Հայկական խոհանոց – Մածունով խավիծ… Երեւանում տոն է՝ մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձը… Հայաստանը 2016-ի Եվրատեսիլում… Մեծ սպասելիքներ՝ հայկական ստարտափերից – հայերն ուժեղ են… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոցՀայկական խոհանոց» խորագիրը վարում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Մածունով խավիծ

Բաղադրությունը - Յուղ – 2 ճաշի գդալ, ալյուր – 4 ճաշի գդալ, քամած մածուն – 2 ճաշի գդալ եւ աղ:

Պատրաստման եղանակըՏնական յուղը կաթսայում հալեցնել, ավելացնել ալյուրը եւ անընդհատ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան եւ տապակել մինչեւ ոսկեգույն դառնալը: Ավելացնել մածունը, աղը եւ խառնել 1-2 րոպե: Լցնել ափսեն եւ մատուցել:

Երեւանում տոն է՝ մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձը

Տոնի եւ տոնացույցի անցած օրերի մասին «Լուսանցք»-ը նշել է նախորդ համարներում, իսկ այսօր մեր քաղաքամայր Երեւանը նշում է ավարտական տոնակատարությունը… Հրաշա;ի էր սեպագիր արձանագրությունների՝ ի ցույց դնելը, որը մայրաքաղաքի տոնը տանում էր դեպի հազարամյակների խորքը…

Ծաղրածուներ, մուլտֆիլների ու հեքիաթների կերպարներ՝ զբոսայգում

Մանկական ամենամեծ միջոցառումը «Խոսող խաղալիք» խորագրով էր։ Երեւանի մանկական զբոսայգի էին եկել հազարավոր երեխաներ։ Այս տարի մանկական ծրագրում տիկնիկային ներկայացումներ էին՝ Երեւանի տարբեր տիկնիկային թատրոնների ու ստուդիաների մասնակցությամբ։ Երեխաներին զվարճացնելու էին եկել ծաղրածուներ, մուլտֆիլների ու հեքիաթների կերպարներ։ Ջրաներկով ու գիպսե արձանիկներով առատ տաղավարներ էլ կային՝ կերպարվեստի սիրահար փոքրիկների համար։

Քաղաքապետի նախաձեռնությամբ ու Երեւանի վարչական շրջանների հոգածությամբ՝ մանկական միջոցառմանը նույնպես մասնակցել են նաեւ Երեւանի փոքրիկ հյուրերը՝ մարզերից ու ԼՂՀ-ից հյուրընկալված հարյուրավոր երեխաներ։

Մայրաքաղաքի տոնը երթով ողջունել են հաշմանդամություն ունեցող մարզիկները 

Մայրաքաղաքի Աբովյան պուրակից սկիզբ է առել հատուկ կարիքներ ունեցող մեր համաքաղաքացիների երթը: Նրանք հաշմանդամասայլակներով անցել են Հանրապետության հրապարակով  ու հասել Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենք եւ ներկա գտնվել տոնի գլխավոր միջոցառումներից մեկին՝ քաղաքապետարանի շենքի հարակից հրապարակում կազմակերպված տոնախմբությանը: Այս կերպ հատուկ կարիքներ ունեցող մեր համաքաղաքացիները ողջունել են նաեւ իրենց քաղաքի 2797-րդ տարեդարձը:

2016թ.-ին Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Իվետան

Հաջորդ տարվա Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու է գերմանաբնակ երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով հայաստանյան հանդիսատեսին հայտնի դարձավ «Հայ Սուպերսթար» նախագծից։ Ըստ BlogNews-ի աղբյուրների՝ Իվետայի թեկնածությունն արդեն հաստատվել է Հ1-ում,։ Իվետայի գնալը շատ լավ որոշում է, որովհետեւ նրա արտաքին եւ ձայնային տվյալները չեն զիջում իրար։ Նաեւ փորձ ունի միջազգային բեմերում երգելու, ինչն այս հարցում դրական է։ Մնում է հաղթանակ մաղթենք Իվետային ու հուսանք, որ մյուս տարի մեծ հաջողություն ենք գրանցելու։

– Ծնվել է 1986թ. հոկտեմբերի 14-ին, Երեւանում։ 1992թ. տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ստացել է միջնակարգ եւ բարձրագույն կրթություն։ 1998-2006թթ. անգլերեն լեզու եւ նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում։ 2009թ. վերադարձել է Երեւան ու ընդունվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին։ 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» նախագծին եւ զբաղեցրել 5-րդ տեղը։ Նույն թվականին Մոսկվայի «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ 2011թ. նկարահանել է 2 տեսահոլովակ։ Գրում է անգլերեն եւ գերմաներեն լեզուներով երգեր, աշխատում է գերմանացի պրոդյուսերների հետ։ Զուգահեռ ներկայանում է հաուս-էլեկտրո ոճի մեջ, որի շրջանակներում համագործակցել է դիջեյներ Սերժոյի եւ Լազարոյի հետ։ 2011թ. Գերմանիայում մասնակցել է «Համբուրգի ձայն» երաժշտական մրցույթին եւ զբաղեցրել 3-րդ տեղը։

«Նոր ալիք». Գրիգոր Կյոկչյանը մրցութային 3-րդ օրը հավաքել է 98 միավոր

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը 3-րդ մրցութային օրը հավաքել է 98 միավոր (հնարավոր 99-ից)՝ կատարելով իր հեղինակած «Աֆրո» երգը: Երաժշտության հեղինակը Մարտին Միրզոյանն է:
Հիշեցնենք, որ 1-ին մրցութային օրը նա վաստակել էր 85 միավոր` 88 հնարավորից՝ կատարելով Boney M.-ի «Sunny» ստեղծագործությունը: 2-րդ մրցութային օրը վաստակել է 82 միավոր` 88 հնարավորից: Այդ օրը նա IOWA-ի հետ կատարել է «Երկու աստղ» ստեղծագործությունը:
Մրցույթի պաշտոնական կայքի համաձայն, Գ. Կյոկչյանը ընդհանուր առմամբ ունի 265 միավորով եւ գտնվում է 9-րդ հորիզոնականում է: Մրցույթի հաղթողն է Խորվաթիան ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը մեկնարկել հոկտեմբերի 2-ին, ավարտվելու է այսօր: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում է 12 երկրից՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Հունաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Ղազախստան, Լատվիա, Ուկրաինա, Խորվաթիա, Շվեյցարիա, 14 կատարող:

Մրցույթի ժյուրիի նախագահն է կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը: Ժյույրի կազմում են ռուս եւ օտարազգի արտիստներ եւ երաժիշտներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորով, Իգոր Նիկոլաև, Վալերիա, Լեոնիդ Ագուտին, Լայմա Վայկուլե, Կոնստանտին Մելաձե, Անի Լորակ, Անժելիկա Վարում:

Մեծ սպասելիքներ՝ հայկական ստարտափերիցհայերն ուժեղ են

Վերջին 5 տարիների ընթացքում ՏՏ ոլորտը գրանցել է աննախադեպ մեծ աճ, որը պայմանավորված է ոչ միայն միջազգային ՏՏ ընկերությունների Հայաստանում գրասենյակների հիմնմամբ, այլ նաեւ տեղական ընկերությունների եւ ստարտափերի ձեւավորմամբ։ Ստեղծարար միտք ունեցող բազմաթիվ ծրագրավորողները նախընտրում են ստեղծել իրենց ստարտափը, որը նորարար կլինի ոչ միայն տեղական շուկայում, այլեւ կարող է մրցակցել միջազգային ոլորտում։

Տեղական ՏՏ համայնքի ձեւավորմանը մեծապես նպաստում են ՏՏ միջազգային մրցույթներ, որոնք վերջին մի քանի տարիներին սկսել են ընտրության փուլեր անցկացնել նաեւ Հայաստանում։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, mLab ECA-ը, ՁԻՀ-ը, Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը, համագործակցելով միջազգային մրցույթների կազմակերպիչների հետ, նոր հնարավորություններ են ստեղծում ստեղծարար լուծումներ առաջարկող թիմերի, ստարտափերի ու ծրագրավորողների հետ։

2014թ.-ին Seedstars մրցույթը առաջին անգամ մուտք գործեց Հայաստանի ՏՏ համայնք և զարմացած էր ստացված արդյունքներից։ Տեղական փուլի հաղթող SoloLearn թիմը մասնակցեց Seedstars-ի միջազգային փուլին եւ ընդգրկվեց լավագույն տասնյակում։ Այս տարի Seedstars-ն արդեն ավելի մեծ վստահությամբ էր անցկացնում տեղական ընտրությունը, քանի որ, ինչպես նշեց Ալիզե դե Տոնակը. «Ես մեծ սպասելիքներ ունեմ հայկական ստարտափերից, քանի որ գիտեմ, որքան ուժեղ են հայերը»:

Seedstars-ով սկիզբ դրվեց միջազգային մրցույթներին, որին հետեւեց SLUSH 2015:

Ներկայումս Beeline Հայաստանը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և մի շարք տեղական ընկերությունների հետ համատեղ անցկացնում է Eurasia Mobile Challenge մրցույթը։

- Ինչո՞վ է առանձնանում այս մրցույթը

Ինչպես բոլոր մրցույթները, այստեղ նույնպես փնտրվում են նորարար լուծումներ ցանկացած ոլորտի խնդրի, սակայն մինչեւ բուն մրցույթային փուլ հասնելը կազմակերպիչները հետաքրքրված եւ հայտ ներկայացրած թիմերին տրամադրելու են ինտենսիվ աջակցությունը իրենց պրոդուկտը մշակելու եւ գրավիչ ներկայացնելու համար։ Ծրագրում ներգրավվելու են տվյալ երկրի եւ ոլորտի լավագույն մենթորները, ովքեր 1 ամիս շարունակ տրամադրելու են բիզնես եւ տեխնոլոգիական աջակցություն։

Ծրագրին մասնակից յուրաքանչյուր երկրից տարածաշրջանային փուլին մասնակցելու են 3 թիմ։

Ի՞նչ կշահի ստարտափը՝ մասնակցելով այս մրցույթին՝ նախ եւ առաջ աջակցություն պրոդուկտը մշակելիս, ինչպես նաեւ մինչեւ 20,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մրցանակ, իսկ եթե դիտարկենք երկարաժամկետ կտրվածքով, ապա ներդրողներին եւ միջազգային շուկայում ներկայանալու, 2016թ.-ին Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress-ին մասնակցելու հնարավորություն։

Հայտերը ընդունվում են առցանց եւ վերջնաժամկետն է հոկտեմբերի 15-ը։ Թիմերի հետ աշխատանքը կսկսվի հոկտեմբեր ամսին։

Հոկտեմբերի 9-ը՝ Հայաստանի լեռների եւ լեռնագնացների օր

3-րդ տարին անընդմեջ հոկտեմբերի 9-ը նշվում է որպես Հայաստանի լեռների եւ լեռնագնացների օր: Այդ նախաձեռնությամբ 2013թ. հանդես է եկել Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան: Այդ օրը ֆեդերացիայի անդամները կամփոփեն 2015թ. առաջին կիսամյակի արդյունքները, կհայտարարվեն «Մարդը լեռներում» ֆոտոմրցույթի հաղթողների անունները, իսկ միջազգային վերելքների մասնակիցները կստանան իրենց դիպլոմները:

Ինչու՞ է ընտրվել հոկտեմբերի 9-ը: Շատերը տեղյակ են, որ 1829-ի հոկտեմբերի 9-ին (հին տոմարով` սեպտեմբերի 27-ին) Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ վերելք է կատարել Արարատ լեռան գագաթը:

Այս տարվա ընթացքում ֆեդերացիան լուրջ արդյունքներ է արձանագրել: 2015թ. հունվարից սկսած՝ ֆեդերացիայի անդամները եւ այս սպորտաձևի համախոհները 20 վերելք են կատարել դեպի աշխարհի բարձր կետերը՝ Էլբրուս (5642 մ), Կազբեկ (5033), Դեմավենդ (5610) լեռներ: Ընդհանուր առմամբ՝ վերելքներին մասնակցել է շուրջ 150 լեռնագնաց: Այս ցուցանիշն աննախադեպ է ֆեդերացիայի համար: Ընդլայնվել է նաեւ ֆեդերացիայի կազմը, որն ունի շուրջ 80 անդամ: Նախկինում անդամների թիվը շուրջ 50 էր:

Հարկ է նշել, որ ֆեդերացիան նախապատրաստվում է 2016-ին վերելք կատարել Պամիր լեռնաշղթայի 7 հազար մետր բարձրություն ունեցող լեռներից մեկը:

Պրեմիերաներով երեկո՝ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում

Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի հերթական համերգի ընթացքում ներկայացվելու են համաշխարհային պրեմիերաներ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ հոկտեմբերի 10-ին կայանալիք համերգին կհնչի ամերիկացի կոմպոզիտոր Էնթոնի լա Բոունթիի «Շարական» ստեղծագործությունը, որը համաշխարհային պրեմիերա է (սիմֆոնիկ նվագախմբի տարբերակը հատուկ գրվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար), Բելա Բարտոկի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3-ը, որը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։ Կներկայացվեն նաեւ այլ ստեղծագործություններ։ Մենակատարն է ռուս դաշնակահար Աննա Վինիցկայան: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Համերգը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում։ Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային երրորդ փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 3-ին: Փառատոնը ներառում է 20 սիմֆոնիկ եւ կամերային երեկո, սիմֆոնիկ համերգները՝ յուրաքանչյուր շաբաթ եւ կամերայինը՝ չորեքշաբթի օրերին: Առաջին անգամ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կներկայացվեն նաեւ ջազային մշակմամբ: Փառատոնն անցացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Դասական երաժշտության աջակցության հասարակական կազմակերպության եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում ներկայացվելու է Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն

Հոկտեմբերի 14-18-ը Հայաստանն իր առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես–տոնավաճառին: Ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում եւ արտերկրում, մասնավորապես, Գերմանիայում հրատարակված գրքեր, որոնց թվում կլինեն ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 300 անուն գիրք: Տաղավարի առանձին հատվածում կներկայացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակում՝ հոկտեմբերի 16-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված գերմանալեզու գրքերի շնորհանդես, որոնց թվում են Միհրան Դաբաղի, Քրիստին Փլաթի «Կորուստ եւ կտակ. հիշում են ցեղասպանության վերապրածները», Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն», Միխայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության մասին Պապական գաղտնի արխիվի չհրապարակված փաստաթղթերով», Յուրգեն Գոթշլիխի «Աջակցություն ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման մեջ», Թոմաս Հարթվիգի «Հայուհին» ստեղծագործությունները:

Ցուցահանդեսին հայաստանյան պատվիարակության կազմում կմասնակցեն մի շարք հրատարակիչներ և գրական կազմակերպություններ, այդ թվում` «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ» հրատարակչությունները, «Բուկինիստ» գրախանութը, «Առաջին գրական գործակալությունը» եւ ուրիշներ: Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես–տոնավաճառին մասնակցում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:

Գոհար Վանեսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01              «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։