրանքով դատապարտել Արմեն Ավետիսյանին, Հայաստանի Հանրապետությունը, որտեղ երբևէ չեն եղել ճնշումներ ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ակամա կդառնա «հակասեմականության դեմ» դատված քաղաքական բանտարկյալ ունեցող առաջին պետությունը, որն էլ ավելի խոցելի կդարձնի մեր երկիրը:
ՀՀ իշխանության վերին օղակներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ազգադավ քայլից, կեղծ ու շինծու մեղադրանքով չդատապարտել հայրենասերին, նախկին ազատամարտիկին ու քաղաքական գործչին:
Կոչ ենք անում մեր ազգի ու երկրի ճակատագրով մտահոգ ՀՀ և սփյուռքի բոլոր ուժերին՝ վճռականորեն ու միասնաբար պայքարենք նյութված հերթական սադրանքի դեմ:
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ




Armenian